ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի 1035 զորամասի ուժերով Հայաստանի Հանրապետության դատարաններ կալանավորված անձանց փոխադրումներն իրականացնել դատարանների հայտերի հիման վրա` հետևյալ դեպքերում`
1) ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործություններով.
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով.
3) հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ուժերով Հայաստանի Հանրապետության դատարաններ կալանավորված անձանց փոխադրումներն իրականացնել դատարանների հայտերի հիման վրա` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2009, N 351-Ն | 02.05.2009, N 1124-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|