Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.01/39(563) Հոդ.866
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2007 թվականի N 491-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Վ. Խաչիկյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության  պետական հիմնադրամի նախագահ

Լ. Գևորգյան

- ՀՀ  Նախագահի օգնական

Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Լ. Յոլյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ռ. Քոչարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)

Բ. Խառատյան

- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 23
Երևան