«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2004 թվականի N 147-Ն
«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՎԱՅՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Եղեգնաձորի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Վայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Եղեգնաձորի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Վայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 03.06.04 N 861-Ն)
2. Ստեղծել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ` համաձայն հավելվածի:
3. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա) մարզի տարածքում սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը, դրանց մասին հաշվետվություններ կազմելը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.
բ) մարզում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
գ) մարզում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն աջակցությունը, մարզի տարածք գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների անհատույց ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը մարզի համայնքների անասնաբույժներին.
ե) մարզի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.
զ) մարզի տարածքում անասնապահական մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը.
է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.
ը) մարզի տարածքում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.
թ) մարզի տարածքում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.
ժ) մարզի տարածքում տիրող` գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.
ժա) մարզի տարածքում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
4. Թույլատրել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) անասնաբուժական գործունեություն, որը ներառում է`
պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչ նյութերի ձեռքբերումն ու մատակարարումը տնտեսավարող սուբյեկտներին` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար,
անասնաբուժական խորհրդատվության մատուցումը,
պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշումը և բուժումը,
գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացումը.
բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ, որոնք ներառում են կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը:
5. Սահմանել, որ`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.04 N 861-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.04 N 861-Ն)
գ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի և դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Եղեգնաձորի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Վայքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 03.06.04 N 861-Ն)
6. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել այդ կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 23 |
Հավելված |
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Եղեգնաձորի մասնաճյուղ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |