Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.435
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 253-Ն

 

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 94-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համապատասխան օրենքների նախագծերը սույն որոշման հավելվածում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 253-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

 

NN
 ը/կ

Իրավական ակտի անվանումը

Կատարողը

Օրենքների նախագծերի ներկայացման Ժամկետները

1

2

3

4

1.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2004 թ. հոկտեմբեր

2.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778 որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2004 թ. հոկտեմբեր

3.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2004 թ. հոկտեմբեր

4.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2004 թ. հոկտեմբեր

5.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

6.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2004 թ. նոյեմբեր

7.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.

8.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2004 թ. նոյեմբեր

9.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.

10.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2006 թ.

11.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան

2004 թ. դեկտեմբեր

12.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

2004 թ.
4-րդ եռամսյակ

13.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. ապրիլի
3-րդ տասնօրյակ

14.

(կետն ուժը կորցրել է 09.12.04 N 1709-Ն)

15.

(կետն ուժը կորցրել է 18.11.04 N 1595-Ն)

16.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2004 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

17.

(կետն ուժը կորցրել է 13.10.05 N 1663-Ն)

18.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2004 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

19.

(կետն ուժը կորցրել է 20.01.05 N 21-Ն)

20.

(կետն ուժը կորցրել է 13.10.05 N 1663-Ն)

21.

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2004 թ. մայիս

22.

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրաման

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

23.

(կետն ուժը կորցրել է 25.08.05 N 1360-Ն)

24.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 02/1624 հրաման

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. ապրիլի
3-րդ տասնօրյակ

25.

(կետն ուժը կորցրել է 03.02.05 N 86-Ն)

26.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրաման

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. ապրիլի
3-րդ տասնօրյակ

27.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշում

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2006 թ. դեկտեմբեր

28.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2005 թ.

29.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.

 

(հավելվածը փոփ. 22.07.04 N 1056-Ն, 05.08.04 N 1099-Ն, 18.11.04 N 1595-Ն, 09.12.04 N 1709-Ն, 23.12.04 N 1839-Ն, 20.01.05 N 21-Ն, 03.02.05 N 86-Ն, 25.08.05 N 1360-Ն, 13.10.05 N 1663-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան