ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 962-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգը:
2. Թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում սույն կարգով սահմանված հայտ` համաձայն N 2 ձևի:
4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:
5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հայտատուից գանձվում է տեղական տուրք:
6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (N 1 ձև), որը տրվում է ընթացիկ տարվա համար` վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):
7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտը մուտք լինելու օրվանից 2 օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում հայտը չմերժվելու դեպքում այն համարվում է բավարարված:
9. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
__________________________
(թույլտվություն տրամադրող համայնքի անվանումը)
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ
N Ա- ԱՇԽ - Թ-000000
Տրված ____ _____________200 թ.
24.00-ից հետո աշխատելու թույլատրված գործունեության անվանումը ______________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը ____ ______ 200 թ-ից մինչև ____ ______ 200 թ-ը:
_______________ Կ. Տ. |
Ձև N 2
Համայնքի ղեկավար
_____________________ |
Հ Ա Յ Տ
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ (ՍԱՈՒՆԱՆԵՐԻՆ), ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը ____________
__________________________________________________________________
__________________________________________________________________
2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը ___________________
__________________________________________________________________
3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի
այլ միջոցներ ______________________________________________________
__________________________________________________________________
4. Գործունեության անվանումը __________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
5. Թույլտվության ժամկետը _____________________________________________
__________________________________________________________________
(նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
_______________200 թ. Կ. Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2022, N 561-Ն | 23.04.2022, N 962-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|