Գլխավոր տեղեկություն
Համար
N 873-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 873-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) սույն որոշմամբ սահմանված որակավորման կարգերի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` դրանցում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 90 օրվա ընթացքում:».

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող այլ իրավական ակտ,»,

բ. 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ,»,

գ. 5-րդ կետի «դ» ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ» բառերով,

դ. 7-րդ կետի «ա» ենթակետը «մեկը» բառից հետո լրացնել «և սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը» բառերով,

ե. 7-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» ենթակետերով.

«դ) ներկայացված փաստաթղթերից պարզվում է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ենթակա չէ շահագործման կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովված չէ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության կամ սանիտարական պահանջների կատարումը.

ե) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ փաստաթղթերը ներկայացվել են սույն ընթացակարգով սահմանված ժամկետների խախտմամբ:»,

զ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Որակավորման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության գնահատումը հանձնաժողովն իրականացնում է տեղում:

14.2. Սույն ընթացակարգի 14-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հարցերը, այդ թվում` նաև գնահատման արդյունքները քննարկվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում գնահատող հանձնաժողովի նիստերում:

Գնահատող հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:»,

է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է:

Արձանագրությունը, որը ներառում է սույն ընթացակարգի 14-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված եզրակացությունը, կազմվում է 3 օրինակից և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:»,

ը. 16-րդ կետը «անդամների» բառից առաջ լրացնել «նիստին մասնակցած» բառերով,

թ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտատուի դիմումով սույն կետով նախատեսված որակավորման վկայականը կարող է տրվել նաև այլ լեզվով:»,

ժ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Գնահատող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում որակավորող մարմինը մերժում է հայտը, եթե`

ա) հայտատուն արձանագրությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում գրավոր չի ծանուցել որակավորող մարմնին և գնահատող հանձնաժողովին անհամապատասխանությունները վերացված լինելու մասին, կամ`

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ծանուցումից հետո կատարված գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի եզրակացությունը կրկին բացասական է:»,

ժա. 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Սույն ընթացակարգով նախատեսված որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը կարող է փոփոխվել կամ որակավորման վկայականի գործողությունը կարող է երկարաձգվել հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի հայտի հիման վրա` սույն ընթացակարգին համապատասխան:

Որակավորման վկայականի գործողությունը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ:

26. Սույն ընթացակարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կից կարող են չներկայացվել սույն ընթացակարգի 5-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե գործող որակավորման կարգն ստանալու համար հայտին կից ներկայացված նույն փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել, կամ դրանց գործողությունը չի դադարել:

27. Որակավորման վկայականի գործողությունը դադարում է`

ա) գործողության ժամկետի ավարտմամբ,

բ) որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի դիմումով` դիմումը որակավորող մարմնում մուտքագրվելուն հաջորդող օրվանից, եթե հայտատուն դիմումում այլ ժամկետ չի նշել,

գ) որակավորող մարմնի որոշմամբ` սույն ընթացակարգով սահմանված հիմքերով:»,

ժբ. V գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. Որակավորման պայմանների պահպանումն ապահովելու նպատակով որակավորող մարմինը պարբերաբար իրականացնում է որակավորման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության գնահատում (այսուհետ՝ պարբերական գնահատում):

29.1. Պարբերական գնահատումն իրականացվում է որակավորող մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են պարբերական գնահատմանը մասնակցող անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, պարբերական գնահատման ենթակա հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, պարբերական գնահատման ժամկետները:

29.2. Պարբերական գնահատումն իրականացվում է առանց դրա մասին հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին նախազգուշացնելու:

29.3. Պարբերական գնահատմանը մասնակցող անձը`

ա) իրավունք ունի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչի կամ աշխատակցի ներկայությամբ մուտք գործելու հյուրանոցային տնտեսության օբյեկտի այն մասերը, որոնք անհրաժեշտ են որակավորման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար, պահանջելու և ստանալու պարբերական գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր,

բ) պարտավոր է չխոչընդոտել հյուրանոցային տնտեսության օբյեկտի բնականոն գործունեությանը:

29.4. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը`

ա) իրավունք ունի պարբերական գնահատում իրականացնող անձանցից պահանջելու չխոչընդոտել հյուրանոցային տնտեսության օբյեկտի բնականոն գործունեությանը, պարբերական գնահատում իրականացնող անձանց ներկայացնելու հիմնավորված առարկություններ սույն ընթացակարգին չհամապատասխանող գործողությունների վերաբերյալ, պարբերական գնահատմանը մասնակցող անձանց` սույն ընթացակարգին հակասող գործողությունները բողոքարկելու որակավորող մարմնին,

բ) պարտավոր է ապահովել պարբերական գնահատմանը մասնակցող անձանց մուտքը հյուրանոցային տնտեսության օբյեկտի այն մասերը, որոնք անհրաժեշտ են որակավորման պայմաններին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար, տրամադրել գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր, պարբերական գնահատում իրականացնող անձանց պահանջով ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը պարբերական գնահատմանը, չխոչընդոտել պարբերական գնահատման գործընթացին:

29.5. Պարբերական գնահատման արդյունքում կազմվում է արձանագրություն՝ 2 օրինակից, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվը և տեղը, որակավորող մարմնի և հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումները, պարբերական գնահատմանը մասնակցող անձանց կազմը, պարբերական գնահատման ժամկետը և արդյունքները:

29.6. Պարբերական գնահատման մասին արձանագրությունն ստորագրում են պարբերական գնահատում իրականացնող անձինք և հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ղեկավարը կամ ներկայացուցիչը:

29.7. Պարբերական գնահատման մասին արձանագրության մեջ արձանագրվում են նաև արձանագրությունն ստորագրելուց հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ղեկավարի կամ ներկայացուցչի հրաժարվելը և արձանագրության մասին վերջիններիս առարկությունները` դրանց առկայության դեպքում:

30. Պարբերական գնահատման ընթացքում որակավորման կարգի պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում որակավորող մարմինն իր որոշմամբ նախազգուշացնում է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին` առաջարկելով վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունը:

30.1. Որակավորող մարմինն իր որոշմամբ դադարեցնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման վկայականի գործողությունը, եթե`

ա) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված նախազգուշացումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում գրավոր չի ծանուցում որակավորող մարմնին այն անհամապատասխանությունը վերացնելու մասին, որի համար նախազգուշացվել էր,

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո կատարված գնահատման արդյունքում պարզվում է, որ սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշված անհամապատասխանությունը վերացված չէ: Սույն կետով նախատեսված դեպքում գնահատում իրականացնելու համար որակավորող մարմնի ղեկավարի լրացուցիչ հրամանի առկայությունը պարտադիր չէ,

գ) հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձի կողմից սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված նախազգուշացումն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին թույլ է տրվել որակավորման կարգի պահանջների խախտում,

դ) հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձը խոչընդոտում է պարբերական գնահատմանը:

30.2. Որակավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:».

ժգ. 33-րդ կետը «նշվում է» բառից առաջ լրացնել «հայերեն, իսկ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ցանկությամբ` նաև այլ լեզվով» բառերով և նույն կետում «ամուր» բառը փոխարինել «կոշտ» բառով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 4-րդ կետի «Կարգերը» սյունակի «****», «***», «**» և «*» մասերը լրացնել «+ » նշաններով,

բ. 10-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, 100 և ավելի ննջատեղ ունեցող ***** հյուրանոցները պետք է ապահովված լինեն 15, **** հյուրանոցները` 10, իսկ *** հյուրանոցները` 6 մեքենայի տեղերով:»,

գ. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«*****, **** և *** օբյեկտներում պետք է ապահովվի կենտրոնացված ջեռուցում»,

դ. 16-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ե. 16-րդ կետի վերջին պարբերության մեջ «***** և **** օբյեկտներում » բառերը փոխարինել «*****, **** և *** օբյեկտներում» բառերով,

զ. 29-րդ կետի 2-րդ սյունակի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լյուքս կարգի համարը ներառում է հյուրասենյակ, ննջարան` լողարանով, մուտքի մասում առանձնացված լրացուցիչ զուգարան, մահճակալի կողքին հեռախոս: Ընդ որում, հյուրասենյակի և ննջասենյակի ընդհանուր բնակելի մակերեսը պետք է լինի առնվազն 28 քառ. մետր:»,

է. 30-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, սակայն ոչ պակաս, քան 2 միավոր յուրաքանչյուր համարում» բառերը,

ը. 58-րդ կետի «Կարգերը» սյունակի «****» և «***» մասերը լրացնել «+ » նշաններով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան