Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1097.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 1037-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Վայքի քաղաքապետին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 9-ի N 1037-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

ԳԼՈՒԽ I

I -1 Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական

I -1.1 Վայք քաղաքի ձևավորման պատմական փուլերը

I -1.2 Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

I -1.3 Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները

I -2 Վայք քաղաքի համալիր գնահատականը

I -2.1 Վայք քաղաքի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրումը

I -2.2 Կլիմայական տվյալները

I -2.3 Վայք համայնքի միկրոկլիմայական քարտեզները

I -2.3.1 Վայք քաղաքային համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական քարտեզները

I -2.3.2 Վայք քաղաքային համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզները

I-2.4 Վայք քաղաքային համայնքի տարածքի ճարտարագիտաերկրաբանական և սեյսմոլոգիական ուսումնասիրությունը

I-2.5 ՀՀ Վայք քաղաքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում

I-2.6 ՀՀ Վայք քաղաքի վարչական սահմանների ճշգրտում

I-2.7 Ժողովրդագրական տվյալներ

I-3. Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն

I-3.1 Բնակելի կառուցապատում

I-3.2 Հասարակական կառուցապատում

I-3.3 Արդյունաբերական կառուցապատում

I-4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ

I-5. Լանդշաֆտի դասակարգումը և գնահատումը

I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումները

I-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-8. Ճարտարագիտական ենթակառուցվածքներ

I-8.1 Ջրամատակարարում

I-8.2 Կոյուղի

I-8.3 Ոռոգում

I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում

I-8.4.1 Ջերմամատակարարում

I-8.4.2 Գազամատակարարում

I-8.5 Էլեկտրամատակարարում

I-8.6 Կապի ցանցեր

I-9 Շրջակա միջավայրի պահպանություն

I-9.1. Վայք քաղաքի շրջակա միջավայրի պահպանության համալիր ուրվագիծ

I-9.2. Վայք քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշներ և բարելավման համար նախատեսվող միջոցառումներ 

I-10. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

I-11. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

I-12. Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն

I-13. Նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտության քաղաքաշինական դրույթները

Գլուխ II

Վայք համայնքի հեռանկարային զարգացումը

II-1. Հեռանկային զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման ներուժը

II-1.2. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային կառուցվածք

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.1.1. Ներկա վիճակը

II-6.1.2. Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

II-6.1.3. Ջրամատակարարման համակարգը և գոտիները

II-6.2. Կոյուղացում

II-6.2.1. Կոյուղու հաշվարկային ելքերը

II-6.2.2. Նախագծային լուծումներ

II-6.2.3. Անձրևաջրերի հեռացման համակարգ

II-6.2.4. Ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքներ 

II-6.2.5. Ոռոգում

II-6.2.6. Ոռոգման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

II-6.2.7. Ոռոգման համակարգը

II-6.2.8. Հեղեղատար

II-6.3. Էներգամատակարարում

II-6.3.1. Էլեկտրամատակարարում

II-6.3.1.1. Ներկա վիճակը

II-6.3.1.2. Բեռնվածքների հաշվարկը

II-6.3.2. Գազամատակարարում

II-6.3.2.1. Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

II-6.3.3. Ջերմամատակարարում

II-6.4. Կապի ցանց

Գլուխ III

Վայք քաղաքի տարածքի գոտիավորման նախագիծ

III-1. Ընդհանուր դրույթներ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերը

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեխնիկական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումներ (կառուցապատումների) սահմանափակումների

հիմնավորումները 

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Հիմնական գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

III-10. Համայնքի հողօգտագործումը

III-11. Վայք համայնքի գլխավոր հատակագծի հիմնադրույթների իրականացման առաջնահերթ

միջոցառումներ 

Գրականության ցանկ 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍԸ (ԳԻՐՔ II, ԳԻՐՔ III)

ՆԵՐԱՌՈՒՄ Է`

ԳԻՐՔ II

«ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ------------------------------------------ Մ 1:50 000

ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴԻՐՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ) ----

Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) --------------- Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ՋՈՒՐ, ԿՈՅՈՒՂԻ, ՈՌՈԳՈՒՄ ) ------------------- Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ԳԱԶ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊ ) --------- Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ) ---------------------------------------- Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ՔԱՄԻ) ------------------------------------------------------ Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ( ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ ) --------- Մ 1:5 000

ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՆԵՐ) ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՍԵՅՍՄԻԿ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ) ---

Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՍԵՅՍՄԻԿ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՈՒՄ ՔԱՐՏԵԶ ) ------ Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ - ԱՌԿԱ) ------- Մ 1:5 000
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐ)-- Մ 1:5 000
ԳԻՐՔ III  
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ՓԱՍՏԱՑԻ) -------------------------------------------------- Մ 1:10 000
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ՀԵՌԱՆԿԱՐ) -------------------------------------------------- Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ )---------------------- Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴԻՐՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ------- Մ 1:10 000
ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ ) ----------------------------------------------- Մ 1:5 000
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԻԾ ------------------------------------------------------------------------------------------- Մ 1:5 000

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ՋՈՒՐ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ) --------------------------------------------------------------------------------------------------------

Մ 1:5 000

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ) ------------------------------------------------------------

Մ 1:5 000

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳԱԶ, ԿԱՊ) ------------------------------------------------------------------------------------

Մ 1:5 000

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ-------------------------------------------------------------------------------

Մ 1:10 000
ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ------------------------------------------------------------------------------------------------- Մ 1:2 000

 

Նախաբան

 

Վայքի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագրի N ԱՇՁԲ-06(99-2 կնքված 23 մարտի 2006 թ.) և նախագծային առաջադրանքի հիման վրա: Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

- ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը,

- ՀՀ Հողային օրենսգիրքը,

- ՀՀ կառավարության 10 ապրիլի 2003 թ. N 610-Ն որոշումով հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծի» հիմնադրույթները.

- ՀՀ կառավարության 2 մայիսի 2003 թ. N 609 որոշումը («Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին»),

- ՀՀ կառավարության 14 մայիսի 2001 թ. N 408 որոշումը («Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին»),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քաղաքային համայնքների կադաստրային փաթեթները,

- ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի քարտեզագրված նյութերը,

- «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրությունները,

- Բնապահպանության նախարարության էկոլոգիայի, միջավայրն աղտոտող օբյեկտների, ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ նյութերը,

- «Հայպետհիդրոմետի» կլիմայի և միկրոկլիմայի վերաբերյալ նյութերը,

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի նյութերը,

- ՀՀ հուշարձանների պահպանության գարծակալության հուշարձանների և նրանց պահպանական գոտիների վերաբերյալ նյութերը,

- «Հայնախագիծ» ինստիտուտի կողմից նախկինում մշակված գլխավոր հատակագծերը,

- ՀՀ կառավարության շահագրգիռ նախարարություններին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը,

- Վայք համայնքին վերաբերող ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական կոմիտեների, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, Վայքի քաղաքապետարանի և այլ կազմակերպությունների ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային ուղղությունները:

Նախագծման ուղեցույց են ծառայել նաև.

- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման հիմնարար սկզբունքները» և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի» դրույթները, վերջիններիս հետ փոխկապակցված տարածական պլանավորման սկզբունքները:

Նախագծում հաշվի են առնված տարածքային զարգացման վերաբերյալ ՀՀ Միջազային պայմանագրերը և դրանց մեջ ամրագրված տնտեսական, քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացման սկզբունքները: Վայքի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը տարածքների տարանջատումն է` ըստ գործառական նշանակության և դրանց օգտագործման ու կառուցապատման անհրաժեշտ և պարտադիր պահանջների սահմանումը:

 

Գ լ ու խ  I

 

I -1 Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական

I -1.1 Վայք քաղաքի ձևավորման պատմական փուլերը

 

Քարեդարյան ժամանակներից այսօր հարատևում է Վայոց Ձորի քաղաքակրթական կյանքը: Վայոց Ձորում մինչև այսօր էլ նախամարդու կյանքի գործունեության հետքեր են երևում, բացահայտվել են բազմաթիվ ժայռափորագրություններ, Արփա գետի միջին և ստորին գետափերին երևում են նախնադարյան մարդու բնակավայրերի հետքեր, իսկ պեղումների գտածոները այդ են վկայում և հաստատում:

Վայոց Ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի էջերում` Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին` որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից` Վայոց Ձորում է բացել այդ տարածքի առաջին դպրոցը:

Ըստ VII դարի «Աշխարհացույցի»` Վայոց Ձորը սահմանակից է եղել արևելքից` Արցախի Վայկունք և Սյունյաց Ծղունք, արևմուտքից` Այրարատի Արած, Ործաձոր, հյուսիսից` Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից` Այրարատի Շարուր գավառներին:

Վենետիկյան միաբանության կարկառուն դեմք, մեծ ազգագրագետ Հայր Ղևոնդ Ալիշանը Վայոց Ձորի անվան ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր` «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր: Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման: Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր: Մարդկանց ձայնը լսվում էր անդունդներում և սգում «Վայոց Ձոր», որտեղ կորան 10000 մարդ, այդ պատճառով էլ կոչվեց Վայոց Ձոր»:

 

(Ալիշան Մ.Հ.Հ. Ղևոնդեան «Սիսական» տեղագրություն)

 

Հայտնի չէ, թե Վայոց Ձորը Ուրարտական-Այրարատյան պետության կազմում եղել է թե ոչ, բայց հայտնի է, որ հայկական պետականության ամենավաղ ժամանակներից հանդիսացել է նրա անբաժան գավառներից մեկը:

Վայոց Ձորը իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել: Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ, Քրիստոսից առաջ ( Ք.ա.) 11-րդ դարում, եղել է Երվանդունիների, իսկ Ք.ա 2-րդ դարի վերջին մտել է Արտաշեսյան թագավորության մեջ: Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո:

Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը: Նախասովետական շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ: Այստեղ սովետական կարգերը հաստատվել են 1921թ-ին: 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ: 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ: 1956 թ. հոկտեմբերի 12-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Մեշեդի Ազիզբեկովի անունով: Գտնվում է Արփա գետի աջ ափին Եղեգնաձոր-Ջերմուկ խճուղու վրա, հարթավայրում, Երասխ ե/կ-ից 75կմ, իսկ Երևանից 139կմ հեռավորության վրա: Ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ: Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ:

Վայքում են գտնվում «Հայէլեկտրամեքենա միավորման» և «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանների մասնաճյուղերը, շինանյութի կոմբինատը, գորգագործական ֆաբրիկան, էլեկտրակայան (Ազատեկի ՀԷԿ-ը), կենցաղսպասարկման կոմբինատը և այլն: 1897-ին ուներ 22, 1963-ին` 1115, 1976-ին` 4644 բնակիչ (հայեր): Տների մեծ մասը բարեկարգ են, բազմաբնակարան, կառուցված Արթիկի տուֆով և տեղական ֆելզիտով: Ճարտարապետության ուշադրության արժանի է հատկապես նախկին կուսշրջկոմի, շրջսովետի, վարչական և բնակելի, հիվանդանոցի շենքերը և այլն:

Ունի միջնակարգ 2 դպրոց, հիվանդանոց, դեղատուն, բուժարան, ակումբ, գրադարաններ (3), մանկապարտեզ, մանկամսուր, հյուրանոց, խանութներ, բաղնիք, ճաշարան, ջրմուղ (1959 թ.) կոյուղի (1960 թ.), ավտոտուրիստային կապ մայրաքաղաքի և տարածաշրջանի մի շարք գյուղերի հետ: Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թ.), հս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ:

Ջերմուկը, որպես բնակավայր և առողջավայր, նույնքան հին է, ինչքան Վայոց Ձորի տարածքը: Ղևոնդ Ալիշանը հանքային ջրերի այդ «շլարձակումն ու հոսքը լանջ ի վար անվանել է ջրերի մեծ զբոսարան»:

Ջերմուկի և նրա հարևան Կեչուտ գյուղի մոտ գտնվող ավերակներում պահպանված վիմագիր արձանագրություններից երևում է, որ Ջերմուկը ժամանակին հանդիսացել է Սյունյաց և Օրբելյան իշխանական տոհմերի ամառանոցային նստավայր-բուժավայրը: Այդ է հաստատում նաև այն, որ Ջերմուկից 10-12կմ դեպի հարավ-արևմուտք Սյունյաց իշխանուհի Սոփիան կառուցել է Գնդեվանքը, որի մասին Ստեփանոս Օրբելյանը տեղեկացնում է, որ իշխանուհի Սոփիան Գնդեվան կոչված վայրը գալով «..... սկիզբն առնէ շինուածոյն` կառուցեալ իվերուց վանուց երեցն զհայր Սարգիս և գործակալ զ Եղիշս երեց և նկարիչ, և յանձնէ զնա Տեասն Յակոբայ մեծավ հոգադարձութեամբ ի կատարումն ածել: Կանգնէ զտունն Աստծոյ և նկար և նկարակերտ յօրինաածօք զարդարեն զառաստաղն և զարմանս նորա.... ել լինէր ի թուականին Հայոց ՇԾԵ (385. 451-936)»: «Դարձեալ յետ ամաց ինչ, ի ՇԽԸ (448. 451-996) թուականին Հայոց սուրբ հային Քրիստափոր շինէ զգավիթն եկեղեցլոյն»: Սոփի իշխանուհու Գնդևանքի շինարարության վերաբերյալ վիմագիր արձանագրության մեջ նշված է «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եղի ակն ի վերա»:

11-րդ դարի երկրորդ կեսից սելջուկյան, իսկ 1235 թ. մոնղոլական արշավանքները ծանր վիճակ են ստեղծում Հայաստանի, մասնավորապես Վայոց Ձորի համար, այս արշավանքներին միշտ էլ ուղեկցել են թալանն ու ավերածությունները, կոտորածներն ու առևանգումները, որի հետևանքով Վայոց Ձորը հասնում է ծայր աստիճան քայքայման, աղքատացման ու զգալի ամայացման: Բազմաթիվ շեներ ու ավաններ, քաղաքներ և վանքեր ավերվում ու լքվում են: Բնակչության մի մասը թողնում է իր հայրենի երկիրը և գաղթում հեռու, օտար երկրներ: Այսքանը դեռ քիչ էր և ահա 16-րդ դարի վերջին Պարսկաստանը, կրկին ուժեղանալով, նվաճում է Հայաստանը: Սա արդեն վերջինն էր, քանի որ հյուսիսից իջնում է ռուսական լայնածավալ երկրի կայսերական բանակը, որի հարվածներից ընկճված 1828 թ. ստորագրվում է Թուրքմենչայի պայմանագիրը, դրանով իսկ Արևելյան Հայաստանի մի զգալի մասը վերջնականապես միանում է Ռուսաստանին:

Սկզբնական շրջանում Վայոց Ձոր գավառը ենթարկվում էր Թիֆլիսի, ապա Երևանի նահանգապետությանը: Այս վիճակով էլ հասել է մինչև վերականգնված Հայ պետականության արգասիք` 1918 թ. Հայաստանի I Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը ստացել է այն ինչպես որ ժառանգվել էր նրան դարերի խորքից:

Պատմական Հայաստանի նշանավոր նահանգներից` Սյունիքի կազմում գտնվող 12 գավառների թվում Եղեգյաց նոր կամ Վայոց Ձոր գավառի վարչատարածքային սահմանները պատմականորեն փոփոխման չեն ենթարկվել և միշտ էլ իր տարածքում է ունեցել Եղեգնաձորի և Վայքի վարչական շրջանների տարածքները:

Նախկին Վայքի շրջանը սահմանակից է արևելքից Սիսիանին, արևմուտքից` Եղեգնաձորին, հյուսիսից և հյուսիս-արևելքից` պատմական Ղարաբաղի տարածքին, հարավից` Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին:

Նոր կազմավորված վարչական շրջանը, իր կենտրոնն ունենալով Ազիզբեկով (Փշոնք-Փաշալու) գյուղը, շրջկենտրոնի անունով էլ կոչվում է Ազիզբեկովի շրջան: Հետագայում Վայոց Ձորի գեղատեսիլ արոտավայր Սոյլան գյուղատեղը ընտրվում է որպես Ազիզբեկովի վարչական կենտրոն և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թ. հոկտեմբերի 12 հրամանագրով դառնում է քաղաքատիպ ավան Ազիզբեկով, իսկ նախկին Փշոնք, Փաշալու-Ազիզբեկով գյուղը Գերագույն Խորհրդի 1957 թ. հուլիսի 8 հրամանագրով դառնում է Զառիթափ:

Իր հերթին Ազիզբեկով քաղաքատիպ ավանը Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990 թ. հրամանագրով ստանում է իր պատմական տարածաշրջանի նվիրական անունը և կոչվում Վայք, իսկ շրջանը Վայքի շրջան:

Զանգեզուրի ընդերքն ուսումնասիրելու նպատակով նախկին Սոյլան բնակավայրի մոտակայքում, որի հետքերը երևում են ավտոխճուղու եզրին, տեղադրվեցին երկրաբանների փայտյա 10 տնակներ, կղմինդրե կտուրներով: Տեղանքի բնական հարստությունների շահավետության պատճառով ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալի հետագա մեծացման առնչությամբ փայտաշեն տնակների տեղադրման վայրը վերածվեց բանվորական ավանի, որի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտում 1957-1967 թթ. հաշվարկային ժամկետով: Այդ ժամանակաժրջանում կառուցվեցին Միկոյան (Եղեգնաձոր)-Բազարչայ ավտոխճուղին, որն անցնում էր նորաստեղծ շրջանային կենտրոնի եզերքով և ուներ մոտ 64կմ երկարություն: Այս ճանապարհը շրջկենտրոնը կապեց հանրապետության արդյունաբերական կենտրոնների, և Սիսիանի միջոցով ամբողջ Զանգեզուրի հետ: Այդ ժամանակահատվածին է վերաբերում Վայք-Ջերմուկ և Նախիջևանի ինքնավար հանրապետություն տանող Վայք-Գյուլիստան ավտոճանապարհների կառուցումը: Այսպիսով, Վայքը դարձավ փոխադրական կարևոր հանգուցակետ: Այս ամբողջը, ինչպես նաև Ջերմուկ առողջավայրի բուռն զարգացման տրոփյունը իր հերթին զարկ տվեց նաև շրջկենտրոնի զարգացմանը, որի առնչությամբ էլ անհրաժեշտություն առաջացավ շրջկենտրոնի երկրորդ գլխավոր հատակագծի մշակումը:

Այն իրագործվեց 1969 թ. հաշվարկային ժամկետ ունենալով 1980 թ., 7000 բնակչի համար: Վայք քաղաքը գտնվում է անմիջականորեն Եղեգնաձորի և Վայքի ենթաշրջանների սահմանազատման գծում, Արփա գետի միջին հոսանքի աջափնյակում և ներկայիս վիճակով ունի մոտ 300հա տարածք:

 

I -1.2 Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում

 

Վայք քաղաքը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Արփա գետի միջին հոսանքի աջ կողմում: Երևանից 135կմ հեռավորության վրա` հարավ-արևելք, Երևան-Սիսիան մայրուղու վրա: Քաղաքի տարածքը հիմնականում շրջապատված է բլրաշարքերով:

Վայք քաղաքի քաղաքաշինական, տնտեսական զարգացման ուղղությունները նշված են «Տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների մեջ:

Էկոլոգիական վիճակի սրությունը հիմնականում պայմանավորված է բնության տարբեր տարրերի և քաղաքայնացված միջավայրի փոխկապակցությամբ: Տարաբնակեցման համար պիտանի տարածքում տարանջատված են տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանումով և էկոլոգիական հավասարակշռության պահպանմամբ:

Ըստ ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսների ամփոփ աղյուսակի` Վայոց Ձորի մարզն ունի սահմանափակող գործոններ` բարենպաստ է բնակության համար (սահմանափակ տարածքային ռեսուրսներ):

Հուշարձանները բազմաթիվ են` մեծամասամբ բարձրարժեք: Վայքի տարածքը բարենպաստ է զարգացման համար:

Վայոց Ձորի մարզը ընդհանուր առմամբ ապահովված է տրանսպորտային ցանցով: Տարածքով անցնում է Երևան-Վայք-Գորիս մայրուղին, որը ներկայիս նախագծով նախատեսվում է փոխարինել Արփա գետի ձախ ափով անցնող շրջանցիկ մայրուղով, որը կնպաստի էկոլոգիական, տրանսպորտային և նմանօրինակ քաղաքաշինական հիմնախնդիրների բարելավմանը:

Ըստ «Տարաբնակեցման գլխավոր նախագծի»`.

Վայոց Ձորի մարզի հարուստ ռեկրեացիոն պաշարներից հիմնականում օգտագործվել են Ջերմուկի հանքային ջրերը` բալնեոլոգիական (ջերմուկաբուժության) նպատակով:

 

Կլիմայաբուժական պայմաններ

 

Վայոց Ձորի մարզի լանդշաֆտա-կլիմայական պայմանները խիստ բազմազան են, որը պայմանավորված է հիմնականում բացարձակ նիշերի մեծ տարբերությամբ: Հիմնական տարաբնակեցման գոտում, Արփայի միջին հոսանքի հովտում բացարձակ բարձրությունները տատանվում են 1000-1200մ, իսկ Արփայի վերին հոսանքի և Եղեգիս վտակի հովտում հիմնականում բարձր են 2000-ից:

Կլիմայաբուժության պայմանները եղանակների փոփոխականության պատճառով ձմեռային սեզոնում սահմանափակ են և կազմում են ընդամենը 14-16օր:

Բարձր լեռնային տարածքների (Արփայի վերին հոսանքի, Եղեգիսի վերին, միջին հոսանքների լանջերը) կլիմայաբուժության պայմանները խիստ տարբերվում են հովտայինից:

Արևափայլի տևողությունը 2409 ժամ է, առավելագույնը դիտվում է հունիս-հուլիս ամիսներին (277-318 ժամ), նվազագույնը` հունվարին (134 ժամ): Միջին տարեկան ջերմաստիճանը 4.10 (ավելի բարձր, քան հանրապետության մյուս բարձրլեռնային շրջաններում): Մեծ են մթնոլորտային տեղումները` տարեկան 802մմ, առավելագույնը (554մմ) տաք ամիսներին: Ձմեռը երկարատև է, առատ ձյան շերտով, արևոտ:

 

Զբոսաշրջության պաշարները

 

Վայոց Ձորի մարզն ունի զբոսաշրջության մեծ պաշար` պատմամշակութային բազմաբնույթ հուշարձաններ (191), որոնցից 86-ը բարձրարժեք են: Մարզում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը: Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները` ժայռեր, ջրվեժներ, խորը ձորեր, անտառներ` իրենց բարիքներով և այլն:

Մեծ է նաև ձմեռային սպորտի տարբեր ձևերի (հիմնականում լեռնադահուկային սպորտ), ինչպես նաև բուժիչ սպորտի կազմակերպման հնարավորությունները (Եղեգիսի վերին հոսանքների լանջերը, Արփայի միջին հոսանքի ձախափնյա վտակների բարձր լանջերը և այլն):

 

I -1.3 Տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանները

 

Վայքի քաղաքային համայնքի քաղաքաշինական ռեժիմը սահմանվել է ելնելով քաղաքի դերից հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, տարածաշրջանում էկոհամակարգի իրավիճակի սրության նվազեցման նպատակով, սահմանված է քաղաքաշինական զարգացման սահմանափակման ռեժիմ տարածքային աճի սահմանափակումով, բնապահպանական միջոցառումների համալիր կիրառումով:

Վայք քաղաքի տարածքի գերակշռող մասը ենթակա է մանրամասն գոտիավորման` հատակագծային կառուցվածքի կանոնակարգումով և ինտենսիվացմամբ, իսկ բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:

Տարածքի գնահատականն ըստ բնական պայմանների կատարվել է կլիմայական, երկրաձևաբանական, ճարտարագիտաերկրաբանական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I -2 Վայք քաղաքի տարածքի համալիր գնահատականը

I -2.1 Վայք քաղաքի տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրումը

 

Ռելիեֆի նկարագիրը

 

Վայք քաղաքի ներկա տարածքը տեղադրված է Արփա գետի միջին հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած մասում: Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց Ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիսարևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրտված տեղամասեր: Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր:

Վայքի տարածքով հոսում է Արփա գետը, որը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից` 3200մ բարձրությունից, հոսում է հիմնականում նեղ կիրճով, երբեմն ողողահունը լայնանում է, օրինակ Վայքի տարածքում:

Խոշոր աջափնյա վտակներից է Հերհերը, ձախափնյա վտակներից` Արտավանը, Մարտիրոսը, Վայքը:

Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին հասնում են ապրիլին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին: Այսպիսով վարարումները տևում են 90-120 օր:

Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով: Գետի վտակները հեղեղաբեր են: Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է:

 

I -2.2 Կլիմայական տվյալներ

 

Տարածքի կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով:

Ձմեռը սկսվում է նոյեմբեր ամսի երկրորդ կեսին, վերջանում է մարտի 3-րդ տասնօրյակում: Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև: Հունվարի միջին ջերմաստիճանը -4.40C, բացարձակ մինիմումը հասնում է -300C: Ձյան հաստատուն շերտը ոչ ամեն տարի է առաջանում: Քամու միջին արագությունը ձմռան ամիսներին 0.7մ/վրկ է:

Գարունը տաք է, համեմատաբար երկարատև, խոնավ (տեղումների քանակը ապրիլ ամսին տատանվում է 30-70մմ): Ցրտահարությունները վերջանում են ապրիլի առաջին տասնօրյակում:

Ամառը երկարատև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 21-220C, բացարձակ մաքսիմումը հասնում է 39-400C: Հարաբերական խոնավությունը ցերեկվա ժամերին 30%-ից ցածր է իջնում: Ամառվա ամիսներին քամու միջին արագությունը 1.9մ/վրկ է: Մեծ հաճախականությամբ ամռան ամիսներին փչում են արևմտյան ուղղության քամիները:

Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը: Աշնանային ցրտահարությունները սկսվում են նոյեմբերի առաջին տասնօրյակին:

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 450մմ:

Ներքևում տրվում են կլիմայական ռեժիմը բնորոշող աղյուսակները Վայքի հետ նույն բարձրության վրա գտնվող «Եղեգնաձոր» կայանի տվյալներով:

 

Աղյուսակ 1

Օդի միջին ջերմաստիճանը բացարձակ նվազագույն բացարձակ առավելագույն
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
-4.4 -2.1 3.9 10.3 15.4 19.8 24.1 24.4 20.2 13.3 5.6 -1.4 -30 40

 

Աղյուսակ 2

Օդի միջին խոնավությունը Հարաբերական խոնավության օրական տատան. ամենատաք ամսին Միջին հարաբերական խոնավ. 2.13-ին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ամենացուրտ ամսին ամենատաք ամսին
75 70 60 56 55 48 43 40 42 54 67 74 24 62 30

 

Աղյուսակ 3

Տեղումներ Ձյան ծածկույթը
տարեկան միջին քանակը մմ-ով օրական միջին քանակի առավելագույնը մմ-ով ձյան ծածկույթով օրերի թիվը ձմռան ընթացքում տասնօրյակային ամենամեծ շերտը մմ-ով
447 56 50 18

 

Աղյուսակ 4

Քամու միջին արագությունը մ/վրկ ամիսներով Տարեկան
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
0.7 0.8 1.4 1.6 1.5 1.8 2.0 2.1 1.7 1.1 0.8 0.9 1.3
                         

 

Աղյուսակ 5

Քամու հաճախականություն %
քամու արագությունը մ/վրկ
Ըստ ուղղությունների և անդորրի հաճախականությանը -% երեք ամիսների քամու միջին արագությունը
հունվարին հուլիսին ամենա-
ցուրտ
ամիսն.
ամենա-
տաք
ամիսն.
հուն-
վարի
միջին
արագու-
թյունը
հյու-
սիս
հյու-
սիս
արև-
ելք
արև-
ելք
Հա-
րավ
արև-
ելք
հա-
րավ
հա-
րավ
արև-
մուտք
արև-
մուտք
հյու-
սիս
արև-
մուտք
ան-
դորր
հյու-
սիս
Հյու-
սիս
արև-
ելք
արև-
ելք
հա-
րավ
արև-
ելք
հա-
րավ
հա-
րավ
արև-
մուտք
արև-
մուտք
հյու-
սիս
արև-
մուտք
ան-
դորր
18
1.5
4
0.6
13
1.7
11
2.6
6
1.7
21
2.5
10
2.1
17
1.4
82
-
19
5.2
10
4.9
18
3.4
20
3.8
6
3.1
9
3.0
9.9
3.0
9
5.3
45
-
0.7 1.9 0.7

 

ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ

ՀԷԳԿԿ
 

Կիրառական կլիմատալոգիայի բաժին

 

Վ ա յ ք

 

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

2006

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Արևածագի (Ա) և մայրամուտի (Մ) իրական արևային ժամանակը (ժ րոպե) յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրվա համար

Ճառագայթային հաշվեկշռի բաղադրիչների ամսական և տարեկան հաշվարկային գումարները (ՄՋ/մ2)

Արևափայլ

Օդի ջերմաստիճան (0C)

- միջին ամսական

- միջին առավելագույն

- միջին նվազագույն

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

Օդի ջերմաստիճանը (0C) օրվա տարբեր ժամերին

Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը (0C)

Ջեռուցման ժամանակաշրջանի ( 80C) բնութագրերը

Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C)

- միջին ամսական

- միջին առավելագույն

- միջին նվազագույն

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C) օրվա տարբեր ժամերին

Օդի խոնավություն

- ջրային գոլորշու առաձգականությունը

- հարաբերական խոնավությունը

- խոնավության պակասորդը

Հարաբերական խոնավությունը (%) օրվա տարբեր ժամերին

Մթնոլորտային տեղումներ

Տարբեր քանակի տեղումներով օրերի թիվը

Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները

Ձնածածկույթի միջին տասնօրյակային բարձրությունը (սմ) ըստ մշտական ձողաքանոնի

Ձնածածկույթի առավելագույն տասնօրյակային բարձրությունը (սմ) ձմռան ընթացքում

Մթնոլորտային ճնշում

- միջին

- բացարձակ առավելագույն

- բացարձակ նվազագույն

Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը (%)

Քամու արագությունը (մ/վ)

- միջին ամսական

- առավելագույն

- պոռթկում

Քամու միջին ամսական արագությունը (մ/վ) օրվա տարբեր ժամերին

Միջին ամսական և տարեկան ընդհանուր և ստորին ամպամածությունը (բալեր)

Երկնքի պարզ (0-2 բալ), կիսաամպամած (3-7 բալ) և ամպամած (8-10 բալ) վիճակի կրկնելիությունը (%) ըստ ընդհանուր ամպամածության

Պարզ և ամպամած օրերի թիվը ըստ ընդհանուր և ստորին ամպամածության

Մթնոլորտային երևույթներով օրերի միջին (մ) և առավելագույն (ա) թիվը

Վայք` φ0 39 41, λ0 45 29

h=1256 մ ծ.մ.

 

1. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

1.1 Արևածագի (Ա) և մայրամուտի (Մ) իրական արևային ժամանակը (ժ րոպե) յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրվա համար

 

Θ I II III IV V VI VII VIII IX X XI XII
 
Ա 07.21 06.58 06.17 05.28 04.48 04.32 04.43 05.09 05.38 06.07 06.40 07.11
Մ 16.55 17.30 18.03 18.34 19.04 19.28 19.29 19.01 18.16 17.27 16.48 16.35

 

1.2 Ճառագայթային հաշվեկշռի բաղադրիչների ամսական և տարեկան հաշվարկային գումարները (կկալ/սմ2) միջին ամպամածության պայմաններում

 

Ճառագայթման տեսակը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
Q 5.2 6.6 10.5 12.9 16.4 18.4 19.3 17.5 14.1 10.7 6.2 4.3 142
A0 50 37 26 18 17 16 16 18 18 18 24 38 25
Bk 2.6 4.2 7.8 10.6 13.6 15.5 16.3 14.3 11.6 8.8 4.7 2.7 113
EЭФ 3.2 2.6 3.5 3.6 4.8 6.3 5.7 6.9 6.3 5.3 3.6 3.1 55
B -0.6 1.6 4.3 7.0 8.8 9.2 10.6 7.4 5.3 3.5 1.1 -0.4 58

 

Q- գումարային ճառագայթումը հորիզոնական մակերևույթին

A0- գործող մակերևույթի ալբեդոն (%)

Bk- կարճալիք ճառագայթման հաշվեկշիռը

Eэф- էֆեկտիվ ճառագայթում (երկարալիք ճառագայթման հաշվեկշիռը բացասական նշանով)

 

1.3 Արևափայլ

 

Բնութագիր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
Տևողությունը , ժ 134 135 154 158 220 290 330 306 269 218 169 132 2515
Առանց արևի օրերի թիվը 7 6 5 4 1 0.2 0 0.2 0.4 2 4 6 36

 

2. ՕԴԻ ԵՎ ՀՈՂԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

 

2.1 Օդի ջերմաստիճան (0C)

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
միջին ամսական -4.2 -1.9 4.0 10.5 14.7 19.8 23.9 23.4 19.1 12.0 5.0 -1.2 10.4
միջին առավելագույն 1.2 3.5 9.6 16.8 21.8 27.0 31.5 31.4 27.3 19.5 11.0 3.7 17.0
միջին նվազագույն -8.8 -6.6 -0.8 5.1 9.6 12.9 16.4 16.2 12.3 6.0 0.5 -5.3 4.8
բացարձակ առավելագույն 13 16 22 27 32 36 38 39 36 30 22 14 39
բացարձակ նվազագույն -20 -17 -11 -7 2 7 11 9 4 -0 -11 -20 -20

 

2.2 Օդի ջերմաստիճանը (0C) օրվա տարբեր ժամերին

 

Դիտաժամ I II III IV V VI VII VIII IX X XI XII
 
00 -6.0 -3.7 1.8 8.0 11.6 16.4 20.8 20.6 16.1 9.4 3.0 -2.0
03 -6.7 -4.8 0.9 6.5 10.0 14.6 18.3 18.3 14.0 7.9 2.0 -3.0
06 -7.6 -5.7 0.3 5.5 9.0 13.6 17.0 16.6 12.6 6.8 1.2 -4.0
09 -6.3 -3.0 3.8 11.0 16.0 21.0 25.0 24.2 20.0 12.6 4.5 -3.0
12 0.1 2.3 8.2 14.5 19.8 25.0 29.3 28.8 25.0 17.6 10.0 2.2
15 0.4 3.2 8.6 15.5 20.0 26.0 30.6 29.9 26.3 17.7 10.1 2.0
18 -3.1 -0.1 6.3 13.3 18.0 23.5 27.8 26.9 21.9 12.7 6.0 0.0
21 -5.0 -2.4 3.5 9.6 13.5 19.0 23.3 22.9 18.1 10.7 4.3 -1.0

 

2.3 Օդի միջին օրական ջերմաստիճանի որոշակի սահմաններով անցման ժամկետները, տևողությունը և միջին ջերմաստիճանը (0C)

 

Բնութագիր Բարձր
00 50 100 150 200
 
Անցման ժամկետները 25 II 10XII 18III 15XI 12IV 19X 16V 6 X 16VI 10IX
Տևողությունը (օր) 289 243 191 144 87

 

2.21 Ջեռուցման ժամանակաշրջանի (80C) բնութագրերը

 

Սկիզբը Վերջը Տևողությունը (օր) Ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը (0C)
28 X 1 IV 156 0.3

 

2.4 Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C)

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
լեռնային շագանակագույն հողեր
միջին ամսական -5 -2 6 14 20 26 31 29 23 13 4 -2 13
միջին առավելագույն 4 9 26 34 44 51 58 53 46 31 16 7 32
միջին նվազագույն -12 -9 -4 3 7 12 15 15 9 4 -2 -4 3
բացարձակ առավելագույն 20 26 43 57 58 66 71 71 61 50 32 18 71
բացարձակ նվազագույն -30 -19 -14 -7 -0 6 9 8 0 -2 -11 -23 -30

 

2.5 Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C) օրվա տարբեր ժամերին

 

Դիտաժամ I II III IV V VI VII VIII IX X XI XII
 
00 -8 -6 1 6 11 16 20 19 14 7 1 -3
03 -9 -7 -0 5 9 14 18 17 12 6 -0 -4
06 -10 -8 -1 4 9 13 16 16 11 5 -1 -5
09 -8 -5 6 18 26 33 38 34 29 17 4 -2
12 1 4 18 28 36 44 53 49 43 27 13 5
15 -0 4 18 27 34 43 52 41 41 24 10 3
18 -5 -2 7 14 23 28 33 22 22 12 4 -0
21 -7 -5 3 8 14 19 23 22 16 9 2 -2

 

3. 3.1 ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
ջրային գոլորշու առաձգականությունը (հՊա) 3.5 3.9 5.5 7.8 9.8 12.8 15.1 15.2 11.3 8.7 6.4 4.9 8.7
հարաբերական (%) 77 74 66 63 61 59 52 55 54 64 72 78 65
պակասորդը (հՊա) 1.2 1.6 3.2 5.9 7.8 11.0 16.4 14.8 12.0 6.1 2.9 1.5 7.0

 

3.2 Հարաբերական խոնավությունը (%) օրվա տարբեր ժամերին

 

Դիտաժամ I II III IV V VI VII VIII IX X XI XII
 
00 81 79 72 72 69 67 59 61 61 72 78 83
03 83 82 76 76 75 74 67 69 68 76 81 84
06 84 85 80 79 78 77 73 75 72 79 83 85
09 80 72 65 58 56 55 50 53 50 61 72 82
12 61 57 51 45 46 43 38 41 38 47 53 64
15 59 54 47 43 44 40 35 38 34 46 51 63
18 73 67 56 51 50 47 41 45 43 63 66 75
21 79 76 66 65 64 60 51 54 54 68 74 79

 

3.3 30%-ից ոչ բարձր հարաբերական խոնավությամբ օրերի թիվը

 

I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
  0.2 1.7 5.4 6.5 7.8 7.9 5.6 7.6 4.0 0.4   47

 

3.4 80%-ից ոչ ցածր հարաբերական խոնավությամբ օրերի թիվը

 

I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
5.4 2.8 2.4 2.0 1.2 0.4 0.2 0.2 0.2 2.0 2.8 4.8 24

 

4. ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՁՆԱԾԱԾԿՈՒՅԹ

 

4.1 Մթնոլորտային տեղումներ

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
Տեղումների քանակը (մմ)
պինդ 21 19 10               4 20 74
հեղուկ 1 6 19 54 63 45 23 21 15 36 22 8 313
խառը 3 3 7 3             5 3 24
ընդհանուր 25 28 36 57 63 45 23 21 15 36 31 31 411
օրական առավելագույնը 22 20 23 36 30 32 34 39 23 29 37 27 39

 

4.2 Տարբեր քանակի տեղումներով օրերի թիվը

 

Տեղումների քանակը (մմ) I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
0.1 7.2 6.5 9.0 11.6 12.2 7.8 4.1 3.7 3.3 6.6 5.9 7.1 85
0.5 6.5 6.1 8.7 11.0 11.5 7.2 3.9 3.3 3.2 6.2 5.4 6.6 80
1.0 5.4 5.1 7.6 10.7 10.4 6.3 3.3 3.0 2.5 5.3 4.3 5.8 70
5.0 1.6 1.8 2.5 4.0 4.5 2.8 1.5 1.5 1.3 2.6 1.6 1.9 28
10.0 0.5 0.7 0.8 1.8 1.7 1.2 0.6 0.7 0.6 1.2 0.8 0.8 11
20.0 0.1 0.04 0.1 0.1 0.2 0.3 0.2 0.2 0.04 0.3 0.2 0.04 2
30.0       0.04 0.04 0.04 0.1 0.04     0.04   0.3

 

4.3 Ձնածածկույթի առաջացման և վերացման ժամկետները

 

Ձնածածկույթով օրերի թիվը Ձնածածկույթի առաջացման ժամկետները Ձնածածկույթի վերացման ժամկետները Առանց կայուն ձնածածկույթի ձմեռների կրկնելիությունը (%)
միջին միջին ամենավաղ ամենաուշ միջին ամենավաղ ամենաուշ
51 2 XII 6 XI 27 XII 18 III 6 II 18 IV 63

 

4.5 Ձնածածկույթի միջին տասնօրյակային բարձրությունը (սմ) ըստ մշտական ձողաքանոնի

 

XI XII I II III IV
1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2
5 6 7 7 9 11 9 8 6 5

 

Կետը () նշանակում է, որ տվյալ տասնօրյակում ձնածածկույթ դիտվել է ավելի քիչ, քան ձմեռների 50%-ում , այդ պատճառով միջին բարձրությունը չի հաշվարկվել

 

4.6 Ձնածածկույթի առավելագույն տասնօրյակային բարձրությունը (սմ) ձմռան ընթացքում

 

Միջին

Առավելագույն

Նվազագույն

18

65

5

 

5. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ (հՊա)

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
միջին 877.7 876.9 873.7 874.7 874.2 872.6 871.9 872.3 875.0 878.7 878.7 876.5 875.2
բացարձակ առավելագույն 888.9 890.0 891.3 886.6 885.0 881.5 878.9 881.2 884.9 890.1 891.9 890.9 891.9
բացարձակ նվազագույն 864.9 857.1 856.6 861.5 860.1 861.8 862.9 862.8 867.1 867.3 865.6 858.7 856.6

 

6. Քամի

 

6.1 Քամու ուղղությունների և անդորրի կրկնելիությունը (%)

 

Ամիս Հս Հս Արլ Արլ Հվ Արլ Հվ Հվ Արմ Արմ Հս Արմ Անդորր
 
I 2 2 19 21 20 11 17 8 55
II 2 1 20 19 22 11 18 7 41
III 2 3 25 19 18 11 15 7 27
IV 3 3 24 18 16 10 18 8 31
V 3 3 20 18 17 10 21 8 28
VI 3 6 22 16 16 10 20 7 27
VII 2 9 27 18 15 8 15 6 36
VIII 2 7 25 17 16 10 17 6 34
IX 1 4 21 17 17 12 20 8 50
X 2 4 22 16 19 10 21 6 60
XI 2 2 21 20 19 10 19 7 61
XII 3 3 24 27 18 8 12 5 62
Տարի 2 4 23 19 17 10 18 7 43

 

6.2 Քամու արագությունը (մ/վ)

 

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
միջին ամսական 0.7 0.9 1.2 1.1 1.1 1.1 1.1 1.1 0.7 0.6 0.5 0.7 0.9
առավելագույն 6 5 18 9 8 10 8 6 9 8 6 10 18
պոռթկումը 11 12 22 18 20 20 13 14 14 14 14 16 22

 

6.3 Քամու միջին ամսական արագությունը (մ/վ) օրվա տարբեր ժամերին

 

Դիտաժամ I II III IV V VI VII VIII IX X XI XII
 
00 0.8 0.9 1.2 1.1 0.9 1.2 1.2 1.4 0.8 0.7 0.6 0.7
03 0.6 0.9 1.0 0.9 0.8 0.9 0.8 0.9 0.5 0.5 0.5 0.6
06 0.5 1.0 1.0 0.7 0.8 0.8 0.7 0.6 0.5 0.4 0.5 0.7
09 0.5 0.7 0.9 0.7 0.8 0.6 0.5 0.4 0.3 0.4 0.4 0.5
12 0.6 0.9 1.3 1.4 1.4 1.1 0.9 0.9 0.9 0.7 0.6 0.6
15 0.8 1.0 1.6 1.6 1.6 1.6 1.2 1.3 1.1 1.0 0.6 0.6
18 0.8 1.1 1.6 1.5 1.5 1.6 1.4 1.3 0.9 0.6 0.6 0.8
21 0.7 0.9 1.3 1.1 1.1 1.4 1.7 1.7 0.9 0.7 0.6 0.7

 

7. ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Միջին ամսական և տարեկան ընդհանուր և ստորին ամպամածությունը (բալեր)

 

Ամպամածություն I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
ընդհանուր 5.7 5.3 5.5 6.1 5.2 4.2 2.2 2.3 1.8 3.8 5.5 6.5 4.5
ստորին 4.8 4.5 4.4 4.8 4.2 3.2 1.9 1.8 1.4 3.1 4.7 5.5 3.7

 

7.2 Երկնքի պարզ (0-2 բալ), կիսաամպամած (3-7 բալ) և ամպամած (8-10 բալ) վիճակի կրկնելիությունը (%) ըստ ընդհանուր և ստորին ամպամածության

 

Ամպամածությունը (բալեր) I II III IV V VI VII VIII IX X XI XII
Ընդհանուր  
0-2 12 13 10 8 12 14 19 20 22 15 14 11
3-7 72 76 74 76 76 78 77 75 75 74 75 72
8-10 16 11 16 16 12 8 4 5 3 11 11 17
Ստորին  
0-2 15 16 14 13 16 18 21 23 24 17 17 13
3-7 73 75 75 76 76 77 76 74 74 77 74 73
8-10 12 9 11 11 8 5 3 3 2 6 9 14

 

7.3 Պարզ և ամպամած օրերի թիվը ըստ ընդհանուր և ստորին ամպամածության

 

Օրեր Ամպամածություն I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
պարզ ընդհանուր 5.6 6.8 3.0 2.8 5.4 7.2 13.8 13.8 19.8 9.2 8.2 5.0 101
ստորին 10.2 10.0 7.0 4.6 7.0 10.2 16.2 16.8 20.6 11.4 12.2 7.8 134
ամպամած ընդհանուր 11.8 8.2 9.8 11.0 6.0 3.2 1.0 1.2 0.4 6.8 6.6 12.3 78
ստորին 8.2 5.8 5.8 5.4 3.2 1.6 0.2 0.6 0.2 4.2 5.2 9.3 50

 

7.4 Մթնոլորտային երևույթներով օրերի միջին (մ) և առավելագույն (ա) թիվը

 

Բնութագիր   I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
 
մառախուղ մ 1.1 1.1 1.4 0.8 0.9 0.4 0.1 0.1   0.3 0.3 0.8 7
ա 11 13 11 7 7 5 3 3   6 7 14 87
ամպրոպ մ   0.03 0.1 1.4 3.1 3.4 1.2 1.1 1.6 0.5 0.2 0.04 13
ա   1 2 8 18 16 5 8 10 3 2 1 74
կարկուտ մ     0.1 0.2 0.2 0.3 0.04   0.04       1
ա     1 2 3 2 1   1       10

 

I -2.3 Վայք համայնքի միկրոկլիմայական քարտեզները

 

Վայքի համայնքի տարածքը համեմատաբար փոքր է, այն զբաղեցնում է Արփա գետի թույլ թեքության միջին մասը:

Շրջանի կամ տվյալ բնակավայրի միկրոկլիմայական քարտեզները կազմվում են քաղաքաշինության, գյուղատնտեսության, շինարարական աշխատանքների, տուրիզմի և այլ նպատակներով: Վայքում շինարարական աշխատանքների կատարման համար կազմվել են ջերմաստիճանի և քամու միկրոկլիմայական քարտեզներ: Վայքի մետեոկայանի տվյալներով որոշվել են նրա կլիմայական բնութագրիչները, որոնց հիման վրա էլ կազմվել են քարտեզները:

 

I -2.3.1 Վայք քաղաքային համայնքի ջերմաստիճանի միկրոկլիմայական քարտեզները

 

Վայք քաղաքը և նրա շրջակա հողերը գտնվում են Արփա գետի միջին հոսանքի շրջանում: Գետը Վայքում ունի շատ թույլ թեքություն և լայն հովիտ: Վայքի համայնքը ունի սահմանափակ հողային տարածք, որը հիմնականում գտնվում է Արփա գետի ձախ ափին և շատ կտրատված ու թեք է: Այստեղ գերիշխում են արևմտյան և հարավարևմտյան թեքությունները: Արփա գետը այստեղ հիմնականում ունի արևմտյան և հարավարևմտյան թեքություն և ունի լայն հովիտ: Բացի այդ, տարածքում գերիշխում են մինչև 100 թեքությամբ լանջերը, որոնք ցրտահարության տեսակետից ունեն 1-2 աստիճանի վտանգավորություն: 0-30 թեքությամբ տարածքները հիմնականում ընդգրկում են Արփա գետի հովիտը և քաղաքի որոշ տարածքներ, որոնք ավելի վտանգավոր են ցրտահարության տեսակետից և ունեն 3 աստիճանի ցրտահարության վտանգ: Ձմռան և ամռան ընթացքում ջերմաստիճանները այս թեքությունների վրա համարյա հավասար են հարթավայրերում դիտվածներին: Այստեղ ռելիեֆի հիմնական տարրը (քաղաքի հարավային մասում) մնում են Արփայի և նրա մեջ թափվող վտակների թույլ թեքության հովիտները, որտեղ ցրտահարության աստիճանը կազմում է 3-4 աստիճան և որտեղ ձմեռվա մինիմում ջերմաստիճանները կարող են նորմայից ցածր լինել 2-30-ով, անսառնամանիք օրերի թիվը կրճատվում է 10-16 օրով, իսկ դրական ջերմաստիճանների գումարը պակասում է 150-2000-ով:

Այստեղ կան նաև բլուրներ և հարթ գագաթներ, որտեղ կա օդի ցուրտ հոսանքի լավ արտահոսք: Դրանով պայմանավորված բլուրների վրա և բարձրություններում նկատվում է ձմռան մինիմում ջերմաստիճանների բարձրացում 3-50-ով, ցրտահարության հավանականությունը շատ փոքր է: Անսառնամանիք օրերի թիվը ավելանում է 15-25 օրով, դրական ջերմաստիճանների գումարը ավելանում է 200-2500-ով:

Վայքում կան նաև փակ գոգավորություններ, հովիտներ, իջվածքներ, հատկապես նրա լեռնային մասում, որոնք շրջապատված են բլուրներով կամ գագաթներով: Այդ տարածքները բնորոշվում են ցրտահարության 4-50-ով, որտեղ ցուրտ օդի հոսանք կա և այդ ցուրտ օդը կուտակվում է, առաջացնելով այսպես կոչված ցրտի «լճեր», իսկ ցուրտ օդի արտահոսք չկա: Այստեղ անսառնամանիք օրերի թիվը կրճատվում է 15-25 օրով, իսկ ձմեռվա մինիմում ջերմաստիճանները նվազում են ավելի քան 4-50-ով: Այսպիսով, Վայքում տեղի է ունենում ցուրտ օդի հոսք դեպի հարթավայրեր և լայն հովիտներ, որտեղ ցուրտ օդը կուտակվում է և հաճախ ստեղծում ինվերսիոն պայմաններ, որոնք ձմռան ընթացքում երկար են պահպանվում:

 

I -2.3.2 Վայք քաղաքային համայնքի քամու միկրոկլիմայական քարտեզները

 

Վայքում և նրա շրջակա հողերում քամու տարեկան միջին արագությունը կազմում է 0.9 մ/վրկ, նվազագույնը նկատվում է դեկտեմբերին՝ 0.5 մ/վրկ, առավելագույնը մարտին՝ 1.2 մ/վրկ: Քամու առավելագույն արագությունը 18 մ/վրկ է, որը նկատվել է մարտ ամսին, իսկ պոռթկումներով առավելագույն արագությունը կազմում է 22 մ/վրկ, որը նկատվում է նույն ամսին: Օրվա մեջ քամու արագությունը ուժեղ է լինում ժամը 15-ից ժամը 00-ն, երբ քամու առավելագույն արագությունը ժամը 21-ին է, հուլիս-օգոստոս ամիսներին հասնում է 1.7 մ/վրկ, իսկ մարտ-հուլիս ամիսներին ժամը 15-18-ը կազմում է 1.6 մ/վրկ:

Վայքում քամիները գերազանցապես ունեն արևելյան ուղղություն, որը կազմում է 23%, իսկ հարավարևելյան և արևմտյան քամիները կազմում են համապատասխանաբար 19 և 18%: Քամու միկրոկլիմայական քարտեզը կազմվել է արևելյան ուղղության համար և այդ քարտեզներում առանձնացրել ենք հիմնականում 3 տեղամասեր:

Առաջինը այն տեղամասերն են, որտեղ քամու արագությունը չի փոխվում օդկայանում դիտվածի նկատմամբ: Այդ տեղամասերը թույլ թեքության լանջերի ստորին մասերն են, հարթավայրերը, 0-30 թեքության հովիտների հատակը և լանջերը, որտեղ քամու միկրոկլիմայական գործակիցը համարյա չի փոխվում և K=1.0-ի:

Երկրորդը այն տեղամասերն են, որտեղ հարաբերական բարձրությունը հասնում է մինչև 100 և ավելի մետրի, բլուրների և բարձր սարահարթերի վերին հարթակները, քամուն զուգահեռ և քամահար լանջերի վերին և միջին մասերն են: Այդ մասերում քամու արագությունը մեծանում է և K=1.1-2.0, այսինքն քամին արագանում է 2 և ավելի անգամ:

Երրորդը այն տարածքներն են, որտեղ քամու արագությունը պակասում է և K=0.6-0.9: Դրանք փակ ձորակներն են, հովիտները, շատ թույլ թեքության լանջերի ստորին մասերը: Այս շրջանի մեջ մտնում են նաև քամուն հակառակ լանջերի միջին և ստորին մասերը: Քամին թուլանում է նաև շենքերի, շինությունների հակառակ մասերում, դաշտապաշտպան անտառաշերտերին հանդիպելիս և այլն:

 

I-2.4 Վայք քաղաքային համայնքի տարածքի ճարտարագիտաերկրաբանական և սեյսմոլոգիական ուսումնասիրությունը

 

Բովանդակություն

 

1. Ընդհանուր տեղեկություններ

2. Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

3. Գեոմորֆոլոգիական պայմանները

4. Երկրաբանական կառուցվածքը

5. Հիդրոերկրաբանական պայմանները

6. Սեյսմատեկտոնական պայմանները

7. Ֆիզիկաերկրաբանական երևույթները և պրոցեսները

8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածքը

9. Ինժեներաերկրաբանական շրջանացում

10. Փորվածքների նկարագիրը

 

1. Եզրակացություն

2. Փորվածքների նկարագիրը

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության «Պետական գնումների գործակալության» պետական ոչ առևտրային կազմակերպության NԱՇՁԲ-06/99-2 պատվերի` «ՀԳՇՆ» ՍՊԸ-ն պետք է կատարի ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներ, այդ թվում ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ, որի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. Ինժեներաերկրաբանական կամերալ աշխատանքներ, որոնց ընթացքում ծանոթացել և հաշվի են առնվել գրեթե բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական, սեյսմատեկտոնական ուսումնասիրությունների (նվիրված Վայք քաղաքին և նրա մերձակայքին) ֆոնդային տվյալները՝ կատարված բազմաթիվ նախագծային ինստիտուտների և ՀՀ նախկին երկրաբանական վարչության կողմից (հավելվածներ 4.1, 7.1, 8.1), Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ (հավելված 6.1), ՍՊաԾ-ի (հավելված 6.2) և այլ կազմակերպությունների կողմից:

2. Լրացուցիչ հորատվել են 6 հորատանցք ընդհանուր 58գ/մ երկարությամբ:

3. Նկարագրվել են 38 բնական և արհեստական մերկացումներ, հրապարակային և կետային (ընդարձակ մակերեսներ) բնույթների:

4. Կատարվել է ինժեներաերկրաբանական հանույթ 1:5000 մասշտաբի քարտեզի հիմքով 342 հա-ի և նրա շրջակայքի տարածքների վրա:

5. Կազմվել է 10 ինժեներաերկրաբանական կտրվածքներ (հավելվածներ 9.2 – 9.11):

6. Կազմվել է սույն ինժեներաերկրաբանական եզրակացությունը Վայք քաղաքի գլխավոր հատակագծի և հեռանկարային զարգացման նախագծի կազմման համար:

 

2. Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

 

Վայք քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում, այն մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20կմ-ի, իսկ Երևան քաղաքից 140կմ-ի վրա և հանդիսանում է Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց:

 

Ա. Օրոգրաֆիա

 

Նկարագրվող տարածքը գտնվում է Արփա գետի միջին հոսանքում: Օրոգրաֆիական տեսակետից տարածքը բնորոշվում է տարբեր ռելիեֆի ձևերով, որոնցից տիրապետող են լեռնահովտայինը: Հիմնական օրոգրաֆիական էլեմենտը հանդիսանում են Վայոց Ձորի լեռները, որոնց հարավային և հարավարևելյան լանջերը սնում են Արփա գետի աջ ձախակողմյան մեծ ու փոքր վտակներին:

Հիդրոերկրաբանական ցանցը պատկանում է Արփա գետի ավազանին, իր աջակողմյան և ձախակողմյան վտակներով հանդերձ:

Բարդ լեռնային ռելիեֆը, ինչպես նաև նրանց բարձրությունների փոփոխականությունը, որոշում են բազմազանությունը և հստակ ուղղաձիգ կլիմայական գոտայնությունը, որը արտահայտված է Վայոց Ձորի լեռնաշղթայի ջրբաժանային մասերում չոր ցամաքային և նրա լանջերին տարբեր բնույթի կլիմայական գոտայնությամբ, Արփա գետի միջին հոսանքի հարավային լանջերին:

Ստորև բերվում է շրջանի կրճատ կլիմայական բնութագիրը: Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանի մեծ տատանումներով, տարեկան մինչև 400մմ տեղումներով: Վայք քաղաքին բնորոշ է շոգ, չոր ամառը, տաք երկարատև աշունը և մեղմ փոքր ձյան շերտով ձմեռը: Միջին տարեկան ջերմաստիճանը 10.80C-է, միջին մինիմումը՝ -8.10C է, բացարձակ մինիմումը՝ -300C, միջին մաքսիմումը +310C է, բացարձակ մաքսիմումը՝ +400C է:

Հողի սառեցման մաքսիմում խորությունը 0.81 մետր է: Միջին ամսական և տարեկան օդի համեմատական խոնավությունը 58% է կազմում, հունվար ամսվա մաքսիմալ 75% և մինիմալ 40% օգոստոս ամսվա տվյալների համաձայն:

Տեղումները բաշխվում են 173մմ նոյեմբեր-մարտ, իսկ 227մմ ապրիլ-հոկտեմբեր ամիսների միջև:

Ձյան ծածկույթը բաշխվում է ամբողջովին անհամաչափ՝ ցածրադիր տարածքներում այն հասնում է 20սմ-ի և պահպանվում է 2-3 ամիս, իսկ մնացած ամիսներին 8-9 ամիս ձգվում է ձյան ծածկույթը բարձրադիր վայրերում 2 մետր շերտով:

Միջին ամսական քամիների արագությունը և ուղղությունը հարավարևմտյան է 1.3մ/վրկ:

Ձյան ծածկույթի ծանրությունը 50կգ/մ2 է:

Առաջին սառնամանիքները սկսվում են նոյեմբերի երկրորդ տասնօրյակում և ավարտվում ապրիլ ամսվա սկզբներին:

Առաջին ձյան գալուստը դեկտեմբերի վերջերին է: Ըստ ՀՀ ատլասի` քամու ուղղության սխեման կազմված է հունվար-հունիս ամիսներին, որը բերված է սխեմատիկ ինժեներաերկրաբանական քարտեզի վրա:

 

3. Գեոմորֆոլոգիական պայմանները

 

Ուսումնասիրվող տարածքը ստրուկտուր գեոմորֆոլոգիական տեսակետից ընկած է Հայկական լեռնաշխարհի Վարդենիսի սարահարթի հարավային-հարավարևելյան մասում, որը բնորոշվում է ինտենսիվ և խորը կտրտվածությամբ, կտրուկ կերպով իջնելով դեպի Արփա գետի հովտի միջին հոսանքները, առաջացնելով բարձր աստիճանաձև ռելիեֆ, վերջիններս շատ տեղերում ծածկված են երիտասարդ լավաների բավական հզոր ծածկույթներով:

Վայք քաղաքը տեղադրված է էռոզիոն-դենուդացիոն և էլուվիալ-դելուվյալ լանջերի վրա, ինչպես նաև Արփա գետի միջին հոսանքային հովտում ու նրա այդ հատվածում աջ և ձախ կողմերից միացող վտակների և ժամանակավոր հոսքերի արտաբերման կոների և հովիտների վրա: Ինչպես երևում է զբաղեցրած տարածքի բնույթից, նրանք անհարթ են ընդհանուր թեքությունը դեպի հարավարևմտյան ուղղությամբ: Ռելիեֆի նիշերը տատանվում են բավական ընդարձակ ինտերվալում, այն 1200-1400 մետրերի սահմաններում են:

Տարածքի մեծ մասը կառուցապատված է 1-2 հարկանի անհատական մենատներով, կան նաև բարձրահարկ (մինչև 5 հարկ) շենքերով կառուցապատված թաղամասեր (նախկին պետական սեկտոր):

Տարածքում ինժեներաերկրաբանական քարտեզի վրա անջատվում են գեոմորֆոլոգիական ռելիեֆի հետևյալ տիպերը՝

1. ալուվյալ-դելուվյալ-պրոլուվյալ հարթություն - մինչև 100 թեքությամբ - I շրջան

2. էռոզիոն-դենուդացիոն լանջեր 100-200–- II շրջան

3. էռոզիոն-դենուդացիոն լանջեր 200-ից բարձր թեքությամբ - III շրջան

4. Արփա գետի և նրա վտակների և հեղեղատարների (ժամանակավոր հոսքերի) ձորակներով - IV շրջան:

 

4. Երկրաբանական կառուցվածքը

 

Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Սևանյան օրոտեկտոնական գոտում: Երկրաբանական ուսումնասիրությամբ զբաղվել են դեռ XX դարի երեսունական թվականներից բազմաթիվ խոշոր գիտնականներ և հետազոտողներ: Նրանցից ոմանք զբաղվել են ռեգիոնալ երկրաբանությամբ, մի քանիսը շրջանի մետաղածնությամբ և այլն: Ուսումնասիրվող տարածքը հարակից է Արփա-Սևան թունելի տարածքին, որտեղ ժամանակին կատարվել են երկրաբանական հանույթներ տարբեր մասշտաբի (1:200000, 1:100000, 1:50000, 1:25000, 1:10000 և այլն), որոնք ընդգրկում են տարբեր տեղամասեր, տարբեր ժամանակներում և տարբեր նպատակներով:

Ներկա հաշվետվությունում բերվում է (հավելված 4.1) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզը Վայք քաղաքի և նրա մերձակայքի (վերցված ՀՀ երկրաբանական վարչության Ա.Տ. Ասլանյանի հեղինակությամբ), որտեղ ներկայացված են տարբեր կոմպլեքսի ապարներ, որոնք ունեն տարբեր հասակներ, սկսած միջին էոցենից, վերին էոցենից, վերին միոցենից, չորրորդական դարաշրջանից մինչև մեր օրերը, ինչպես նաև օլիգոցենի հասակի գրանիտոիդային ինտրուզիվ առաջացումներ:

Վերը նշված ապարներին հատում են տարբեր կազմի և տիպի երակային ապարներ (Հավելված 4.1):

Երկրաբանական կտրվածքը խիստ խայտաբղետ է, այն ներկայացված է վերը նշված տարբեր հասակների ապարներով, որոնք ունեն էֆուզիվ, ինտրուզիվ, թույլ մետամորֆիզացված, նստվածքային, հրաբխանստվածքային ապարներով և առաջացումներով: Նրանցից կարելի է նշել (ներքևից-վերև) միջին և վերին էոցենյան հրաբխանստվածքային շերտախումբը, որոնք ռիթմիկ հերթագայում են տուֆոբրեկչաները, տուֆաավազաքարերը, տուֆակոնգլոմերատները, կրաքարերը, ալևրոլիտ-արգիլիտները և այլ ապարները: Շերտախումբը ինտենսիվ դիսլոկացված է և տեղ-տեղ նույնիսկ դժվար է սահմանազատել:

Բուն Վայք քաղաքի տարածքում մեծ մակերեսներով մերկանում են բազալտները, իր բեկորային տարատեսակներով, պորֆիրիտները, որոնք հիմնական բլրաշարքերն են քաղաքը շրջապատող, իսկ արևելյան կողմում այդ պորֆիրիտներին ճեղքում են գրանիտոիդային ինտրուզիան: Պորֆիրիտային ապարները տեղ-տեղ հիդրոթերմալ խիստ փոփոխված են, բացի արտաքին տեսքից, այն արտահայտված է բազմաթիվ թերմալ և ոչ թերմալ հանքային աղբյուրների ելքերով:

Վերը նշված ապարներին ծածկում են չորրորդական ժամանակի և ժամանակակից դելյուվիալ-պրոլյուվիալ, ալյուվիալ-պրոլյուվիալ, ինչպես նաև էլյուվիալ-դելյուվիալ-կոլյուվիալ առաջացումները (նայիր ինժեներաերկրաբանական քարտեզը - հավելված 9.1):

 

5.Հիդրոերկրաբանական պայմանները

 

Ուսումնասիրվող տարածքում գրունտային ջրերը սակավ են տարածված և ունեն սահմանափակ տարածում, որը բացատրվում է տարածքում առկա հրաբխանստվածքային ապարների տարածվածությամբ և նրանց խիստ ճեղքավորվածությամբ: Քաղաքի տարածքում՝ Արփա գետի հովտում տարածված է հունային և ստոր հունային գրունտային ջրերը, որոնք մի շարք հորատանցքերով հատվել են և հաստատվել են 1.0-8.0 մետր խորությունների վրա: Ինչպես նշեցինք վերևում, այդ տարածքները սահմանափակ են և զբաղեցնում են Արփա գետի վեր հունային դարավանդը, իսկ II դարավանդում և ավելի վեր գրունտային ջրերը շատ խորն են: Տեղին է նշել բացի գրունտային ջրերի բնական ելքի աղբյուրներից տեղ-տեղ հանդիպում են ոչ թերմալ հանքային ջրերի առանձին ելքեր, որը ժողովրդի կողմից ընդունված են, բայց արտադրական կիրառում դեռ չեն ստացել: Այս հանքային ջրի աղբյուրները նույնպես հիմնականում դուրս են գալիս Արփա գետի ներկայիս հունից քիչ բարձր մակարդակներում:

Ըստ ունեցած ֆոնդային նյութերի, գրունտային ջրերի քիմիական անալիզները ցույց են տալիս, որ նրանք պատկանում են հիդրոկարբոնատա-սուլֆատային տիպի:

Կոշտությունը 5.8-6.7 մգ/էկվ արժեքի են:

Ըստ միներալիզացիայի թույլ աղային են:

Ըստ ռեակցիայի թույլ թթվային են:

Ըստ հիդրոերկրաբանական պայմանների, գրունտային ջրերի մակարդակից ելնելով, տարբերում ենք 3 գոտիներ՝

ա) 0-2 մետր Արփա գետի հունը, բ) 2-5 մետր հունից բարձր, գ) 5.0 մետրից բարձր համարվում են էռոզիոն-դենուդացիոն լանջերը (հիմնականում տարածքի 80-90%) և քանի որ քաղաքի տարածքում 0.2-2.5 մետր խորություններով շատ փոքր տարածք են զբաղեցնում և չեն պահպանում անընդհատությունը, ինժեներաերկրաբանական քարտեզի վրա որպես առանձին տեղամասեր, կամ ենթաշրջան չենք առանձնացրել: Բայց այդ տարածքները մեծամասամբ համընկնում են գետահովտի IV-A ենթաշրջանի տարածքների հետ:

 

6.Սեյսմատեկտոնական պայմանները

 

Հայաստանի Հանրապետության և Անդրկովկասի վերաբերյալ գեոտեկտոնիկ սխեմաներից վերջիններից մեկը Ա. Հ. Գաբրիելյանինն է, որտեղ հիմք ընդունելով բոլոր պատմաերկրաբանական կոմպլեքսները, ստրուկտուր-ֆորմացիոն հատկանիշները, հեղինակը առանձնացնում է հետևյալ տեկտոնա-ֆորմացիոն կոմպլեքսները, որոնք համընկնում են Վայք քաղաքի և նրա մերձակայքի տարածքին: Սույն տարածքը տեղադրված է 2 տեկտոնիկ կոմպլեքսների միջև՝ Մերձարաքսյան և Բազում-Զանգեզուրյան:

Մերձարաքսյան կոմպլեքսի ենթագոտիներից է Երևան-Օրդուբադյան ենթագոտին, որը բնորոշվում է գերազանցապես զարգացման միոգեոսինկլինային տիպով՝ թույլ մագմատիզմով բրախի ձևի ծալքավորմամբ:

Վերջինս կազմված է 2 ստրուկտուր միավորից՝ Երևան-Օրդուբադյան սինկլինորից և Ուրց-Վայոցձորյան անտիկլինորից: Այս 2 ստրուկտուրաները Նորագույն տեկտոնիկայում նշված են որպես բարձրացում, համապատասխանաբար սինկլինային և անտիկլինային և ուղիղ ձևով համապատասխանում են ռելիեֆի մեգաձևերին: Ամենաինտենսիվ բարձրացումը համապատասխանում է Վայոց Ձորի անտիկլինորին, իսկ պակաս ինտենսիվը` Երևան-Վայքյան սինկլինորին: Նշված ենթագոտիները միմյանցից բաժանվում են խորքային խախտումներով, որոնք մեծ դեր են ունեցել ուսումնասիրվող տարածքի երկրաբանական զարգացման և կառուցվածքի ձևավորման գործում: Բացի նշված խախտումներից, տարածքում դիտվել են ավելի ցածր կարգի բազմաթիվ խախտումներ, որոնք նշված ենթագոտիները մասնատում են ավելի փոքր ստրուկտուր էլեմենտների:

Ա.Հ.Գաբրիելյանի և Հ.Հ.Սարգսյանի կատարած ավելի մանրամասն ուսումնասիրություններում Եղեգնաձորյան (որի մեջ մտնում է նաև Վայքը իր շրջակայքով) սինկլինորի արևելյան մասում հնարավոր է եղել առանձնացնել մի շարք այլ խախտումներ՝ վարնետներ, վերնետներ, վրաշարժեր և այլն:

Ուսումնասիրվող շրջանում կատարված են բազմաթիվ երկրաբանա-երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական, դիստանցիոն և հետախուզական ուսումնասիրություններ և կուտակված է հսկայական փաստացի նյութեր, որոնք թույլ են տալիս 1:200000 մասշտաբի (հավելվածներ 6.1) ներկայացնել խախտումա-բլոկային տեկտոնիկան և վերակապակցել երկրի կեղևի խորը գոտիների տվյալների նորագույն դիրքորոշումներին: Երկրաբանական կառուցվածքի ստրուկտուրային դերից և նշանակություններից ելնելով կոսմիկական հանույթներում տարածքում լինյամենտները դասակարգվում են երեք կարգի՝ (տես հավելված 6.1)

1. Տրանսռեգիոնալ - խոշոր լինյամենտային դիսլոկացիաներ, տրանզիտային են Փոքր Կովկասի ծալքավոր ստրակտուրաների նկատմամբ:

2. Ռեգիոնալ-ընդգծում է խոշոր տեկտոնական բլոկների կառուցվածքների ներքին առանձնահատկությունները:

3. Լոկալ-բնորոշում են առանձին բլոկների ներքին կամ ներքին գոտայնության ստրուկտուրան, ուստի երկրորդական նշանակության են:

Ստորև բերվում են խոշոր լինյամենտները Կովկասյան ձգվածությամբ, որոնք համընկնում են առանձին տեղամասերով տեկտոնական կարերի և խորքային խախտումների հետ և սահմանափակում են ստրուկտուր-ֆացիալ գոտիները`

1. Արագած-Սալվարդյան լինյամենտ, որը տարածվում է Արագած լեռով, Սևաբերդ-Եղեգիս-Հարթավան-Գորհայք-Սալվար ուղղությամբ և լավ արտահայտվում, ունի 5-10կմ լայնություն և հագեցած է բազմաթիվ ճեղքավորվածությամբ և կոտրատվածությամբ: Սեյսմիկ նշանակությամբ լինյամենտային գոտին ժամանակակից էտապում քիչ է ակտիվ, թեկուզ նրա հետ է կապվում 735 թ. Վայոց Ձորյան ուժեղ երկրաշարժը (նայիր հավելված 6.2):

2. Նախորդից հյուսիս-արևելք Որոտան գետի երկայնքով Կավշուտ-Գնդևազ-Գորհայք-Սիսյան-Դարբաս գծով հստակ անցնում է Որոտանյան լինյամենտը, որը Դարբաս գյուղի մոտ ճյուղավորվում է ավելի երկար ձգվող, Սևան-Զանգեզուրյան տրանսռեգիոնալ գոտուն: Այս լինյամենտին են վերագրում`

ա) Զնաբերդ-Վարդենիսյանը, որը ձգվում է 2-3կմ լայնությամբ Զնաբերդ-Գյուլիդուզ-Քոթուրավանք-Վարդենիս-Փոքր Մազրա ուղղությամբ:

բ) Դուզդուկ-Ջերմուկ լինյամենտը ձգվում է նախորդին զուգահեռ 8-12կմ հեռավորությամբ: Դուզդուկ գյուղի մոտից սկսվելով դեպի Փաիզ գյուղը, այստեղ ճյուղավորվում է, արևմտյանը ձգվում է Ձագրգետի հունով դեպի Վայք, հետո Արփա գետով դեպի Ջերմուկ առողջարանը, իսկ արևելյան ճյուղը ձգվում է Մարտիրոս-Հարթավան-Սարավան-հյուսիս արևելք Ջերմուկ առողջարանից: Այս լինյամենտները բավական հստակ արտահայտված են ռելիեֆում ուղղագիծ տեղամասերով Դարիգետ, Հեր-Հեր, Արփա գետերի հովտում (Վայք քաղաքի տարածքով անցնող ամբողջ երկարությամբ), որոնք արտահայտված են խզումներով, լանջային խախտումներով, ինչպես նաև բազմաթիվ քաղցրահամ և հանքային աղբյուրների ելքերով:

Վերը նշված լինյամենտների առկայությունը ուսումնասիրվող տարածքում արտահայտում է նրա կոտրատվածության սեյսմիկ և տեկտոնական ակտիվության մասին: Մակրոսեյսմիկ տվյալները ուժեղ և թույլ երկրաշարժերի վերաբերյալ բերված է Վայոց Ձորի մարզի սեյսմա-տեկտոնական սխեմատիկ քարտեզի վրա (տես հավելված 6.2), որը ընդգրկում է ավելի քան 25 դարերի տվյալներ 3.0-6.5 մագնիտուդայի ուժգնությամբ, որոնք այս կամ այն կերպ կապված են տարածքում հանդիպող խոշոր խախտման գոտիների հետ:

 

7. Ֆիզիկաերկրաբանական երևույթները և պրոցեսները

 

Ներկայացված 7.1 հավելվածում 1:200000 մասշտաբի ՀՀ քարտեզի վրա սխեմատիկ կարգով բերվում են ուսումնասիրվող տարածքի և նրա հարակից տարածքներում տարածված ֆիզիկաերկրաբանական երևույթները և պրոցեսները, որը կրում է ակնարկային բնույթ, իսկ բուն Վայք քաղաքի տարածքում նրանցից դրսևորվում են հետևյալ տարատեսակները`

1. Հեղեղատային հոսքեր

2. Քարաթափություն

3. Փլվածք

4. Դենուդացիոն էռոզիոն երևույթներ

5. Հունային Էռոզիա

6. Հողմնահարում

7. Տեխնածին երևույթներ

Ստորև բերվում է վերը նշված երևույթների նկարագիրը ըստ տարածքում դրսևորման հնարավորության:

1. Հեղեղատային հոսքերը, կապված է տարածքի խիստ կտրտվածության, բարձրաբերձ լանջերով և նրանց վրա գոյացած փոքր ու մեծ գետակներով, ժամանակավոր հոսքերով: Այս հնարավոր տեղամասերը ինժեներաերկրաբանական քարտեզի վրա առանձնացված են IV-A ենթաշրջան իր տեղամասերով հանդերձ (տես ինժեներաերկրաբանական քարտեզը):

2. Քարաթափությունը Վայք քաղաքում հնարավոր է նրան շրջափակող փոքր և մեծ բլրաշարքերից, ուստի նրանց ստորոտներին և լանջերին կառուցապատումների դեպքում անհրաժեշտ է որոշ պաշտպանական կամ նախապատրաստական աշխատանքներ նախատեսել:

3. Փլվածքը, որը ունի սահմանափակ տարածում, այս ուսումնասիրության ժամանակ նկատվել են Արփա գետի II դարավանդի՝ դեպի գետը նայող բավականին բարձր (5-8 մետր ուղղաձիգ կտրվածքներ նոր նախագծվող տեղամասերում) ափից բավական հեռու տարածքներում (քաղաքի հարավ արևելյան եզրամասերում) ինչպես նաև գետի երկայնքով առանձին փոքր տեղամասերում:

4. Դենուդացիոն, էռոզիոն երևույթները տեղի են ունենում ամբողջ տարածքում, որտեղ բացակայում է անտառաբուսածածկը, որը և ներկայացնում է տարբեր դրսևորումներով (կոտրատում, մանրացում, հունախորացում, տեղաշարժում և այլն):

5. Հունային էռոզիան տարածված է տարածքում, քանի որ քաղաքի միջով հոսում է ոչ միայն Արփա գետը այլև նրա աջակողմյան և ձախակողմյան բազմաթիվ մեծ ու փոքր վտակները և նրանց ժամանակավոր հոսքերը, ուստի էռոզիան այստեղ դրսևորվում է հունախորացմամբ, ընդլայնմամբ, հունի տեղաշարժով և այլ ձևերով:

6. Հողմնահարումը բնորոշ է Վայք քաղաքին, քանի որ նրա շրջակայքում մերկանում են մայր ապարները` ներկայացված տարբեր կոմպլեքսների՝ հրաբխանստվածքային, հրաբխային, ինտրուզիվ և նրա երակային տարբերակներով:

7. Վայք քաղաքում տեխնածին երևույթները դրսևորվում են տարածքների կառուցապատումով, ճանապարհների, շինությունների նախագծումով, ինչպես նաև շրջակայքում գոյություն ունեցող բազմաթիվ հետախուզական բովանցքների (նախկինում) անցումներով:

 

8. Երկրաբանալիթոլոգիական կառուցվածքը

 

Համաձայն ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների՝ նկարագրված բազմաթիվ արհեստական և բնական մերկացումների, անցած հորատանցքերի, ֆոնդային նյութերի արդյունքների, կարելի է Վայք քաղաքի տարածքում առանձնացնել հետևյալ երկրաբանալիթոլոգիական շերտերը (վերևից ներքև)`

Շերտ 1 Բուսահող, լիցք մուգ մոխրավուն գույնի, խճի, կոպիճի պարունակությամբ մինչև 10%, առանձին տեղերում լիցք շինարարական աղբ կամ հանքերից բերված դատարկ ապարների կուտակումներ, կամ ռելիեֆի ցածրադիր մասերի լցումով: Հզորությունը խիստ տարբեր է այն տատանվում է 0.2-3.0 և ավելի մետրերի սահմաններում: Ինժեներաերկրաբանական քարտեզի վրա չի ներկայացված, բայց ներկայացված են ինժեներաերկրաբանական կտրվածքների վրա: Ժ1 §9վ-II
Շերտ 2 Կավավազային գրունտ մուգ դեղնավուն գույնի, թույլ խոնավ է, պինդ թանձրությամբ, խճա-մանրախճային պարունակությամբ մինչև 15%, ունի բավական ընդարձակ տարածում (նայիր ինժեներաերկրաբանական քարտեզը հավելված 9.1), հզորությունը տատանվում է լայն ինտերվալում 1.0-9.0 մետրի սահմաններում: Ժամանակակից էլյուվիալ-դելյուվիալ-պրոլյուվիալ առաջացումներ: Ժ1 §34բ-II
Շերտ 3 Ավազներ տարբեր հատիկայնությամբ մուգ դարչնավուն գույնի, խճի տեղ-տեղ կոպիճի պարունակությամբ մինչև 10-25%-ի չափով, խոնավ է, միջին խտության, հզորությունը անհավասար է, այն տատանվում է 3.0-9.0 մետրի սահմաններում: Տարածումը սահմանափակ է, հիմնականում քիչ թե շատ հարթ, կամ հովտային տարածքներում: Ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ առաջացումներ: Ժ1 §27վ-II
Շերտ 4 Ճալաքարա-կոպիճային գրունտ ավազային, տեղ-տեղ կավավազային լցոնով մինչև 20-30%, խոնավ է, երբեմն ջրհագեցած, միջին խտությամբ: Բեկորային նյութը լավ, միջին և թույլ հղկվածության է` ներկայացված տարբեր ապարներով: Տարածված է Արփա գետի և նրա աջ և ձախ կողմերի վտակների հովտային մասերում և բուն հուներում, մինչև 14.8 մետր հզորությամբ: Շերտը անհամասեռ է թե´ ուղղաձիգ և թե´ հորիզոնական ուղղությամբ: Ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ առաջացումներ: Ժ1 §6գ-IV
Շերտ 5 Խճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 30%, խոնավ է, միջին խտության, երբեմն առանձին բեկորների պարունակությամբ: Բեկորային նյութը անկանոն ձևերի է ներկայացված տարբեր ապարներով: Ունի սահմանափակ տարածում (նայիր հավելված 9.1), հզորությունը տատանվում է մեծ ինտերվալում 1.0-12.0 մետրի սահմաններում: Ժամանակակից էլյուվիալ-դելյուվիալ առաջացումներ: Ժ1§17ա-V
Շերտ 6 Բեկորային և բեկորախճային գրունտներ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը անկանոն ձևերի է և ներկայացված են տարբեր ապարներով: Նպատակահարմար ենք գտնում տարբեր ապարների բեկորային շերտերը նույն համարի տակ ներկայացնել, քանի որ նրանց ֆիզիկամեխանիկական պարամետրերը շատ նման են: Նախագծելիս բեկորային գրունտի տեսակը էական նշանակություն չունի: Շերտը ունի սահմանափակ տարածում, հզորությունը տատանվում է 4.5-10 մետրերի սահմաններում: Ժամանակակից դելյուվիալ-կոլյուվիալ առաջացումներ: Ժ1§17գ-VII
Շերտ 7 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, տեղ-տեղ խոռոչավոր, խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով, տարածված է ոչ ամենուրեք (վերջին հրաբխային հոսքերից է) տեսանելի հզորությունը որոշ տեղերում հասնում է մինչև 110 մետրի՝ Արփայի կիրճում և հյուսիս արևելյան մասերում: Չորրորդական ժամանակի հրաբխային կուտակումներ: Ժ3 §20բ-VIII
Շերտ 8 Պորֆիրիտներ բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, թույլ ծակոտկեն, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված բեկորային անջատումներով: Հանդիպում են նաև հիդրոթերմալ փոփոխված տեղամասեր, որոնց մոտակայքում նկատվում են հանքային աղբյուրների ելքեր: Տարածումը որոշակի տեղերում (նայիր հավելված 9.1) տեսանելի հզորությունը մինչև 102 և ավելի մետր: Վերին էոցենի հրաբխային հոսքեր: Ժ3 §20բ-VIII
Շերտ 9 Գրանիտոիդներ բաց մոխրավուն գույնի, զոլավոր, թույլ հողմնահարված, ճեղքավորված մեծաբեկորային անջատումներով: Թե´ բաց և թե´ մուգ գույնի զոլերը լիաբյուրեղային են: Գրունտը հիմնականում մերկանում է քաղաքային գերեզմանոցի շրջակայքում, ջրամբարի տեղում, ինչպես նաև Վայք-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում (տես ինժեներաերկրաբանական քարտեզը հավելված 9.1): Տեսանելի հզորությունը 50 և ավելի մետրեր: Վերին էոցենի հասակի ինտրուզիա: Ժ3 §19գ-VIII

 

Ստորև 8.1 աղյուսակում բերվում է գրունտների ֆիզիկամեխանիկական պարամետրերի միջինացված ցուցանիշները ըստ ֆոնդային նյութերի, ուսումնասիրության արդյունքների և ՀՀՇՆ-ի նորմերի՝

 

Աղյուսակ 8.1

Շերտի անունը Շերտի համարը Երկրա-
բանական ինդեքսը
Գրունտի խտու-
թյունը
տ/մ3
Ներքին շփման անկյունը
(0)
Տեսա-
կարար կցորդումը
ԿՊա

Դեֆոր-
մացիայի մոդուլը
ժՄՊա

Հաշվար-
կային դիմադրո-
ղակա-
նություն
R0 ԿՊա
Գրունտի
սեյսմիկ հատկու-
թյան
կատե-
գորիան
φն φհ Cն Cհ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Բուսահող լիցք 1 - 1.74 - - - - - - -
Կավավազային գրունտ 2 e-dQ4 1.78 24 21 0.13 0.08 16 160 III
Ավազ տարբեր հատիկայնության 3 a-pQ4 1.60 30 27 - - 22 220 III
Ճալաքարակոպիճային գրունտ 4 a-pQ4 2.20 36 33 0.01 - 40 400 II
Խճային գրունտ 5 e-dQ4 2.10 34 31 0.01 - 45 450 II
Բեկորային և բեկորախճային գրունտ 6 d-kQ4 2.35 38 35 - - 60 600 I
Բազալտներ 7 βQ 2.7 - - - - 80 800 I
Պորֆիրիտներ 8 μPg2 2.7 - - - - 80 800 I
Գրանիտոիդներ 9 γPg2 2.7 - - - - 80 800 I

 

9. Ինժեներաերկրաբանական շրջանացում

 

Համաձայն ՀՀ ատլասի` Վայք քաղաքի (համայնքի) տարածքը ինժեներաերկրաբանական տեսակետից մտնում է IV գոտու մեջ, լայնորեն տարածված հրաբխանստվածքային ապարների տարածման շրջանում (նայիր հավելված 9.1):

Ուսումնասիրությունների ֆոնդային նյութերի հիման վրա կազմվել է ինժեներաերկրաբանական քարտեզ (սխեմատիկ) ըստ լիթոլոգիական, հիդրոերկրաբանական, օրոգրաֆիական, գեոմորֆոլոգիական և ֆիզիկաերկրաբանական պայմանների բաժանվել է 4 շրջանների (նայիր ինժեներաերկրաբանական քարտեզը 1:5000 մասշտաբի հավելված 9.2):

1. I շրջանը I-Б ենթաշրջան մինչև 100 լանջի ռելիեֆի թեքությամբ իր I-Б1, I-Б2, I-Б3, I-Б4, I-Б5, I-Б6, I-Б7, I-Б8, I-Б9, I-Б10, I-Б11, I-Б12 , I-Б13, I-Б14, I-Б15, I-Б16, I-Б17, I-Б18, I-Б19, I-Б20, I-Б21  և I-Б22,տեղամասերով, որոնք իրարից տարբերվում են գրունտների տեսակներով և նրանց հերթագայություններով:

2. II շրջանը II-Б ենթաշրջանով 100-200 լանջի ռելիեֆի թեքությամբ իր II-Б1, II-Б2, II-Б3 տեղամասերով, որոնք իրարից տարբերվում են գրունտների տեսակով:

3. III շրջանը III-Б ենթաշրջանը 200-ից բարձր լանջի ռելիեֆի թեքությամբ III-Б1, III-Б2, III-Б3 տեղամասերով, որոնք իրարից տարբերվում են գրունտների տեսակով:

4. IV շրջանը IV-A ենթաշրջանը զբաղեցնում է գետահունը իր վտակներով, ձորակներով և ժամանակավոր ջրահոսքերով, որը ներկայացված է IV-A5, IV-A14, IV-A15 և IV-A17 տեղամասերի:

2 և 3 շրջաններից շատ աննշան տարածք է գտնվում Վայք քաղաքի կառուցապատվող տարածքում (5%-ից էլ պակաս), իսկ մնացածը հանդիսանալով բավական թեք լեռնաշարքեր շրջափակում են քաղաքը համարյա թե բոլոր կողմերից, ինչպես նաև Արփա գետի հունին հարող որոշ տարածքներ:

Ինչ վերաբերում է IV շրջանին, ապա այս տարածքի որոշ հատվածը, առանց հաշվի առնելու շատ հանգամանքներ կառուցապատվել է, կամ իրացվել է որպես անհատական հողամասեր, որքան էլ այդ տարածքների կառուցապատումը արգելվում է: Բոլոր ենթաշրջանների ավելի մանրամասն նկարագիրը բերվում է ինժեներաերկրաբանական քարտեզի պայմանական նշաններում (հավելված 9.1) միացված է քարտեզին):

Տեղին է նշել, որ քաղաքի հիմնական մոտ 80-85% տարածքը զբաղեցնում է I-շրջանը իր I-Б ենթաշրջանով, և I-Б1 մինչև I-Б22 տեղամասերով հանդերձ, իսկ հեռանկարային զարգացմանը առանձնացված տարածքները նույնպես ընկնում են այդ ենթաշրջանի տեղամասերի մեջ:

Ինժեներաերկրաբանական քարտեզի վրա առանձին տաքսոնոմիական էլեմենտով չենք անջատել գրունտային ջրերի տարածման շրջանը, քանի որ այն հիմնակնում համընկնում է Արփա գետի հունի, մասամբ նրան հարող տարածքների հետ և նրանք չունեն անընդհատ տարածում, բայց գրունտային ջրերի վերաբերյալ նշումներ է արվել համապատասխան տեղամասի նկարագրում պայմանական նշանի ընդարձակ աղյուսակում (նայիր հավելված 9.1):

Քարտեզի վրա նաև չի նշված շրջանի ենթաշրջանի և տեղամասերի սեյսմիկությունը չծանրաբեռնելու նպատակով: Միաժամանակ տեղին է նշել ՀՀ սեյսմիկ գոտևորման քարտեզի համաձայն Վայք քաղաքը գտնվում է III գոտում և ունի 9 բալ սեյսմիկություն: Բացի այդ քաղաքի վերաբերյալ կատարվել է սեյսմիկ միկրոշրջանացում և նրա տվյալները տես գիրք 3-ում:

Ինժեներաերկրաբանական քարտեզի վրա բացակայում է հողաբուսական և լիցքային շերտը, բայց այն ցույց է տրված ինժեներաերկրաբանական կտրվածքներում (նայիր հավելվածներ 9.2-9.11):

 

10. Եզրակացություն

 

Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների, ֆոնդային նյութերի հիման վրա կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների՝

1. Վայք քաղաքը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում (նախկին Վայքի շրջանի շրջկենտրոն):

2. Տարածքը զբաղեցնում է Արփա գետի միջին հոսանքը, իր աջակողմյան և ձախակողմյան վտակներով հանդերձ (342հա):

3. Գեոմորֆոլոգիական տեսակետից տարածքը գտնվում է ՀՀ տեկտոնական ծալքավոր գոտում, ոչ համատարած դելյուվիալ, պրոլյուվիալ, ալյուվիալ ծածկոցով:

4. Տարածքի բացարձակ նիշերը տատանվում են 1200-1400 մետրերի սահմաններում:

5. Կլիման առանձնանում է տաք չոր ամառով, չափավոր քամիների ուղեկցությամբ և ոչ ձնառատ ձմեռով:

6. Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են վերին էոցենի հրաբխանստվածքային շերտախմբերը պորֆիրիտները, նրանց կտրող գրանիտոիդային ինտրուզիան (հարավ-արևելյան եզրում՝ գերեզմանատան հյուսիս-արևմտյան կողմում) և չորրորդական ժամանակի բազալտային հոսքերը:

7. Հիդրոերկրաբանական պայմանները բավական բարդ են, մեծամասամբ անջուր է: Ճեղքային ջրերին զուգընթաց հնարավոր է շերտային ստորգետնյա ջրեր, որոնք կապված են մայր ապարների շերտախմբերին, իսկ դելյուվիալ, պրոլյուվիալ և ալյուվիալ առաջացումներին բաժին է ընկնում աննշան կուտակումներ: Նկատվել են նաև բազմաթիվ մանր ու մեծ հանքային աղբյուրների ելքեր քաղաքի տարբեր հատվածներում:

8. Ինժեներաերկրաբանական տեսակետից տարածքին բնորոշ է համեմատաբար բարդ պայմաններ, որը պայմանավորված է`

ա) ռելիեֆի կտրտվածությամբ,

բ) լիթոլոգիական կազմի բազմազանությամբ, ներկայացված հրաբխանստվածքային, ինտրուզիվ-երակային նրանց մասամբ ծածկող ալյուվիալ, դելյուվիալ, պրոլյուվիալ տեղ-տեղ կոլյուվիալ առաջացումներով:

գ) գրունտային ջրերի տարբեր տիպերի առկայությունը (ճեղքային, շերտային, ձորակային, լանջային և հանքային):

9. Տարածքում նկատվել են որոշ ֆիզիկաերկրաբանական երևույթներ, որոնք կապված են մակերեսային էռոզիային, հունաառաջացում և խորացում, ողողում և այլն: Քանի որ այս երևույթները որոշակի վտանգ չեն ներկայացնում Վայք քաղաքի համար, դրանք ինժեներաերկրաբանական քարտեզի վրա չենք առանձնացրել:

10. Վայք քաղաքի տարածքում մեծ տեղ է զբաղեցնում տեխնոգեն (մարդու գործնեության արդյունք) երևույթները, կապված լանջերի կտրման հարթեցման (դարավանդների առաջացման) և կառուցապատման հետ, որոնցից վտանգավոր է դելյուվիալ առաջացումների տեղամասերը, որտեղ կարող են խախտել բնական թեքության անկյունները կամ լանջի կայունությունը, և առաջացնել փլվածքային տեղամասեր կապված մարդու գործունեության հետ:

11. Հողի սառեցման մաքսիմալ խորությունը 0.81 մետր է՝ ըստ Հայաստանի Հանրապետության օդերևութաբանական կայանների դիտարկումների:

12. Համաձայն ՀՀՇՆ և Կ. II-2.02.94 թ. և ՀՀ սեյսմիկ գոտևորման քարտեզի Վայք քաղաքը գտնվում է III գոտում ունի 0.4g արագացում և 9 բալ սեյսմիկայնություն:

13. Ինժեներաերկրաբանական քարտեզի և տեքստի կազմման ժամանակ բացի մեր ուսումնասիրություններից, օգտվել ենք նաև մի շարք նախագծային ինստիտուտների, կազմակերպությունների արխիվային նյութերից, ինչպես նաև ՀՀ երկրաբանական վարչության, ԳԱԱ (երկրաբանական ինստիտուտի), ՍՊԱԾ-ի, «Հայպետնախագիծ» և այլ կազմակերպությունների ֆոնդային նյութերից և հրատարակված գրականությունից:

14. Վայք քաղաքին նվիրված սույն ուսումնասիրությունը կարող է ծառայել որպես ուղեցույց միայն ընդհանուր գլխավոր և հեռանկարային նախագծերի կազմման աշխատանքների համար: Իսկ ինչ վերաբերում է առանձին կառույցների նախագծման աշխատանքներին, ապա դրանց համար պահանջվում է մանրակրկիտ ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ, յուրաքանչյուր կառույցի համար առանձին-առանձին:

 

11. Փորվածքների նկարագիրը

 

Մկ-1 (1282)

 

0.0-0.3 Բուսահող մոխրավուն գույնի, խճի պարունակությամբ մինչև 10%, կավավազային կազմի:
0.3-3.5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.5-7.0 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, տեղ-տեղ խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-2 (1271)

 

0.0-1.5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 10-15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.5-62.0 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, ճեղքավորված խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-3 (1252.0)

 

0.0-45.0 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, ճեղքավորված խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-4 (1243.3)

 

0.0-20.0 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, ճեղքավորված խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-5 (1246.7)

 

0.0-8.0 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, ճեղքավորված խարամված, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-6 (1262)

 

0.0-5.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-7 (1246.0)

 

0.0-1.5 Բազալտ մուգ մոխրավուն գույնի, ծակոտկեն, ճեղքավորված, բեկորային անջատումներով:

 

Մկ-8 (1235.0)

 

0.0-1.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-9 (1360)

 

0.0-20.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-10 (1247)

 

0.0-15.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-11 (1245.0)

 

0.0-15.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-12 (1263.0)

 

0.0-20.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-13 (1262.0)

 

0.0-15.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-14 (1274.0)

 

0.0-20.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-15 (1340)

 

0.0-3.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.0-30.0 Գրանիտոիդներ, բաց մոխրավուն գույնի, զոլավոր, թույլ հողմնահարված, ճեղքավորված, մեծաբեկորային անջատումներով: Թե մուգ և թե բաց գույնի զոլերը լիաբյուրեղային են, բավական կարծ:

 

Մկ-16 (1400.1)

 

0.0-4.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
4.0-106.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-17 (1443.0)

 

0.0-5.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
5.0-80.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-18 (1405)

 

0.0-3.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.0-60.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-19 (1497.0)

 

0.0-1.5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.5-11.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-20 (1403)

 

0.0-1.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.0-40.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-21 (1372.0)

 

0.0-3.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.0-25.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-22 (1335.2)

 

0.0-3.5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.5-65.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-23 (1307.0)

 

0.0-40.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-24 (1340.0)

 

0.0-3.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
3.0 -70.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-25 (1329.0)

 

0.0-2.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
2.0-3.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-26 (1340.0)

 

0.0-1.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.0-15.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-27 (1325)

 

0.0-1.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.0-20.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-28 (1354.0)

 

0.0-2.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
2.0-3.5 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-29 (1303.0)

 

0.0-1.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.0-37.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-30 (1315.0)

 

0.0-18 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-31 (1322.0)

 

0.0-1.0 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.0-17.0 Պորֆիրիտներ, բաց մոխրավուն գույնի, դեղնավուն երանգով, հողմնահարված, փոփոխված, ճեղքավորված, տեղ-տեղ կոտրատված, բեկորային անջատումներով:

 

Մկ-32 (1260)

 

0.0-1.5 Բեկորախճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 15%, խիտ կառուցվածքով: Բեկորային նյութը բազալտային կազմի է, խարամված, անկանոն ձևերի:
1.5-21.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-33 (1376)

 

0.0-10.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-34 (1360.6)

 

0.0-10.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-35 (1320)

 

0.0-15.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-36 (1299.7)

 

0.0-2.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-37 (1270.0)

 

0.0-110.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Մկ-38 (1410.0)

 

0.0-20.0 Գրանիտոիդներ, բաց մոխրավուն գույնի, զոլավոր, թույլ հողմնահարված, ճեղքավորված, մեծաբեկորային անջատումներով: Թե´ մուգ և թե´ բաց գույնի զոլերը լիաբյուրեղային են, բավական կարծր:

 

Հոր-1 (1255.7)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-6.0 Խճային գրունտ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, սակավախոնավ:
6.0-20.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-2 (1247.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-15.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.5մ

կայ.-1.0մ

 

Հոր-3 (1244.4)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-11.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.6մ

կայ.-1.2մ

 

Հոր-4 (1261.0)

 

0.0-0.2 Լիցք խճային կազմի, փուխր կազմության:
0.2-10.0 Ավազ փոշենման, մուգ դարչնագույն, խճավազի և խճի պարունակությամբ մինչև 15%: Գրունտը սակավախոնավ է, միջին խտության:

 

Հոր-5 (1264.1)

 

0.0-0.3 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
0.3-8.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-6 (1242.1)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-10.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.4մ

կայ.-1.0մ

 

Հոր-7 (1243.1)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-6.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-2.3մ

կայ.-2.0մ

 

Հոր-8 (1238.2)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-10.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-2.8մ

կայ.-2.5մ

 

Հոր-9 (1239.5)

 

0.0-0.4 Բուսահող ավազակավային կազմի:
0.4-10.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-2.5մ

կայ.-2.1մ

 

Հոր-10 (1260.5)

 

0.0-3.5 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
3.5-9.0 Խճավազային գրունտ, կավավազային լցոնով մինչև 20%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-11 (1281.0)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-10.5 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-12 (1302.0)

 

0.0-6.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
6.0-12.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-13 (1262.3)

 

0.0-10.0 Խճավազային գրունտ, կավավազային լցոնով մինչև 20%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-14 (1251.0)

 

0.0-2.0 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկա-պնդված, փուխր կազմության:
2.0-9.0 Խճաավազային գրունտ, կավավազային լցոնով մինչև 20%, միջին խտության, սակավախոնավ:

Հոր-15 (1239.3)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-9.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-8.5մ

կայ.-8.0մ

 

Հոր-16 (1235.6)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.3-9.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 30%, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-3.0մ

կայ.-2.5մ

 

Հոր-17 (1266.7)

 

0.0-6.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
6.0-14.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-18 (1276.2)

 

0.0-1.0 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
1.0-9.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
9.0-11.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-19 (1293.0)

 

0.0-8.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
8.0-20.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-20 (1304.0)

 

0.0-8.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
8.0-14.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-21 (1329.5)

 

0.0-8.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
8.0-9.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-22 (1345.5)

 

0.0-10.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
10.0-20.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-23 (1360.9)

 

0.0-12.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
12.0-19.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-24 (1370.4)

 

0.0-3.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.0-8.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-25 (1274.2)

 

0.0-3.0 Լիցք խճային կազմի, ասֆալտե-բիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
3.0-8.0 Կավավազ բաց դարչնագույն, պինդ, խճավազի և խճի պարունակությամբ:

 

Հոր-26 (1252.6)

 

0.0-2.6 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
2.6-10.0 Խճավազային գրունտ, կավավազային լցոնով մինչև 20%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-27 (1232.8)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-1.5 Կավավազ բաց դարչնագույն, պինդ, խճավազի և խճի պարունակությամբ:
1.5-9.2 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.9մ

կայ.-1.5մ

 

Հոր-28 (1230.5)

 

0.0-0.2 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
0.2-15.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.5մ

կայ.-1.0մ

 

Հոր-29 (1243.0)

 

0.0-3.0 Լիցք խճային կազմի, փուխր կազմության:
3.0-8.0 Խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-30 (1231.3)

 

0.0-0.3 Բուսահող ավազակավային կազմի:
0.3-10.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-2.7մ

կայ.-2.5մ

 

Հոր-31 (1228.4)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-11.0 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.8մ

կայ.-1.5մ

 

Հոր-32 (1268.1)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-9.8 Խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:
9.8-10.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-33 (1242.9)

 

0.0-3.3 Լիցք խճային կազմի, փուխր կազմության:
3.3-8.5 Խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-34 (1227.3)

 

0.0-0.3 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկա-պնդված, փուխր կազմության:
0.3-10.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

ԳՋՄ

հայտն.-1.9մ

կայ.-1.5մ

 

Հոր-35 (1251.5)

 

0.0-2.8 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
2.8-7.8 Խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-36 (1260.0)

 

0.0-1.6 Լիցք խճային կազմի, ասֆալտաբիտումային ծածկույթով մինչև 0.2մ, չպառկապնդված, փուխր կազմության:
1.6-15.0 Խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-37 (1279.2)

 

0.0-10.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-38 (1285.8)

 

0.0-2.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
2.0-17.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:

 

Հոր-39 (1310.0)

 

0.0-5.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
5.0-18.0 Խճա-խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-40 (1336.0)

 

0.0-5.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
5.0-12.0 Խճա-խճավազային գրունտ, ավազակավային լցոնով մինչև 35%, միջին խտության, սակավախոնավ:

 

Հոր-41 (1305.6)

 

0.0-3.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.0-7.0  Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
7.0-21.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդոտված, արմատական տեղադրումով:

 

Հոր-42 (1265.4)

 

0.0-9.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
9.0-12.0 Ավազ փոշենման:

 

Հոր-43 (1246.0)

 

0.0-1.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.0-5.5 Ճալաքարային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

 

Հոր-44 (1247.8)

 

0.0-1.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.0-9.5 Ճալաքարային, կոպճային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

 

Հոր-45 (1255.5)

 

0.0-6.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
6.0-14.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդոտված, արմատական տեղադրումով:

 

Հոր-46 (1276.8)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-5.5 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
5.5-10.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդոտված, արմատական տեղադրումով:

 

Հոր-47 (1236.4)

 

0.0-4.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
4.0-6.0 Պորֆիրիտներ, բաց շագանակագույն, ճեղքավորված, ջարդրդված, արմատական տեղադրումով:

 

Հոր-48 (1212.7)

 

0.0-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.0-7.0 Ճալաքարային, կոպճային գրունտ, ավազային լցոնով մինչև 35%, ջրհագեցում, միջին խտության:

 

Հոր-49 (1266.4)

 

0.0-0.3 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
0.3-4.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-50 (1291.5)

 

0.0-1.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.0-11.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-51 (1224.9)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-6.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-52 (1292.1)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-6.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-53 (1290.6)

 

0.0-4.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
4.0-6.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-53ա (1307.2)

 

0.0-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.0-5.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
5.5-8.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-54 (1291.5)

 

0.0-3.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
3.0-6.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-54ա (1303.4)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.0-10.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-55 (1331.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-7.0 Ավազ փոշենման:
7.0-13.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-56 (1364.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.0-6.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
6.5-9.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-57 (1380.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-2.5 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.5-6.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
6.5-10.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-58 (1376.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-9.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-59 (1327.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-4.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
4.0-10.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-60 (1302.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-1.5 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.5-4.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
4.5-11.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-61 (1271.8)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.0-9.0 Ավազ փոշենման:

 

Հոր-62 (1302.5)

 

0.0-1.5 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
1.5-3.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
3.0-9.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-63 (1299.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.5 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
3.5-5.8 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
5.8-11.8 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-64 (1308.8)

0.0-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.0-6.2 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
6.2-9.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

Հոր-65 (1233.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-7.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
7.0-14.2 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-66 (1361.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-4.5 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
4.5-8.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-67 (1375.7)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-9.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-68 (1353.2)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-6.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
6.0-8.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-69 (1305.1)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-8.8 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
8.8-9.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-70 (1292.6)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.5 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.5-5.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
5.5-12.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-71 (1298.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.5 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.5-7.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
7.0-9.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-72 (1296.2)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-3.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
3.0-7.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
7.5-10.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-73 (1268.5)

 

0.0-1.5 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.5-6.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
6.0-8.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-74 (1265.5)

 

0.0-1.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:
1.0-5.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
5.5-9.0 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-75 (1278.5)

 

0.0-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
20-6.5 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
6.5-8.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-76 (1288.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-4.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:
4.0-8.5 Բազալտներ մուգ մոխրավուն գույնի, թույլ ծակոտկեն, ճեղքավորված, տեղ-տեղ խարամված, բեկորային անջատումներով:

 

Հոր-77 (1298.5)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-2.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
2.0-9.0 Խճային գրունտ, հազվադեպ մեծաբեկորներ, կավավազային լցոնով մինչև 30%, միջին խտության, խոնավ:

 

Հոր-78 (1273.8)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-8.0 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
8.0-10.2 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-79 (1264.3)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-1.2 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.2-8.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

Հոր-80 (1244.7)

 

0.0-0.2 Բուսահող ավազակավային կազմի:
0.2-1.8 Կավավազ մուգ դարչնագույն, պինդ, խճավազի պարունակությամբ մինչև 15%:
1.8-6.0 Բազալտների մեծաբեկորներ խճավազի պարունակությամբ մինչև 15%, խիտ կազմության:

 

1. Ներածություն

 

ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի նոր գլխավոր հատակագծի կազմման նպատակով կատարվել են սեյսմամիկրոշրջանացման համալիր աշխատանքներ:

Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ ինժեներաերկրաբանական տեղազննումների, համալիր երկրաֆիզիկական գործիքային գրանցումների, ինչպես նաև նախկինում այստեղ իրականացված հետազննական աշխատանքների արդյունքների հավաքման, սիստեմավորման և վերլուծության հիման վրա բնութագրվել են տարածքի սեյսմաերկրաբանական պայմանները, տրվել են առանձին տեղամասերի սեյսմիկ վտանգի գնահատականները:

Դաշտային տեղազննումների, երկրաֆիզիկական գործիքային չափումների և ինժեներաերկրաբանական հետազննական փորվածքների տեղադիրքերը ներկայացված են փաստացի նյութերի քարտեզում (գրաֆիկական հավելված 1):

Ուսումնասիրվող տարածքում կատարված տեղազննումները նպատակաուղղված են եղել ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների բացահայտմանը, գործող կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող ֆիզիկաերկրաբանական երևույթների (սողանքներ, քարաթափեր և այլն) առկայության, բնույթի պարզաբանմանը և ազդեցության սահմանների ճշգրտմանը:

Սույն աշխատանքը կազմված է երկու գրքերից։ Առաջին գիրքը, որը գրվել է ՀԳՇՆ ինստիտուտի երկրաբանական բաժնի կողմից, նվիրված է Վայքի տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների հետազոտությունների արդյունքներին։ Սույն երկրորդ գրքում, տրված է սեյսմիկ միկրոշրջանացման կատարման աշխատանքների մեթոդական մոտեցումները և բուն միկրոշրջանացման արդյունքները։

Աշխատանքում ներկայացված են Վայքի տարածքի ինժեներա-երկրաբանական շրջանացման, միկրոշրջանացման 1։5000 մասշտաբի նոր քարտեզները, որոնք կարող են հիմք ծառայել քաղաքի գլխավոր հատակագծի կազմման համար։

 

2. Տարածքի ելակետային սեյսմիկ վտանգի մասին

 

Համաձայն ՀՀՇՆ-II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի» [1] Վայք համայնքը գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում, ուր սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների արժեքը 0,40g է, իսկ սպասվելիք ինտենսիվությունը՝ I0 վերցված է հավասար 9,5 բալի (1)։ Վերջին տարիներին կատարած բոլոր հետազոտությունների, հատկապես սեյսմիկ վտանգի գնահատման միջազգային երկու ծրագրերով (GSHAP, CauSin) ստացված արդյունքներով, վտանգի մակարդակը չի գերազանցում նշված մեծությանը:

Սակայն ըստ գործող նորմերի 5.2.2 կետի երրորդ սեյսմիկ գոտում գտնվող շինարարական հրապարակների համար, եթե այն գտնվում է ակտիվ խզվածքից մինչև 10կմ հեռավորության վրա, արագացման մեծությունը բազմապատկվում է 1,2 գործակցով։ Այսինքն՝ Վայքի համար որպես ելակետային սեյսմիկ վտանգի մակարդակ պետք է ընտրել 0,48 g-ն, քանի որ ըստ բոլոր սեյսմատեկտոնական սխեմաների Վայքը գտնվում է ակտիվ բեկվածքի՝ Անի-Օրդուբադ (ըստ Ա. Տ. Ասլանյանի) մոտ։

 

3. Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացումը

 

Սեյսմիկ միկրոշրջանացումը կատարվել է երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ նյութերի հիման վրա, համալիր մոտեցումով [3]: Այս նպատակի համար կատարվել են թե´ երկրաբանական, և թե´ սեյսմաբանական դաշտային նոր դիտարկումներ: Երկրաբանական դիտարկումները նպատակամղված են եղել ճշտելու ինժեներաերկրաբանական պայմանները, ակտիվ երկրաբանական գործընթացները: Սեյսմաբանական դիտարկումները վերաբերվում են սեյսմիկ զոնդավորմանը և բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցումներին (գրաֆիկական հավելված 1):

 

3.1 Էտալոնային գրունտների ընտրությունը

 

Համայնքի տարածքի ՍՄՇ-ի համար որպես էտալոնային գրունտ ընտրվել է I-Б16 շերտը, որը կազմված է 15մ-ից ավել հզորությամբ ճալաքար-կոպճային կազմի, մինչև 20-30% կավավազային լցոնով ապարներից, որոնց խտությունը կազմում է 2,2տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp = 1300 մ/վրկ,

Vs =750 մ/վրկ: Այս գրունտը ըստ սեյսմիկ հատկությունների դասվում է երկրորդ կարգի գրունտների շարքը, որոնց ելակետային հորիզոնական արագացումը ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.48g), չի փոխում:

 

3.2. ՍՄՇ-ն ինժեներաերկրաբանական անալոգների մեթոդով

 

Վայք համայնքի ինժեներաերկրաբանական հետազոտություններով առանձնացվում են հետևյալ գործոնները, որոնք ազդում են սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա՝ տարբեր ֆիզիկա-մեխանիկական հատկություններով գրունտները և երկրաբանական կտրվածքում դրանց տարբեր համակցումը, ռելիեֆը։ Ակտիվ երկրաբանական գործընթացները և մինչև 5մ խորությամբ գրունտային ջրերը լայն զարգացում և տարածում չունեն, դրա համար դրանց ազդեցությունը հաշվի չի առնված։

Ինժեներաերկրաբանական հետազոտություններով վերին 30մ-ոց շերտի ընդհանուր բնութագիրը որոշելիս կարևոր դեր է պատկանում տարբեր տիպի շերտախմբերին։ Վայք համայնքի տարածքում դրանք բազմազան են։ Նշենք առավել կարևորները՝ տալով դրանց կառուցվածքը և նրանց վրա սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մեծությունը.

I-Б1, I-Б2, I-Б3 շերտախմբերը կազմված են մեծ հզորությամբ ժայռային ապարներից (գրանոդիորիտ, պորֆիրիտ, բազալտ), որոնք ըստ սեյսմիկ հատկությունների դասվում են առաջին կարգի գրունտների շարքը։ Սրանք իրենց հերթին նվազեցնում են ելակետային 0,48g արագացումը 0,9 գործակցով (ՀՀՇՆ-II-6.02-2006 թ.)։Հետևաբար, այս գրունտների վրա սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումը կկազմի 0,43 g։

I-Б4 -ից մինչև I-Б18 շերտերը, ներառյալ, Б21, Б22 շերտերը դասվում են ըստ սեյսմիկ հատկությունների երկրորդ կարգի շարքը, քանի որ կազմված են բեկորային, խճային, ավազային, կավավազային , ճալաքարային գրունտներից և սրանց ներքևը գտնվող ժայռային ապարներից։ Շերտախմբում վերևի երկրորդ և երրորդ կարգի գրունտների հզորությունը չի գերազանցում 9մ։ Ուստի, ամբողջ շերտախմբի սեյսմիկ հատկությունը գնահատվել է երկրորդ կարգի, որոնք չեն փոխում 0,48g ելակետային արագացումը։

I-Б19-ից մինչև I-Б20 շերտախմբերում գերակշռում են երրորդ կարգի գրունտները (ավազ, կավավազ), որոնք ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի երրորդ սեյսմիկ գոտում, որի մեջ գտնվում է Վայքը, նվազեցնում է ելակետային սեյսմիկ արագացումը 1,1 գործակցով՝ դարձնելով այն 0,53g։

II-Б1-ից II-Б2, II-Б3 շերտախմբերը կազմված են հիմնականում ժայռային ապարներից, որոնք ըստ սեյսմիկ հատկությունների առաջին կարգի են։ Սրանք իրենց հերթին նվազեցնում են ելակետային 0,48 g արագացումը 0,9 գործակցով՝ դարձնելով վտանգի մակարդակը 0,43 g։ Այս տարածքները ունեն մինչև 150 ռելիեֆի թեքություն, որը ըստ սեյսմակայուն շինարարության գործող նորմերի, չի ազդում սեյսմիկ վտանգի մակարդակի վրա, սակայն շինարարության ժամանակ պահանջվում է լանջերի կտրում, հարթեցում և դարավանդների պատրաստում։

III-Б1-ից III-Б2, III-Б3 շերտախմբերը նույնպես կազմված են ժայռային առաջին կարգի սեյսմիկ հատկություն ունեցող գրունտներից, սակայն տարածքը ունի 150-ից մեծ լանջերի թեքություն, որի դեպքում, ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի 5.4.2 կետի գրունտների հաշվարկային արագացումը մեծացնում են 1,2 անգամ։ Այսպիսով, այս տարածքներում քանի որ գրունտները ունեն սեյսմիկ առաջին կարգ, 0,48g արագացումը նվազում է 0,9 գործակցով, սակայն ռելիեֆի մեծ թեքության պատճառով, այն աճում է 1,2 անգամ և վերջնական արդյունքում այս շերտախմբերի վրա ստացվելիք հորիզոնական արագացումը կկազմի 0,52g։ Այս հրապարակներում շինարարության ժամանակ պահանջվում է գործող նորմերի 5.4.3 կետի պահանջների կիրառում։

IV-A14, IV-A15, IV-A17 շերտախմբերը հիմնականում գտնվում են գետահուներում, ձորակներում, ժամանակավոր ջրհոսքերի տակ։ Շերտախմբերը կազմված են երկրորդ կարգի գրունտներից, որոնք չեն փոխում 0,48g ելակետային արագացումը։ Սակայն այս տարածքներում շինարարության ժամանակ պետք է կիրառվեն գործող նորմերի 5.4.1 կետի պահանջները։

IV-A5 շերտախումբը կազմված է փոքր հզորության (մինչև 2մ) երկրորդ կարգի բեկորային գրունտներից և մեծ հզորությամբ (10մ-ից ավել) առաջին կագի ժայռային գրունտներից՝ պորֆիրիտներից։ Ուստի, սրանց վրա 0,48g ելակետային արագացումը դառնում է 0,43g։ Սակայն այս տարածքները իրենցից ներկայացնում են գետահուներ, ձորակներ, որտեղ շինարարությունն իրականացնելիս պետք է կիրառվեն շինարարական նորմերի 5.4.1 կետի պահանջները։

Ինչպես երևում է վերը շարադրվածից, Վայք համայնքի տարածքում, վերին 30մ երկրաբանական կտրվածքում հիմնականում գերակշռում են ըստ սեյսմիկ հատկությունների առաջին և երկրորդ կարգի գրունտները։ Սակայն Վայքում լայն տարածում ունեն 150-ից մեծ թեքությամբ լանջերը, որոնք դասվում են շինարարության համար անբարենպաստ տարածքների շարքին և ըստ գործող ՀՀՇՆ-II-6.02-2006 նորմերի ավելացնում են սեյսմիկ վտանգի մակարդակը 1,2 անգամ։ Մյուս շինարարության համար անբարենպաստ հրապարակները գետահուներն են, ձորակները և ժամանակավոր ջրահոսքերի գոտիները։ Անբարենպաստ տարածքներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի 5.4.1 և 5.4.3 կետերի պահանջները։

 

Աղյուսակ 2. Հիմնական գրունտների սեյսմիկ հատկությունները և դրանցից կախված սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության չափը

 

  Տիպիկ գրունտային կտրվածքները, համարը և ինդեքսը Հզոր. մ VP մ/վրկ VS մ/վրկ P գր/սմ3 VP (միջ) մ/վրկ VS (միջ) մ/վրկ P(միջ) գր/սմ3 VP P(ակուստ. կոշտ) ΔI բալ. աճը I0 ելակ. բալը I2 հաշվ. բալը հաշվ. գործ K հաշվ. արագ. gr
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
1 I-Б1 Գրանիտոիդ ΥPg2 30 3800 2235 2.7 3800 2235 2.7 10260 -1 9.5 8.5 1.2 0.35
2 I-Б2 Պորֆիրիտ μPg2 30 3000 1760 2.7 3000 1760 2.7 8100 -0.8 9.5 8.7 1.2 0.4
3 I-Б3  Բազալտ βQ 30 3500 2060 2.7 3500 2060 2.7 9450 -0.9 9.5 8.6 1.2 0.36
4 I-Б9 1) Ավազ
2) Բազալտ
a-PQ
βQ
9
20
800
3900
470
2060
1.6
2.7
1650 970 2.36 3900 -0.2 9.5 9.3 1.2 0.56
5

I-Б11
1) Կավավազային     գրունտ
2) Բազալտ

e-d


βQ
9
21
900
3500
530
2060
1.8
2.7
2935 1730 2.64 7750 -0.7 9.5 8.8 1.2 0.55
6 I-Б16 Ճալաքարային գրունտ a-pQ4 30 1300 760 2.2 1300 760 2.2 2860 0 9.5 9.5 1.2 0.55

 

3.3. Հորիզոնական արագացումների որոշումը սեյսմահետախուզական տվյալներով (ակուստիկ կոշտությունների մեթոդ)

 

Այս մեթոդը համարվում է գլխավոր: Այդ պատճառով հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացվել թե´ դաշտային աշխատանքներին, և թե´ արագացումների հաշվարկներին:

 

Դաշտային սեյսմահետախուզական աշխատանքների մեթոդիկան ու տեխնիկան

 

Ակուստիկ կոշտությունների մեթոդով արագացման փոփոխության գնահատման նպատակով առանձին կետերում կատարվել է սեյսմիկ զոնդավորում՝ բեկված ալիքների մեթոդով (ԲԱՄ): Աշխատանքները կատարվել են «Տալգար» սեյսմահետախուզական կայանի օգնությամբ։ Չափումների համար ընտրվել են հետևյալ պարամետրերը` պրոֆիլի երկարությունը՝ 90մ, սեյսմաընդունիչների միջև հեռավորությունը՝ 3մ։ Յուրաքանչյուր կետում իրականացված է 30 տեղակայանք՝ հոդոգրաֆի մինչև 90մ երկարություն ապահովելու համար, որը թույլ է տվել ուսումնասիրել կտրվածքը 30մ խորությամբ։ Ալիքների հարուցումը իրականացվել է մուրճի հարվածի միջոցով։

 

Դաշտային նյութերի մեկնաբանումը

 

Դաշտային նյութերի մեկնաբանումը կատարվել է ըստ սեյսմաընդունիչների ու հարվածի կետերի միջև եղած հայտնի հեռավորության և ալիքների անցման չափված ժամանակի հոդոգրաֆների կառուցման ճանապարհով։ Բեկված ալիքների հոդոգրաֆների մեկնաբանման արդյունք են հանդիսանում բեկող սահմանների տեղադրման խորության և ձևի, ինչպես նաև այդ սահմանների երկարությամբ ալիքների տարածման սահմանային արագությունների որոշումը։

Սահմանային արագությունները որոշվել են տարբերության հոդոգրաֆի եղանակով՝ ըստ Vr=2Vраз առնչության, որտեղ Vr-ն արագությունն է՝ հաշվված տարբերության հոդոգրաֆի եղանակով։

 

Ակուստիկ կոշտությունների մեթոդով ուժգնության փոփոխության որոշումը

 

Բալականության և արագացումների փոփոխությունը, կախված գրունտային պայմաններից, հիմնականում որոշվում է գրունտային շերտի հզորությամբ և նրա ապարների ֆիզիկամեխանիկական ու առանձգական հատկություններով։

Կառույցների հիմնատակ հանդիսացող ապարների առանձգական հատկություններն էականորեն որոշում են կառույցների վարքը սեյսմիկական տատանումների դեպքում։ Դրա համար կառույցների սեյսմակայունության վրա գրունտների ազդեցության ճշգրիտ հաշվառման համար անհրաժեշտ է գնահատել կառույցների հիմնատակը կազմող ապարների հատկությունները։

Ալիքների չափված արագությունների ու միջավայրի ապարների խտության մեծության միջև գոյություն ունեցող կապը թույլ է տալիս ստանալ երկրաշարժի ուժգնության փոփոխությունը հետևյալ անալիտիկ արտահայտությամբ.

ΔI1=1,67[Ig(V0P0)-Ig(VnPn)],

որտեղ V0P0-ն միջավայրի ակուստիկ կոշտությունն է (խտության և երկայնական կամ լայնական ալիքների տարածման արագության արտադրյալը)։

Այս բանաձևը տալիս է բալականության աճը VnPn պարամետրերով բնութագրվող գրունտի վրա՝ V0P0 ակուստիկ կոշտությամբ էտալոնային գրունտի համեմատությամբ։ Ըստ այս բանաձևի որոշվում է բալականության աճը ոչ ջրահագեցված տեղամասերում։ Ինչպես արդեն նշել ենք որպես էտալոնային գրունտ ընտրվել էր I-Б16 շերտը, որը կազմված է 15մ-ից ավել հզորությամբ ճալաքար-կոպճային կազմի, մինչև 20-30% կավավազային լցոնով ապարներից, որոնց խտությունը կազմում է 2,2տ/մ3: Դաշտային չափումներով ալիքների արագություններն են` Vp = 1300 մ/վրկ,

Vs = 750 մ/վրկ: Այս գրունտը ըստ սեյսմիկ հատկությունների դասվում է երկրորդ կարգի գրունտների շարքը, որը ելակետային հորիզոնական արագացումը ըստ ՀՀ սեյսմակայուն շինարարության նորմերի (0.48g), չի փոխում: Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 3-ում։

Հաշվարկման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրունտներից կախված սեյսմիկական ինտենսիվության աճի արժեքները բալերով, Վայք համայնքի տարածքում փոփոխվում են - 0,9 փ + 0,2 սահմաններում։

Երկայնական ալիքների տարածման միջին արագությունների ընդհանրացված արժեքները կտրվածքի վերին մասում գրունտների հիմնական տարատեսակների համար, հետազոտված բոլոր տեղամասերում բերված են աղյուսակ 3-ում, որտեղ տրվում են նաև բալականության աճի հաշվարկի արդյունքները՝ գրունտների ակուստիկ կոշտությունների համեմատության նպատակով։ Համակարգչային ծրագրով նախ որոշվել է հորիզոնական արագացման փոփոխության K գործակիցը, ապա նաև արագացման մեծությունը, ելակետային 0.48g արագացման հաշվառումով (աղյուսակ 3)։

 

Աղյուսակ 3. Սեյսմիկ զոնդավորման տվյալներով կետերում արագությունների արժեքները և սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացման արժեքները ըստ հաշվարկների

 

ՍԶ կետ I-ին շերտի ար-նը II շերտի ար-նը I-ին շերտի խտ-նը II-ին շերտի խտ-նը I-ին շերտի խոր-նը II շերտի խոր-նը միջ. ար-նը միջ. խտ-նը ինտեն. փոփ-նը ինտեն-նը հաշվ. ինտ-նը հաշվ. գործ հաշվ. արագաց
 N V1 V2 r1 r2 h1 h2 Vcr Rcr Δ I I0 IR K Δ gr
1 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
2 850 3000 2,1 2,7 12 18 1491 2,46 -0,2 9,5 9,3 1,33 0,55
3 850 3000 2,1 2,7 12 18 1491 2,46 -0,2 9,5 9,3 1,33 0,55
4 1300 3000 2,2 2,7 16 14 1767 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,50
5 1300 3000 2,2 2,7 15 15 1814 2,45 -0,3 9,5 9,2 1,35 0,50
6 1300 3000 2,2 2,7 16 14 1767 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,50
7 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
8 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
9 900 3500 1,9 2,7 25 5 1027 2,03 0,2 9,5 9,7 1,45 0,46
10 3000 1000 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
11 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
12 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
13 1300 3000 2,2 2,7 15 15 1814 2,45 -0,3 9,5 9,2 1,35 0,50
14 850 3500 2,1 2,7 12 18 1558 2,46 -0,2 9,5 9,3 1,33 0,53
15 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
16 850 2200 2,1 2,5 12 18 1345 2,34 -0,1 9,5 9,4 1,31 0,56
17 900 3000 1,8 2,7 9 21 1765 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,51
18 850 3000 2,1 2,7 12 18 1491 2,46 -0,2 9,5 9,3 1,33 0,55
19 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
20 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
21 850 3000 2,1 2,7 17 13 1233 2,36 0,0 9,5 9,5 1,29 0,57
22 1300 2000 2,2 2,7 16 14 1554 2,43 -0,2 9,5 9,3 1,33 0,53
23 850 3000 2,1 2,7 16 14 1277 2,38 0,0 9,5 9,5 1,29 0,56
24 1300 3000 2,2 2,7 16 14 1767 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,51
25 850 3000 2,1 2,7 16 14 1277 2,38 0,0 9,5 9,5 1,29 0,56
26 850 3000 2,1 2,7 15 15 1325 2,40 -0,1 9,5 9,4 1,31 0,56
27 900 3000 1,8 2,7 17 13 1292 2,19 0,0 9,5 9,5 1,29 0,57
28 1300 3500 2,3 2,7 2 28 3145 2,67 -0,8 9,5 8,7 1,45 0,35
29 800 3500 1,7 2,7 18 12 1157 2,10 0,1 9,5 9,6 1,28 0,56
30 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
31 900 3500 1,8 2,7 2 28 2935 2,64 -0,7 9,5 8,8 1,43 0,38
32 1300 3500 2,3 2,7 10 20 2238 2,57 -0,5 9,5 9,0 1,39 0,44
33 1300 3500 2,3 2,7 10 20 2238 2,57 -0,5 9,5 9,0 1,39 0,44
34 900 2000 1,8 2,5 9 21 1463 2,29 -0,1 9,5 9,4 1,31 0,56
35 850 3000 2,1 2,5 12 18 1491 2,34 -0,1 9,5 9,4 1,31 0,56
36 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
37 800 3500 1,7 2,7 10 20 1647 2,37 -0,2 9,5 9,3 1,33 0,54
38 800 3500 1,7 2,7 10 20 1647 2,37 -0,2 9,5 9,3 1,33 0,54
39 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
40 900 3500 1,8 2,7 9 21 1875 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,49
41 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
42 1300 3000 2,2 2,7 16 14 1767 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,50
43 1300 3000 2,2 2,7 17 13 1723 2,42 -0,3 9,5 9,2 1,35 0,50
44 1300 3000 2,2 2,7 15 15 1814 2,45 -0,3 9,5 9,2 1,35 0,50
45 850 3000 2,1 2,7 16 14 1277 2,38 0,0 9,5 9,5 1,29 0,56
46 1300 3000 2,2 2,7 16 14 1767 2,43 -0,3 9,5 9,2 1,35 0,50
47 850 3000 2,1 2,7 17 13 1233 2,36 0,0 9,5 9,5 1,29 0,57
48 3500 100 2,7 1 30 0 3500 2,70 -0,9 9,5 8,6 1,47 0,33
49 850 3000 2,1 2,7 16 14 1277 2,38 0,0 9,5 9,5 1,29 0,56
50 3000 100 2,7 1 30 0 3000 2,70 -0,8 9,5 8,7 1,45 0,36
51                          

 

3.4. Սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների գոտիների սահմանների և վտանգի մակարդակի որոշումը

 

Քաղաքի տարածքի սպասվելիք ՍՄՇ քարտեզի հիմնական պարամետրերը՝ սեյսմիկ գոտիների սահմանները և սեյսմիկ վտանգի մակարդակը արտահայտված գրունտների առավելագույն հորիզոնական արագացումների արժեքներով, որոշվել են տվյալների համալիրի հիման վրա՝ երկու փուլով։

Առաջին փուլում որոշվել են սեյսմիկ գոտիների սահմանները, որի համար օգտագործվել են փաստացի և հաշվարկային նյութերի երկու խմբեր՝ մինչև 30մ խորությամբ երկրաբանական կտրվածքում գոտիների լիթոլոգիական ու ֆիզիկամեխանիկական հատկությունների էական փոփոխությունները և գրունտների ակուստիկ կոշտությունների կտրուկ փոփոխությունները նույն կտրվածքում և կետերում։

Պետք է նշել, որ այս երկու ճանապարհներով որոշված սեյսմիկ գոտիների սահմանների միջև էական տարբերություններ չկան, դրանք հիմնականում համընկնում են։ Կարծիք կա, որ սեյսմիկ գոտիների սահմանները պետք է որոշել միայն ակուստիկ կոշտությունների միջոցով, դա մոտավորապես նույնն է ինչ ստացված արագացումների իզոգծերի միջոցով։ Սա բերում է անճշտությունների, քանի որ երկրի մակերեսի ակտիվ երկրաբանական պրոցեսները կարող են էականորեն չազդել արագացումների արժեքի վրա, բայց այդ տարածքները դասվեն շինարարության համար անբարենպաստների շարքին։ Ուստի, սահմանների որոշումը համալիր մոտեցմամբ՝ գերադասելի է։

Գործող ՀՀ շինարարական նորմերով, լանջերի 150-ից մեծ թեքության ազդեցությունը սեյսմիկ ուժգնության փոփոխության վրա, քանակական տեսակետից, արդեն սահմանված է, որը ավելացնում է ելակետային արագացումը 1,2 անգամ։ Շինարարության տեսակետից անբարենպաստ տարածքների թվին են, բացի թեք լանջերից, դասվել նաև սելավատարերն ու ձորակները, գետերի հուները։

ՍՄՇ-ի աշխատանքների իրականացման երկրորդ փուլում որոշվել է յուրաքանչյուր գոտում սպասվելիք հորիզոնական արագացման և բալականության արժեքները։ Շեշտում ենք նաև բալականությունը, քանի որ որոշ դեպքերում այն լրացուցիչ միջոց է արագացման արժեքը որոշելու համար։ Բալականությունից արագացման անցնելիս օգտագործվել է նաև հայտնի էմպիրիկ կախվածությունը՝

A= 0.0008x2I,

ուր A-ն արագացումն է, իսկ I-ն բալականությունը։

Սեյսմահետազոտական տվյալներով տարբեր գրունտներում ու շերտախմբերում ստացված ալիքների արագությունները, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների, հզորության և այլ տվյալների հաշվառումով կազմված են աղյուսակ 2-ը և աղյուսակ 3-ը։ Համակարգչային ծրագրով սկզբում հաշվարկվել է K գործակիցը ըստ շերտում ալիքների արագությունների, գրունտների խտության, նրանց տեղադրման խորությունների կամ հզորության, ապա նաև արագացման մեծությունը։ Աղյուսակ 3-ը հիմք է ծառայել յուրաքանչյուր սեյսմիկ զոնդավորման կետում հորիզոնական արագացումների արժեքների որոշման համար։ Այս արժեքները դրվել են քաղաքի տարածքների սեյսմիկ գոտիներում սպասվելիք առավելագույն հորիզոնական արագացումների մակարդակի որոշման հիմքում։

 

3.5 Գրունտի տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով

 

Վայք համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման համար կատարվել են բարձր հաճախային միկրոսեյսմերի ֆոնի հետազոտման աշխատանքներ՝ տարբեր գրունտային պայմաններով տեղամասերի հաճախային առանձնահատկությունների բացահայտման նպատակով։

Կարճ պարբերություն ունեցող միկրոսեյսմերը չափվել են ժամանակի 0,01-1,2 վրկ. տիրույթում։

Տարբեր տեղամասերում դիտարկվել են ամպլիտուդի փոփոխություններ որոշակի տիրույթում՝ տարբեր պարբերությունների դեպքում նվազագույն և առավելագույն արժեքներով։

Միկրոտատանումների գրանցման կետերը ընտրվել են ելնելով ինժեներաերկրաբանական պայմաններից, յուրաքանչյուր տիպի գրունտի վրա կատարվել է առնվազն երեք չափում (նրանց տեղադրումը բերված է գրաֆիկական հավելված# 1-ում)։

Բարձր հաճախային միկրոտատանումների գրանցումը կատարվել է հետևյալ կերպ։ Յուրաքանչյուր կետում սեյսմատվիչները տեղադրվել են 20 սմ խորության վրա՝ խանգարումների ազդեցությունից խուսափելու նպատակով։ Գրանցումները կատարվել են 2 րոպե տևողությամբ օրական երեք անգամ, ժամը 1000-ին,1800 և 2200-ին։ Միկրոտատանումների գրանցումները իրականացնելու համար օգտագործվել է սեյսմագրաֆի ռեժիմում աշխատող հատուկ կայան՝ կիրառելով CM-3 տիպի ուղղահայաց սեյսմաչափ, УПН ուժեղացուցիչ և H-327-4 տիպի ինքնագրանցող սարք։ Օգտագործվել է 50000 առավելագույն խոշորացման բնութագրերը՝ 0,1-1,2 վրկ պարբերությունների տիրույթում։ Կանալի չափաբերումը իրականացվել է գեներատորային մեթոդով։ Գրանցման գծի հաստությունը կազմել է 0,5մմ, իսկ թղթի ձգման արագությունը՝ 1-50 սմ/վրկ:

Գրունտների բնական միկրոտատանումների գրանցումների մշակումը, որոնց տևողությունը կազմում է 2 րոպե, կատարվել է 30 վայրկյանանոց միջակայքում պարբերությունների և ամպլիտուդների համատարած չափման միջոցով։ Գերակշռող պարբերությունների առանձնացման համար կառուցվել են ո(Ti) կրկնելիության գրաֆիկները(ներկայացված են հաշվետվության վերջում)։ Որոշվել են առավել հաճախ հանդիպող պարբերությունները ո(Ti) գրաֆիկները վերափոխվել են ո(Ti)% գրաֆիկների, որտեղ ո* = (Ti/Δt) 100%, Δt - գրանցման տևողությունը։ Պարբերությունը համարվում է գերակշռող, եթե ո* ≥ 15: Գրանցումների վերլուծության հիման վրա ստացվել են գրունտների տատանման գերակշռող պարբերությունները։

Քանի որ Վայքի տարածքում վերին 30մ հզորության շերտը հիմնականում անհամասեռ է՝ կազմված է տարբեր կարգի գրունտներից, ապա, ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 5.3.3 կետի, գրունտի հաշվարկային գերակշռող պարբերությունը որոշելիս միկրոսեյսմերի գրանցումների հիման վրա ստացված տվյալները բազմապատկվել են 1,3 գործակցով։ Ստացված արդյունքները ամփոփ տեսքով բերված են աղյուսակ # 4-ում:

 

Աղյուսակ #4 Միկրոտատանումների գերակշռող պարբերությունների արժեքները՝ կախված գրունտային պայմաններից (Վայքի համայնք)

 

Շերտի ինժեներա-
երկրաբանական բնութագիրը
Չափված կետերի քանակը Գրանցումների թիվը մեկ կետում Գերակշռող պարբերու-
թյունը՝ վրկ
Գերակշռող պարբերու-
թյունների միջին արժեքները՝ վրկ
Գրանիտոիդ 3 2 0,2-0,26
0,15-0,2
0,22-0,24
0,15-0,26
Ճալաքարային գրունտ 3 2 0,19-0,24
0,22-0,26
0,2-0,29
0,20-0,39
Պորֆիրիտ 3 2 0,2-0,25
0,15-0,18
0,18-0,2
0,15-0,25
Բազալտ 3 2 0,15-0,2
0,2-0,26
0,22-0,26
0,15-0,26
Պորֆիրիտ 3 2 0,18-0,26
0,22-0,28
0,13-0,2
0,13-0,28
Ճալաքարային գրունտ 3 2 0,2-0,26
0,22-0,28
0,2-0,3
0,21-0,33

 

3.6. Վայք համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը

 

Վայք համայնքի տարածքի ՍՄՇ 1։5000 մասշտաբի քարտեզը ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության ու գոտիների դիֆերենցվածության ունի բարդ կառուցվածք։ Սա պայմանավորված է սեյսմիկ տեսակետից բավականին բարդ գրունտային, երկրաբանական պայմաններով ու 150-ից մեծ թեքությամբ ռելիեֆով։

Ընդհանրապես համայնքի տարածքում առանձնացված են 5 տիպի սեյսմիկ գոտիներ 0,43-0,52 g հորիզոնական արագացմամբ։ Երկու գոտին բարենպաստ են շինարարության համար, իսկ երեքը՝ ոչ (գրաֆիկական հավելված 2)։ Ըստ վտանգի մակարդակի Վայք համայնքի տարածքում գերակշռում են 0.48 g սպասվելիք արագացմամբ գոտի։ Մեծ տոկոս են կազմում շինարարության համար անբարենպաստ տարածքները, որոնք հիմնականում պայմանավորված են 150-ց մեծ թեքությամբ լանջերի առկայությամբ, որտեղ հնարավոր են նաև քարաթափեր։ Այս հրապարակներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվի գործող նորմերի 5.4.3 կետի պահանջները։ Փոքր տարածք են կազմում գետահուները և ձորակները, որտեղ շինարարության դեպքում պարտադիր է նորմերի 5.4.1 կետի կիրառումը։

Ավելորդ չէ, որ մեկ անգամ ևս նշենք, որ կազմված սեյսմիկ միկրոշրջանացման 1։ 5000 մասշտաբի քարտեզը հիմք է ծառայելու քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու համար։ Ցանկացած առանձին օբյեկտի նախագծման համար պետք է կատարվեն մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ հետազոտություններ շինարարության հրապարակի տարածքում։

 

4. Վերջաբան

 

Վայք համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման 1։5000 մասշտաբի քարտեզը կազմվել է ինժեներաերկրաբանական, սեյսմաբանական նոր դաշտային դիտարկումների ու արխիվային փաստացի նյութերի և այլ տվյալների հիման վրա, համալիր մոտեցումով։ Քարտեզը կազմելիս առանձնապես մեծ տեղ է հատկացվել սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխման որոշման ակուստիկ կոշտությունների մեթոդին, որպես գլխավոր մեթոդի։ Սակայն քաղաքի տարածքին բնորոշ է այնպիսի երկրաբանական կառուցվածք, որ վտանգի մակարդակը որոշելիս հաշվի է առնվել նաև լանջերի 150-ից մեծ թեքությունը, գետահուների ու ձորակների առկայությունը։ Առանձնացված սեյսմիկ գոտիներում վտանգի մակարդակը գնահատված է 0.43- 0,52g: Բավականին բարձր սեյսմիկ վտանգի մակարդակի առկայությունը պայմանավորված է ոչ թե ինժեներա-երկրաբանական գործոններով և տեղային պայմաններով, այլ երրորդ սեյսմիկ գոտում գտնվելով ու ակտիվ սեյմատեկտոնական բեկվածքից մինչև 10 կմ հեռավորությամբ գտնվելով, որոնց պատճառով ելակետային վտանգը դառնում է 0,48g: Յուրաքանչյուր գոտու համար տրված է նաև գրունտների տատանման գերակշռող պարբերությունները։

Շինարարության համար անբարենպաստ տարածքները պայմանավորված են 150-ից մեծ լանջերի և որոշ չափով գետահուների ու ձորակների առկայությամբ։ Քարտեզի վրա այն տարածքներում, ուր հորիզոնական արագացման չափի կողքին դրված է աստղանիշներ, շինությունների նախագծման ժամանակ պահանջվում է ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի 5.4.1 և 5.4.3 կետերի կիրառում։ Այդ տարածքները բավականին մեծ մակերես են կազմում։

Կազմված ՍՄՇ-ի նոր քարտեզը ըստ գործող նորմերի կարող է հավաստի հիմք ծառայել Վայք համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար։ Այն չի կարելի օգտագործել առանձին օբյեկտի նախագծման նպատակով։ Այս դեպքում պահանջվում են լրացուցիչ մանրամասն ինժեներա-երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ։

 

5. Օգտագործված գրականություն

 

1. ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր II-6. 02- 2006, Երևան, 2006 թ.

2. Ինժեներական հետազննություններ շինարարության համար, Հիմնական դրույթներ ՀՀՇՆ 1-2,01-99. Պաշտոնական հրատարակություն, Երևան, 2000 թ.:

3. Հաշվետվություն «Վայք համայնքի գլխավոր հատակագծի նախագծի մշակում։ Գիրք 1, Ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություններ (Ե. Ենգիբարյան)» ՀԳՇՆ ինստիտուտի ֆոնդեր, Երևան, 2006 թ.

4. Рекомендация по сейсмическому микрорайонированию при инженерных изысканиях для строительства. Госстрой СССР, М., 1985г.

5. Сейсмическое микрорайонирование. Нормы производства работ в РА/проект/ НССЗ РА Ереван, 2003г.

 

ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՉԱՓՎԱԾ ՏԱՏԱՆՄԱՆ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_19247

T վրկ

նկ. 1 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 1

 

Ներմուծեք նկարագրությունը_19248

T վրկ

նկ. 2 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 2

 

Ներմուծեք նկարագրությունը_19249

T վրկ

նկ. 3 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 3

 

Ներմուծեք նկարագրությունը_19250

T վրկ

նկ. 4 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 4

 

Ներմուծեք նկարագրությունը_19251

T վրկ

նկ. 5 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 5

 

Ներմուծեք նկարագրությունը_19252

T վրկ

նկ. 6 Գերակշռող պարբերությունների գրաֆիկ. կետ # 6

 

I-2.6 ՀՀ Վայք քաղաքի վարչական սահմանների ճշգրտում

 

Վայքի քաղաքային համայնքի գոյություն ունեցող սահմանների ճշտման համար հիմք են հանդիսացել կադաստրային քարտեզագրման և «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրման նյութերը:

 

I-2.7 Ժողովրդագրական տվյալներ

 

Վերջին 20 տարվա վիճագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետության մեջ, այնպես էլ Վայք քաղաքում բազմանդամ ընտանիքների քանակը պակասում է և ընդհակառակը` սակավաթիվ անդամներով ընտանիքների քանակն ավելանում է:

Ըստ 1985 թ. տվյալների քաղաքում ապրել է 5700 մարդ, իսկ առ 12.01.1989 թ. կազմում էր 6600 մարդ:

Ըստ նախկին գլխավոր հատակագծի, 1995 թ. պետք է կազմեր 7800 մարդ, 2000 թ-ին` 8700 մարդ, իսկ 2010 թ-ին` 10500 մարդ:

Ըստ 2001 թ. մարդահամարի տվյալների, որը տրամադրվել է ՀՀ վիճակագրական պետական խորհուրդը, Վայք քաղաքում ապրում է` առկա բնակչություն 5458 մարդ, մշտական բնակչություն` 6024 մարդ:

 

Մշտական բնակչության թվաքանակը տարեսկզբին

 

Ք. Վայք

6.0

6.0

6.0

5.9

5.9

5.9

 

Վերջին նախագծի տվյալների քաղաքը պետք է զարգանար այլ տեմպերով

 

Ք. Վայք 1985 1989 1991 1996 2001 2011
5.7 6.6 6.9 7.8 8.7 10.5

 

Ինչպես երևում է աղյուսակներից հետագա տարիներին նախագծային կանխատեսումները չեն իրականացել, քաղաքի բնակչությունն աճելու փոխարեն նվազել է: 2001 թ. կանխատեսումով Վայքում պետք է ապրեր 8700 մարդ, իսկ իրականում 2001 թ. վիճագրական տվյլաներով Վայքում ապրել է 6000 մարդ:

 

I-3 Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն

I-3.1 Բնակելի կառուցապատում

 

Վայք համայնքի տարածքում նախկինում ձևավորված խոշոր արդյունաբերական օբյեկտների առկայությունը, լանդշաֆտի առանձնահատկությունները պայմանավորել են կառուցապատման առկա վիճակը: Հին Վայքի տարածքը հիմնականում կառուցապատված է բազմաբնակարան 3-5 հարկանի շենքերով, քանի որ սկզբնապես նա եղել է բանվորական ավան լեռնագործների համար: Բազմաբնակարան կառուցապատումները ձգված են Երևան-Եղեգնաձոր-Գորիս Մ-2 մայրուղու աջ և ձախ կողմերում, համեմատաբար հարթ տարածքում:

Անհատական կառուցապատման թաղամասերը, որոնք կառուցապատված են գլխավորապես 1-2 հարկանի տներով, մեծ մասամբ գտնվում են մայրուղու ներքևի հատվածում: Դրանք խիտ կառուցապատված և կանաչապատված տարածքներ են` ձևավորված 3 զուգահեռ փողոցներով: Վերջին տարիներին, Վայքի հեռանկարային զարգացման նախագծով մայրուղու հյուսիսային մասում նախատեսվում էր մեծ թաղամաս, որը պետք է կառուցապատվեր բազմաբնակարան և անհատական տներով: Վերը նշված թաղամասը պետք է ունենար իր կուլտուրական, սպասարկման և վարչական կենտրոնը: Բայց վերջին տարիների սեփականաշնորհման և հողաբաժանումների տարերայնության հետևանքով ամբողջ տարածքը կառուցապատվել է անկանոն, որոշ հողատարածքների և այդ թաղամասերում և հարավ-արևելյան ափամերձ հատվածում ապօրինի զավթումների միջոցով յուրացվել են բնակիչների կողմից: Քաղաքում բազմաբնակարան շենքերը 32-ն են և կազմում են բնակելի ֆոնդի 50%-ը: Անհատական բնակելի տները 315 հատ են, 1989 թ. դրությամբ բնակելի ֆոնդը կազմել է 105.2հազ.ք.մ., որից` պետական 62.8հազ. մ.ք., անհատական 42.4հազ. մ.ք., իսկ 1991 թ. դրությամբ բնակելի ֆոնդը կազմել է 108.7հազ. մ.ք., որից պետական 65.3հազ. մ.ք., անհատական 43.4հազ. մ.ք.:

 

I-3.2 Հասարակական կառուցապատում

 

Վայքում գոյություն ունեցող մշակույթի օբյեկտները` 600 և 200 տեղանոց դահլիճներով մշակույթի պալատը, գեղարվեստի դպրոցը 80 աշակերտի համար, երաժշտական դպրոցը 190 աշակերտի համար, գրադարանը` 180 հազ. կտոր գրքով, կինոն 302 տեղանոց դահլիճով և մեկ 100 տեղանոց հարմարեցված դահլիճ բնակելի թաղամասերում, 2000 տեղով մարզադաշտը, հյուրանոցը, սրճարան-ռեստորանը, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտները, բուժ սպասարկման կառույցները, ծածկված լողավազանը, որի միայն հիմքերն են մնացել, լիարժեք գործելու դեպքում կարող են նշանավոր դեր խաղալ բնակչության կուլտուր-կենցաղային զարգացման գործում: Վայքի արդյունաբերական և այլ հիմնարկ ձեռնարկությունները դեռևս չունեն պարզ տիպի խաղահրապարակներ կամ խաղադաշտեր (Բոլիտ, «Արփի», Հայգյուղտեխնիկա, շրջկոպ, շինարարական իրերի կոմբինատ):

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանի կենցաղային սպասարկման ծառայությունները կենտրոնացված են Վայք քաղաքում գտնվող կենցաղի տան միջոցով:

Վայքի կենցաղի տունը շահագործման է հանձնվել 1986 թ., ունի 17 ծառայություններ և 70 աշխատատեղ: Կենցաղի տնից բացի քաղաքում գործում են վարսավիրանոցներ, կոշիկի վերանորոգման արհեստանոցներ, լվացքատուն, ավտոտեխսպասարկման կետեր, բենզալիցքավորման և գազալիցքավորման կետեր: Քաղաքում կա քաղաքային շուկա: Անհրաժեշտ է նոր շուկա կառուցել և ամեն թաղամասում ունենալ համապատասխան ենթակենտրոններ:

Քաղաքում գործում է 2 դպրոց և 2 մանկապարտեզ: 2 մանկապարտեզի շենքերը տրամադրվել է բնակիչներին, որպես բնակելի տարածություն: Նախատեսվում է հեռանկարում ունենալ 1 դպրոց և 1 մանկապարտեզ:

Վայք քաղաքի հիվանդանոցը կառուցվել է 1984 թ-ին և 125 մահճակալանոց է: Նրան կից գործում է 40 մահճակալով ծննդատունը: Վերջին տարիներին շահագործման է հանձնվել ինֆեկցիոն բաժանմունքը:

Հիվանդանոցին կից գործում է պոլիկլինիկան` 200 հաճախումով, 1 շտապ բուժ. օգնության կայան` 3 շտապ բուժ. օգնության մեքենայով:

Հասարակական սնունդը և առևտուրը կարևոր դեր ունի քաղաքի սոցիալական ոլորտի զարգացման և բնակչության պահանջմունքների բավարարման գործում:

Քաղաքում կա միայն մեկ ռեստորան 200 նստելատեղով, գործում են 4 երկրորդ կարգի ճաշարաններ, 3-ից ավել սրճարան-խորտկարաններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտակա գյուղերի տարածքում չկան սրճարաններ, խորտկարաններ երիտասարդության համար ժամանցի վայրեր, նոր գլխավոր հատակագծում պետք է մեծ ուշադրություն դարձվի այդ ոլորտի վրա:

 

I-3.3 Արդյունաբերական կառուցապատում

 

Արդյունաբերության մասնաճյուղային կառուցվածքի տարածքային ճիշտ ընտրումն ու կազմակերպումը, համարվում է հասարակական աշխատանքի արդյունավետության բարձրացման պահեստային կարևոր ելակետերից մեկը: Այն հարցից, թե արդյունաբերական ձեռնարկությունները տվյալ մարզի, քաղաքի կամ հանրապետության տարածքի առումով նպատակային և ճիշտ են տեղադրված, և ինչ չափով է արտադրական կառուցվածքը համապատասխանում այս կամ այն տարածքին` կախված է արդյունաբերական արտադրության գործունեությունը:

Մինչև 1980 թ.-ը թողարկվող արտադրանքի տեսակարար կշռի առումով Վայքը հանրապետությունում գրավում է վերջին տեղերից մեկը, սակայն վերջին տարիներին արդյունաբերության համախառն արտադրանքն աճել է 3.8 անգամ: Բնակչության մեկ շնչին ընկնող արդյունաբերական արտադրանքը աճել է 3.0 անգամ, իսկ աճը 15.5%: Այս ամբողջը վերաբերվում է մինչև 1980 թ.: 1986 թ. դրությամբ գործում էր 15 արդյունաբերական ձեռնարկություն, իսկ անցած ժամանակաշրջանում չի ստեղծվել ոչ մի նոր ձեռնարկություն, որը խիստ բացասաբար է ազդել ազատ աշխատանքային պաշարների (ռեսուրսների) հանրային տնտեսությունում ընդգրկելու իմաստով: Սակայն դրան հակառակ 1980-1985 թթ. անձնական տնտեսություններում զբաղվածքների թիվը աճել է 54.5%-ով:

Քաղաքում գործում են հիմնականում մեքենաշինական, սննդի ինչպես նաև շինանյութերի, տեղական և տպագրական (պոլիգրաֆիական) արդյունաբերության ձեռնարկություններ:

Գլխավոր մասնագիտացված ուղղությունը դա մեքենաշինությունն է, որին բաժին է ընկնում 01.01.89 թ. դրությամբ համախառն արտադրանքի 43,5% և արդյունաբերական արտադրական ձեռնարկությունների անձնակազմի ընդհանուր թվաքանակի 59.6%-ը:

Այստեղ գործում են հանրապետության մեքենաշինական մասնաճյուղը, որոնք իրենք էլ իրենց հերթին ունեն մարզի տարբեր գյուղերում, դրանք են` «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորում, «Նեյրոն» արտադրական միավորում, «Բոլիտ» գործարան և այլն:

Սննդի արդյունաբերությունը կազմում է արդյունաբերական արտադրանքի 27.6%-ը: Այստեղ գործում են պանրի գործարանը, հացի և հանքային ջրերի լցման «Արփի» գործարանները:

Քիմիական արդյունաբերության արտադրանքը կազմում է ընդհանուր արտադրանքի 9.6%:

Վայքում մյուս արդյունաբերական ճյուղերից` էլեկտրաէներգետիկային, շինանյութերի և պոլիգրաֆիայի ձեռնարկություններից 1.01.89 թ. դրությամբ գործում են 10 արդյունաբերական ձեռնարկություններ:

Առանձնակի նշանակություն ունի Վայքի տարածքի առկա հանքավայրերի բացահայտումը: Խոսքը վերաբերվում է Ազատեկի ոսկու հանքավայրին, որը ձգվում է Վայքի տարածքի հարավ-արևմտյան մասում դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ: Այս հանքավայրի հետախուզված տարածքը պատկանում է կարգադաս, որը տարեկան 200հազար տոննա արտադրողականության դեպքում 20 տարվա պաշար ունի:

Հանքավայրը նախատեսվում է շահագործել ստորերկրյա ձևով, ընդ որում շահագործման խորությունը կկազմի աջափնյա մասում 460մ խորության վրա` 1560մ-ից մինչև 1100մ նիշը, իսկ ձախափնյա մասում -360մ խորության վրա` 1400մ-ց մինչև 1040մ նիշը:

Ըստ նախնական ուսումնասիրությունների Եղեգնաձորի մոտ գտնվող Գազմայի (Գլաձոր) բազմամետաղ հանքավայրի հումքը նախատեսված էր մշակել Վայքի միացյալ հարստացուցիչ ֆաբրիկայում, որը պետք է կառուցվեր Վայքի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում և դրա համար կպահանջվեր 350հա տարածք, բայց միաժամանակ կար կարծիք, որ այն պետք է տեղադրվի հենց Գազմայի տեղամասում: Մի խոսքով առայժմ այս հանքավայրի շահագործման հարցին անդրադառնալը վաղաժամ է, թեև այն պիտի շահագործվեր 2005 թ-ին:

Ներկա դրությամբ չեն աշխատում «Հայէլեկտրամեքենա», «Բոլիտ», «Նեյրոն» գործարանները:

 

I-4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ

 

Ըստ հատակագծային պայմանների տարածքը գնահատվել է տրանսպորտային մատչելիությամբ և ապահովվածությամբ, էներգիա և ջրամատակարարման պայմաններով, բնապահպանական գործոններով:

Վայք քաղաքը և նրա շրջակայքը գտնվում են տրանսպորտային ցանցով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում:

Տարածքի կենտրոնական մասով անցնում է Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին միջհանրապետական նշանակության Մ-2 մայրուղին: Տեղական ճանապարհների ցանցը անբավարար է, տեխնիկական կարգերը ցածր են (4, 5-րդ կարգի):

Նախկին գլխավոր հատակագծում նախատեսված է ավտոմայրուղու քաղաքով անցնող հատվածի փոխարեն կառուցել շրջանցող մայրուղի, որը իր սկիզբը կառնի Վայքի հեռանկարային կառուցապատման համար հատկացվող տարածքի սահմանից և շուրջ 8կմ վրա կթեքվի աջ, կհատի Արփա գետը ուղեանցով զուգահեռ գետի ձախ ափով կշարունակվի մինչև գոյություն ունեցող կամուրջը, որով կանցնի և կմիանա գործող մայրուղուն:

Շրջանցող մայրուղին կունենա շուրջ 8կմ երկարություն, կկառուցվի 2-րդ կարգի տեխնիկական պարամետրերով, կունենա կապիտալ կատարելագործված ծածկույթ:

Քանի, որ շրջանցող մայրուղին կանցնի Արփա գետի ձախ ափով` բավականին թեք տեղանքով, անխուսափելի կլինեն ինժեներական բարդ կառույցներ` վերին և ներքին հենապատեր, ջրահեռ խողովակներ, փոքր ու միջին չափերի կամուրջներ, թունելային 150-200մ անցում, երկու հորիզոններում հատումներ և այլ կառույցներ:

Նախկին գլխավոր հատակագծով հեռանկարային կանխատեսումների տարածքը հիմնականում բաժանված է երեք թաղամասերի և նրանցից յուրաքանչյուրն ունի իր սկզբնական սպասարկման ծառայություններ, նախադպրոցական, դպրոցական, մշակութային-կենցաղային սպասարկման, և այլ անհրաժեշտ քաղաքաշինական միավորներ, որոնց հիման վրա ձևավորվել են առանձին թաղամասերի հասարակական կենտրոնները: Իր հերթին ամբողջ քաղաքային տարածքի համար նախատեսված է համաքաղաքային հասարակական կենտրոն, որտեղ բացի տվյալ թաղամասի համար նախատեսվող առանձնային ծառայությունների, մշակութային-կենցաղային-սպասարկման շինություններից նախատեսված է համաքաղաքային անհրաժեշտության քաղաքաշինական միջոցառումներ:

Այս ամբողջ արտաքին, ներքին, միջշրջանային, համաքաղաքային ճանապարհներով և ավտոճանապարհներով կապված են իրար հետ, այսպիսով կենտրոնից-ծայրամաս և հակառակը առկա են փոխադրամիջոցների կապեր, որոնք, ինչ խոսք, բացի հաղորդակցական կապեր լինելուց, նաև ռազմավարական անհրաժեշտ կապեր են:

Այստեղ նախատեսված են զույգ ճանապարհներ, որոնք Վայքի գոյություն ունեցող տարածքից մոտենալով նախատեսվող Վայքի կենտրոնին, գնում են դեպի Արին գյուղ, իսկ մյուսը շարունակվելով հյուսիսային թաղամասից, դուրս է գալիս դեպի կենտրոնական թաղամաս, այնտեղից էլ ձուլվում է դեպի Եղեգնաձոր գնացող ավտոճանապարհի հետ:

Նախորդ գլխավոր հատակագծի շատ լուծումներ և կանխատեսումներ չեն իրականացվել, քանի որ վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում և հատկապես ծայրամասերում ոչ մի նոր շինարարություն չի իրականացվել, հատկապես մեծ քաղաքաշինական խնդիրներն ու դրանց լուծումները մնացել են թղթի վրա:

Ա. Արտաքին փոխադրական հաղորդակցություն

Վայք քաղաքի արտաքին բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվում է միայն ավտոտրանսպորտով: Արդի դրությամբ քաղաքը սպասարկվում է Վայքի տարածաշրջանի սահմաններում 288.8կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներով, այդ թվում համապետական 44.0, հանրապետական 122.4, տեղական նշանակության 122.4կմ:

1. Երասխ-Եղեգնաձոր-Անգեղակոթ -համապետական ավտոճանապարհը Վայքի ենթատարածքում ունի 44.0կմ երկարություն, արվում է 10.6կմ երկարությամբ կապիտալ կատարելագործված և 33.4կմ երկարությամբ կապիտալ թեթևացված ծածկույթ, կառուցված է տեխնիկական 3-րդ կարգի նորմաներով` հողային պաստառի լայնությունը` 9-12մ, երթևեկելի մասի լայնությունը` 7-7-5մ, մաքսիմալ թեքությունը 8%, մինիմալ շառավիղը հատակագծում` 150մ:

Ավտոերթևեկության հաճախականությունը մեքենա/օր, այդ թվում բեռնատար 2100, մարդատար 1900 և ավտոբուս 100 մեքենա/օր բեռնափոխադրումը` 2850հազար տոն/տարի, բեռնաշրջանառությունը` 45000 հազար տոն/կլ և ուղևորափոխադրումը` 102հազար ուղևոր/տ: Ուղևորաշրջանառությունը` 4500հազար ուղևոր/կմ տարի:

2. Հանրապետական ավտոճանապարհներ

ա. Չայքենդ-Ջերմուկ - ավտոճանապարհն ունի 27.9կմ երկարություն: Ծածկույթը` թեթևացված կապիտալ (սև կոպիճային), հողային պաստառի լայնությունը` 8-10, երթևեկելի մասի լայնությունը` 6-7մ, տեխնիկական կարգը` 4-րդ, մաքսիմալ թեքությունը 10% մինիմալ շառավիղը հատակագծում 30մ:

Ավտոերթևեկության հաճախականությունը` 1070 մեքենա/օր, բեռնափոխադրումը` 750հազար տոն/տարի, բեռնաշրջանառությունը 16200հազար տոն/կմ տարի, ուղևորափոխադրումը 0.5միլիոն ուղևոր/տարի, այդ թվում 55%-ը մարդատար մեքենաներով, 45% ավտոբուսներով:

բ. Չայքենդ-Գնդեվազ-Կեչուտ-Ջերմուկ ավտոճանապարհն ունի 19կմ երկարություն (մինչև Կեչուտ) տեխնիկական կարգը` 4-րդ, ծածկույթը սև կոպճային, հողային պաստառի լայնությունը 8.0մ, երթևեկելի մասի լայնությունը` 6մ, մաքսիմալ թեքությունը 12%, մինիմալ շառավիղը հատակագծում 25մ, բացթողունակությունը` 600 մեքենա/օր:

Ավտոերթևեկության հաճախականությունը 800 մեքենա/օր, բեռնափոխադրումը` 380հազար տոն/տարի, բեռնաշրջանառությունը` 10150հազար տոն/կմ տարի, ուղևորափոխադրումը 0.3միլիոն ուղևոր/տարի, որի շուրջ 60%-ը մարդատար ավտոմեքենաներով, 40% ավտոբուսներով:

գ. Հեր-հեր-Կարմրաշեն ավտոճանապարհն ունի 21.4 կմ երկարություն, կառուցված է տեխնիկական 4-րդ կարգի նորմաներով, հողային պաստառի լայնությունը` 8-10մ, երթևեկելի մասի լայնությունը 6մ, ծածկույթը` սև կոպճային, մաքսիմալ թեքությունը` 11%, մինիմալ շառավիղը հատակագծում` 100մ:

Ավտոճանապարհի բացթողունակությունը` 1000 մեքենա/օր, բեռնափոխադրումների քանակը 800հազար տոն/տարի, բեռնաշրջանառությունը` 78000 հազար տոն/տարի, ավտոմեքենաների երթևեկության հաճախականությունը` 750 մեքենա/օր, այդ թվում` մարդատար 300, ավտոբուս 25 և բեռնատար 725 մեքենա/օր, ուղևորափոխադրումների քանակը` 260 հազար ուղևոր/տարի:

դ. Վայք-Զառիթափ-Նախիջևանի ՀՀ սահման

Ավտոճանապարհն ունի 31.5կմ երկարություն, կառուցված է տեխնիկական 4-րդ կարգի նորմաներով, հողային պաստառի լայնությունը` 8-10մ, երթևեկելի մասի լայնությունը` 4, 5-6մ:

Ավտոճանապարհի առաջին 10կմ-ի ծածկույթը` սև կոպճային, մյուս մասը` գրունտային:

Բացթողունակությունը` առաջին մասում` 800, երկրորդ մասում 300 մեքենա/օր, բեռնափոխադրումների քանակը 750հազար տոն/տարի, բեռնաշրջանառությունը` 75000հազար տոն/կմ տարի, ավտոմեքենաների երթևեկության հաճախականությունը` 760 մեքենա/օր, ուղևորափոխադրումների քանակը` 252000 ուղևոր/տարի:

ե. Ջերմուկ-Ադրբեջանի սահման

Ավտոճանապարհն ունի 22.6կմ երկարություն, գրունտային է, տեխնիկական կարգը` 5-րդ, այսօրվա դրությամբ չի գործում:

3. Տեղական ճանապարհներ

Ընդհանուր երկարությունը 122.4կմ, որից 42.6կմ ունի անցողիկ ծածկույթ, 79.5կմ ցածր կարգի ծածկույթ: Կառուցվել են տեխնիկական 4-6-րդ կարգի նորմաներով: Բեռների փոխադրման քանակը, բեռնաշրջանառությունը, ուղևորափոխադրումների քանակը տեղական ավտոճանապարհներով կազմում է 3-4% ենթաշրջանի տարածքով փոխադրվող քանակի նկատմամբ:

Բ. Ներքին փոխադրման հաղորդակցություն

1. Ավտոճանապարհային ցանցը և հասարակական տրանսպորտի վիճակը

Փողոցները, ճանապարհները և հասարակական տրանսպորտի ուղիները դիտված են որպես միասնական համակարգ` արագ, անվտանգ տրանսպորտային կապեր ապահովելու համար բնակավայրի ֆունկցիոնալ բոլոր գոտիների միջև և արտաքաղաքային ուղիների ընդհանուր ցանցի, տրանսպորտային օբյեկտների և հարևան բնակավայրերի հետ:

Փողոցները և ավտոճանապարհը կառուցապատված տարածքում ֆիքսված են համապատասխան լայնության երթևեկելի մասով և մայթերով, մասամբ ասֆալտապատված են և բարեկարգված, նորերը ընտրված են գործող նորմերի պահանջով:

Ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նախագծով նախատեսված փողոցներն ու ավտոճանապարհները դիֆերենցված են համապատասխան կարգերի` քաղաքային, շրջանային ենթակայության մայրուղիների, բնակելի փողոցների և բնակավայրերը շրջանցող ճանապարհների և մոտեցումների:

Նկատի ունենալով մեքենաների երթևեկության հաճախականության սակավ լինելը` տրանսպորտային հատումները նախատեսված է միևնույն հորիզոնում:

Քաղաքային մայրուղիների համար ընդունված է 4x2.1=4.20մ մայթերի լայնություն, որոնք իրարից անջատվում են 2x1.9=3.8մ լայնության գազոններով, հողային պաստառի ընդհանուր լայնությունը` 13մ է:

Ուղերթի բարդ պայմաններում երթևեկելի մասում փոքրացված է մինչև 9մ, հողային պաստառի լայնությունը` 17մ:

Շրջանային ենթակայության մայրուղիների համար ընդունված է երթևեկելի մասի լայնությունը` 3x3=9մ:

Մայթերի լայնությունը 2x3.1=4.2մ և գազոնների լայնությունը 2x1.9մ, հողային պաստառի լայնությունը` 17մ: Բեռնատար ավտոմեքենաների գերակշռող երթևեկության փողոցների համար երթևեկելի մասի լայնությունը ընդունված է 2x3.75=7.50մ:

Մայթերի և գազոնների լայնությունը ընդունված է նույնը, ինչ որ մայրուղիների համար, հողային պաստառի լայնությունը` 15.5մ: Բնակելի փողոցների երթևեկելի մասի լայնությունը ընդունված է 2x3.5=7մ, մայթերինը 2x1.5=3մ և նույն լայնությամբ գազոնների, հողային պաստառի լայնությունը 13մ-է:

Նրբանցքների, փակուղիների ու այլ մոտեցումների համար ընտրված է 3x1.5=4.5մ լայնությունը: Հանգույցների լուծումները, ծածկույթի շերտերի չափերը և այլ մանրամասներ բերված են ընդլայնական կտրվածքների գծագրերի վրա:

I-5. Լանդշաֆտի դասակարգումը և գնահատումը

Վայք քաղաքի տարածքն ընդգրկված է լեռնային բնական լանդշաֆտային գոտում: Գոտու տարածքը հիմնականում անհարթ է: Պասիվ են արտահայտված հիդրոլոգիական պրոցեսները: Ջրային աղբյուրները սակավ են:

Գոտու հողատարածությունները կայունորեն օգտագործվում են, մասամբ ծածկված են նաև կերախոտերի ցանքսերով:

Հաշվի առնելով համայնքի լանդշաֆտային գոտու լեռնայնությունը` հետագա դասակարգման տաքսոնոմիկ միավոր է ընտրվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման հիմնական ձևերը`

■ Կառուցապատված լանդշաֆտներ

■ Կառուցապատման ենթակա լանդշաֆտներ

■ Գյուղատնտեսական նշանակության հողհանդակներ

■ Անտառտնտեսության հողեր

■ Անօգտագործելի հողատարածքներ

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է`

- կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով,

- հարմարավետ կապերի ստեղծում,

- ճարտարագիտական նախապատրաստման միջոցառումների կիրառում (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում),

- տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարական գոտիների պահպանման պահանջների կիրառում:

Գյուղատնտեսական նշանակության հողհանդակների օգտագործման ռեժիմը նախատեսում է միջոցառումների լայն համալիր կիրառում, որն ընգրկում է`

Ագրոտեխնիկական միջոցառումներ

- ցանքաշրջանառության կիրառում,

- ցածր արտադրողականության վարելահողերի բարելավում (քարերի հավաքում),

- խորը հերկ երեք տարին մեկ անգամ,

- պարարտանյութերի օգտագործման չափաբաժինների պահեստավորում, պահեստների կառուցում` ըստ սանպահպանման նորմերի պահանջների,

- վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառում

Մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ

- արոտների բարելավում, ջրարբիացում,

- անասունների արածեցման, քանակների և ժամկետների որոշում,

- հեռագնա արոտներում ճանապարհային ցանցի կարգավորում,

- մոլախոտերի, վնասակար և թունավոր բուսատեսակների ոչնչացում:

Ջրատեխնիկական միջոցառումներ

- լեռնային առուների կառուցում,

- ձյունապահ վահանների ստեղծում:

Անտառտնտեսության հողերում նախատեսվում է`

- անտառածածկ տարածքների բարենպաստ պայմանների ստեղծում,

- գոյություն ունեցող անտառների բիոնիտետի բարելավում:

 

I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումները

 

Վայք քաղաքի տարածքը, ըստ ճարտարագիտական պաշտպանության միջոցառումների բարդության աստիճանի, կարելի է բաժանել 3 տեղամասի:

Առաջին տեղամաս-կառուցապատման համար բարենպաստ տարածքն է, որը կազմում է քաղաքի հետազոտվող ընդհանուր տարածքի 50%-ը կամ 300հա մակերես: Ինժեներա-երկրաբանական և երկրաշրջանացման քարտեզների վրա ցույց է տրված I պայմանական նշանով, որը ընդգրկում է Արփա գետի աջ և ձախ մասի` մինչև 100 թեքություն ունեցող տեղանքի հատվածների, երկրաշարժադիմացկունությունը 9 բալ է:

Ստորգետնյա ջրերը 5մ խորության վրա չեն նկատվել:

Համաձայն վերը նշված ուսումնասիրության եզրակացության` տարածքը կառուցապատելու համար անհրաժեշտ է ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում:

Երկրորդ տեղամաս-կառուցապատման համար պայմանական բարենպաստ տարածքն է, որը ինժեներաերկրաբանական քարտեզի վրա ցույց է տրված II պայմանական նշանով:

Երկրորդ տեղամասը կազմում է հետազոտվող ընդհանուր տարածքի 45%-ը կամ 270հա մակերես` ընդգրկելով տարածքի մինչև 200 թեքություն ունեցող հատվածները, 9 բալ երկրաշարժադիմացկունությամբ: Այս շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը 5մ ավելի խորության վրա է, բայց կան որոշ հատվածներ (II-Б)` Արփա գետի աջ և ձախ ափերի որոշ տարածքներում ստորգետնյա ջրերի բարձր մակարդակ և առավելագույն ելքերի ժամանակ նկատվում է տարածքի ջրածածկում: Այս շրջանի տարածքի կառուցապատման համար անհրաժեշտ է կատարել ոչ բարդ ինժեներական նախապատրաստում` ուղղաձիգ հատակագծում, մակերեսային ջրերի հեռացում, գետափնյա հենապատերի կառուցում, թույլ չտալով տարածքի որոշ հատվածների ջրածածկում:

Երրորդ տեղամաս -կառուցապատման համար անբարենպաստ տարածք է, որը կազմում է ընդհանուր տարածքի 5%-ը կամ 30հա մակերես` ընդգրկելով տարածքի 200-ից մեծ թեքություն ունեցող հատվածները և տեկտոնիկ ճեղքվածքների միջև ընկած տարածքը, որտեղ կապիտալ շինարարություն կատարելը արգելվում է, իսկ գոյություն ունեցող շինությունները հանելու կամ ամրացնելու համար անհրաժեշտ է կատարել միկրոսեյսմիկ և մասնագիտական ուսումնասիրություններ, միայն գալ համապատասխան եզրակացության:

Բարեբախտաբար քաղաքի տարածքը հատող տեկտոնիկ ճաքերի հատվածներում հիմնականում չկան կառուցապատումներ, բացի Արփա գետի հունի ուղղությամբ անցնող և նրան հատող հյուսիսից հարավ անցնող տեկտոնիկ ճեղքվածքների հատման հատվածում գտնվող 5-6 անհատական 1-2 հարկանի բնակելի շենքերից, որի համար անհրաժեշտ է ինչպես նշեցինք կատարել համապատասխան ուսումնասիրություններ և տալ համապատասխան լուծում:

Բացի վերը նշվածից, այս շրջանում առկա են այնպիսի ֆիզիկաերկրաբանական երևույթներ, ինչպիսիք են սահող ուրիշ մեծ հատվածներ, հեղեղային հոսքեր` Արփա գետի աջակողմյան` ոչ մշտական գործող երեք հեղեղատներով, որոնք հեղեղային հոսքերի ժամանակ վնասներ են պատճառում քաղաքին:

Այսպիսով նշված ուսումնասիրությունների երրորդ շրջանը` կառուցապատման համար պիտանի չէ:

Հակահեղեղային միջոցառումներ

Տեղատարափ անձրևների ժամանակ ձևավորվող հեղեղային հոսքերը ունենալով հյուսիս-հարավ ուղղություն և անցնելով շրջկենտրոնի տարածքի երկայնական առանցքին ուղղահայաց, լուրջ վնասներ պատճառելով քաղաքին, երեք հովտափոսերով լցվում են Արփա գետը աջ կողմից:

Չորրորդ հեղեղատարով, որը համարվում է Արփա գետի ձախափնյա վտակ` հեղեղային հոսքերը իրենց հետ բերում են ջրաբերուկներ, քանի որ նրանց ջրահավաք ավազանները հիմնականում մերկ` հողածածկից զուրկ, թեք լանջերով, տարածքներն են:

Նախատեսվում է Արփա գետի աջակողմյան երեք հեղեղատարների հոսքերը առնել բետոնյա հենապատերով առուների մեջ տեղափոխելով Արփա գետը: Մինչ նոր գլխավոր հատակագծի նախագծումը, քաղաքի հյուսիսային թաղամասի մանրամասն հատակագծման ժամանակ հեղեղատարի հունը տեղափոխված է, ելնելով կառուցապատման պահանջներից, թույլ չտալով հեղեղային հոսքերը տարածելու բնակելի թաղամասի տարածքով: Արփա գետի ձախակողմյան վտակը, որ անցնում է քաղաքի հարավային թաղամասի կենտրոնով, թաղամասի մանրամասն նախագծման ժամանակ արված է համապատասխան միջոցառումներ, հունի որոշ հատվածների ուղղում, հունի և ափերի ողողման դեմ պայքարի միջոցառումներ:

Քանի որ հեղեղային հոսքերը իրենց հետ բերում են ջրաբերուկներ, նախատեսվում է հեղեղատարների սկզբնահատվածում կառուցել ջրաբերուկները բռնիչ կառույցներ` բետոնյա պատնեշներ 2-2.5մ բարձրությամբ:

Դեռ 1960-61 թթ. կատարվել է քաղաքի հակահեղեղային միջոցառումների նախագիծ, որը տեղում մասամբ իրականացվել է միայն հիվանդանոցի մոտով անցնող 2 հեղեղատարի մի հատվածում միայն` ավտոմայրուղուց ներքև 220մ երկարությամբ:

Ստորև բերվում է վերոհիշյալ 3 հեղեղատարների բնութագրերը և հիդրավլիկական հաշվարկների արդյունքներով բետոնյա առուների կտրվածքի չափերը:

 

Հեղեղատարի անվանումը Ջրահավաք ավազանի մակերեսը կմ2 Հաշվարկային ելքը մ3/վրկ Կտրվածքի չափերը մ-ով  

շին.
b  h0  hշին

Հեղեղատար հ.1 4.8 25.0  3 1.6 2.0 0.05  
Հեղեղատար հ.2 1.6 12.0  2.0 1.0 1.50 0.078  
Հեղեղատար հ.3 1.0 7.0  1.8 1.0 1.50 0.048  

 

Արփա գետի որոշ հատվածների ափերի ամրացում

Արփա գետը տիպիկ լեռնային գետ լինելով նրա հունով հաճախ են անցնում հեղեղային հոսքեր, որոնք ողողում են առափնյա տարածքները և ջրածածկ են անում մարզական կառույցների տարածքը:

Նախատեսվում է Արփա գետի աջ ափը այդ հատվածում ամրացնել բետոնե հենապատերով` բարձրությունը մոտ 1 մ:

Հենապատի կառուցումը միաժամանակ կարգելակի ստորգետնյա ջրերի մակարդակի տատանումները, որոնք սերտորեն կապված են գետի մակարդակի տատանումների հետ:

Գետի այդ հատվածում, դիմացի ձախ ափը զառիթափ է, ժայռային ապարներով և առափնյա ամրացումներ չի պահանջում:

Քաղաքի տարածքի հարավարևելյան մասի գետի ձախափնյա հատվածը (քաղաքի գլխավոր ենթակայանից վերև ընկած հատվածը) կառուցապատման տակ չի դրված, օգտագործվում է գյուղատնտեսական կարիքների համար, գտնվում է նույն պայմաններում, ինչ-որ մարզական կառույցների տարածքները, ջրածածկ է լինում, որի համար նախատեսվում է գետի ափերի ամրացում բետոնե հենապատով 2.5 բարձրությամբ, երկարությունը 1500մ-է:

Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում

Համաձայն ինժեներաերկրաբանական և երկրաշրջանացման հետազոտական ուսումնասիրության արդյունքների` քաղաքի տարածքի այն հատվածում, որը նախատեսված է մարզական կառույցների համալիրի համար, ստորգետնյա ջրերի մակարդակը տատանվում է 0-3մ խորության վրա, որի համար նախատեսվում է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում:

Ստորգետնյա ջրերի առկայությունը և նրա մակարդակի տատանումները սերտորեն կապված է Արփա գետի ջրերի և նրա մակարդակի տատանումների հետ, քանի որ այդ հատվածի գրունտները խճա-ավազային նստվածքներ են, ունենալով ներծծման լավ հատկություն:

Նախատեսված է բետոնե հենապատի կառուցում և նրան զուգահեռ կառուցել խողովակային ինքնահոս դրենաժ:

 

I-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Ըստ հատակագծային պայմանների տարածքը գնահատվել է ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմաններով և բնապահպանական գործոններով:

- Տարածքի ջրամատակարարման պայմանները սահմանափակ բարենպաստ են: Ջրամատակարարման միակ աղբյուր են հանդիսանում 16-20կմ հեռավորության վրա Հերհեր գյուղի մոտ գտնվող «Բազմաղբյուր» կոչվող աղբյուրների ջրերը 125լ/վրկ դեբիտով:

Բնակչության և արդյունաբերության խմելու ջրի հեռանկարային պահանջը բավարարելու համար նույն տարածքից ջրագիծ է բերվել 500մմ տրամագծի խողովակով:

Ըստ նախորդ գլխավոր հատակագծի Վայքում նախատեսվել է 2 հատ 1000մ3 ՕԿՋ, բայց կառուցվել է 1 հատ 500մ3 ՕԿՋ: Որպես տեխնիկական ջուր կարելի է օգտագործել Արփա գետի ջրերը:

- Շրջանի էներգետիկ բազան ունի սահմանափակ ռեզերվային հզորություններ, որոնք կարող են օգտագործվել նոր շինարարության տեղադրման ժամանակ: Բնակավայրի գազամատակարարումն իրականացվում է Ջերմուկ-Վայք գազատարից (6մթն): Հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է նոր գազամուղի կառուցում:

- Բնակավայրի կենտրոնով անցնում են բարձր լարման էլեկտրագծեր, որոնք պետք է տեղաբաշխվեն հեռանկարային տարածքից դեպի հյուսիս: Նախորդ նախագծում ևս առաջ էր քաշվել նման հարցադրում, բայց բարձր լարման գծերը այդպես էլ մնացել են քաղաքի մեջ:

- Բնապահպանական տեսակետից Վայքի տարածքն ունի մի շարք սահմանափակող գործոններ`

ա) Օդի կեղտոտվածության բարձր պոտենցիալ ունեցող գոտում գտնվելը (ամառը 6-րդ կարգի, ձմեռը 7), սանիտարական վտանգավորություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը: Ներկա դրությամբ այդ օբյեկտները չեն աշխատում: Օդի կեղտոտվածության աղբյուր են հանդիսանում «Պլաստիկ» արտադրական միավորումը, վերանորոգվող շինարարական վարչությունը, Ջերմային ցանցի կոմբինատը, որոնց արտանետումները մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի խտությունների սահմանը:

բ) Մակերեսային ջրերի, հիմնականում Արփա գետի կեղտոտվածության աղբյուր են հանդիսանում Վայքի շրջկենտրոնի կոյուղու, ավտոտրանսպորտային ձեռնարկության, Պանրի գործարանի հոսքային կեղտաջրերը, որոնք առանց մաքրման թափվում են Արփա գետը: Նրանց մեջ պարունակող կեղտոտ էլեմենտները մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային խտությունները բնակավայրով հոսող գետի համար:

Օդի և ջրային ավազանի վիճակը կարելի է համարել սահմանափակ բարենպաստ, քանի որ առաջնահերթ միջոցառումներով կարելի է կանգնեցնել կեղտոտվածության երևույթը:

Վայքի արդյունաբերական օբյեկտները և տնտկենցաղային կեղտաջրերը նախատեսվել է մաքրել Արենի գյուղի մոտ, նախագծվող և կառուցվող մաքրման խոշոր կայանում, բայց առաջնահերթ անհրաժեշտ է վերը նշված արդյունաբերական օբյեկտների համար առանձին մաքրման կայանների կառուցումը:

գ) Վայքի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է: Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևելք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում եղած հողային ծածկույթը փոքր հզորության է և ներկայացված է բաց շականակագույն հողերով, հիմնականում խիստ էռոզացված, ցեմենտացված շերտերի առկայության պատճառով, փոքր խոնավություն ունեցող: Այս տիպի հողային ծածկույթի վնասակար նյութերի կլանման հատկությունը նույնպես շատ փոքր է:

Վայքի ամբողջ տարածքը գտնվում է ոսկու հանքավայրի սահմաններում, որի հետ կապված հայտնաբերվել է որոշ ծանր էլեմենտների (ֆոնային արժեքը 2-3 անգամ գերազանցող քանակություններ): Այդ էլեմենտների մեծ քանակը որոշ հիվանդությունների առաջացման աղբյուր է հանդիսանում:

Այսպիսով, հողային ծածկույթի անբարենպաստ պայմանները թելադրում են մի շարք միջոցառումների անհապաղ կատարում` եղած հողային ծածկույթն էռոզիայից պահպանելու: Անհրաժեշտ է մակերեսային հոսքերի հեռացում և կանոնավորում, համեմատաբար բարենպաստ հողային ծածկույթի (վարելահողեր, խոտհարքներ) ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման արգելումը, թեք լանջերի դարավանդը (տերասավորումը), անտառների որակական կազմի բարելավումը, անտառտնտեսության ենթակա տարածքներում անտառատնկումների ավելացումը:

 

Եզրակացություն

 

Բնակավայրի հեռանկարային զարգացման համար ընտրված տարածքը գտնվում է գոյություն ունեցող բնակավայրի հյուսիս, հյուսիս-արևմտյան մասում:

Բացարձակ նիշերը տատանվում են 1300մ մինչև 1450-1500մ: Տարածքը ներկայացված է հիմնականում թույլ հողմահարված բազալտների մեծ հզորություն ունեցող շերտերով` ծածկված խոշորաբեկոր էլյուվիալ-դելյուվիալ նստվածքների փոքր (3 մ) շերտով:

Թեքությունները հիմնականում 1-30 բլրապատ մասում` 5-80:

Բացասական գեոդինամիկ պրոցեսները (հեղեղներ, սահքեր, քարաթափումներ և այլն) բացակայում են: Երկրաշարժադիմացկունությունը կազմում է 9 բալ:

Ինժեներական նախապատրաստման միջոցառումները պարզ են և էժան (ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում):

Տարածքը հիմնականում զբաղեցված է ցածրարժեք գյուղատնտեսական հողերով` քարքարոտ արոտներով:

 

I-8 Ճարտարագիտական ենթակառուցվածներ

I-8.1 Ջրամատակարարում

 

Ներկայումս Վայք քաղաքն ունի կենտրոնացված ջրամատակարարում «բազմաղբյուր» աղբյուրներից 80լ/վրկ քանակությամբ: Ինչպես ներկայումս, այնպես էլ ապագայում, Վայք քաղաքի խմելու ջրի որակի ջրապահանջը կբավարարվի վերոհիշյալ աղբյուրները, որոնց ելունքը 125լ/վրկ է:

Քաղաքն ունի շուրջօրյա կարգավորման ջրամբարներ 2x260 խոր.մ. ծավալով, որոնք ներկայումս չեն գործում: Քաղաքի ջրմուղի ցանցը, որն իրականացված է 50-200մմ պողպատե խողովակներով, գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում և կարիք ունի վերակառուցման:

«Հայկոմուննախագիծ» ինստիտուտում մշակված է Վայք քաղաքի ջրատարի և 2 հատ 1000 խոր.մ. տարողունակությամբ շուրջօրյա կարգավորման ջրամբարների նախագիծը ելնելով Վայքի տարածքի առանձնահատկություններից` (նիշերի մեծ տարբերությունը, ձգվածությունը, գետի երկու ափերում գտնվելը/ ջրմուղի ցանցը բաժանվում է գոտիների` իրենց շուրջօրյա կարգավորման ջրամբարներով` համապատասխան նիշերի վրա, այն նկատառումով, որ ապահովվի անհրաժեշտ թույլատրելի ճնշումը ջրասպառողների մոտ:

Վայքի հարավային և հյուսիսային բնակելի թաղամասերի մանրամասն հատակագծման նախագծերին կից ջրամատակարարման ուրվագծերի համաձայն հարավային թաղամասի ջրմուղի ցանցը բաժանվել է 2 գոտիների, իսկ հյուսիսայինը` մեկ: 1-ին գոտի - շուրջօրյա կարգավորման ջրամբարի հատակի նիշը 1300 մ, 2-րդ գոտի - 1350մ, տարողությունը յուրաքանչյուրը 2x260 մ3, 3-րդ գոտի - հարավի նիշը 1345մ տարողությունը 2x1000խոր.մ.: Բայց հետագա սեփականաշնորհման գործընթացի պայմաններում 2x1000 ՕԿՋ-ները չեն կառուցվել: Կառուցվել է 1x500 մ3 ՕԿՋ, որը չի միացվել ցանցին:

 

I-8.2 Կոյուղի

 

Վայք քաղաքը ներկայումս կոյուղացված է: Տնտեսական-կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերը քլորով վնասազերծվելուց հետո թափվում են Արփա գետը:

Քաղաքի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր կառուցապատման ենթակա տարածքները բարենպաստ են ինքնահոս կոյուղացման համար: Նախկին նախագծով նախատեսվում էր բոլոր թաղամասերի փողոցների կոյուղատարներով կեղտաջրերը հավաքել տարածքի ամենացածր վայրում, Արփա գետի ափին, իսկ այնտեղից գլխավոր կոյուղատարով հասցնել մինչև մաքրման կայան, որը պետք է կառուցվեր Արենի գյուղի մոտ` Արփա գետի աջ ափին, որի հզորությունը պետք է լիներ 25հազ.մ3/օր` հաշվի առնելով Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի բնակավայրերի կեղտաջրերի քանակը:

Հետագա տարիների իրադարձությունների պատճառով չի կառուցվել ոչ գլխավոր կոյուղատարը և ոչ էլ մաքրման կայանը: Կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն անարգել թափվում են Արփա գետը:

 

Վայք քաղաքի ջրմուղային տնտեսության ցուցանիշները

 

Հ/Հ Ցուցանիշներ Չափի միավոր Փաստացի
1981 թ. 1982 թ. 1983 թ. 1984 թ. 1985 թ. 1990 թ.
1 Ջրմուղային ցանցի երկարությունը կմ 29 29 29 29 29 32
2 Ցանցին տրվող ընդհանուր ջրի քանակը լ/վրկ 45.7 43.0 48.0 50.1 53.0 65.0
3 Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը լ/վրկ 43.5 41.6 46.6 48.8 51.8 60.0
4 Այդ թվում` բնակչությանը լ/վրկ 1.9 1.9 2.4 2.7 3.3 15.0
5 Մեկ բնակչին ընկնող ջրի սպառման քանակը մեկ օրում լ/օր 33.6 32.7 39.6 43.0 50.0 180.0
6 Արտահոսք և չնախատեսված ծախս լ/վրկ 2.2 1.4 1.4 1.3 1.2 2.0

 

Վայք քաղաքի կոյուղային տնտեսության ցուցանիշները

 

Հ/Հ Ցուցանիշներ Չափի միավոր Փաստացի
1981 թ. 1982 թ. 1983 թ. 1984 թ. 1985 թ. 1990 թ.
1 Կոյուղու ցանցի երկարությունը առանց կոլեկտորի կմ 8 8 8 8 8 8.5
2 Ընդհանուր կեղտաջրերի բաց թողումը օր մ.խոր 2000.0 1753.4 1821.9 1917.8 2027.4 3031.2
3 Այդ թվում` բնակելի ֆոնդից օր մ.խոր 153.4 145.2 172.6 156.2 200.0 907.2
4 Մաքուր կառույցներով անցնող կեղտաջրերի քանակը   2000.0 1753.4 1821.9 1917.8 2027.4 43931.2

 

I-8.3 Ոռոգում

 

Վայք քաղաքի և նրա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար հիմնականում օգտագործվում է Արփա գետի ջուրը, որը Մայր առվով անցնելով քաղաքի միջով` հարավ արևելքից հասնում է քաղաքի արևմտյան մասը` մինչև Պասկևիչի կամուրջի մոտ: Նախատեսվում է ընդլայնել ոռոգման ցանցը, որովհետև հյուսիսային և հարավային թաղամասերի տարածքները ոռոգման ցանց չունեն, իսկ պոմպակայաններով աշխատող ոռոգման սիստեմները չեն գործում:

 

I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում

I-8.4.1 Ջերմամատակարարում

 

Կլիմայական տվյալներ

Արտաքին հաշվարկային ջերմաստիճանները`

1. Ջեռուցման համար Թջեռ=-170

2. Օդափոխության համար Թօդ=-30

3. Ձեռուցման միջին ջերմաստիճանը Թմիջ=-20

4. Ջեռուցման սեզոնի տևողությունը 150 օր

Գոյություն ունեցող դրությունը

Վայքում կան 9 կաթսայատներ: Բնակելի և հասարակական շենքերի ջերմամատակարարումն իրականացվում է կենտրոնական կաթսայատնից (3Դե-10-14ԳՄ) 30.0տ/ժամ արտադրողականությամբ կաթսաներով:

Հիվանդանոցային համալիրն ունի կաթսայատուն 1.6մվտ արտադրողականությամբ, մնացած 7-ը սպասարկում են արդյունաբերական օբյեկտներին: Տաք ջրի ընդհանուր արտադրողականությունը 6.4մվտ, գոլորշունը` 6.0տ/ժամ:

Ներկայումս գործում է միայն «Արփի» հանքային ջրերի գործարանի կաթսայատունը և սպորտդպրոցի կաթսայատունը: Նախագծման փուլում են 2 դպրոցների մինիկաթսայատները, իսկ բազմաբնակարան շենքերի բնակարանները տաքացվում են գազի վառարաններով: Կենտրոնական կաթսայատունը և ջերմային ցանցը չեն աշխատում: Հասարակական շենքերն էլ տաքացվում են կամ գազի վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով:

 

I-8.4.2 Գազամատակարարում

 

Վայք քաղաքի գազամատակարարումը կատարվում է «Վայք» գազաբաշխիչ կայանից, բարձր ճնշման գազատարի միջոցով φ=6ատմ: Գազաբաշխիչ կայանը սնվում է Վարդենիս-Ջերմուկ-Վայք-Եղեգնաձոր գազատար մայրուղուց: Գազաբաշխիչ կայանի արտադրողականությունը 20.0հազ նմ3/ժամ է: Գազաբաշխիչ կայանից հետո միջին ճնշման գազատարը սնում է կաթսայատները և գազաբաշխիչ կետերը, իսկ ցածր ճնշման գազատարը` բնակելի շրջանի կենցաղային կարիքները և անհատական մենատների ջեռուցումը:

Նոր կառուցապատվող թաղամասերում նախատեսվում է գազի կարգավորիչ կետեր, որոնք կսնվեն Վայքի գոյություն ունեցող միջին ճնշման գծից: Անհրաժեշտություն է գազաբաշխիչ կայանի տեղափողությունը կառուցապատման ենթակա տարածքի սահմաններից դուրս, այն էլ առաջին հերթին, քանի որ հակառակ դեպքում նրա պաշտպանական գոտում կառուցապատումն անթույլատրելի է:

1.Ապակենտրոնացված ջերմամատակարարման դեպքում գազի ծախսի պահանջ հաշվում է`

ա) Բնակչության կենցաղային կարիքներ (կերակրի պատրաստում, տաք ջրի ստացում արագային ջրատաքացուցիչներով) ՇՆևկ 2.04.08-87

բ) Ջեռուցում

2. Կենտրոնացված ջերմամատակարարման դեպքում գազի ծախսի պահանջը հաշվվում է`

ա) Խոհանոցում գազի սալօջախներ

բ) Ջեռուցում, օդափոխություն և տաք ջրամատակարարում

Միջին ճնշման գազատարը նախատեսվում է ստորգետնյա ուժեղացված մեկուսացումով, իսկ անհատական հողամասերով տների գազամատակարարումը` վերգետնյա-ցանկապատին ամրացված:

 

I-8.5 Էլեկտրամատակարարում

 

Ներկայումս Վայք քաղաքի էլեկտրամատակարարման սնման միակ աղբյուր է հանդիսանում 110/35/6-10կվ լարման «Ազատեկ» ենթակայանը և 35/6-10կվ լարման «Արին» ենթակայանը: «Ազատեկ» ենթակայանի 10կՎ լարման սեկցիայում տեղադրված են երկու տրանսֆորմատոր 10մՎտ հզորությամբ, իսկ 6կՎ սեկցիայում` 1. 4մՎտ և 1. 2.5մՎտ հզորությամբ տրանսֆորմատորներ:

«Արին» ենթակայանում տեղադրված են 1. 23 և 2. 2.5մՎտ հզորությամբ տրանսֆորմատորներ: «Ազատեկ» 1140կվ լարման ենթակայանի կապը էներգո համակարգի հետ իրականացվում է «Եղեգնաձոր-Ջերմուկ» 110կՎ լարման «Արին-1» գծով` «Եղեգնաձոր» ենթակայանից և «Արին-2» գծով` «Ազատեկ» ենթակայանից: Քաղաքում Արփայի ձորում շահագործվում է «Ազատեկ» ՀԷԿ-ը 1800կՎ հզորությամբ: Քաղաքի տարածքով է անցնում 220կՎ «ԵրՀԷԿՇինուհայր» օդային գիծը, ինչպես նաև «Եղեգնաձոր-Ջերմուկ» օդային գծերը, որոնք նախորդ նախագծով նախատեսվել է տեղափոխում քաղաքի տարածքից դուրս` համաձայն գործող քաղաքաշինական նորմաներից ու սահմանումներից ելնելով: Տարածքում գոյություն ունեն 53 հատ ցանցային ենթակայան, որոնցից 39-ը քաղաքի տարածքում: Ենթակայանից 27-ը արդյունաբերական օբյեկտների սնման համար են: Քաղաքում գործող 10կՎ լարման ցանցի ընդհանուր երկարությունը 18կմ-ը, որից 15-կմ-ը օդային է: «Եղեգնաձոր-Ջերմուկ» 220կՎ բարձրավոլտ էլեկտրամատակարարման գիծը, որը անցնում է քաղաքի կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքներով, տեղափոխման նախագիծը «Հայգլխէներգոյի» պատվերով իրականացվել է «Հայէլեկտրացանցնախագիծ» ինստիտուտի կողմից 1989-1990 թթ.:

 

I-8.6 Կապի ցանցեր

 

1. Հեռախոսակապ - համայնքը հեռախոսով ապահովված է: Գլխավոր հատակագծով նախատեսվում է նոր թաղամասերի կառուցապատում և գոյություն ունեցող թաղամասերում բնակելի ֆոնդի խտացում, որի պատճառով կավելանա բաժանորդների քանակը: Նախատեսվում է գործող անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում: Բջջային հեռախոսակապն աշխատում է անխափան:

2. Հեռուստատեսություն - գործում է մի քանի կայան:

3. Ռադիոֆիկացում - քաղաքային ռադիոյի ցանցը վերացված է:

 

I-9 Շրջակա միջավայրի պահպանություն

 

1-9.1 Վայք քաղաքի շրջակա միջավայրի պահպանության ուրվագիծ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Աշխատանքի նպատակը և խնդիրները

2. Տարածքի բնակլիմայական բնութագիրը

3. Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագիրը

4. Տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները

5. Մթնոլորտային օդի պահպանություն

5.1 Մեթոդակարգային մոտեցումներ

5.2 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը

5.3 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

5.4 Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները

5.5 Տարածքի համալիր գնահատականը

6. Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն

6.1 Մեթոդակարգային հիմնավորում

6.2 Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը

6.3 Ջրային միջավայրը աղտոտող ձեռնարկությունների բնութագիրը

6.4 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով

6.5 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ էֆեկտիվության գնահատականը

7. Թափոնների կառավարում

8. Հողերի պահպանություն

9. Աղմուկի մակարդակի գնահատում

10. Էլեկտրամագնիսական ճառագայթում

11. Կանաչապատման համակարգը

12. Բնակչության կենսակերպի պայմանների բժշկաաշխարհագրական վերլուծություն

13. Վայք համայնքի պատմամշակութային արժեքները և դրանց զարգացման առաջարկվող ուղղությունները

Օգտագործված գրականության ցանկ

 

1. Աշխատանքի նպատակը և խնդիրները

 

Վայք համայնքի գլխավոր հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժինը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ արտացոլված են բնական պաշարների (օդ, ջուր, հող, բուսականություն, հանքեր) ինտենսիվ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ նախագծային, պրակտիկ գործունեության արդյունքները՝ տնտեսության ճիշտ կազմակերպման, կոմունիկացիաների, կաթսայատների ճիշտ տեղադրման, անթափոն տեխնոլոգիաների և մաքրման սարքավորումների կիրառմամբ, կենցաղային և արդյունաբերական թափոնների մաքսիմալ օգտագործման և վնասազերծման ճանապարհով:

Աշխատանքի հիմնական նպատակն է՝ մշակել շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ միջոցառումների հիմնավորված ցանկ, նախապես որոշելով կապիտալ ներդրումների նախնական արժեքները, հիմնավորել դրանցից առաջնահերթ միջոցառումները:

Որպես մշակման որոշիչ կոնցեպցիա ընդունված է պլանավորված կապիտալ ներդրումների սահմաններում առանձնացնել առաջնահերթ միջոցառումները, որոնց իրականացումը հնարավորություն կտա կարճ ժամանակում թույլ չտալ ներկա իրավիճակի վատթարացում և առավելագույնս իջեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Աշխատանքը կատարված է (1,2) մեթոդական ցուցմունքների հիման վրա, գործող նորմատիվների, պետական ստանդարտների, բնապահպանական օրենքների հիման վրա:

 

2. Տարածքի բնակլիմայական բնութագիրը

 

Օրոհիդրոգրաֆիա

Վայք քաղաքի ներկա տարածքը գտնվում է Արփա գետի միջին հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած մասում: Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիսարևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրված տեղամասեր: Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300մ:

Տարածաշրջանի հիմնական ջրային արտերիան համարվում է Արփա գետը, խոշոր աջափնյա Հերհեր և ձախափնյա Արտավան, Մարտիրոս, Վայք վտակներով: Այն սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից 3200մ բարձրությունից, հոսում է հիմնականում նեղ կիրճով: Ողողահունը լայնանում է Վայքի տարածքում:

Գարնանային ջրահոսքերը անկայուն են, վարարումները սկսվում են մարտ ամսից, առավելագույնին հասնում են ապրիլ-մայիս-հունիս ամիսներին: Մայիսի վերջից հունիսի սկզբներից սկսվում է ոռոգման շրջանը, որի հետևանքով գետի ջրաբերությունը խիստ նվազում է:

Կլիմայական պայմաններ

Շրջանի կլիման խիստ ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և տարեկան խիստ տատանումներով: Վայք քաղաքին բնորոշ է շոգ, չոր ամառը, տաք, երկարատև աշունը և մեղմ, փոքր ձյան շերտով ձմեռը:

Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 450մմ:

Ամենատաք ամիսը օգոստոսն է, միջին բազմամյա ջերմությամբ՝ +24,40C:

Ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին բազմամյա ջերմությունը՝ -3,20C:

Միջին նվազագույն բազմամյա ջերմությունը՝ -200C:

Առավելագույն բազմամյա ջերմությունը՝ +390C:

Ձմռան ամիսներին գերակշռում են հյուսիսային, արևելյան և արևմտյան քամիները: Քամու արագությունը տատանվում է 0.7-2.2մ/վրկ:

Ամառային ամիսներին գերակշռում են հյուսիսային, հարավարևելյան և հյուսիսարևմտյան ուղղությամբ փչող քամիները, որոնց արագությունը տատանվում է 0.7-ից 1.1մ/վրկ սահմաններում: Ուժեղ քամիներ լինում են ամռանը, հատկապես հուլիս ամսին:

Գեոմորֆոլոգիական պայմանները

Ուսումնասիրվող տարածքը ընկած է Հայկական լեռնաշխարհի Վարդենիսի սարահարթի հարավային մասում, որը բնորոշվում է ինտենսիվ և խորը կտրտվածությամբ, կտրուկ կերպով իջնելով դեպի Արփա գետի հովիտը, առաջացնելով բարձր աստիճանային ռելիեֆ, որը շատ տեղերում ծածկված է երիտասարդ լավաների ծածկույթներով:

Վայք քաղաքը տեղադրված է էռոզիոն-դենուդացիոն և էլյուվիալ-դելյուվիալ լանջերի վրա, Արփա գետի միջին հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած մասում:

Տարածքը անհարթ է, դեպի հարավ, հարավ-արևմուտք թեքությամբ: Արևելյան և հարավարևելյան տարածքը խորդուբորդ բլրաշարքային է, նկատվում են բավական թեք, տեղ-տեղ ուղղաձիգ զառիթափ լանջեր:

Մակերեսի բացարձակ նիշերը տատանվում են 1200-1300մ սահմաններում:

Տարածքում առանձնացվում են երեք գեոմորֆոլոգիական ռելիեֆի տիպեր՝

1. ալյուվիալ-դելյուվիալ-պրոլյուվիալ հարթություն

2. էռոզիոն-դենուդացիոն լանջեր

3. Արփա գետահովիտը իր հեղեղատաբեր ժամանակավոր հոսքերով և ձորակներով

Երկրաբանական պայմանները

Շրջանում տարածված երկրաբանական առաջացումները տարբեր համալիրի ապարներ են - միջին էոցենի, վերին էոցենի, վերին միոցենի և չորրորդական ժամանակների, ինչպես նաև օլիգոցենի հասակի գրանիտոդիորիտային կազմի ինտրուզիվային ապարներ:

Վերը նշվածներին կտրել են տարբեր հրակայուն առաջացումներ:

Երկրաբանական կտրվածքը ուսումնասիրվող տարածքը խայտաբղետ է: Այն ներկայացված է վերը նշված տարբեր հասակի ապարներով, որոնք ունեն էֆուզիվ, ինտրուզիվ, թույլ մետամորֆացված, նստվածքային, հրաբխանստվածքային ապարներով և առաջացումներով: Նրանցից կարելի է նշել (ներքևից վերև) միջին և վերին էոցենային հրաբխանստվածքային շերտախումբը՝ տուֆաբրեկչաները, տուֆաավազաքարերը, տուֆակոնգլոմերատները: Շերտախումբը ինտենսիվ դիսլոկացված է:

Ժամանակակից առաջացումները ներկայացված են սորուն, բեկորային գրունտներով՝ ալյուվիալ-դելյուվիալ և պրոլյուվիալ ծագման:

Հիդրոերկրաբանական պայմանները

Կառուցապատման համար բարենպաստ 300հա տարածքում գրունտային ջրերը 5մ խորության վրա չեն հայտնաբերվել, ինչը բացատրվում է տարածքում տարածված հրաբխանստվածքային ապարների տարածվածությամբ: Քաղաքի տարածքում Արփա գետի սահմանամերձ մասում, 1÷8մ խորության վրա հայտնաբերվել է ստորգետնյա ջուր: Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ այդ ջրերը պատկանում են ջրաածխաթթվային-սուլֆատային տեսակին և կոշտ են:

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուսական աշխարհ

 

Բուսական աշխարհը ներկայացված է Դարալագյազի ֆլորիստական շրջանի, անդեզիտա-բազալտային և տուֆալավային մայր ապարների վրա բաց և մուգ դարչնային հողերի վրա զարգացած չոր տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով օշինդրա-վաղանցիկ և լեռնային քսերոֆիտների տեսակների գերակայությամբ:

Այստեղ գրանցված է մոտ 130 բուսատեսակ, որոնցից որպես օշինդրա-վաղանցիկ բույսերի դոմինանտ կամ բնորոշ տեսակ կարելի է նշել Bromus-ի տեսակները (Ցորնուկ), Poa persica Trin (Դաշտալվուկ), Ranunculus Lomatocarpus Fisch. Et C…A. Mey (Հրանունկ ոլորապտուղ), Ornithogolum montanum (Խնջլոզ), Hordeum crinitum Desf (գարի), Tulipa biflora L (Վարդակակաչ երկծաղկավոր) և այլն, իսկ լեռնային քսեռոֆիտներից՝ Paliurus spina Chrizti Mill (Ժանտափուշ), Spiraea crenata L. (Ասպիրակ), Iris aphelia L. (Հիրիկ), Astragalus laguras W. (Գազ նապաստակապոչ) և այլն:

Մարդու գործունեության զարգացմանը զուգընթաց (հողերի գյուղատնտեսական օգտագործում, անասունների արածացում, անտառահատում, ոռոգում և այլն) որպես կանոն կրճատվում է լանդշաֆտային զոնայի տեսակների ինչպես կազմը, այդպես էլ քանակը՝ ընդհուպ մինչև որոշ տեսակների իսպառ վերացումը: Մասնագետների կարծիքով այսօր պահպանության կարիք ունի ֆլորայի տեսակների կեսը:

Ստորև, աղյուսակում ամփոփված են նկարագրվող տարածքում պահպանության կարիք ունեցող տեսակները: Հարկ է նշել, որ աղյուսակը կազմված է Հայաստանի ԽՍՀ բուսականության Կարմիր Գրքի հիման վրա, որում գրանցված են պահպանության կարիք ունեցող ֆլորայի 387 տեսակ (տեսակների ընդհանուր քանակի 11 տոկոսը): Աղյուսակում բերված է նաև յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակը ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2-հազվագյուտ, 3-կրճատվող):

 

Պահպանության կարիք ունեցող ֆլորայի տեսակները

 

Հ/հ Բուսատեսակների անվանումը Պահպանության կարգավիճակ
Լատիներեն Հայերեն
1 Junipersus excalsa Polikarpos Գիհի բազմապտուղ 3
2 Eringium Wanaturi Երջակ Վանատուրի 1
3 Seseli Leptogladum Կապնդեղ նրբաճյուղ 1
4 Lactuca Takhtadzani Կաթնուկ Թախտաջյանի 2
5 Iris Pseudocaucasica Հիրիկ կեղծկովկայան 2
6 Salvia Grossheimii Եղեսպակ Գռոսհեյմի 2
7 Asphodeline dendroides Թաղաղու ծառանման 2
8 Malvella Sheradiana Մոլոշիկ Ժերարի 1
9 Trificum Araraticum Ցորեն Արարատյան 1
10 Reseda Globulosa Հափուկ գնդապտուղ 1

 

Կենդանական աշխարհ

 

Վայք քաղաքի և դրա շրջակայքի համար դիտարկվում են միայն ողնաշարավոր կենդանիները, քանի որ Գլխավոր հատակագծով նախատեսված աշխատանքները էական ոչ մի ազդեցություն չեն ունենա անողնաշարավոր կենդանիների վրա:

Նկարագրվող տարածքում տարածված են ցածր բարձրության ( մինչև 1100-ից մինչև 1450 մ ծովի մակերևույթից բարձր) լեռնային տափաստաններին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին (կմախքային սարեր, քարաթափեր, ցանքեր, այգիներ, բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Համաձայն Ս. Դալի հրապարակված տվյալների, այս լանդշաֆտային զոնայում տարածված են 113 տեսակ ողնաշարավոր կենդանիներ (որոնցից 82-ը՝ հանդիպում են նաև արտազոնալ բնակատեղերում), այդ թվում՝ 28 (20) կաթնասուն, 67 (41)՝ թռչուն, 15 (8)՝ սողուն և 3 (3)՝ երկկենցաղ: Կաթնասունները առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ տեսակներով: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ:

Տվյալ տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում ամենուրեք տարածված Crocidura (Սպիտակատամիկ), Canis lupus (Գայլ), Vulpes vulpes L.(Աղվես) Cricetus auratus Nat. (Գերմանամուկ), Mucrotus arvalis Pall. (Դաշտամուկ), Perdix perdix L.(Կաքավ), Grus grus L. (Կռունկ) և այլն:

Մարդու գործունեության հետ կապված բազմաթիվ պատճառներով (բուսականության վերացում, ոռոգում, ավտոճանապարհների և այլ գծային կառուցվածքների կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, որսագողություն և այլն) կենդանիների թիվը կրճատվել է և շարունակում է կրճատվել: Կենդանական աշխարհի պահպանության նպատակով դրանց զգալի մասը վերցված է հատուկ պահպանության տակ և գրանցված է Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր Գրքերում: Ստորև, աղյուսակում բերված են Կարմիր Գրքերում գրանցված կենդանիների տեսակները ըստ պահպանության կարգավիճակի (1-անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, 2-անհետացող, կրճատվող):

 

Պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակները

 

Հ/հ Կենդանիների անվանումը Գրանցման Կարմիր գրքի անվանում
Լատիներեն Հայերեն ՀՀ ԽՍՀՄ ԲՊՄՄ
1 Erinaceus auritas Gmelin Լայնականջ ոզնի 1 - -
2 Rhinolophus euryales Հարավային պայտաքիթ 1 1 -
3 Rhinolophus Mehelyi Մեհելիի պայտաքիթ 2 - -
4 Myotis nattereri Kuhl. Նատերերի արաքսյան գիշերային չղջիկ 1 - -
5 Barbastellaleucomelas Ասիական լայնականջ չղջիկ 2 - -
6 Miniopterus schreibersi Kuhl. Սովորական երկարաթև չղջիկ 1 1 -
7 Ursus arctos Syriacus Hamprich et Ehrenberg Անդրկովկասյան գորշ արջ 1 1 1
8 Vormela peregusna Guid Հարավռուսական խայտաքիս 1 1 -
9 Falis silvestris caucasika Satunin Կովկասյան անտառակատու 2 - -
10 Panthera pardus tullianus Առաջավոր ասիական ընձառյուծ 1 1 1
11 Capra aegagrus Բեզուարյան այծ 2 2 -
12 Ovis ammon Gmelin Հայկական մուֆլոն 1 1 -
13 Accipiter brevipes Seventzov Եվրոպական տյուվիկ 1 1 -
14 Circaetus gollicus Gmelin Եվրոպական օձակեր 1 1 -
15 Aquila chrysaetos fulna Linnaeus Հարավ եվրոպական բերկուտ 1 1 -
16 Aegypius monachus Linnaeus Սև անգղ 1 - -
17 Gyps fulvus Hablize- Linnaeus Սովորական սպիտակագլուխ անգղ 1 - -
18 Merops supercilliosus persicus Pallas Պարսկական կանաչ մեղվակեր 1 - -
19 Lanius senator niloticus Արևելյան կարմրագլուխ շամփրուկ 1 - -
20 Silvia hortensis crassirostris Երգող շահրիկ 1 - -
21 Monticola saxatilis saxatilis Խայտաբղետ ժայռային կեռնեխ 1 - -
22 Monticola solitarius solitarius Եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ 1 - -
23 Luscinia svecica occidentalis Իրանական կապտափող 2 - -
24 Remiz pendalinus menzbier Zarudny Իրանական սովորական ճնճհավ 1 - -
25 Sitta tephronota obscura Հայկական մեծ ժայռասիտեղ 1 - -
26 Tichodroma nuraria Linnaeus Կարմրաթև պատասող 1 - -
27 Caprosiza brachydactyla Կաչճամատ ճնճղուկ 1 - -
28 Embrezia buchanani Blith Ժայռային վարսակուկ 1 - -
29 Eumeces scheneri Dauidin Երկարավոտ սցինկ 1 - -
30 Mabuya aurata Linnaeus Ոսկեգույն մաբույս 1 - -
31 Vipera raddei Boettger Հայկական իժ 1 1 1

 

3 Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագիրը

 

Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագրման նպատակը կայանում է տարածքի շրջակա միջավայրի բացահայտման, ինչպես նաև տարածքի ընդհանուր էկոլոգիական պարամետրերի՝ ինժեներաէկոլոգիական բնութագրերի և իդեքսների, որոշման մեջ:

 

Ինժեներաէկոլոգիական բնութագրերը

Տարածքի ժողովրդագրական ծավալը կամ շեմքային ժողովրդագրական ծավալը, դա բնակչության առավելագույն թիվն է, որը կարող է տեղակայվել տվյալ տարածքի սահմաններում՝ պայմանով, որ պետք է բավարարվեն բնակչության ամենօրյա կարևոր պահանջները տեղանքի պաշարների հաշվին, առանց էկոլոգիական հավասարակշռության խախտման:

Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության համար պիտանի տարածքների առկայությամբ ժողովրդագրական ծավալը կազմում է.

 

Di

n

i=1

 Ti ∙ 1000/H

մարդ, որտեղ.

 

Ti - T-րդ տարածքն է, որը ստացել է առավելագույն գնահատականը, հա:

Ti =300

H - Հազար բնակչին անհրաժեշտ տարածքն է, կախված տարածքի արտադրական բազայի բնույթից:

H=20

Di=15000 մարդ

 

2. Տարածքի ժողովրդագրական ծավալը` ըստ ջրային պաշարներով ապահովման որոշվում է.

D=D2 + D3, որտեղ.

D - Տարածքի ընդհանուր ժողովրդագրական ծավալն է, ըստ ջրային պաշարների, մարդ:

D2 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ մակերևութային ջրերի, մարդ:

D3 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ խորքային ջրերի:

 

D2

n

i=1

 (P ∙ K ∙ 1000)/p 

 

 

 

 

P - Ջրի ծախսերի գումարն է, որը կարելի է վերցնել տվյալ ջրային ավազանից, մ3/օր:

p - Նորման է, 1000 բնակչի համար վերցնում ենք 1000մ3/օր

K - 0.25

P=14381 մ3/օր

D2=3595 մարդ

 

D3 

n

i=1

Э ∙ ТР ∙ 1000/P0

 

 

 

ն - Ընդերքային ջրերի շահագործային մոդուլն է, մ3/(օր. կմ)2

TP - Նախագծվող շրջանի տարածքն է, կմ2

TP=3,65 ; P0=40մ3/օր; ն=125

D3=20911 մարդ

 

D=20911+359524506 մարդ

 

3. Ռեկրեացիոն պաշարների առումով տարածքի ժողովրդագրական ծավալը որոշվում է.

D4=TPΛ•0,5•1000/100•H•M

TP - Տարածքի մակերեսն է - 365հա

խ - Տարածքի անտառապատվածությունը % - 5:

H - 2 կմ2

M - 0.3

D4=15208 մարդ

 

4. Ջրային ավազանի մոտ հանգստի կազմակերպման պայմաններով տարածքի ծավալը որոշվում է.

D5=2•B•C•1000/0,5•M մարդ, որտեղ.

B - Գետի հատվածն է, որտեղ կարելի է լողալ, կմ-1,5կմ

C - Գործակից, որը հաշվի է առնում լողափների կազմակերպման հնարավորությունը, տափաստանային գոտու համար C=0,3

0,5 - 1000 բնակչին անհրաժեշտ լողափների մոտավոր նորմատիվն է:

M1 - Գործակից, որը հաշվի է առնում հանգստացողների տեղաբաշխումը անտառում և ջրի մոտ - M1 =0,15 - չոր կլիմա ունեցող շրջանի համար:

D5=12000 մարդ

Այսպիսով, ստացված տվյալների համաձայն որպես ժողովրդագրական ծավալի վերջնական ցուցանիշ ընտրված է նվազագունը 12000 մարդ:

5. Տարածքի վերարտադրողական ունակությունը մթնոլորտային թթվածնի օգտագործմամբ որոշվում է.

 

ПК 

n

i=1

 Ci ∙ T ∙ K1

տ, որտեղ.

 

Пk - Արգասավորությունն է ըստ թթվածնի, տ

Ci - Օրգանական նյութի տարեկան արտադրողականությունն է i-րդ բուսական խմբավորումից, տ/տարի - 6տ/հա

K1 - Անցման գործակից - 1,45

T - Կանաչապատ տարածքների մակերեսն է, հա T=19հա

կՍ=165,3տ

6. Ջրային պաշարների վերարտադրողական ունակությունը որոշվում է.

 

Пв 

n

i=1

 Ti ∙ λ ∙ K2

մ3, որտեղ.

 

λ= 150լ/մ2

K2 =0,5

T1 = 365 հա

ПB=365•0,5•150=27375մ3

7. Տարածքի վերարտադրողական ունակությունը բուսականությունով որոշվում է.

 

Пp 

n

i=1

 Ci ∙ Ti

, որտեղ.

 

ПP - Տարածքի վերարտադրողականությունն է ըստ բուսական մասսայի, տ

Ci - 1 հա բուսականությամբ տարածքի տարեկան վերարտադրողականությունն է, տ

T - Կանաչապատ տարածքն է, հա - 19 հա

կՐ=114տ

8. Տարածքի դիմադրողականությունը ֆիզիկական բեռնվածությանը:

Սա բնութագրում է այս կամ այն լանդշաֆտային դիմադրողականությունը ֆիզիկական անտրոպոգեն ազդեցություններին (ռեակրացիոն, տրանսպորտային և ուրիշ ազդեցություններ):

Տարածքի հարաբերական դիմադրողականությունը ֆիզիկական ազդեցություններին որոշվում է.

 

Уф 

n

i=1

 Уi ∙ Ti / У1∙ T 

, որտեղ.

 

ձՂ - Տարածքի դիմացկունության գործակիցն է , որը միշտ < 1:

ձi - i -րդ տարածքի դիմացկունությունն է, մարդ/հա - 40:

Ti - i -րդ տեղամասի մակերեսն է, հա - 310:

ձ1 -Էտալոնային լանդշաֆտի դիմացկունությունն է ֆիզիկական ազդեցություններին, մարդ/հա - 200:

T - Տարածքի մակերեսն է, հա - 365

УФ

40310

=0,17 <1

 200365 

 

4. Տարածքի տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները

 

Վայք քաղաքի տարածքը կազմում է 344 հա: Բնակչությունը կազմում է ըստ նախագծային առաջադրանքի 6 հազար մարդ:

Քաղաքում տեղակայված են 10-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ: Դրանց մեջ մասնագիտացված և ամենածավալունը Հաէլեկտրամեքենա արտադրական միավորումն է: Կան նաև քարի մշակման, ինչպես նաև գյուղ մթերքների վերամշակման, հացաթխման և հանքային ջրերի լցման գործարաններ:

Ներկայումս նշված ձեռնարկությունները աշխատում են ունեցած հզորությունների ~30%-ի չափով: «Հայէլեկտրամեքենա» ա/մ չի գործում:

Քաղաքի տարածքում գտնվող թռչնաֆաբրիկան անասնագոմերը գտնվում են կիսաքանդ վիճակում և չեն գործում արդեն 15 տարի:

Հեռանկարում հաշվի առնելով ՀՀ տնտեսական աճի տեմպերը նախատեսվում է գոյություն ունեցող ձեռնարկությունների գործարկում լրիվ հզորությամբ:

Նախատեսվում է նաև պահածոների և գինու վերամշակման գործարանների հզորությունների ավելացում:

Հեռանկարում գյուղատնտեսական օբյեկտները (թռչնաֆաբրիկա, անասնագոմեր դուրս են բերվում քաղաքի տարածքից):

 

Վայք քաղաքի շրջակա միջավայրի ներկա իրավիճակը

 

5. Մթնոլորտային օդի պահպանություն

 

5.1 Մեթոդակարգային մոտեցումներ

 

Որպես որոշիչ կոնցեպցիա ընդունված է՝ առաջնահերթ միջոցառումների առանձնացումը, որոնց իրականացումը թույլ չի տա օդային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Օդային ավազանի աղտոտվածության վիճակի գնահատականը ընդգրկում է հետևյալ էտապները՝

- առաջնային ձեռնարկությունների և վնասակար նյութերի դասակարգումը (ռանգավորումը) :

- մթնոլորտ համախառն արտանետումների որոշումը (գումարային և ինգրեդիենտներով) արդյունաբերության, էներգետիկայի, ավտոտրանսպորտի արտանետումների տեսակարար կշռի գնահատմամբ:

- ամբողջական աղբյուրների արտանետումներից մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակների որոշումը և ցրման արեալների որոշումը:

- մթնոլորտային օդի աղտոտվածության գոտիների գնահատումը հիգիենիկ իրավիճակով

- քաղաքի տարածքի գնահատումը ըստ օդային ավազանի աղտոտվածության իրավիճակի բարենպաստության աստիճանի:

Արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտանետումների մասին տեղեկությունները վերցված են ՍԹԱ-ի նախագծերից և «2Ձկ - օդ» տարեկան հաշվետվություններից: Ձեռնարկությունների և կոմունալ կաթսայատների արտանետումները որոշված են հաշվարկային եղանակով, կաթսաների և վառելիքի քանակի հիման վրա:

Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են քաղաքում հաշվառված ավտոմեքենաների քանակից և խմբերից ելնելով:

Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները (առավելագույն մերձգետնյա կոնցենտրացիաները) և տեխնոգեն ցրման արեալները որոշված են հաշվարկային եղանակով, համակրգչով՝ «Ռադուգա» ծրագրով:

Տարածքի գնահատականը օդային ավազանի իրավիճակով տրված է բազմաբնույթ անալիզի հիման վրա՝ մետեոպոտենցիալի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, տեղումների, ռելիեֆի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների (բնակչության խտություն, արդունաբերական պոտենցիալ, ավտոճանապարհների խտություն, ֆոնային աղտոտվածություն) հաշվառմամբ:

Տեխնոգեն ցրման ստացված արեալները իրենց բնութագրերով ցույց է տրված 1:5000 մասշտաբի հատակագծի վրա:

Աշխատանքում բոլոր տվյալները բերված են 01.01.2005 թ. դրությամբ:

 

5.2 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը

 

Մթնոլորտի աղտոտվածության մակարդակները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների բերված են աղյուսակ 1-ում(3, 4):

 

Աղյուսակ 1

 

Վայք քաղաքի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների արժեքները

 

դդ ը/հ Աղտոտող նյութերի կոդերը և անվանումները ՍԹԿ-ն բնակելի գոտում, մգ/մ3 Ֆոնային կոնցենտրացիաների արժեքները, մգ/մ3
1 2 3 4
1 002-Փոշի 0.5 0.2
2 701-Ծծմբի երկօքսիդ 0.5 0.02
3 200-Ազոտի երկօքսիդ 0.085 0.008
4 322-Ածխածնի օքսիդ 5 0.4

 

Ինչպես երևում է 1 աղյուսակից Վայք քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

Քաղաքի ֆիզիկա-աշխարհագրական և կլիմայական պայմանները խոչընդոտում են մթնոլորտում վնասակար նյութերի ցրմանը՝ ինչի հետ կապված տարածքը դասվում է մթնոլորտի աղտոտվածության բարձր պոտենցիալ ունեցող գոտիների շարքը:

 

5.3 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

 

Վայք քաղաքի մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները հանդիսանում են արդյունաբերական ձեռնարկությունները և ավտոտրանսպորտը:

Ձեռնարկությունները այժմ գործում են իրենց հզորությունների 30%-ի չափով: Բացի դրանից քաղաքում գործում են մի շարք փոքր ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղտոտվածության մակարդակում որոշիչ ներդրում ունեցող աղբյուրներ չեն հանդիսանում:

 

Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների դասակարգումը ըստ վնասակարության ինդեքսի

 

Դասակարգումը կատարված է (5)՝

ri

M

 ՍԹԿմ.մ. 

բանաձևով՝ ինգրեդիենտների համար,

r = 

M

 ՍԹԿմիջին.օր. 

ձեռնարկությունների, որտեղ՝

ri - ինգրեդիենտների վնասակարության ինդեքս

r - բերված համախառն արտանետում;

M - վնասակար արտանետումների տարեկան քանակն է, տ/տարի

ՍԹԿմմ - մաքսիմալ միանգամյա ՍԹԿ-ների արժեքներն են, մգ/մ3:

ՍԹԿմիջ. օր - միջին օրական ՍԹԿ-ները

Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկը բերված են աղյուսակ 2 և 3-ում (6,7,8,9):

 

Աղյուսակ 2

 

Վայք քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը

 

դդ ը/հ Ձեռնարկությունների անվանումը Համախառն արտանետումները, տ/տարի Ձեռնարկության դասը Սանիտարապաշտպանիչ գոտու չափը, մ
1 2 3 4 5
1 «Արփի» ԲԲԸ 13.8 V 50
2 «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ 11.09 IV 100
3 Պանրի գործարան 1.63 IV 100
4 Վայքի ավտոտրանսպորտային ձեռնարկություն 0.04 V 50
5 «Պլաստիկ» ՍՊԸ 0.37 V 50
6 «Ժագաս» ՍՊԸ 0.9 V 50
7 «Վորոնցով և եղբայրներ» ՍՊԸ 1.08 V 50
8 «Վայք Գրուպ» ՍՊԸ 0.42 V 50
9 Հազի գործարան 0.3 V 50
10 «Ֆերզիտ» քարի մշակման գործարան 0.144 V 50
11 «Կարո Մարգարյան» ՍՊԸ 0.1 V 50
11 «Վայքի Շիկ» ԲԲԸ 0.072 V 50
  ԸՆԴԱՄԵՆԸ 29.94    

 

Աղյուսակ 3

 

Վայք քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը

 

դդ ը/հ Անվանումը Արտանետումների տարեկան քանակը, տ Վտանգավորության դասը
1 2 3 4
1 Ազոտի օքսիդներ 2.1 2
2 Ծծմբային ահիդրիդ 9.31 3
3 Ավազի փոշի 8.34 3
4 Ամմիակ 0.8 4
5 Օրգանական փոշի 0.25 -
6 Ածխածնի օքսիդ 8.15 -
7 Փայտափոշի 0.37 3
8 Մանգանի օքսիդներ 0.007 2
9 Ածխաջրածիններ 0.58 4
10 Ապակու փոշի 0.009 3
11 Աբրազիվ և մետաղական փոշի 0.03 3
  ԸՆԴԱՄԵՆԸ՝ 29.94  

 

Մթնոլորտի աղտոտման մեջ զգալի բաժինը ընկնում է ավտոտրանսպորտի վրա; որի արտանետումների քանակները ներկա իրավիճակում բերված են աղյուսակ 4-ում(10):

 

Աղյուսակ 4

 

Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ

 

Տրանսպորտի տեսակները Աղտոտող նյութերը, տ/տարի
Ածխածնի օքսիդ Ազոտի օքսիդներ Ածխաջրածիններ Ընդամենը
1. Բեռնատար 131.7 5.74 16.03 153.47
2. Ավտոբուսներ 16.1 0.72 2.0 18.82
3. Մարդատար 109.3 0.51 1.19 111.0
Ընդամենը 257.1 6.97 19.22 283.29

 

Ներկայումս քաղաքի ջերմամատակարարումը իրականացվում է անհատական: Կոմունալ և արդյունաբերական կաթսայատները հիմնականում չեն գործում: Քաղաքը 95%-ով գազիֆիկացված է: Աշխատում են միայն երեք դպրոցների, կաթսայատները և մի քանի ձեռնարկությունների կաթսայատները:

Վայք քաղաքի մթնոլորտն աղտոտող աղբյուրների բնութագիրը աղտոտման ծավալներով և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի գնահատականով բերված է աղյուսակ 5-ում (11):

 

Աղյուսակ 5

 

Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և հասցված տնտեսական վնասները

 

Անվանումը Արտանետումների քանակը, տ/տարի ներդրման %

Տնտեսությանը հասցված տնտեսական վնասը, հազ. դրամ/տարի

1 2 3
1. Արդյունաբերական ձեռնարկություններ 29.94
9.3
2112.15
2. Ավտոտրանսպորտ 283.29
88.0
1966.9
3. Բնակելի շենքերի ջեռուցում (անհատական, գազային վառարաններ) 8.6
2.7
236.8
Ընդամենը՝ 321.83
100
4315.85

 

Վայք քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից ներկա իրավիճակում մթնոլորտ են արտանետվում տարեկան 29,94 տ վնասակար նյութեր:

Առաջնային վնասակար նյութեր են հանդիսանում 11 ինգրիդիենտ՝ 3-4 դասի վտանգավորության:

Հիմնական աղտոտման աղբյուր հանդիսանում է ավտոտրանսպորտը:

Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները ներկա իրավիճակում կազմում են տարեկան ~ 283.2 տ, որը կազմում է քաղաքի ամբողջ արտանետումների 88%:

Ավտոտրանսպորտի մթնոլորտ վնասակար արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը ներկա իրավիճակում գնահատվում է տարեկան 1,9 մլն. դրամ,արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից՝ 2,1 մլն. դրամ:

Ընդհանուր տնտեսական վնասը մթնոլորտի աղտոտումից կազմում է տարեկան 4,315 մլն. դրամ:

 

5.5 Տարածքի համալիր գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրված է (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:

Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 7-ում:

 

Աղյուսակ 7

 

Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը

 

Անվանումը գնահատականը Աղտոտման մակերեսը բնակելի գոտում հա
անտրոպոգեն ազդեցությամբ հիգիենիկ իրավիճակով տարածքի կոմպլեքս գնահատականը
1 2 3 4 5
1 Մեկ գոտի թույլ ազդեցության գոտի վտանգ չի հարուցում բարենպաստ 344

 

Անտրոպոգեն թույլ ազդեցության գոտին կազմում է 344հա:

Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը՝ բարենպաստ:

 

6. Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն

 

Բաժինը ընդգրկում է գումարային տվյալների արդյունքների և քաղաքի ջրային միջավայրի վիճակի պահպանման վերաբերյալ առաջարկությունների շարադրում:

Բաժնի հիմնական փուլերը ընդգրկում են՝

- մեթոդակարգային հիմնավորում

- ներկա վիճակի վերլուծություն

- կանխատեսելի էկոլոգիական արդյունքներ և միջոցառումների տնտեսական էֆեկտիվություն

- շրջակա ջրային ավազանի պահպանման միջոցառումների վերաբերյալ հիմնական դրույթներ

6.1 Մեթոդակարգային հիմնավորում

Ինչպես հիմնական էկոլոգիական հայտանիշներ ընդունված են՝

- աղտոտվածության ծավալի գնահատման համար վնասակարության ինդեքս (ԼԹ);

- աղտոտվածության ինտենսիվության բնութագրման համար - նոսրացման բազմապատիկությունը մինչև սահմանային-թույլատրելի նորմաները:

6.2 Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը և ջրամբարների աղտոտվածության ցուցանիշները

Ներկայումս քաղաքը խմելու տնտեսական նպատակների համար ջուրը ստանում է «Բազմաղբյուր» աղբյուրներից 80լ/վրկ քանակով: Խմելու ջրի վարակազերծումը կատարվում է պոմպակայաններում, որոնք ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ամբողջ քաղաքի տարածքում ջրի հավասարաչափ բաշխման նպատակով կան թվով 2 հատ 260մ3 ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարներ, ընդհանուր 520 մ3 ծավալով, որոնք ներկայումս չեն գործում: Քաղաքի ջրմուղի ցանցը ներկայումս գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում:

Նշված երեք աղբյուրների ջրերը իրենց քանակական և որակական ցուցանիշներով համապատասխանում են «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» Թ.2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Նշված երեք աղբյուրների շուրջը կազմակերպված է սանիտարական գոտի ջրամատակարարման համար օգտագործվող ջուրը աղտոտումից և որակական փոփոխությունից պաշտպանելու համար:

Չնայած «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի կողմից Վայք քաղաքի հարավային գոտու համար մշակված է ջրամատակարարման համակարգի նախագիծ՝ 2x1000մ3 ՕԿՋ-երով, սակայն այն չի կառուցվել: Այլ կառուցվել է 1x500 մ3 ՕԿՋ, որը միացված չէ ցանցին:

Վայքի վարչական տարածքով հոսող Արփա գետի վտակների, Հերհեր, Զառիթափ գետակների, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի վրա կառուցված ջրանցքների ջուրն օգտագործվում է քաղաքի կանաչ տարածքների ոռոգման նպատակով:

Ներկայումս Վայք քաղաքը կոյուղացված է: Ֆեկալ տնտեսական և արտադրական կեղտաջրերը փողոցային և թաղամասային ցանցով տեղանքի թեքության շնորհիվ ինքնահոս, քլորով վնասազերծելուց հետո, թափվում են Արփա գետը: Կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը առանց կոլեկտորի 8,5կմ է:

Պանրի և հացի գործարանների արտադրական հոսքաջրերը Արփա գետ են թափվում առանց նախնական մաքրման:

Նախկին նախագծով նախատեսված էր Վայք քաղաքի տնտեսակենցաղային արտադրական հոսքաջրերի մաքրում Արփա գետի աջ ափին, Արենի գյուղի մոտ,կառուցվելիք 25 հազ. մ3/օր հզորությամբ մաքրման կայանում, հաշվի առնելով Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի բնակավայրերի կեղտաջրերի քանակը: Սակայն ներկայումս չեն կառուցված գլխավոր կոլեկտորը և մաքրման կայանը, ինչը հանգեցնում է Արփա գետի աղտոտվածությանը:

Ինչպես ջրամատակարարման, այնպես էլ կոյուղու ներքին ցանցը ամբողջապես մաշված են, որի պատճառով հաճախակի են դարձել վթարները: Վերջինս նպաստում է հողի վարակմանը, ինչն էլ հանգեցնում է ազգաբնակչության, հատկապես մանկական խմբի շրջանում ճիճվային հիվանդացության բարձրացմանը:

 

Հակասելավային միջոցառումները

 

Գարնանային հորդ անձրևներից և ձյան հալոցքների ժամանակ բնակավայրի տարածքը հյուսիսից հոսող հեղեղային ելքերից պաշտպանելու համար կատարված են Արփա գետի հունի բարեկարգման, մաքրման և բետոնապատման աշխատանքներ: Այդ նպատակով գետը 1,5կմ-ոց հատվածում ամրացված է 2,5մ բարձրության պատերով: Գետի լայնությունը քաղաքի տարածքում 14մ է: Գետի հատակը՝ ամեն 30-36մ հատվածներում կառուցված են ֆիքսատորներ: Հեղեղային ջրերի կազմակերպման և ընդունման համար նախատեսված է գետի վերևներում ջրաթողիչներով հեղեղակարգավորիչներ:

 

Հեղեղատար կոյուղի

 

Ներկայումս Վայք քաղաքի տարածքից անձրևաջրերի հեռացումը իրականացվում է փողոցներով անցնող հեղեղատար կոյուղու բաց ցանցով : Հեղեղատար կոյուղին թափվում է Արփա գետը: Ձեռնարկություններում բացակայում են անձրևաջրերի մաքրման կայանները:

 

Հիմնական աղտոտման աղբյուրները

 

Արփա գետի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն է գործում Վայք քաղաքը:

Աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում

- Քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները որոնցում լոկալ մաքրման կայանների բացակայության պատճառով Արփա գետն են թափվում սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմատիվները գերազանցող հոսքաջրեր:

- Քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք առանց կենսաբանական մաքրման թափվում են գետ:

- Քաղաքի անձրևային հոսքաջրերը:

Ներկայումս Վայք քաղաքի հոսքաջրերից Արփա գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է տարեկան 21,74 մլն դրամ, այդ թվում՝

■ տնտեսակենցաղային հոսքաջրերից-11,59 մլն. դրամ

■ արտադրական հոսքաջրերից-3,85 մլն. դրամ

■ անձրևային հոսքաջրերից-6,3մլն. դրամ:

 

6.3 Ջրային միջավայրը աղտոտող ձեռնարկությունների բնութագիրը

 

Ձեռնարկությունների բնութագիրը տրված է ըստ վնասակարության ինդեքսի և տնտեսությանը հասցված վնասի:

Ձեռնարկությունների բնութագիրը ըստ վնասակարության ինդեքսի՝ (կմ3/տարի);

ԼԹ=V.n; որտեղ՝

V- հոսքաջրերի փաստացի ծավալը, մ3/տարի;

n- նոսրացման բազմապատիկ՝ անգամ

 

Ձեռնարկությունների վերաբերյալ տվյալները տրամադրվել է ՀՀ Բնապահպանության նախարարությունը (2Ձկ-ջուր, ԹՍԱ-ի նորմաներ):

 

Ձեռնարկությունների բնութագիրը ըստ վնասակարության ինդեքսի պատկերված է գրաֆիկորեն:

 

ԼԹ կմ3/տարի

 

0.014

  

 

0.0034

 

2

0.00209

 

0.00064

 

0.00025

  

0.000093

 

0.000038

 

7

0.000021

 

8

0.00002

 

9

0.000013

 

10 

0.000011

 

11

0.0000074

12

Ջրմուղ
կոյուղի

«Արփի» ՓԲԸ

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ

Պանրի գոր-
ծարան

Վայքի ԱՏՁ

Վայքի բուժ. միա-
վորում

«Վայք Գրուպ» ՍՊԸ

Հացի գոր-
ծարան

«Վորոն-
ցով և
որդի-
ներ» ՍՊԸ

«Հենրի և եղբայր-
ներ»
ՍՊԸ

«Ժագաս» ՍՊԸ

«Վայքի
շիկ» ՍՊԸ

Ձեռն. անվա-
նումը

 

Ձեռնարկությունների բնութագիրը տնտեսությանը հասցված վնասի գնահատականներով պատկերված է գրաֆիկորեն:

 

Տնտեսական վնասը մլն. դրամ/տարի

 

11590

  

 

1430

 

2

1010

 

835.8

 

472.2

  

42.8

 

23

 

7

10.8

 

8

8.3

 

9

7

 

10 

5

 

11

4.8

12

Ջրմուղ
կոյուղի

«Արփի» ՓԲԸ

Վայքի ԱՏՁ

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ

Պանրի գոր-
ծարան

Վայքի բուժ. միա-
վորում

«Վայք Գրուպ» ՍՊԸ

«Վորոն-
ցով և
որդիներ» ՍՊԸ

«Ժագաս» ՍՊԸ

«Հենրի և եղբայր-
ներ» ՍՊԸ

«Վայքի շիկ» ՍՊԸ

Հացի գոր-
ծարան

Ձեռն. անվա-
նումը

 

Ինչպես երևում է երկու բնութագրմամբ էլ առաջնակարգ տեղերում գտնվում են ջրմուղ-կոյուղի տնտեսությունը, պանրի գործարանը և ավտոտրանսպորտային ձեռնարկությունը:

6.4 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով

Վայք քաղաքի վարչական տարածքը գտնվում է Արփա գետի ջրհավաք ավազանում:

1. Օգտագործվել են Արփա գետի հիդրոերկրաբանական տվյալները

1. Արփա գետի ֆոնային աղտոտվածությունների (ՍԹԿ-ի մասով) մակարդակները, որոնք տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը: (Հավելված)

2. Արփա գետի ափերի անտառապատվածությունը, լանջի ցուցադրանքը: Տարածքի գնահատականը տրված է "Рекомендации по охране окружающей среды в районной планировке." հիման վրա:

Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակում:

Տարածքը ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրերի իրավիճակով բնութագրվում է բարենպաստ:

 

Աղյուսակ

 

Տարածքի գնահատականը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով

 

դդ ը/հ ՖԱԿՏՈՐ Չափման միավոր Փաստացի մակարդակը Էքսպերտային գնահատականը Բարենպաստության աստիճանը
1 2 3 4 5 5
Մակերևութային ջրեր
1. Ջրառատություն մ3/վրկ 11.2 3 սահմանափակ բարենպաստ
2. Հոսանքի արագությունը մ/վրկ 0.92 5 բարենպաստ
3. Ջրի ջերմաստիճանը (ամառային) 0C 18.0 5 բարենպաստ
4. Լանջի ցուցադրանքը կողմնորոշումը Հյուսիս և հարավ 3 սահմանափակ բարենպաստ
5. Ափերի անտառապատվածությունը % 10 3 սահմանափակ բարենպաստ
6. Բնակչության խտությունը մարդ/կմ2 >200 5 բարենպաստ
7. Արդյունաբերական պոտենցիալը վտանգավորության դասը  IV-V 5 սահմանափակ բարենպաստ
8. Տրանսպորտի առկայությունը - - 1 ոչ բարենպաստ
9. Ֆոնային կոնցենտրացիան ՍԹԿ միավոր >1 1 ոչ բարենպաստ
10. ԹԿՊ մգ Օ/լ 1.7 5  բարենպաստ
11. Ջրածնային իոնների կոնցենտրացիան pH 8.15 5  բարենպաստ
12. Տարածքի գնահատականը - -   բարենպաստ

 

դդ ը/հ ՖԱԿՏՈՐ Չափման միավոր Փաստացի մակարդակը Էքսպերտային գնահատականը Բարենպաստության աստիճանը
1 2 3 4 5 5
Ստորգետնյա ջրեր
1. Պահպանման շերտի առկայությունը (կավեր և ծանր) հաստությունը, մ >1 5  բարենպաստ
2. Բուսականության առկայությունը անտառապատ-վածությունը % 5-20 3 սահմանափակ բարենպաստ
3. Բնակչության խտությունը մարդ/կմ2 <50 5 բարենպաստ
4. Արդյունաբերական պոտենցիալը աղտոտվածության հիմնական աստիճանը IV-V 5 բարենպաստ 
5. Տարածքի գնահատականը        բարենպաստ

 

6.5 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ էֆեկտիվության գնահատականը

 

Եթե քաղաքի հոսքաջրերը թափվում են բաց ջրավազան, ապա քաղաքի ջրապահպան միջոցառումների մասին կարելի է դատել ելնելով քաղաքի հոսքաջրերը, ընդունող գետի աղտոտվածության մակարդակից՝ քաղաքից վերև և ներքև ընկած հատվածում:

Ջրապահպան միջոցառումների հիգիենիկ էֆեկտիվության գնահատականը տրված է համաձայն՝

1. Методические рекомендации обработки данных, характеризующие санитарное состояние водных обЪектов. Минздрав РСФСР Москва 1983г.

2. Методические рекомендации оценки гигиенической эффективности водоохранных мероприятий. Минздрав РСФСР Москва 1989г.

Ինչպես հետազոտման ենթակա հատված վերցված է Արփա գետը Վայք քաղաքից վերև և ներքև ընկած հատվածում: Արփա գետի աղտոտվածության մակարդակը 2005 թ. տրամադրել է Հայէկոմոնիտորինգը:

Կատարվել է ստացված տվյալների խմբավորում ըստ ՝

- օրգանոլեպտիկ ցուցանիշների;

- սանիտարատոկսիկ ցուցանիշների:

Բոլոր փաստացի տվյալները բերվել են պայմանական անչափ միավորների:

δi

Ci

 Ni 

, որտեղ

δi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է;

C - փաստացի աղտոտվածության ցուցանիշն է, գ/մ3;

N - նորմատիվային ցուցանիշն է, գ/մ3:

 

2006 թ. Արփա գետի Վայք քաղաքից վերև ընկած հատվածից (դիտակետ N 84) վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին կոնցենտրացիաները

 

Միացությունները Կոնցենտրացիաները (մգ/դմ3)
PH  (ՍԹԿ-6,5÷8,5) 8,32
Պերմանգանատային օքսիդացվածություն 0,8
ԹԿՊ5  (ՍԹԿ-3,0մգ/դմ3) 2,7
Կախված մասնիկներ 7,0
Լուծված թթվածին  (ՍԹԿ-ոչ պակաս 4,0մգ/դմ3-ից) 10,73
Ածխաթթու գազ 0,02
Կալցիում իոն  (ՍԹԿ-180մգ/դմ3) 26,6
Մագնեզիում իոն  (ՍԹԿ-40մգ/դմ3) 6,1
Հիդրոկարբոնատ իոն 130,2
Սուլֆատ իոն  (ՍԹԿ-100մգ/դմ3) 15,3
Քլոր իոն  (ՍԹԿ-300մգ/դմ3) 8,3
Նատրիում + կալիում իոն  (ՍԹԿ-170մգ/դմ3) 11,8
Ամոնիում իոն  (ՍԹԿ-0,39 մգN/դմ3) 0.06 (մգ N /դմ3)
Նիտրիտ իոն  (ՍԹԿ-0,024 մգN/դմ3) 0.013 (մգ N /դմ3)
Նիտրատ իոն  (ՍԹԿ-9,0 մգN/դմ3) 0.59 (մգ N /դմ3)
Իոնների գումար  (ՍԹԿ-1000մգ/դմ3) 186
Ընդհանուր երկաթ  (ՍԹԿ-0,5 մգ/դմ3) 0,13
Սիլիցիում 8,7
Կոշտություն 1,83
Պղինձ իոն  (ՍԹԿ-0,001 մգ/դմ3) 0,002
Ցինկ իոն  (ՍԹԿ-0,01 մգ/դմ3) 0,002

 

2006 թ. Արփա գետի Վայք քաղաքից ներքև ընկած հատվածից (դիտակետ N 85) վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին կոնցենտրացիաները

 

Միացությունները Կոնցենտրացիաները (մգ/դմ3)
PH  (ՍԹԿ-6,5÷8,5) 8,13
Պերմանգանատային օքսիդացվածություն 1,2
ԹԿՊ5  (ՍԹԿ-3,0մգ/դմ3) 3,2
Կախված մասնիկներ 16,9
Լուծված թթվածին  (ՍԹԿ-ոչ պակաս 4,0մգ/դմ3-ից) 11,12
Ածխաթթու գազ 0,1
Կալցիում իոն  (ՍԹԿ-180մգ/դմ3) 29,2
Մագնեզիում իոն  (ՍԹԿ-40մգ/դմ3) 6,6
Հիդրոկարբոնատ իոն 124,1
Սուլֆատ իոն  (ՍԹԿ-100մգ/դմ3) 28
Քլոր իոն  (ՍԹԿ-300մգ/դմ3) 10,6
Նատրիում + կալիում իոն  (ՍԹԿ-170մգ/դմ3) 12,6
Ամոնիում իոն  (ՍԹԿ-0,39 մգN/դմ3) 0,02 (մգ N /դմ3)
Նիտրիտ իոն  (ՍԹԿ-0,024 մգN/դմ3) 0.018 (մգ N /դմ3)
Նիտրատ իոն  (ՍԹԿ-9,0 մգN/դմ3) 0,61 (մգ N /դմ3)
Իոնների գումար  (ՍԹԿ-1000մգ/դմ3) 198
Ընդհանուր երկաթ  (ՍԹԿ-0,5 մգ/դմ3) 0,13
Սիլիցիում 9
Կոշտություն 2
Պղինձ իոն  (ՍԹԿ-0,001 մգ/դմ3) 0,001
Ցինկ իոն  (ՍԹԿ-0,01 մգ/դմ3) 0,003

 

Այն դեպքում, երբ Ci Ni բազային գնահատականը վերցվում է 1: Յուրաքանչյուր խմբի առանձին ցուցանիշների համար հաշվարկվում է կոմպլեքսային ցուցանիշ:

Կոմպլեքսային ցուցանիշը հաշվարկված է՝

W = Σ(δi - 1) + 1 բանաձևով, որտեղ

W - համալիր ցուցանիշն է (համապատասխանաբար օրգանոլեպտիկ, սանիտարա-տոկսիկ);

δi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է:

Մշակված տվյալներից արվել է եզրակացություն՝

Արփա գետի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքից վերև հատվածում ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատվում է 1 բալ, ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների գնահատվում է նույնպես 1 բալ:

Ստացվածից հետևում է, որ Արփա գետի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքից վերև հատվածում գնահատվում է թույլատրելի :

Նմանատիպ հաշվարկների միջոցով գնահատվել է նաև Արփա գետի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքից ներքևի հատվածում: Ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատականը 1 է: Ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների գնահատականը կազմում է 1.07 բալ:

Գետի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքից ներքև հատվածում գնահատվում է՝

- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների - թույլատրելի

- ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների - չափավոր:

Արփա գետի ռանգավորման հիման վրա հիգիենիկ դասակարգման օգտագործմամբ բնութագրվում է քաղաքում ներդրված ջրապահպան միջոցառումների արդյունավետությունը:

Քաղաքից վերև և ներքև փաստացի ցուցանիշների բազային գնահատականների տարբերությունը՝

ΔW=Wներքև - Wվերև= 0 (ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների)

ΔW=Wներքև - Wվերև= 0,07>0 (ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների)

Այսպիսով սանիտարա-տոկսիկ ցուցանիշներով տեղի է ունեցել գետի ջրի աղտոտվածության չնչին ավելացում, թեպետ ՍԹԿ-երից գերազանցում չի նկատվում: Քաղաքի ջրապահպան միջոցառումները գնահատվում են անբավարար:

Նշվածից կարելի է անել եզրակացություն՝

1. Արդյունաբերական ձեռնարկություններում բացակայում են մաքրման կայանները

2. Քաղաքի սանիտարական մաքրումը կատարվում է ոչ բավարար, ինչի հետևանքով անձրևաջրերի հետ միասին գետ է թափվում օրգանական և անօրգանական ծագում ունեցող վնասակար նյութեր:

3. Քաղաքի տնտկենցաղային հոսքաջրերի մաքրում չի իրականացվում:

 

7. Թափոնների կառավարում

 

7.1 Աղբավայրեր

 

Վայք քաղաքում աղբահեռացումը կատարվում է կենտրոնացված ճանապարհով, հատուկ մասնագիտացված «Վայքի սանմաքրում և բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից: Այդ նպատակով բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբարկղներ: Սակայն աղբահեռացումը կատարվում է անկանոն, որը տեղիք է տալիս ազգաբնակչության բողոքներին: Կենցաղային աղբը հեռացվում է աղբաթափման վայր, որը զբաղեցնում է 6հա տարածք, ունի անհրաժեշտ հեռավորություն բնակելի գոտուց, քաղաքի մաքրման համար մաքրող մեխանիզմների թիվը՝ 10 հատ, աղբատար մեքենաների քանակը՝ 6 հատ, մայթը մաքրող փոքր չափերի մեքենաների թիվը՝ 4 հատ:

Քաղաքում առաջացած կենցաղային կոշտ թափոնների (ԿԿԹ) կազմը բերված է աղյուսակում:

Թափոնների ընդհանուր քանակը այժմ կազմում է 1300տ/տարի:

 

ԿԿԹ-ի կազմը և տարեկան քանակը

 

Աղյուսակ

ԿԿԹ Ընդհանուր քանակից բաժնեմասը, %-ով Թափոնների ընդհանուր քանակը, տ/տարի
Ապակի 3.5 45,5
Մետաղ 3.9 50,7
Պլաստիկ շշեր 2.65 34,45
Այլ պլաստիկ իրեր 4.35 56,55
Թուղթ 3.1 40,3
Այլ թափոններ 82.5 1072,5

Ընդամենը՝

100  

 

7.2 Արդյունաբերական թափոններ

 

Արդյունաբերական թափոնները հիմնականում առաջանում են շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում:

Արդյունաբերական թափոնների ընդհանուր քանակը կազմում է ~100 տ/տարի:

Թափոնները բաժանվում են 2 խմբի՝

- օգտագործման ենթակա;

- ոչ օգտագործելի:

Օգտագործման ենթակա թափոնների շարքին եմ դասվում՝ օգտագործված յուղերը, թեփերը:

Օգտագործված յուղերը տեղում ենթարկվում են մեխանիկական մաքրման զտմամբ և նստեցմամբ: Մաքրված յուղերին ավելանում են մաքուրը և օգտագործվում:

Օգտագործման ենթակա թափոնների քանակը կազմում է 2տ/տարի:

Ոչ օգտագործելի թափոնների քանակը կազմում է 98տ/տարի:

Ոչ օգտագործելի թափոնները գործող ձեռնարկությունների բնույթից կախված, թունավոր չեն և պատկանում են սանէպիդկայանի կողմից համաձայնեցված վայր տեղափոխվող թափոնների խմբին:

Այս թափոնները շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում առաջացած թափոններ են՝ շինարարական աղբ, ավտոմեքենաների մասեր, օգտագործված տարաներ:

Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակ 7.2-ում:

Արդյունաբերական թափոնների մասին տեղեկությունները տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ձև N1-թափոն):

 

Աղյուսակ 7.2

 

Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակում

 

Արդյունաբերական թափոնների բաղադրիչները Ընդհանուր քանակը տ/տարի Ընդհանուր քանակից բաժնեմասը, %
1 2 3
1. Օգտագործման ենթակա թափոններ՝ թեփեր, յուղեր 2 2
2. Ոչ օգտագործելի թափոններ՝ շինարարական ոչ թունավոր, մետաղական (ավտոմեքենաների մասեր և այլն), օգտագործված տարաներ 98 98
Ընդամենը 100 100

 

Քանի որ, քաղաքը չունի արդյունաբերական թափոնների համար առանձին աղբավայր, ուստի նշված թափոնները թափվում են կենցաղային աղբավայրում:

Գերեզմանատներ
 

Քաղաքն ունի մեկ գերեզմանատուն, որը համաճարակաբանական տեսակետից, խիստ վտանգ է ներկայացնում, քանի որ սանիտարա-պաշտպանիչ 300մ-ոց գոտին չի ապահովվում: Գերեզմանատան տարածքը՝ 5,6 հա է: Նախատեսվում է փակել գոյություն ունեցող գերեզմանատունը:

Նախատեսվում է գերեզմանատան նոր 6հա տարածքի տրամադրում, քարհանքից վերև, «Ֆերզիտ» ԲԲԸ տարածքից վերև՝ թեք լանջին, որը սանիտարահիգիենիկ տեսանկյունից ավելի նպատակահարմար է:

 

8. Հողերի պահպանություն

 

Վայքը տեղակայված է Անդրկովկասյան լեռնատափաստանային շրջանում, Վայքի ենթաշրջանում:

Վայքի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է: Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում հողային ծածկույթը փոքր հզորության է:

Հողերը բաց դարչնագույն, հիմնականում խիստ էռոզացված՝ ցեմենտացված շերտերի առկայության պատճառով, ունեն փոքր խոնավություն (16):

Վայքի ամբողջ տարածքը գտնվում է ոսկու հանքավայրերի սահմաններում, որի հետ կապված հողային ծածկույթում հայտնաբերվել է որոշ ծանր մետաղների առկայություն (պղինձ, ցինկ):

Հողի հիմնական աղտոտումը կատարվում է արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումներից, կենցաղային և արդյունաբերական թափոնների աղբավայրերից և թափոնակույտերից:

Հողի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում՝

- արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները;

- արդյունաբերական և կենցաղային թափոնների կազմակերպված և չկազմակերպված աղբյուրները:

Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են 8.1 աղյուսակում

 

Աղյուսակ 8.1

Ինգրեդիենտների անվանումը Ներկա իրավիճակ
տ/հա գ/մ2
Փոշի 0.025 2.5
Մանգանի օքսիդներ 0.00002 0.002
Օրգանական փոշի 0.00073 0.073
Փայտափոշի 0.0011 0.11
Աբրազիվ և մետաղական փոշի 0.00011 0.011

 

Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման և էռոզիայից պահպանման միջոցառումների շարքին: Համեմատաբար բարենպաստ հողային ծածկույթի (վարելահողեր, խոտհարքներ)ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման արգելումը, թեք լանջերի դարավանդը (տերասավորումը) անտառների որակական կազմի բարելավումը, անտառտնտեսության ենթակա տարածքներում անտառատնկուների ավելացումը նույնպես դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:

 

9. Աղմուկի մակարդակի գնահատում

 

Գտնվելով մայրաքաղաք Երևանից 135կմ հեռավորության վրա, Վայք քաղաքը ապահովված է տրանսպորտային բավարար կապերով: Տարածքի կենտրոնական մասով անցնում է Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին միջպետական նշանակության Մ-2 մայրուղին:

Վայք քաղաքի արտաքին բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվում է միայն ավտոտրանսպորտով: Ներկա դրությամբ քաղաքը սպասարկվում է Վայքի տարածաշրջանի սահմաններում 288,8կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներով, այդ թվում՝ միջպետական-44,0կմ, հանրապետական-122,4կմ, տեղական նշանակության-122,4կմ:

Վայք քաղաքի տրանսպորտի անցուդարձի հաշվառումը ցույց է տալիս , որ քաղաքի փողոցներն աշխատում են ազատ ռեժիմով:

Տեղական նշանակության ճանապարհներով և փողոցներով երթևեկության ինտենսիվությունը բարձր չէ (ամենամեծը՝ 240 միավոր ժամվա ընթացքում):

Ավտոտրանսպորտից առաջացած աղմուկի մակարդակը գտնվում է 57-63դԲԱ (ավտոմեքենաների մի կարգային հոսքի դեպքում երթևեկության ինտեսիվությունից կախված աղմուկի մակարդակի նոմոգրամմաների համաձայն) սահմաններում, 70դԲԱ նորմայի դեպքում (17,21):

 

10. Էլեկտրամագնիսական ճառագայթում

 

Ներկայումս Վայք քաղաքում էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում՝

Քաղաքի էլեկտրամատակարարման 110/35/6-10կՎ «Ազատեկ» ենթակայանը, որը սնվում է «Եղեգնաձոր-Ջերմուկ» 110կՎ լարման ենթակայանից:

- «Արին-1» գծով - «Եղեգնաձոր» ենթակայանից

- «Արին-2» գծով - «Ազատեկ» ենթակայանից

- 35/6-10կՎ լարման «Արին» ենթակայանը

- հեռուստատեսության ալեհավաք աշտարակը

- «Արմեն-Թել», «Viva-Cell» փոխանցող 7կՎ հզորության ալեհավաքները:

«Ազատեկ» ենթակայանի 10կՎ լարման սեկցիայում՝ տեղադրված են 10ՄՎԱ հզորությամբ 2 տրանսֆորմատոր, իսկ 6կՎ լարման սեկցիայում՝ 4ՄՎԱ և 2,5ՄՎԱ հզորությամբ մեկական տրանսֆորմատորներ:

«Արին» ենթակայանում տեղադրված են 1 հատ 2,3ՄՎԱ և 2 հատ 2,5ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորներ:

Համաձայն մեթոդակարգի (1, 2) էլեկտրամագնիսական ճառագայթման վերը նշված աղբյուրները համարվում են սակավահզոր և չեն դիտարկվում ինչպես մթնոլորտի աղտոտման աղբյուրներ:

 

11. Կանաչապատման համակարգը

 

Քաղաքի մեծածավալ կանաչապատումը սկսվել է 20-րդ դարի 30-ական թվականներին: Չնայած կլիման ցամաքային է և շոգ, քաղաքում տարածված են մրգի, խաղողի այգիներ, բանջարանոցներ: Կանաչապատված են փողոցները, կան ֆունկցիոնալ նշանակության կանաչ զանգվածներ:

Ներկա դրությամբ Վայքի ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը (զբոսայգիներ, զբոսապուրակներ, պուրակներ և այլն) կազմում է 19հա, ընդհանուր մակերեսի 5.5%-ը:

Քաղաքի մեկ բնակչի ապահովվածությունը կազմում է 32,2մ2/մարդ:

Չնայած 90-ական թվականներից սկսած էներգետիկ ճգնաժամի, քաղաքում կանաչ զանգվածների աղետալի կրճատում չի նկատվում և բնակչության ապահովվածությունն ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներով գտնվում է ընդունված քաղաքաշինական նորմատիվների սահմանում (10մ2/մարդ):

Քաղաքի վարչական սահմաններում եղած գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման հետ կապված, հողօգտագործողները մասամբ փոխել են կոլտնտեսային-սովխոզային պտղատու այգիների ֆունկցիոնալ նշանակությունը (հատուկ նշանակության կանաչ տնկարկներ): Տնտեսական ճգնաժամի հետևանքով պտղատու և խաղողի այգիների մի մասը հատվել է, այլ մշակաբույսերի աճեցման նպատակով (բանջարանոցային, հացահատիկային և այլն):

Սահմանափակ օգտագործման կանաչապատված մակերեսները ներկա դրությամբ կազմում են 96հա (անհատական հողամասերի, ձեռնարկությունների և հասարակական օբյեկտների կանաչապատում), հատուկ նշանակության՝ 0,15հա:

Քաղաքի կանաչ զանգվածների ցուցանիները բերված են աղյուսակ 11.1-ում:

 

Աղյուսակ 11.1

 

Կանաչ զանգվածների ցուցանիշները

 

Կանաչ զանգվածների ֆունկցիոնալ նշանակությունը Ընդհանուր կանաչ զանգված
հա մ2/մարդ
1. Ընդհանուր օգտագործման 19.0 32.2
2. Սահմանափակ նշանակության 96.0 162.7
3. Հատուկ նշանակության 0.15 0.25

 

12. Բնակչության կենսակերպի պայմանների բժշկաաշխարհագրական վերլուծություն

 

Վերլուծությունը կատարված է եղանակի ֆիզիոլոգահիգիենիկ գնահատականի արդյունքների, ինչպես նաև ռելիեֆի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ջրային պաշարների և մթնոլորտի համալիր գնահատականների հիման վրա:

Ըստ մարդու ջերմակարգավորիչ ապարատում տարբեր աստիճանի լարվածություն առաջացնող եղանակի կրկնության, Վայք քաղաքը դասվում է այն տարածքների շարքը, որտեղ գերակշռում է չափավոր լարվածություն առաջացնող եղանակը, ինչը որոշակի ազդեցություն չի թողնում մրսածության հիվանդությունների աճի վրա:

Քաղաքում կան կենսաերկրաքիմիական էնդեմիկ հիվանդությունների առաջացման նախադրյալներ, կապված ջրում, հողում, բուսական և կենդանական սննդում միկրոէլեմենտների դիսբալանսի հետ:

Ներկայումս նկատվում է էնդեմիկ զոբ հիվանդությունը: Քանի որ, քաղաքը գտնվում է բնական աղբյուրներում յոդի պակասության գոտում, այդ իսկ պատճառով համարվում է զոբի էնդեմիկ շրջան: Զոբից բացի, հաճախ հանդիպում են վահանային գեղձի բորբոքային հիվանդություններ:

Կոյուղու և ջրատար ցանցերի հնացման հետևանքով և նրանց վերանորոգման համար բավարար միջոցների բացակայության, ինչպես նաև բնակչության կենսակերպի սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր վատթարացման պատճառով, ավելացել է սուր-վարակիչ հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք ունեն ջրային և կղանքաբերանային տարածման ուղի:

Ներկայումս, առաջին պլան են մղվում բժշկական այն հիմնախնդիրները, որոնք կապված են ոչ այնքան բնապահպանական պայմանների վատթարացման հետ՝ թոքախտային հիվանդացության ավելացումը, աղիքային ինֆեկցիաներ և այլ հիվանդություններ, որոնք հատուկ են աղքատ հասարակությանը: Հիմնախնդրային է համարվում շնչառական և ներվային համակարգերի, ուռուցքաբանական, հոգեկան և ինֆեկցիոն հիվանդությունները:

Վայք քաղաքում սանիտարահիգիենիկ և համաճարակային իրավիճակի բարելավումը համալիր հիմնախնդիր է և կարող է լուծվել հետևյալ միջոցառումների իրականացման հաշվին.

- կյանքի մակարդակի աստիճանական բարձրացման և աղքատության կրճատման (նոր աշխատատեղերի ստեղծում), բնակարանային պայմանների որակի բարձրացման, ջեռուցման և գազաֆիկացման.

- հանգստի լիարժեք գոտիների ստեղծման, ջրային ավազանների (Արփա գետ) աղտոտման կանխարգելման, չարտոնված աղբավայրերի չեզոքացման և քաղաքային թափոնների վնասազերծման տեխնոլոգիաների կատարելագործման, ջրատար և կոյուղու ցանցերի վերականգնման և ընդլայնման.

- շրջակա միջավայրի վիճակի բարելավման՝ կանաչ տնկարկների մակերեսների ընդլայնման:

 

13. Վայք համայնքի պատմամշակութային արժեքները և դրանց զարգացման առաջարկվող ուղղությունները

 

Հնագույն պատմություն ունեցող Վայքի համայնքը հարուստ է պատմական արժեքավոր հուշարձաններով, միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող կոթողներով:

Վայքի տարածքում պահպանվել են 2-1 հզմ ՔԾԱ հնության բնակատեղին և դամբարանադաշտը: Կան բազմաթիվ խաչքարեր: Պահպանվել են նաև 17-րդ դարում կառուցված Պասկևիչի կամուրջը:

Տարածքի պատմամշակութային ժառանգության օգտագործման հիմնական ուղղությունները և պահպանության առաջարկվող ձևերը բերված են աղյուսակի տեսքով: Տարածաշրջանն ընդհանուր առմամբ առանձնանում է հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչը հանդիսանում է խթան Վայոց ձորի մարզը դարձնել տուրիզմի, հանգստի, զբոսաշրջության կենտրոն:

 

Տարածքի պատմամշակութային ժառանգության օգտագործման հիմնական ուղղությունները և պահպանության առաջարկվող ձևերը

 

Աղյուսակ

Հուշարձանի տեղը (հասցեն) Հուշար-
ձանի ձևը
Հուշար-
ձանի
անվա-
նումը
Թվա-
գրումը
Նշանակության աստիճանը Պահպան-
ման դասա-
կարգումը
Ժա-
մանա-
կակից օգտա-
գործ-
ման բնութա-
գիրը
Պահ-
պանվա-
ծության աստի-
ճանը
Օգտագործման առաջարկվող ուղղությունը Պահպա-
նության առա-
ջարկ-
վող ձևերը և պահ-
պանիչ գոտու չափերը
պատմա-
կան, գիտա-
կան
ճարտ.-
լանդ-
շաֆ-
տային
օգտա-
գործ-
վող
մշակու-թա-դաստի-րակչա-կան ճարտ.-լանդշաֆ-տային տնտեսա-
կենցա-
ղային
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1.Քաղաքի հյուսիս-արևելյան մասում 1,2 հա պատմու-թյան հու-շարձան Բնակա-
տեղի
2-1 հզմ ՔԾԱ Հանրապե-տական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
0 (չեզոք)   + +   Պահպա-
նության գոտու ստեղծում, թանգա-
րան բաց երկնքի տակ
2. Քաղաքի հյուսիս-արևելյան մասում: Գործող գերեզ-
մանոցի հին հատվածն է
պատմու-թյան հու-շարձան գերեզ-
մանոց
16-20 դ.դ. Տեղական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
0 (չեզոք)     + + ------"-------
3. Քաղաքի հյուսիսային մասում 3,1 հա պատմու-թյան հու-շարձան դամբարա-
նադաշտ
2-1 հզմ ՔԾԱ Հանրապե-տական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
-   + +   ------"------- 
4. Արևելյան մասում Վայք-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում: Կանգ-
նեցված է գետնին, Շապուհի կողմից
պատմու-թյան հու-շարձան Խաչքար 1222 թ. Հանրապե-տական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
-     +   ------"------- 
5.Քաղաք մտնող ճանապարհի աջ կողմում Վայքի ենթաշրջանի մուտքի մոտ պատմու-թյան հու-շարձան Խաչքար 1251 թ. Հանրապե-տական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
-     +   ------"-------
6. Վայք տանող ճանապարհի աջ կողմում պատմու-թյան հու-շարձան Խաչքար 1541 թ. Հանրապե-տական նշանա-
կության
+ - Վերցված է պետական հաշվառ-
ման
- ընկած է գետնին երկատված վերին աջ քառորդը չի պահ-
պանվել
  +   -----"----- 
7. Արփա գետ պատմու-թյան հու-շարձան Պասկևիչի կամուրջը 17-րդ դար Տեղական նշանա-
կության
+ + Վերցված է պետական հաշվառ-
ման
+ վերանո-
րոգվել է 1827 թ. Պասկևիչի կողմից
  + + -----"-----
8. Քաղաքի տարածքում 1,04հա ճարտարա-պետական Սուրբ Տրդատ եկեղեցի 2004-2005 թ.թ. Տեղական նշանա-
կության
+ + Վերցված է պետական հաշվառ-
ման
+     + + -----"-----

 

Список использованной литературы

 

1. Руководство по составлению раздела "Охрана природы и улучшение окружающей среды градостроительными средствами" в проектах планировки и застройки городов, поселков и сельских населенных пунктов. М., 1982 г.

2. Рекомендации по охране окружающей среды в районной планировке. М. 1986 г.

3. Инструкция о порядке рассмотрения, согласования и экспертизы воздухоохранных мероприятий и выдачи разрешения на выброс загрязняющих веществ в атмосферу по проектным решениям (ОНД 1-84).

4. Данные 2ТП-воздух, проекты предельно-допустимых выбросов (ПДВ), данные мерии г. Ехегнадзор, министерства торговли и экономического развития, местной СЭС.

5. Методика расчета концентраций в атмосферном воздухе вредных веществ, содержащихся в выбросах предприятий, ОНД-86. Л., Гидрометеоиздат, 1987 г.

6. Письмо центра мониторинга за N........

7. Строительная климатология. Ереван, 1996 г.

8. Предложения по разработке отраслевой классификации источников выброса вредных веществ в атмосфере. Гидрометеоиздат, 1982 г.

9. Методические указания по расчету выбросов вредных веществ автомобильным транспортом. М., Гидрометеоиздат, 1983 г.

10. Сборник законодательных нормативных и методических документов для экспертизы воздухоохранных мероприятий. Л., Гидрометеоиздат, 1986 г.

11. Сборник методик по расчету выбросов в атмосферу загрязняющих веществ различными производствами. Л., Гидрометеоиздат, 1986 г.

12. Временная типовая методика определения экономической эффективности осуществления природоохранных мероприятий и оценки экономического ущерба, причиняемого народному хозяйству загрязнением окружающей среды.

13. СН 245-71. Санитарные нормы проектирования промышленных предприятий.

14. Методические рекомендации обработки данных, характеризующие состояние водных обЪектов. Минздрав РСФСР. Москва, 1983 г.

15. Методические рекомендации оценки гигиенической эффективности водоохранных мероприятий. Минздрав РСФСР. Москва, 1989 г.

16. Атлас Армянской ССР........

17. СНиП II-12-77. Защита от шума. М., 1987 г.

18. Методика расчета предельно-допустимых сбросов (ПДС) веществ в водные обЪекты со сточными водаи. Харьков, 1990 г.

19. Управление больничними отходами. Руководство для учреждений здравоохранения. Волгоград, 2001 г.

20. Долгосрочное прогнозирование уровня и возможных отрицательных последствий загрязнения атмосферы. Гидрометеоиздат, 1984 г.

 

1-9.2 Վայք քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշները և բարելավման համար նախատեսվող միջոցառումները

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Մթնոլորտային օդի պահպանություն …………………………………………

2. Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները …...

3. Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ ……

4. Մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը …………………………….

5. Տարածքի համալիր էկոլոգիական գնահատականը ……………………….

6. Մակերևութային ջրերի պահպանություն …………………………………….

6.1 Արփա գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Վայք քաղաքի տնտեսկենցաղային-

արտադրական կոյուղու արտահոսքից հետո ……………………………………………

6.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով Արփա գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը

6.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ հիմնական որոշումները ……

7. Թափոնների կառավարում …………………………………………………..

8. Հողերի պահպանության ……………………………………………………….

9. Աղմուկի մակարդակի գնահատում …………………………………………..

10. Կանաչապատում …………………………………………………………………

Եզրակացություն …………………………………………………………………

Օգտագործված գրականության ցանկ ……………………………………….

 

Վայք քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշները և բարելավման համար նախատեսվող միջոցառումները

 

1. Մթնոլորտային օդի պահպանություն

 

Ինչպես այժմ, այնպես էլ հեռանկարում մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրներ են հանդիսանում արտադրական ձեռնարկությունները, ավտոտրանսպորտի և էներգետիկայի օբյեկտները:

Ներկա դրությամբ, օդային ավազանի վիճակով տարածքը գնահատվում է բարենպաստ, անտրոպոգեն ազդեցությամբ գերիշխում են հիմնականում թույլ ազդեցության գոտիները, հիգիենիկ վիճակով՝ օդային ավազանի աղտոտվածությունը որևէ վտանգ չի հարուցում:

Քանի որ, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը հստակ պլանավորված չէ, ապա ընդունված է, որ արդյունաբերական ձեռնարկությունները հեռանկարում կդիտվեն որպես օդային ավազանը աղտոտող հիմնական աղբյուրներ: Ընդունված է, որ հեռանկարում այդ ձեռնարկությունները կշահագործվեն ունեցած հզորությունների 60-80%-ով: Այդ պատճառով մթնոլորտ արտանետվող վնասակար արտանետումների տարեկան քանակները կավելանան:

Արդյունաբերական ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկերը բերված են 1 և 2 աղյուսակներում:

 

Աղյուսակ 1

 

Վայք քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը

 

դդ ը/հ Ձեռնարկությունների անվանումը Համախառն արտանետումներ տ/տարի Ձեռնար-
կության դասը
ՍՊԳ,  մ
1 2 3 4 5
1 «Վայք ՃՇՇ» ՓԲԸ 22,18 IV 100
2 Պանրի գործարան 3,26 IV 100
3 Ավտոտրանսպորտային ձեռնարկություն 0.09 V 50
4 «Պլաստիկ» ՍՊԸ 0,75 V 50
5 «Արփի» ԲԲԸ 1,92 V 50
6 «Բոլիտ» ՍՊԸ 2,0 IV 100
7 «Ժագաս» ՍՊԸ 1,8 V 50
8 «Վորոնցով և եղբայրներ» ՍՊԸ 2,16 V 50
9 «Վայք Գրուպ» ՍՊԸ 0,85 V 50
10 Պահածոների գործարան 0,583 V 50
11 Հացի գործարան 0,62 V 50
12 «Հայէլեկտրամեքենա» ա/մ Վայքի մասնաճյուղ 0,12 V 50
13 «Ֆերզիտ» քարի մշակման գործարան 0,29 V 50
14 «Կարո Մարգարյան» ՍՊԸ 0,21 V 50
15 «Վայքի Շիկ» ԲԲԸ 0,144 V 50
  ԸՆԴԱՄԵՆԸ 36,98    

 

Աղյուսակ 2

 

Վայք քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը

 

դդ ը/հ Անվանումը Արտանետումների տարեկան քանակը, տ Վտանգա-
վորության դասը
1 2 3 4
1 Ավազի փոշի 16,71 3
2 Ազոտի օքսիդներ 2,82 2
3 Երկաթի օքսիդներ 0,44 4
4 Ամմիակ 1,6 4
5 Օրգանական փոշի 0,53 -
6 Աբրազիվ և մետաղական փոշի 1,57 3
7 Մանգանի օքսիդներ 0,026 2
8 Ածխածնի օքսիդ 11,23 4
9 Հանքային յուղ 0,1 3
10 Փայտափոշի 0,75 3
11 Ածխաջրածիններ 1,16 4
12 Ապակու փոշի 0,018 3
13 Քացախաթթու 0,03 3
  ԸՆԴԱՄԵՆԸ 36,98  

 

Քաղաքի աճին համապատասխան ավելանում է նաև ավտոտրանսպորտը, որի արտանետումների քանակները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ

 

Անվանումը Աղտոտող նյութերը, տ/տարի
Ածխածնի օքսիդ Ազոտի օքսիդներ Ածխաջրա-
ծիններ
Ընդամենը
1. Բեռնատար 267,4 11,6 32,5 311,5
2. Ավտոբուսներ 32,7 1,46 4,06 38,22
3. Մարդատար 221,9 1,02 2,42 225,34
Ընդամենը 522,0 14,08 38,98 575,06

 

Հեռանկարում նախատեսվում է քաղաքի ջերմամատակարարումը իրականացնել ոչ մեծ, ժամանակակից կաթսայատներով (2-3 շենքի համար մեկ կաթսայատուն), իսկ արդյունաբերական ձեռնարկությունների համար նախատեսվում է առանձին փոքր կաթսայատների կառուցում:

Քաղաքի օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրների և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի քանակական բնութագրերը բերված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և տնտեսությանը հասցված տնտեսական վնասները

 

Անվանումը Արտանետումների քանակը,
տ/տարի
ներդրման %
Տնտեսությանը հասցված տնտեսական վնասը,
հազ. դրամ/տարի
1 2 3
1. Արդյունաբերական ձեռնարկություններ 36,98
6,0
6097,9
2. Ավտոտրանսպորտ 575,06
92,5
7512,2
3. Կաթսայատներ 9,4
1,5
402,3
Ընդամենը՝ 621,44
100
14012,4

 

Բերված 1-4 աղյուսակներից երևում է, որ Վայք քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում IV-V դասի են, որոնք հանդիսանում են 3-4-րդ վնասակարության դասին պատկանող 13 աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրներ:

Արդյունաբերական ձեռնարկություններից մթնոլորտ են արտանետվում տարեկան 36,98տ վնասակար նյութեր:

Մթնոլորտ վնասակար արտանետումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին, որի արտանետումները կազմում են քաղաքի մթնոլորտ արտանետումների 92,5%-ը՝ 575,06տ/տարի:

Ավտոտրանսպորտի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գտնվում է 1-ին տեղում՝ տարեկան ~ 7,5մլն դրամ:

Ընդհանուր տնտեսական վնասը բոլոր արտանետումներից կազմում է տարեկան ~ 14,01մլն դրամ:

 

2. Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները

 

Հեռանկարում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգահեռ, ավելանում են նաև մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրները՝ ձեռնարկություններ, ավտոտրանսպորտ, էներգետիկայի օբյեկտներ (կաթսայատներ):

Օդային ավազանի վրա սպասվելիք բեռնվածության որոշման և մթնոլորտ արտանետումների հիմնական աղբյուրների (արդյունաբերական ձեռնարկություններ և կաթսայատներ) բացահայտման համար կատարված է մթնոլորտում վնասակար արտանետումների ցրման հաշվարկներ՝ «Ռադուգա» ծրագրով, համաձայն ԿծԺ1-84:

Վնասակար արտանետումների համար կատարված է նաև R պարամետրի հաշվարկ և համաձայն դրա ցրման հաշվարկներում հաշվի են առնված այն վնասակար նյութերը, որոնց համար R>5:(12, 13):

Հաշվարկների արդյունքում որոշվում են մթնոլորտի աղտոտվածության մակարդակը ՍԹԿ միավորներով և ցրման արեալները:

Ավտոտրանսպորտի արտանետումների համար (ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ), կատարված է մթնոլորտային օդի աղտոտվածության երկարաժամկետ կանխատեսում համաձայն (20):

Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

Վնասակար նյութերի մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաներ

 

Անվանումը Մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաները ՍԹԿ միավոր
մինչ օդապահպան միջոցառումները
օդապահպան միջոցառումներից հետո
  Արդյունաբերական
ձեռնարկություններ,
կաթսայատներ
Ավտոտրանս-
պորտ, տ
Արդ. ձեռնարկություններ,
կաթսայատներ,
ավտոտրանսպորտ
1 2 3 4
1. Աբրազիվ փոշի 0,038 - 0,038
2 Փայտափոշի 0,119 - 0,119
3 Ածխածնի օքսիդ 0,052
0,017
1,42
0,71
1,472
0,727
4 Ազոտի օքսիդներ 1,05
0,509
0,07
0,035
1,12
0,544
5 Ավազի փոշի 0,29 - 0,29
6 Օրգանական փոշի 0,033 - 0,033
7 Ապակու փոշի 0,025 - 0,025
Ընդամենը փոշի 0,363 - 0,363

 

Ինչպես երևում է աղյուսակից, արդյունաբերական ձեռնարկություններից և կաթսայատներից արտանետումների մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաները չեն գերազանցում սահմանված նորմերը:

Ավտոտրանսպորտի արտանետումներից ածխածնի օքսիդի արտանետումները գերազանցում են սահմանված նորմերը 1,42 անգամ:

Գլխավոր հատակագծի ուրվագծում նախատեսված են մի շարք միջոցառումներ արդյունաբերական ձեռնարկությունների, կաթսայատների և ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցման համար:

 

3. Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ

 

Առաջնահերթ օդապահպանական նպատակներով նախատեսվում են տեխնոլոգիական և սանիտարա-տնտեսական բնույթի միջոցառումները:
 

1. Արդյունաբերական ձեռնարկությունների համար
 

- հզորությունների աճին զուգընթաց տեխնոլոգիական հոսքագծերի և սանիտարատեխնիկական արդիականացում

- շինարարական արդյունաբերական ձեռնարկություններում ուժեղացնել հսկողությունը փոշու կազմակերպված և անկազմակերպ արտանետումների վրա:

- «Արփի» ԲԲԸ կաթսայատան շահագործումը նախատեսել բնական գազով, ինչը կնպաստի մթնոլորտ արտանետումների նվազեցմանը տարեկան 9,31 տոննայով (ծծմբային անհիդրիդ):

- ելնելով մթնոլորտային օդի ցրման հատկություններից (աղյուսակ 6)` առաջարկվում են զարգացնել էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկական և այլ ճյուղերի արտադրությունները

- մթնոլորտի աղտոտվածության դիտարկման և վերահսկման համակարգի կատարելագործումը

- նոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոնացումը մի տարածքում, ինչը կնպաստի վնասակար թափոնների կենտրոնացված կառավարմանը և չեզոքացմանը:

2. Ավտոտրանսպորտի համար

- բարելավել ճանապարհների ծածկույթը.

- ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վրա վերահսկման ուժեղացում և վառելանյութի որակի վերահսկում.

- քաղաքի հասարակական տրանսպորտի համար ֆիքսված կանգառների նախատեսում և դրանց վերահսկում.

- ավտոճանապարհների եզրագծով իրականացնել լրացուցիչ անտառատնկում, ավտոտրանսպորտի արտանետումների վնասակար ազդեցության նվազեցման համար: Արտանետումների քանակը նվազում է 50%-ով:

3. Էներգետիկայի օբյեկտների համար

- քաղաքի բնակելի հատվածում նախատեսել ժամանակակից կաթսայատներ բարձր ՕԳԳ-ով, գազի այրման կարգավորված ռեժիմով, ինչը կնպաստի վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների նվազեցմանը:

- արդյունաբերական ձեռնարկությունների կաթսայատներում հին կաթսաների փոխարինումը նոր արտասահմանյան կաթսաներով: Արդյունքում ազոտի օքսիդների արտանետումները կնվազեն 3 անգամ:

Վնասակար նյութերի մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաներն օդապահպան միջոցառումներից հետո բերված են աղյուսակ 5-ում, հայտարարում:

Ինչպես երևում է աղյուսակ 5-ից, օդապահպան միջոցառումներից հետո, քաղաքի մթնոլորտում աղտոտվածության մակարդակները կկազմեն 0.035-0.71 ՍԹԿ միավոր, ինչը գտնվում է բնակելի գոտու համար սահմանված նորմերում և սանիտարահիգիենիկ նորմատիվներով հիմնականում վտանգ չի ներկայացնում:

4. Մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը

Աղտոտման մակարդակների գնահատականը և մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը կատարված է համաձայն (7):

Դրանից ելնելով, հաշվարկված է աղտոտող նյութերի մոտավոր քանակը (Mp), որը կարելի է արտանետել (կամ կրճատել) մթնոլորտ: Մթնոլորտային օդի ցրման հատկությունների պահուստը (դիֆիցիտ) (BP) և աղտոտող նյութերի մոտավոր քանակը տրված են աղյուսակ 6-ում:

 

Աղյուսակ 6

 

Մթնոլորտային օդի ցրման հատկությունները և աղտոտող նյութերի մոտավոր քանակները

 

Անվանումը BP, մ3/վրկ Արտանետման մոտավոր արժեքը, Mp գ/վրկ Փաստացի արտանետումը MՓ գ/վրկ Mp- MՓ գ/վրկ
1. Աբրազիվ և մետաղական փոշի 2813 0,4 0,0612 0,338
2. Փայտափոշի 301 0,015 0,094 -0,079
3. Ածխածնի օքսիդ 13892 41,6 1,23 40,37
4. Ազոտի օքսիդներ -1724 -0,068 0,88 0,812
5 Ավազի փոշի 356 0,053 0,347 0,294
6. Օրգանական փոշի 9369 0,93 0,026 0,904

 

Ծանոթություն - նշանը նշանակում է մթնոլորտային օդի ցրման հատկությունների դիֆիցիտ: Անհրաժեշտ է կրճատել մթնոլորտ արտանետվող նյութի քանակը:

 

Հիմնականում, բացի փայտափոշուց մնացած նյութերի համար Mp> MՓ, հետևաբար այդ նյութերի համար դեռ կարելի է ավելացնել արտանետվող քանակը Mp- MՓ չափով:

 

5. Տարածքի համալիր էկոլոգիական գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը մշակված է "Рекомендации....." (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշներից:

Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 7-ում:

 

Աղյուսակ 7

 

Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը

 

Անվանումը Գնահատականը Տարածքի համալիր գնահատականը Աղտոտման մակերեսը քաղաքի տարածքում, հա
անտրոպոգեն ազդեցությամբ հիգիենիկ իրավիճակով
1 I գոտի թույլ ազդեցության գոտի վտանգ չի հարուցում բարենպաստ 358
2 II գոտի միջին ազդեցության գոտի վտանգ է հարուցում բարենպաստ 7

 

Անտրոպոգեն ազդեցության թույլ գոտին կազմում է 358 հա, միջին ազդեցության գոտին 7 հա:

Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը մնում է բարենպաստ:

 

6. Մակերևութային ջրերի պահպանություն

 

Ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարում Արփա գետի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն կգործեն՝

- Վայք քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները: Հզորությունների աճի և կոյուղու համակարգի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա քաղաքի տնտեսակենցաղային կոյուղու ցանց թափվող արտադրական հոսքաջրերի քանակը՝ 0,306 հազ մ3/օր-ից դառնալով 0,624 հազ. մ3/օր: Ձեռնարկությունների շարքը կհամալրեն պահածոների և «Բոլիտ» քարի մշակման գործարանները, «Հայէլեկտրամեքենա» ա/մ Վայքի մասնաճյուղը: Ձեռնարկությունների դասակարգումը ըստ վնասակարության ինդեքսի կստանա գրաֆիկում պատկերված տեսքը: Առաջնակարգ տեղերում կգերիշխեն սննդի արդյունաբերության, շինարարական և ավտոտրանսպորտային ձեռնարկությունները:

Առանց նախնական մաքրման արտադրական հոսքաջրերի արտահոսքը տնտեսակենցաղային կոյուղու ցանց կհանգեցնի գետի աղտոտվածության ավելացմանը ԹԿՊ-ով, ԹՔՊ-ով, կախյալ մասնիկներով, երկաթով, նավթամթերքով:

- Վայք քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք աղտոտվածության ծավալով առաջին տեղում են: Բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում են նաև տնտեսակենցաղային հոսքաջրերի քանակը՝ օրական 1,534 հազ. մ3-ից դառնալով 3,12 հազ. մ3/օր:

Ձեռնարկությունների դասակարգումը ըստ տնտեսությանը հասցված վնասի հեռանկարում կստանա գրաֆիկում պատկերված տեսքը:

- Արփա գետ թափվող անձրևային հոսքաջրերը:

- Գետ թափվող անձրևային հոսքաջրերի քանակը արդյունաբերական ձեռնարկությունների տարածքից կկազմի 168,75հազ.մ3/տարի:

 

Ձեռնարկությունների բնութագիրը աղտոտվածության ծավալով

 

ԼԹ կմ3/տարի

0.028

  

 

1

0.005

 

2

0.00314

 

3

0.00096

 

4

0.0008

  

5

0.0005

 

6

0.0004

 

7

0.00016

 

8

0.000076

 

9

0.000042

 

10

0.00004

11

Ջրմուղ
կոյուղի

«Արփի» ԲԲԸ

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ

Պանրի գոր-
ծարան

«Բոլիտ» գոր-
ծարան

Վայքի Ա/Ձ

Պահա-
ծոների գոր-
ծարան

«Հայէլեկ-
տրամե-
քենա» Ա/Մ

«Վայք
Գրուպ» ԲԲԸ

Հացի գոր-
ծարան

«Վորոն-
ցով և
որդիներ» ՍՊԸ

Ձեռն.
անվա-
նումը

 

Ձեռնարկությունների բնութագիրը տնտեսությանը հասցված վնասի գնահատմամբ

 

Տնտեսական վնասը մլն. դրամ/տարի

23.528

  

 

1

2.145

 

2

2.02

 

3

1.25

 

4

0.882

  

5

0.708

 

6

0.323

 

7

0.306

 

8

0.046

 

9

0.0216

 

10

0.0166

11

Ջրմուղ
կոյուղի

«Արփի» ԲԲԸ

Վայքի Ա/Ձ

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ

«Հայէլեկ-
տրամե-
քենա» Ա/Մ

Պանրի գոր-
ծարան

Պահա-
ծոների գոր-
ծարան

«Բոլիտ» գոր-
ծարան

«Վայք
Գրուպ» ԲԲԸ

«Վորոն-
ցով և
որդիներ» ՍՊԸ

«Ժագաս» ՍՊԸ

Ձեռն.
անվա-
նումը

 

Առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, հեռանկարում Արփա գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կգնահատվի 40,778 մլն դրամ, այդ թվում՝

- տնտեսակենցաղային հոսքաջրերի արտահոսքից-23,528 մլն.դրամ;

արտադրական հոսքաջրերի արտահոսքից-7,85 մլն. դրամ

անձրևաջրերի արտահոսքից-9,4մլն դրամ:

 

6.1 Արփա գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Վայք քաղաքի տնտեսակենցաղային արտադրական կոյուղու արտահոսքից հետո

 

Հաշվարկները կատարվել են համաձայն (18):

Օգտագործվել են Արփա գետի հիդրոերկրաբանական տվյալները, աղտոտվածության մակարդակները Վայք քաղաքից վերև դիտարկման կետում:

Հաշվարկների հիմքում ընկած են քաղաքի կոյուղու կոլեկտորում աղտոտող նյութերի կանխատեսելի հաշվարկային կոնցենտրացիաները:

Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ առանց նախնական մաքրման հոսքաջրերի արտահոսքը գետ, 500 մ հեռավորության վրա, ջրօգտագործման 1-ին կետում հանգեցնում է՝

- Կանխյալ մասնիկների կոնցենտրացիայի ավելացմանը- 7 մգ/լ-ից դառնալով 17.2 մգ/լ (> 0.75 մգ/լ-ից):

- ԹԿՊլրիվ-ը 2.7մգՕ2/լ-ից դառնում է 9.98մգՕ2/լ, ինչը 1.66 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

- Քլորիդների և սուլֆատների կոնցենտրացիաները մնում են նորմաների սահմաններում (11.6 մգ/լ և 57.9 մգ/լ համապատասխանաբար):

- Ամոնիակային ազոտը 0.06 մգ/լ-ից դառնում է 0.85 մգ/լ:

- Նկատվում է յուղերի կոնցենտրացիաների գերազանցում ՍԹԿ-ից ~ 1.8 անգամ:

- Գետում հայտնաբերվում են նավթամթերքի պարունակություն՝ 0.02 մգ/լ կոնցենտրացիայով:

Ծանր մետաղների համար ՍԹԿ-ների գերազանցում չի նկատվում, չնայած նկատվում են կոնցենտրացիայի ավելացումներ:

Հեռանկարում առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, Արփա գետի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքի հոսքաջրերի արտահոսքից 500 մ ներքև հատվածում գնահատվում է:

- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների- բարձր

- ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների - բարձր:

 

6.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը

 

Անձրևաջրերի արտահոսքը գետ իրականացվում է անձրևային կոյուղու համակարգով:

Անձրևաջրերի քանակը կազմում է 168,75 հազ. մ3/տարի:

Անձրևային հոսքաջրերի հետ Արփա գետ թափվող վնասակար նյութերի տարեկան քանակները կկազմեն՝

- կախյալ մասնիկներ - 90տ (800մգ/լ)

- նավթամթերք - 0,5625 (5մգ/լ)

- ԹԿՊ20 - 4,5տ (40մգ Օ2/լ)

Արփա գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կաճի 49,2%-ով, կազմելով 9,4մլն.դրամ:

Հաշվարկված է անձրևային հոսքաջրերում աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան՝ Cթսա-ն (18): Ստացվել են հետևյալ տվյալները.

- կախյալ մասնիկներ - 15մգ/լ

- նավթամթերք - 0,5մգ/լ

- ԹԿՊ20 - 17մգՕ2

Բոլոր 3 նյութերի համար Cփաստ>Cթսա:

Ստացվածից հետևում է, որ անձրևաջրերի լոկալ մաքրման կայանների շահագործումը անհրաժեշտ է Cփաստ=Cթսա հավասարության պահպանման և գետի աղտոտվածության կանխարգելման տեսանկյունից:

 

6.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ հիմնական որոշումները

 

1. Ջրամատակարարման ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը: СНиП 2.04.02-81 Водоснабжение наружных сетей и сооружений.

2. Արդյունաբերական ձեռնարկություններում տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող խմելու որակի ջրի չափավորումը՝ առաջնորդվելով տվյալ տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող ջրի որակի պահանջներից: Укрупненные нормы водопотребления и водоотведения для различных отраслей промышленности СЭВ ВНИИ ВОДГЕО. Стройиздат Москва 1982г.

3. Կոյուղու ներքաղաքային ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը:

4. Արդյունաբերական ձեռնարկություններում անձրևային հոսքաջրերի մաքրման կայանների՝ նավթաորսիչ սարքավորումների շահագործումը: Սահմանային թույլատրելի արտահոսքերի պահպանումը: СНиП 2.04.02-85 Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ: Անձրևաջրերի լոկալ մաքրման կայանների ներդրման հաշվին կանխված տնտեսական վնասը կկազմի տարեկան 8,53 մլն.դրամ: Կապիտալ ներդրումների չափը, ըստ գոյություն ունեցող անձրևաջրերի մաքրման կայանների նախահաշվային արժեքների կազմում է ~7 մլն.դրամ: Անձրևաջրերի մաքրման կայանների տնտեսական արդյունավետությունը կկազմի 1,15մլն դրամ/տարի:

5. Արդյունաբերական ձեռնարկություններում (ավտոտրանսպորտային, մեքենաշինական, շինարարական, սննդի արդյունաբերության) արտադրական հոսքաջրերի մաքրման կայանների շահագործումը: Սահմանված թույլատրելի արտահոսքերի պահպանումը: СНиП 2.04.02-85

6. Ջրամատակարարման և ջրահեռացման անհատական նորմերի հիման վրա, այն ձեռնարկություններում, որտեղ անհրաժեշտ է, շրջանառու ջրամատակարարման համակարգի ներդրումը: Укрупненные нормы водопотребления и водоотведения для различных отраслей промышленности СЭВ ВНИИ ВОДГЕО. Стройиздат Москва 1982г.

7. Արդյունաբերական ձեռնարկություններում, որտեղ արտադրական հոսքաջրերում առկա են կենսաբանական մաքրման կայանում օքսիդացնող քայքայման չենթարկվող նյութեր, տնտեսակենցաղային-արտադրական արտահոսքերում ՍԹԿ-ի ցուցանիշների ապահովումը: СНиП 2.04.02-85

8. Արփա գետի, գյուղատնտեսության նշանակության հողերի աղտոտվածության կանխարգելման նպատակով առաջարկվում է Վայքի քաղաքի գլխավոր կոլեկտորի և 5000մ3/օր արտադրողականությամբ կենսաբանական մաքրման կայանի կառուցում :

Կայանի նախագիծը մշակված է Ռուսաստանի դաշնության Ռոստով քաղաքի ՀյուսիսԿովկասյան "Ростовводоканал наладка" ձեռնարկության կողմից և ըստ նախագծային տվյալների ապահովում է ~98,5% մաքրում:

Աղտոտող նյութերի կոնցենտրացիաները մաքրման կայանից հետո`

կախյալ մասնիկներ - 3մգՕ2/լ;

ամոնիակային ազոտ - 0,4մգ/լ;

ԹԿՊ20 - 3մգ Օ2/լ;

Ֆոսֆատներ - 0,2մգ/լ;

Կապիտալ ներդրումները կկազմեն` ~180 մլն. դրամ:

Գետի աղտոտվածության մակարդակը ջրապահպան միջոցառումների իրականացման արդյունքում կգնահատվի թույլատրելի, ինչը հնարավոր կդարձնի գետի շրջակայքում հանգստի գոտու կազմակերպումը:

 

7. Թափոնների կառավարում

1. Կենցաղային թափոններ

 

Բնակչության աճի հետ մեկտեղ ~50%-ով ավելանա նաև կենցաղային կոշտ թափոնների քանակը:

Հեռանկարում ԿԿԹ-ների քանակը կկազմի տարեկան 2400 տ :

Թափոնների կազմը բերված է աղյուսակ 7.1-ում:

 

Աղյուսակ 7.1

 

ԿԿԹ-ների կազմը և տարեկան քանակները

 

ԿԿԹ Ընդհանուր քանակից բաժնեմասը, %-ով Թափոնների ընդհանուր քանակը,
տ/տարի
Ապակի 3.5 84
Մետաղ 1,9 45,6
Պլաստիկ շշեր 3,7 88,8
Այլ պլաստիկ իրեր 4,5 108
Թուղթ 4 96
Այլ թափոններ 82,4 1977,6
Ընդամենը՝ 100 2400

 

1. Արդյունաբերական թափոններ

 

Արդյունաբերական թափոնների կազմը և տարեկան քանակները բերված են աղյուսակ 7.2-ում:

 

Աղյուսակ 7.2

 

Արդյունաբերական թափոնների կազմը և տարեկան քանակները

 

Արդյունաբերական թափոնների բաղադրիչները Ընդհանուր քանակը
տ/տարի
Ընդհանուր քանակից բաժնեմասը, %
1 2 3
1. Օգտագործման ենթակա թափոններ՝ թեփեր, մետաղատաշեղներ, նավթամթերք, յուղեր 48 30
2. Ոչ օգտագործելի թափոններ՝ շինարարական ոչ թունավոր, մետաղական (ավտոմեքենաների մասեր և այլն), օգտագործված տարաներ 110 68,75
3 Թաղման ենթակա թափոններ՝ ծանր մետաղների հիդրոօքսիդներ 2 1,25
Ընդամենը 160 100

 

Նկատվում է օգտագործման ենթակա թափոնների աճ՝ 2,0%-ից դառնում է 30%:

Թաղման ենթակա թափոնների քանակը կազմում է թափոնների 1,25 %-ը:

Թաղման ենթակա թափոնները դասվում են վնասակարության IV դասին (ծանր մետաղների հիդրօքսիդներ):

Շրջակա միջավայրի վրա քաղաքային թափոնների վնասակար ազդեցության մեղմացման և կանխարգելման համար անհրաժեշտ է՝

- կենցաղային թափոնների տեղափոխման շարժական և տեխնիկական սարքավորումների նորացում;

- կոշտ կենցաղային թափոններով աղտոտված տարածքները խախտված լանդշաֆտով հողակտորները և սանիտարական գոտիների տարածքների միացում կանաչապատմամբ և հասարակական օգտագործման կանաչ տարածքների հետ, մաքրման, վերականգնման և առողջացման աշխատանքների իրականացում:

- աղբահավաք վայրի նախատեսում քաղաքի արևելյան մասում՝ դեպի Մալիշկա գնացող ճանապարհից ներքև տարածքում:

- աղբավայրում աղբի հարթեցման և հողով ծածկման աշխատանքների պարբերաբար իրականացում:

- թաղման ենթակա թափոնների թաղում արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում: Թափոնների թաղումը պետք է իրականացվի համաձայն Санитарные правила проектирования строительства и эксплатации полигонов захоронения неутилизируемых промышленных отходов" Минздрав СССР Москва 1997г.

 

8. Հողերի պահպանություն

 

Հեռանկարում հողի աղտոտման հիմնական աղբյուրներ կմնան արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները և արդյունաբերական ու կենցաղային թափոնների աղբավայրերը:

Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են աղյուսակ 8.1-ում:

 

Աղյուսակ 8.1

Ինգրեդիենտների անվանումը Հողի աղտոտում
տ/հա գ/մ2
Փոշի 0,0536 5,36
Մանգանի օքսիդներ 0,00007 0,007
Երկաթի օքսիդներ 0,0012 0.12

 

Նշված նյութերի համար հողում ՍԹԿ-երի բացակայության պատճառով հողերի աղտոտվածության գնահատականը չի տրված:

Դիտարկենք մթնոլորտային օդի աղտոտման արդյունքում բուսածածկույթի և հողերի աղտոտման հնարավոր հետևանքները (20):

Հողը ընդունակ է իր մեջ հավաքել մթնոլորտից հողի վրա նստած աղտոտումները, որոնք էլ փոխում են հողի հատկությունները, որի արդյունքում հնարավոր է հողի բերքատվության անկում, բույսերի, հետևաբար և մարդկանց ու կենդանիների վրա թունավոր ազդեցություններ: Վայք քաղաքի հողի աղտոտման համար վտանգ են ներկայացնում հատկապես ազոտի օքսիդների արտանետումները, որոնք օժտված են բարձր օքսիդացվող ակտիվությամբ: Այս միացությունները իջեցնում են հողի և բույսերի մեջ կալցիումի, մագնեզիումի, կալիումի պարունակությունները, որոնք ծախսվում են ավելցուկ թթվայնության չեզոքացման վրա:

Վտանգ են ներկայացնում հատկապես փոշու արտանետումները, որոնք նստելով ծառերի տերևների վրա առաջացնում են անձրևից չմաքրվող կպչուն միացություններ:

Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքը:

 

9. Աղմուկի մակարդակի գնահատում

 

Հեռանկարում, ի հաշիվ տեղական նշանակության փողոցներով ավտոտրանսպորտի երթևեկության ինտենսիվության ավելացման, սպասվում է աղմուկի մակարդակի բարձրացում:

Նորմատիվներով (21) նկ. 20-23 աղմուկի միջին մակարդակը 7,5մ հեռավորության վրա , հոսքի առանցքային գծից 7,5մ հեռավորության վրա, հոսքի կազմից և երթևեկության ինտենսիվությունից կախված կկազմի ~60-68դԲԱ (նորման 70դԲԱ):

Քաղաքի տարածքով անցնող Երևան-Վայք-Գորիս-Լաչին մայրուղին նախատեսվում է փոխարինել Արփա գետի ափով անցնող շրջանցիկ մայրուղով, որը կնպաստի էկոլոգիական, տրանսպորտային և նմանօրինակ քաղաքաշինական հիմնախնդիրների բարելավմանը:

 

10. ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ

 

Վայք քաղաքի կանաչապատման համակարգի կայուն զարգացման համար անհրաժետ է իրականացնել գործողությունների համալիր ծրագիր, որն իր մեջ կպարունակի ներքոհիշյալ հիմնադրույթները.

- բնագավառի գործունեությունը համակարգող մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում քաղաքապետարանում;

- վերականգնման աշխատանքների, նոր տարածքների կանաչապատման իրականացում, հստակ նախագծերին և ծրագրերին համապատասխան, ապահովելով հետագա ոռոգումը;

- ոռոգման համակարգի զարգացում և բարեփոխում;

- բոլոր տիպի արտադրական ձեռնարկությունների տարածքների կանաչապատում և բարեկարգում;

- Երևան-Գորիս տրանզիտ մայրուղու երկարությամբ երկկողմանի արհեստական պաշտպանական կանաչ գոտու ստեղծում 0,5կմ երկարության հատվածում;

- Հայանտառտնտեսության հողերում ծառատնկման իրականացում՝ - 50հա;

- Կոշտ կենցաղային թափոններով աղտոտված տարածքների, խախտված լանդշաֆտով հողակտորների և սանիտարական գոտիների տարածքների մաքրում, վերականգնում, կանաչապատում;

- Հաշվի առնելով քաղաքի լանդշաֆտային առանձնահատկությունները (բարձրությունների բացարձակ նիշերի տատանումը ծովի մակերևույթից 1200-1300մ), բարձրադիր հյուսիսային գոտում տնկարանային տնտեսության հիմնադրում ~2.0հա տարածքում:

Վայք քաղաքի կանաչ զանգվածների ընդլայնման հեռանկարային ցուցանիշները բերված են աղյուսակ 10.1-ում:

 

Աղյուսակ

 

Կանաչ զանգվածների ընդլայնման հեռանկարը

 

հ/հ Կանաչ զանգվածների ֆունկցիոնալ նշանակությունը Ընդհանուր կանաչ զանգված
մակերեսը,
հա
այդ թվում
նորաստեղծ հա
մ2/մարդ
1 Ընդհանուր օգտագործման 24 5 20
2 Սահմանափակ օգտագործման 147,5 51,5 122,9
3 Հատուկ նշանակության 10 9,85 8,33
  ԸՆԴԱՄԵՆԸ 181,5 66,35 151,23

 

Բնակչության ապահովվածությունը ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներով 10 հա-ով ավելի է քաղաքաշինական սահմանված նորմից:

 

Список использованной литературы

 

2. Руководство по составлению раздела "Охрана природы и улучшение окружающей среды градостроительными средствами" в проектах планировки и застройки городов, поселков и сельских населенных пунктов. М., 1982 г.

3. Рекомендации по охране окружающей среды в районной планировке. М. 1986 г.

4. Письмо центра мониторинга за N 11 от 29.05.2006г.

5. Строительная климатология. Ереван, 1996 г.

6. Предложения по разработке отраслевой классификации источников выброса вредных веществ в атмосфере. Гидрометеоиздат, 1982 г.

7. Данные 2ТП-воздух, проекты предельно-допустимых выбросов (ПДВ), данные мерии г. Вайк, министерства торговли и экономического развития, местной СЭС.

8. Сборник законодательных нормативных и методических документов для экспертизы воздухоохранных мероприятий. Л., Гидрометеоиздат, 1986 г.

9. Сборник методик по расчету выбросов в атмосферу загрязняющих веществ различными производствами. Л., Гидрометеоиздат, 1986 г.

10. СН 245-71. Санитарные нормы проектирования промышленных предприятий.

11. Методические указания по расчету выбросов вредных веществ автомобильным транспортом. М., Гидрометеоиздат, 1983 г.

12. Временная типовая методика определения экономической эффективности осуществления природоохранных мероприятий и оценки экономического ущерба, причиняемого народному хозяйству загрязнением окружающей среды.

13. Методика расчета концентраций в атмосферном воздухе вредных веществ, содержащихся в выбросах предприятий, ОНД-86. Л., Гидрометеоиздат, 1987 г.

14. Инструкция о порядке рассмотрения, согласования и экспертизы воздухоохранных мероприятий и выдачи разрешения на выброс загрязняющих веществ в атмосферу по проектным решениям (ОНД 1-84).

15. Методические рекомендации обработки данных, характеризующие состояние водных обЪектов. Минздрав РСФСР. Москва, 1983 г.

16. Методические рекомендации оценки гигиенической эффективности водоохранных мероприятий. Минздрав РСФСР. Москва, 1989 г.

17. Атлас Армянской ССР Ереван, 1961 г.

18. СНиП II-12-77. Защита от шума. М., 1987 г.

19. Методика расчета предельно-допустимых сбросов (ПДС) веществ в водные обЪекты со сточными водами. Харьков, 1990 г.

20. Управление больничними отходами. Руководство для учреждений здравоохранения. Волгоград, 2001 г.

21. Долгосрочное прогнозирование уровня и возможных отрицательных последствий загрязнения атмосферы. Гидрометеоиздат, 1984 г.

22. Градостроительные меры борьба с шумом Стройиздат 1975г.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Որպես եզրակացություն տրված է Վայք քաղաքի բոլոր ցուցանիշների, այդ թվում նաև էկոլոգիական ցուցանիշների ամփոփիչ աղյուսակը, ինչպես ներկա իրավիճակում, այնպես էլ հեռանկարում:

 

Վայք քաղաքի էկոլոգիական ցուցանիշներ

 

NN  ը/ն Ցուցանիշներ Չափման միավոր Ցուցանիշներ
Ներկա իրավիճակը Հեռանկար 2020 թ.
1 2 3 4 5
1 Տարածքը ընդամենը,
այդ թվում բնակավայրի հողեր
հա
հա
344
293,69
365
310
2

Արդյունաբերական, ընդերքի օգտագործմանը տրամադված այլ արտադրական նշանակության հողեր,
այդ  թվում՝
- չօգտագործվող հողեր
- արդյունաբերական և պահեստարանների տարածքներ

հա

հա
հա
33

-
-
30

-
-
3 Բնակչության թվաքանակը,
բնակչության խտությունը 
հազ. մարդ
հազ. մարդ կմ2
5,9
0,983
12
2
4 Գյուղատնտեսության ձեռնարկությունների թիվը - - -
5 Տրանսպորտ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային ցանցի երկարությունը՝
- ավտոմոբիլային
կմ - -
6 Բնակարանային շինարարություն,
բնակելի ֆոնդ
բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով

հազ.մ2 ընդ
մ2/մարդ
-
162,4
27,5
-
270.84
22.6
7 Ռեկրեացիոն հաստատություններ,  կոլեկտիվ այգիներ հա 19 24
8 Ինժեներային ապահովվածություն       
  Ջրօգտագործում (ընդհ),
այդ թվում՝ ստորգետնյա աղբյուրներ
արտադրական կարիքների համար 
հազ. մ3/օր 2,91
1,53
0,3
4,68
3.12
0,624
9 Կոյուղի
Ջրահեռացման ծավալը

հազ. մ3/օր

1.656

3,706
10 Էլեկտրամատակարարում
Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործումը 

մլն. ԿՎՏ ժամ տարի

10.14

16.6
11 Էներգամատակարարում       
  Բնական գազի ծախսը մլն.մ3 տարի    
12 Շրջակա միջավայրի պահպանում և բարելավում

Էկոլոգիական ցուցանիշներ

Ջուր

     
1 Հեռացվել են հոսքաջրեր, այդ թվում՝
- տնտեսակենցաղային կոյուղու ցանցով
- արտադրական կոյուղու ցանցով
- անձրևային կոյուղու ցանցով (արտ.ձեռն.տարածք)
հազ.մ3/տ
հազ.մ3/տ
հազ.մ3/տ
հազ.մ3/տ
617,88
559,9
57,98
112,5
1294,8
1138,8
156
68,75
2 Աղտոտող նյութերի տարեկան արտահոսքը,
այդ թվում
     
  Տնտեսակենցաղային-արտադրական կոյուղու կոլեկտորում տ/տարի    
  Կախյալ մասնիկներ տ/տարի 89,4 259/3,9
  Նավթամթերք տ/տարի 0,325 0,515/0,3
  Քլորիդներ տ/տարի 22,4 45,5/45,5
  Ամոնիակային ազոտ տ/տարի 10,08 20,5/0,26
  Ցինկ կգ/տարի - 10/10
  Երկաթ տ/տարի 1,17 2,4/2,4
  Սուլֆատներ տ/տարի 50 91/91
  Ճարպեր տ/տարի 5,6 13,42/1,4
  Մակերևութաակտիվ նյութեր տ/տարի 4,53 9,115/9,115
  ԹԿՊ լրիվ տ/տարի 117,08 182,9/4
  Նիկել կգ/տարի - 8/8
3 Մաքուր ջրի պայմանական ծավալները, որն անհրաժեշտ է հոսքաջրերի մինչև ՍԹԿ նոսրացումը (վնասակարության ինդեքս) կմ3/տարի 0,037 0,085/-
4 Նոսրացման միջին բազմապատիկը անգամ 60 66
5 Անձրևաջրերի արտահոսքում
- կախյալ մասնիկներ
- նավթամթերք

տ/տարի

90
0,5625

135/2,55
0,84/0,085
  - ԹԿՊ20   4,5 6,75/0,51
6 Նոսրացման միջին բազմապատիկը անգամ 16 16/2,8
7 Մաքուր ջրի պայմանական ծավալը, որն անհրաժեշտ է հոսքաջրերի մինչև ՍԹԿ նոսրացումը (վնասակարության ինդեքս)  կմ3/ տարի 0,0018 0,0027/0,0005
8 Տնտեսությանը հասցված տնտեսական վնասները մլն. դրամ տարի 21,74 40,778/0,62
9 Կապիտալ ներդրումները մլն. դրամ - ~200

 

(հայտարարում նշված են ջրապահպան միջոցառումներից հետո ցուցանիշները)

 

Աղյուսակ

 

Վայք քաղաքի էկոլոգիական ցուցանիշներ

 

NN  ը/ն Ցուցանիշներ Չափման միավոր Ցուցանիշներ
Ներկա իրավիճակը Հեռանկար 2020 թ.
1 2 3 4 5
  Օդ      
1 Ձեռնարկություններից արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը,
այդ թվում՝
տ/տարի 29,94 36,98
  Կոշտ, այդ թվում՝ տ/տարի 9,0 19,57
  Կախյալ մասնիկներ տ/տարի - -
  Մանգանի օքսիդներ տ/տարի 0,007 0,026
  Գազանման, այդ թվում՝ տ/տարի 19,56 14,05
  Ծծմբային անհիդրիդ տ/տարի 9,31 -
  Ածխածնի օքսիդ տ/տարի 8,15 11,23
  Ազոտի օքսիդներ տ/տարի 2,1 2,82
  Այլ արտանետումները տ/տարի 1,37 3,33
2 Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի  ընդհանուր քանակը, այդ թվում՝ տ/տարի 283,29 575,06
  Ածխածնի օքսիդ տ/տարի 257,1 522,0
  Ածխաջրածիններ տ/տարի 19,22 38,98
  Ազոտի օքսիդներ տ/տարի 6,97 14,08
3 Ձեռնարկություններից մթնոլորտ արտանետվող գումարային բերված արտանետումները (վնասակարության ինդեքս ԼBձեռն) կմ3/տարի 274,5 334,5
4 Գումարային բերված արտանետումը ավտոտրանսպորտից (վնասակարության ինդեքս ԼBտ) կմ3/տարի 7,15 103,6
5 ՍԹԿ-ների նորմերին հասնում ՍԹԿ միավոր    
  Կախյալ մասնիկներ (փոշի) ՍԹԿ միավոր 0,4 0,363
  Ծծմբային անհիդրիդ ՍԹԿ միավոր 0,04 -
  Ազոտի օքսիդներ ՍԹԿ միավոր 0,094 0,544
  Մանգանի օքսիդներ ՍԹԿ միավոր - -
6 Ձեռնարկությունների արտանետումներից քաղաքի օդային ավազանի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը հազ.դրամ
տարի
2112,1 6097,9
7 Նույնը ավտոտրանսպորտի արտանետումներից հազ.դրամ
տարի
1966,9 7512,2
  Հողեր և թափոններ      
1 Տարածքի կանաչապատում հա 115.2 181.5
2 Քաղաքի ընդհանուր տարածքից կանաչապատման %-ը % 33.4 49.7
3 Մեկ մարդուն ընկնող կանաչապատ տարածքը մ2/մարդ 195.2 151.2
4 Նույնը նորմայից տոկոսներով %    
5 Քաղաքի սանիտարական մաքրումը՝ թափոնների  հավաքումը  և տեղափոխումը տ/տարի 1300 2400
6 Արդյունաբերական թափոնների օգտագործումը
առաջանում են թափոններ
Ընդամենը
տ/տարի 100 160
  Խոշոր տոննայնություն տ/տարի 98 110
  Թաղման ենթակա տ/տարի - 2
  Վերամշակման ենթակա թափոններ տ/տարի 2 48
  Անթափոնության մակարդակը (վերամշակված թափոնների՝ առաջացած թափոնների հարաբերությունը) տ/տարի 0,02   0,3
  Աղմուկը բնակելի գոտում դԲԱ 45 45
  Աղմուկը փողոցում դԲԱ 63 68

 

I-10 Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի պատմամշակութային հուշարձանները

 

Գլխավոր հատակագծի պատմամշակութային հուշարձանների պահպանություն բաժնի իրավական հիմքերն են`

 

ՀՀ կառավարության 02 մայիսի 2003 թ. N609-Ն որոշումը ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին,

ՀՀ օրենքը՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին,

ՀՀ Վայք քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը,

ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

ՀՀ գործող այլ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը:

 

Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը, գրեթե առանց բացառության, հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը խթան է հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիներն առավել զարգացնելու համար:

 

Համաձայն ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժեվորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ.

Ներմուծեք նկարագրությունը_19255

հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձաններ (օրինակ` բնակատեղի 2-1 Քծա, միջնադարյան խաչքարեր):

 

● տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները, (օրինակ` պատմական գերեզմանոց 16-20-րդ դար, Պասկեվիչի կամուրջ 17-րդ դար):

 

Վայոց Ձորի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում`

 

հնագիտական քարեդարյան կայաններ, ժայռապատկերներ,

քարայր կացարաններ, մեգալիթյան կոթողներ, վիմագրական
հուշարձաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ,

Ներմուծեք նկարագրությունը_19256

ամրոցներ, դամբարանադաշտեր, պաշտամունքային և
քաղաքացիական կառույցներ, կամուրջներ և այլն.

 

● պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների, նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ:

 

● քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական

բնակավայրեր, թաղամասեր, փողոցներ, բնակելի, պալատական,

պաշտամունքային հասարակական, արտադրական կառույցներ,
ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ:

Ներմուծեք նկարագրությունը_19257

 

ՀՀ բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:

 

Համաձայն ՀՀ կառավարության 17 հունիսի 2003 թ. N 754-Ն որոշման Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի տարածքում տեղակայված հուշարձանները հետևյալներն են`

Ներմուծեք նկարագրությունը_19258

 

Ք. ՎԱՅՔ

 

1 2 3 4 5 6
N Հուշարձան
Հուշարձանախումբ
Ժամանակը Տեղը Հուշարձանն ըստ նշանա-
կության
Ծանոթություն
1. ԲՆԱԿԱՏԵՂԻ
ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
2-1 հզմ ՔԾԱ
16-20 դդ.
ք.մ.
հս-աե մասում
Հ
Տ

գործող գերեզմանոցի հին հատվածն է
2. ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ 2-1 հզմ ՔԾԱ հս մասում Հ  
3. ԽԱՉՔԱՐ 1222 թ. աե մասում Հ Վայք-Ջերմուկ ճան. ձախ կողմում. կանգնեցված գետնին, պատվիրատու՝ Շապուհ
4. ԽԱՉՔԱՐ ԱԼԱՄՀԱՏԻ 1251 թ.   Հ Վայքի ենթաշրջանի մուտքի մոտ, քաղաք մտնող ճանապարհի աջ կողմում
5. ԽԱՉՔԱՐ 1541 թ.   Հ Վայք տանող ճան. աջ կողմում, ընկած գետնին, երկատված, վերին աջ քառորդը չի պահպանվել
6. ԽԱՉՔԱՐ 16 դ.   Հ Վայքի ենթաշրջանի մուտքի մոտ, քաղաք մտնող ճանապարհի աջ կողմում, եղծված արձանագրությամբ
7. ԿԱՄՈՒՐՋ, ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՈՒՐՋԸ 17 դ. 1 կմ ամ Տ Արփա գետի վրա, վրնրգ. 1827 թ. Պասկևիչի կողմից

 

Հիմք ընդունելով «Հարավային Կովկասում մշակութային, բնական ժառանգության պահպանման և

պատմական քաղաքների պահպանման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2004 թ. սեպտեմբերի 4-ին Երևանում Եվրոխորհրդի Մշակույթի և մշակութային, բնական ժառանգության դիրեկտորատի (DGIV) մշակույթի և երիտասարդության հարցերով Հայաստանի բնապահպանության նախարարների կողմից ստորագրված «ճարտարապետական և բնական ժառանգության ռեաբիլիտացիան» քաղաքաշինության մեջ «Հայաստան գործողությունների ծրագիր» III մասը ելնելով այդ ծրագրի իրականացման անհրաժեշտությունից` Վայոց Ձորի մարզում զբոսաշրջության և ժառանգության հարստացման ռազմավարություններն առավել զարգացնելու նպատակով, առաջարկվում է`

Ներմուծեք նկարագրությունը_19259

● կազմել և սահմանված կարգով հաստատել Վայոց Ձորի մարզի հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու սահմանել դրանց պահպանության ռեժիմը

● ստեղծել պատմամշակութային ու բնապահպանական արգելանոցներ և հաստատել դրանց կանոնադրությունը

● գրանցել և վերահսկել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխությունները:

Հուշարձանները կարող են օգտագործվել գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ:

Ներմուծեք նկարագրությունը_19260

 

Ներմուծեք նկարագրությունը_19261

 

I-11 Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ

 

Բովանդակություն

 

1. Ներածություն ..................................................................................................................

2. Ընդհանուր բնութագիրը ..................................................................................................

3. Տարերային վտանգավոր երևույթները ............................................................................

4. Տեխնածին վտանգավոր երևույթները .............................................................................

5. Նախագծի հիմնական դրույթները ....................................................................................

Քաղաքի հակաճառագայթային թաքստոցները ..............................................................

Քաղաքի ապաստարանները ............................................................................................

6. Քաղաքի բնակչության պատսպարումը .............................................................................

7. Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ ...............................................

8. Ապաստարանների մակերեսների հաշվարկ .......................................................................

9. Բնակչության իրազեկումը և տեղեկացումը .....................................................................

10. Բնակչության տարահանումը ............................................................................................

11. Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը ........

12. Բնակչության պաշտպանության միջոցառումները .........................................................

13. Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների մշակման

համար օգտագործված նորմատիվային փաստաթղթերի ցանկ ....................................................

 

1. Ներածություն

 

Քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխանծին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումն ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները հաշվի առնելով պետք է ստեղծվեն ապաստարաններ, դրանք պահվեն պատրաստ վիճակում և օգտագործվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նախագծման «Гражданстрой»-ի ВСН ГО -38-82, ВСН ГО -38-83 հրահանգները» և այլ նորմատիվ փաստաթղթերը:

 

2. Ընդհանուր բնութագիրը

 

Վայք քաղաքը գտնվում է Վայոց Ձորի մարզի հարավարևելյան կողմում, Արփա գետի ափին, Երևան - Գորիս - Կապան ճանապարհի վրա, Երևանից հեռավորությունը կազմում է 135 կմ: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 1300 մետր է :

Վայքում գտնվում են «Հայգորգ», պլաստմասաների, շինանյութերի արտադրական կոմբինատներ, պանրի գործարանը, կենցաղ - սպասարկման ձեռնարկությունները:

Գործում են հանրակրթական, երաժշտական, սպորտային, դպրոցները, մշակույթի տունը, կինոթատրոնը, հիվանդանոցը, կապի հանգույցը:

 

3. Տարերային վտանգավոր երևույթները

 

Վայք քաղաքի տարածքը գտնվում է սեյսմոակտիվ բեկվածքների դինամիկ ազդեցության գոտում և բնութագրվում է զգալի սեյսմիկ ռիսկով, այսինքն այստեղ հնարավոր են 9 և ավելի բալ ուժգնության ավերիչ երկրաշարժեր:

Ըստ ՀՀ ՇՆ II-6.02-2006 (սեյսմոակտիվ շինարարական նորմեր) Վայք քաղաքը գտնվում է առավել սեյսմոակտիվ 3-րդ գոտում, որտեղ կառուցվածքների, հիմնատակերի, գրունտների հորիզոնական արագացումների հնարավոր առավելագույն մեծությունը ընդունվում է 0,4 g: Առավելագույն ցնցումների դեպքում քաղաքին կարող են սպառնալ Կեչուտ և Հերեր ջրամբարների հնարավոր վթարները: Քաղաքի տարածքի վրա ազդում են մթնոլորտային տեղումների հետևանքով մակերեսային ինտենսիվ ողողումները, , ինչպես նաև Արփա գետի հովտում սեզոնային բնույթի վարարումները, հեղեղումները, սելավային ու էրոզիոն երևույթները:

Հեղեղավտանգ, սելավավտանգ գոտու բնակիչների թիվը Վայք քաղաքում կազմում է մոտ 1500 մարդ:

 

4. Տեխնածին վտանգավոր երևույթները

 

Քաղաքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում՝

- կոմունալ և կենցաղային գազատարները,

- քաղաքի խմելու ջրագծերը, էներգամատակարարման և կոյուղագծերը,

- կամուրջները,

- Կեչուտի և Հերհերի ջրամբարները:

Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

- քաղաքի համար կառուցել կենցաղային , կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.

- ապահովել քաղաքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը՝ ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.

- բենզա-գազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմերի համաձայն.

- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.

- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.

- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը՝ բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.

- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:

 

5. Նախագծի հիմնական դրույթները

 

Քաղաքի բնակչության ներկա թվաքանակը՝ 6,0 հազար մարդ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում քաղաքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայքի տրանսպորտային ցանցի մանրամասը լուծումներ:

- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:

- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:

 

Վայք քաղաքի հակաճառագայթային թաքստոցները

 

Աղյուսակ 1

Հ/Հ Տեղակայման վայրը Կարգը Մարդկանց թիվը Տեխնիկական վիճակը Ծանո-
թություն
1 «Կենցաղ» ՍՊԸ Ջերմուկի խճուղի 1 I 300 անբավարար  
2 «Արմենտել» կապի հանգույց I 60 անբավարար
3 «Շրջկոոպ» Շահումյանի 10 I 50 անբավարար
4 Ջերմուկի խճուղի 36, բնակելի շենք I 650 անբավարար
5 Շահումյանի 95, բնակելի շենք I 650 անբավարար

 

Վայք քաղաքի ապաստարանները

 

Աղյուսակ 2

Հ/Հ Տեղակայման վայրը Կարգը Մարդկանց թիվը Տեխնիկական վիճակը Ծանո-
թություն
1 Կազմակերպությունների շենքերի նկուղներ I 3500 անբավարար  
2 Բնակելի շենքերի նկուղներ I 2300 անբավարար
3 Սեփական բնակելի ֆոնդի նկուղներ I 1800 բավարար

 

6. Քաղաքի բնակչության պատսպարումը

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`

- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.

- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.

- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.

- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:

Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:

 

7. Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

Աղյուսակ 3

N Բնակչության խմբեր Ներկա ժամանակահատվածում Հաշվարկային ժամկետում
Թվաքանակը
(հազ. մարդ)
Ենթակա են պատսպարման
(հազ. մարդ)
Թվաքանակը
(հազ. մարդ)
Ենթակա են
պատսպարման
(հազ. մարդ)
1 2 3 4 5 6
1. Աշխատավայրում գտնվող բնակիչներ 1,8 1,50 3,5 2,90
2. Տանը գտնվող չաշխատող բնակիչներ 0,9 0,82 1,7 1,55
3. Ուսման վայրում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ 1,1 1,03 2,0 1,87
4. Տնային պայմաններում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ 2,2 2,16 4,8 4,73
Ընդամենը 6,0 5,51 12,0 11,05

 

8. Ապաստարանների մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի

 

Աղյուսակ 4

N Բնակչության խմբեր Ներկա ժամանակահատվածում Հաշվարկային ժամկետում
Բնակչության թվաքանակը Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 Բնակչության թվաքանակը Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2
1 2 3 4 5 6
1. Նախադպրոցական տարիքի երեխաներ` իրենց խնամակալների հետ 1500 1800 3000 3600
2. Քաղաքի մնացած բնակչությունը 4500 3375 9000 6750
Ընդամենը 6000 5175 12000 10350

 

Ծանոթագրություն` անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:

 

9. Բնակչության իրազեկումը և տեղեկացումը

 

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Ուշադրության բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով փրկարարական պետական մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:

Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցները սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:

Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները՝ իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:

 

10. Բնակչության տարահանումը

 

Քաղաքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:

Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումն անվտանգ վայրեր:

Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:

Տեխնածին աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:

Ներկայումս Վայք քաղաքի բնակչության տարահանման պլանը մշակման ընթացքի մեջ է և վերջնական որոշված չեն տարահանման ուղիներն ու բնակավայրերը, որոնք քաղաքից պետք է ունենան առնվազն 20 կմ հեռավորություն: Հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն տարահանման հետևյալ ձևերն ու միջոցները`

- քաղաքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.

- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

 

11. Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը

 

Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունից:

Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:

Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է Վայոց Ձորի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:

 

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ` ըստ տարիքային խմբերի

 

Աղյուսակ 4

Հ/Հ Բնակչության թվաքանակը` ըստ տարիքային խմբերի Ընդամենը (մարդ) Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ) և մակնիշը
Քանակը գումարած 10% պահուստ Մակնիշը
1. 0-2 տարեկան 200 220 Մ.Հ
2. 3-14 տարեկան 1180 1298 թկ-5
թկ-7
(մանկական)
3. 15-18 տարեկան և ավելի 4620 5082 թկ-5, թկ-7
  Ընդամենը 6000 6600  

 

Ծանոթագրություն`

Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման` իրականացվում է երկրորդ հերթին: Բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

 

12. Բնակչության պաշտպանության միջոցառումները

Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են՝

 

1. Ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպումը.

2. Բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին՝ գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.

3. Հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.

4. Նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.

5. Տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.

6. Տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:

 

13. Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների մշակման համար օգտագործված նորմատիվային փաստաթղթերի ցանկ

 

- Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, 02.12.1998 թ.

- Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, 05.03.2002 թ.

- ՀՀ կառավարության 13.12.1999 թ. «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշում.

- ՀՀ կառավարության 28.09.2000 թ. «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» թիվ 592 որոշում.

- ՀՀ կառավարության 25.10.2000 թ. «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշում.

- ՀՀ կառավարության 16.10.2003 թ. «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշում.

- СНиП II-II-77 Нормы проектирования Защитные сооружения гражданской обороны.

- Руководство по составлению раздела инженерно-технических мероприятий гражданской обороны в проектах генеральных планов городов, проектах планировки и застройки городов и населенных пунктов, 1985г.

- ВСН ГО 38-82, ВСН ГО 38-83 Гражданстрой.

 

I-12 Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն

 

Վայք քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 1200-1300 մ բարձրության վրա, սեյսմիկ գոտին - 9 բալ և ավելի:

Տարվա օդի միջին նվազագույն ջերմաստիճանը -300C

Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը 220C

Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 400C

Վայքի համար գլխավոր հատակագծեր և մանրամասն հատակագծման նախագծեր կատարվել են 1984-1990 թթ. «Հայպետնախագիծ» և «Հայինժնախագիծ» ինստիտուտների կողմից, իսկ վերջին նախագիծը կատարվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից 1991 թվականին:

Գլխավոր հատակագծի նախագծման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել գործառական զոնավորման ճշտում կատարել` արտադրական պահեստային և կոմունալ տնտեսության տեղափոխում այլ տարածքներ: Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ավելի ակտիվ լանդշաֆտային դոմինանտների ներմուծում բնակավայրի ճարտարապետական կոմպոզիցիայի մեջ:

Վայքի տարածքը ամբողջությամբ վերցրած հիմնականում գծային ուղղվածություն ունի` ձգված Արփա գետի հոսանքի ուղղությամբ: Այն, հիմնականում գտնվելով Երևան-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոմայրուղու վրա, տարածվել է նրա և Արփա գետի միջակա տարածքում, ինչպես ասել ենք զբաղեցնում է այսօր մոտ 300 հա: Քաղաքաշինական առումով բնակավայրը, գտնվելով անմիջականորեն Արփա գետի ափամերձ մասում, հարկ էր ունենար համապատասխան քաղաքաշինական վերաբերմունք: Բայց այդպիսի վերաբերմունք արդեն կա, ստեղծված է հենց այն մասում, որտեղ ափամերձ մասում գետի հունի նիշերը համեմատաբար ավելի ընկալման ենթակա են, իսկ Արփա գետի հոսանքի ներքին մասում, այնտեղ, որտեղ կա պայմանական «Պասկևիչի կամուրջ»-ը, գետը հոսում է խորը կիրճով` գլորվելով երկու հակադիր ափերի միջով, իսկ աջ ափի անմիջական եզրով անցնում է առկա ավտոմայրուղին, ուստի ափամերձ մասի նկատմամբ որևէ քաղաքաշինական վերաբերմունք ունենալու, պատմականորեն ստեղծված իրավիճակի և բնական տեղանքի պայմաններից ելնելով, օգտագործման հնարավորությունը խիստ նվազել է: Այս նախագծով Վայքի հետագա զարգացման համար նախատեսված տարածքը հիմնականում բաժանված է չորս գոտիների՝ բնակելի 180 հա, կոմունալ-պահեստային 15.0 հա, արդյունաբերական 60.0 հա և կանաչապատման 50.0 հա:

Բնակելի թաղամասերը բաժանվելով հիմնականում 5 թաղամասերի, որոնցից հյուսիսային և արևմտյան թաղամասերը նախատեսված են որպես առաջնային՝ մինչև 2000 թվականը, իսկ հյուսիսարևմտյան և հարավարևելյան թաղամասերը որպես հեռանկարային, մինչև 2010 թվականը, մինչև հաշվարկային ժամկետների ավարտը, երբ բնակչությունը կհասնի 15 հազար բնակչի սահմանագծին:

Հյուսիսային և հարավային թաղամասերի մանրամասն հատակագծման նախագծերը մշակվել են «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Այս նախագծերի հիման վրա տեղում արդեն կատարվել են որոշակի կառուցապատում, հիմնականում անհատական բնակարանաշինության բնագավառում:

Վայքի կառուցապատման ենթակա թաղամասերը գտնվում են հիմնականում Արփա գետի աջափնյա տարածքում` գետի և բնակավայրը սահմանաբաժանող սարալանջի միջև: Միակ թաղամասը, որը գտնվում է գետի ձախափնյակում, դա հարավային բնակելի թաղամասն է, որը, քաղաքաշինական առումով, իրենից ներկայացնում է մեկուսացված թաղամաս:

Երկու թաղամասերում էլ հիմնականում նախատեսված են 1-2 հարկանի անհատական և մինչև 4 հարկանի, մեկ սեկցիանոց, 16 բնակարանով բնակելի տներ: Երկու թաղամասերում էլ նախատեսված է կառուցել 840 տեղանոց միջնակարգ դպրոց: Գոյություն ունի մեկ մանկապարտեզ 320 տեղանոց, նախատեսված է կառուցել ևս մեկը` 140 տեղանոց, նախատեսված է կառուցել ակումբ` 300 տեղով, պոլիկլինիկա` 15 հաճախումով, կապի բաժանմունք, դրամարկղ, փոստ, կենցաղ սպասարկման համալիր և այլ անհրաժեշտ սպասարկման ձեռնարկություններ:

Հարավային թաղամասում տեղանքի բարդության հետևանքով և ընդհանուր թաղամասի մասնատվածության պատճառով նախատեսված են մսուր-մանկապարտեզներ երեք հատ 45 տեղով, հանրակրթական` 216 տեղով դպրոց, ակումբ` 300 տեղով, պոլիկլինիկա` 46 հաճախումով, դեղատուն, կենցաղ սպասարկման համալիր` 5 բանվորական տեղով, առևտրի փոքրիկ կենտրոն, շուկա, բաղնիք և այլ հաշվարկային պահանջմունքային սպասարկման ձեռնարկություններ:

Նախագծում, Քաղաքաշինական նկատառումներից ելնելով, Ձախափնյա թաղամասը հիմնական քաղաքի հետ կապվում է հարմարավետ կամուրջով, որի հիմքերը գցած են:

Արևմտյան, հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան թաղամասերը, որոնք գտնվում են անմիջականորեն Արին համայնքի տարածքում, պետք է իրականացվեր երկու համայնքների փոխհամաձայնությամբ և հատկացվեր Վայքին:

Հարավային թաղամասը, որը զբաղեցնում է գրեթե 50 հա տարածք պետք է իրականացվեր Ազատեկի համայնքի հաշվին:

Այս երեք բնակելի տարածքների ստեղծումով համայնքի տարածքն ավելանում է ընդհանուր առմամբ 250 հա մակերեսով, իսկ հեռավորությունը հասնում է մինչև 4-5կմ, այդ իսկ առումով անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր բնակելի թաղամասում ստեղծել հասարակական-սպասարկման առաջին անհրաժեշտության ձեռնարկությունների ցանց:

Հետագա տարիների գործընթացները թույլ չեն տվել իրականացնել Վայքի գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման լուծումները: Արևմտյան, հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան թաղամասերի տարածքները մնացել են Արին համայնքի սահմաններում, իսկ հարավային թաղամասի 70%-ը գտնվում է Ազատեկ համայնքի տարածքի մեջ: Չի իրականացվել նաև հարավային թաղամասը քաղաքի հետ կապող կամուրջը: Չի իրականացել ընդհանրապես Վայքը շրջանցող Մայրուղին, որի մի մասը պետք է անցներ թունելների միջոցով, իսկ հյուսիսային թաղամասում, բացի մի քանի սեփական տների կառուցումից, ոչինչ չի իրականացվել:

 

I-13 Նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտության քաղաքաշինական դրույթները

 

Վայքը կարող է դառնալ տարածքային, մշակութային և զբոսաշրջության ենթակենտրոն, քանի որ նա բոլոր կողմերից շրջապատված է ճարտարապետական և մշակութային հուշարձաններով, ինչպես նաև իր տարածքի մեջ կան բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ` սկսած Պասկևիչի կամուրջից, հնադարյան դամբարաններից, վերջացրած նոր ժամանակների հուշարձաններով:

Հասարակական կենտրոնի համար առաջարկվում է՝ ժամանակակից պահանջները, քաղաքաշինական ու ճարտարապետական լուծումները հաշվի առնող, նոր տարբերակ: Նոր զարգացող տարածքներում նախատեսվում են՝ հասարակական սպասարկումով և կուլտուր-լուսավորչական օբյեկտներով, ենթակենտրոններ:

Վերջին տարիներին քաղաքաշինական իրավիճակի արագ փոփոխությունն ամբողջ հանրապետության տարածքում, այդ թվում և Վայքում, առավել կարևորվում է նոր գլխավոր հատակագծերի ստեղծման անհրաժեշտությամբ: Հողերի սեփականացումը, նոր առևտրային հարաբերությունները, գինեգործության և տուրիզմի առկա զարգացումը գլխավոր հատակագծերի հեղինակներին առաջարկեցին նոր քաղաքաշինական խնդիրներ, որտեղ կարևոր նշանակություն է ստանում առաջիկա 15 տարիներին քաղաքաշինական հնարավոր զարգացումների ճիշտ կանխատեսումները:

Հասկանալով, որ քաղաքային միջավայրը ձևավորվում է վերջ ի վերջո անընդհատ փոփոխվող իրավիճակում և կառուցապատումների գործունեության արդյունքն է, ուստի ներկայացնում ենք մի շարք հիմնահարցեր, որոնք, հույսով ենք, որ կընդունվեն որպես գլխավոր հատակագծի առանցքային խնդիրներ և չեն ենթարկվի չհիմնավորված փոփոխությունների: Հեղինակներն ընդարձակ աշխատանքային միջավայր և մտածելու ազատություն են ընձեռնում նախագծողներին կառուցապատման ժամանակ, սակայն սահմանափակել են շինությունների հարկայնությունը, իրենց տեսակետներն են ներկայացրել փողոցների ձևավորման հարցում:

Ժամանակակից քաղաքի կառուցապատողների առաջ կա երկու խնդիր, որոնց մեջ անհրաժեշտ է ընտրություն կատարել.

1. Քաղաքի կենտրոնում, որտեղ հողի և կառուցապատվող տարածքների արժեքն էապես բարձրանում է, հնարավոր է կարճաժամկետ կառուցապատում իրականացնել` արդյունքում ակնկալելով մեծ եկամուտներ, թողնելով հաջորդ սերունդներին այդ միջավայրը ձևավորելու բարդ խնդիրները:

2. Ձևավորել քաղաքային հետաքրքիր բարձրարվեստ միջավայր, որի տնտեսական էֆֆեկտիվությունը կստեղծվի ժամանակի ընթացքում` տուրիզմի զարգացմանը զուգահեռ, համազոր և մտածված քայլերով:

Ներկայացվող գլխավոր հատակագծում ընդգրկված է երկրորդ տարբերակը:

Գլխավոր հատակագծի նախագծման սկզբունքները`

1. Նախագծել քաղաքի զարգացումները, հեռանկարը և ցուցադրել այն` տալով յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընտրելու իր դերն ու տեղը այդ հատակագծում:

2. Ապահովել շրջակա միջավայրի պահպանման բոլոր մեխանիզմները, որպես քաղաքի զարգացման կարևորագոյն օղակ:

3. Պահպանել արդի ճարտարապետական արժեքները:

4. Քաղաքին ապահովել ժամանակի և տարածության մեջ նոր քաղաքաշինական արժեքների ներմուծման հնարավորություններով (տրանսպորտի նոր տեսակներ և այլն):

5. Վայքը նախագծել, որպես մարզային ենթակենտրոն, որտեղ Վայոց Ձորի պատմական և ներկա քաղաքաշինական հաջողությունները կներկայացվեն առավել համախմբված` կրելով նախորդների քաղաքաշինական կուլտուրան և կառուցելով նորը:

 

Գ լ ու խ II

 

Վայք համայնքի հեռանկարային զարգացումը

 

II-1. Հեռանկարային գարգացման հայեցակարգ

 

Վայք քաղաքի, ինչպես և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների, տարածքային և տնտեսական զարգացման հիմնախնդիրները քաղաքաշինական գործունեության ներկա փուլի աոավել սուր և բարդ տարրերից են:

Հետևապես հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի գրաված դիրքին և դերին ՀՀ տարաբնակեցման համակարգում, բնակչության աճի դինամիկային, տարածքային ոեսուրսների օգտագործման արդյունավետությանը, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման կապերին՝ ներառելով տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող ենթակառուցվածքների զարգացման ներուժի հնարավորությունները:

Վայք քաղաքը գտնվելով միջպետական նշանակության Երևան - Գորիս (Մ-2) մայրուղու վրա, իր ազդեցության ասպարեզում՝ ընդգրկելով հարուստ ռեկրեացիոն պաշարներ և հանդես գալով որպես Վայոց Ձորի քաղաք, կարող է վերաճել ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ ենթակենտրոնի:

Բնակչության հեռանկարային աճի նախորդ փուլի կանխատեսումային մեթոդների («աշխատանքային հաշվեկշիռ», «նպատակային» և այլն) կիրառման անհնարինությունը արդեն ապացուցված է, այդ պատճառով բնակչության հեռանկարային աճը որոշված է ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների` ելնելով հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից (քաղաքապատկան տարածքի ժողովրդագրական տարողունակության որոշման մեթոդով):

Ըստ այդ հաշվարկների, քաղաքում կարող է բնակվել առավելագույնը 12,0հազ. մարդ` չխախտելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը, ընդ որում աճի տեմպերի համար ժամկետներ չեն կանխատեսվում, քանի որ այն կախված է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից` բնակչությանն աշխատատեղերով ապահովելու մակարդակից: Աշխատատեղերի մեծ քանակ կարելի է ակնկալել բնական պաշարների, ռեկրեացիոն, գյուղատնտեսական, տարածքային հնարավորությունների ներուժի նպատակահարմար օգտագործումից և ներդրումային ճկուն քաղաքականությունից:

Ամփոփելով վերը նշվածը` կարող ենք նշել, որ համայնքի հեռանկարային տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են`

Ադյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի ձևավորումը

Զբոսաշրջության, Վայքի պատմամշակութային հուշարձանների պահպանում և զարգացում:

Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորում է տեղական իշխանությունների, գործարարության համատեղ գործունեությունը:

 

II-1.1. Արդյունաբերության « բազային » կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները

 

Բոլորս քաջատեղյակ ենք, որ նախկին սոցիալ-տնտեսական փուլի պլանային օրենքներով գործող արդյունաբերական համալիրը (սննդի, թեթև, տեղական արդյունաբերություն) փլուզվել է: Ներկայումս արդյունաբերական ոլորտի բոլոր օբյեկտները սեփականաշնորհվել են և մեծ մասամբ չեն գործում:

Սույն նախագծով տնտեսական զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ պաշարների, հանրապետության արդի տնտեսական, քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունից, որոնցից կարևորագույներն են.

Տարածաշրջանային և մարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:

Արդյունաբերական օբյեկտներում նախատեսվում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:

Համայնքի, տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության զարգացումը:

Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը՝ ներդրումների համար տրամադրվող միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով կարող են յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարական մշակումները: Այդ օբյեկտներն ավելի ճկուն են, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:

Արտադրական օբյեկտների տեղադրումը՝ նոր տեխնոլոգիաներով (հիմնականում գյուղատնտեսական մթերքների մշակման):

Աշխատունակ բնակչության ներուժի օգտագործումը:

Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում՝ բնակչությանը, հիմնականում ներդրողներին, իրազեկելու նպատակով:

Վայքի տարածաշրջանի հանքահումքային ներուժը մեծ է: Այստեղ կան կրաքարի, գաբրոի, գարրո-սիենիտների մեծ պաշարներ, ինչպես նաև Ազատեկի, Արինի ոսկու և բազմամետաղային հանքավայրերի շերտի մի մասը, որն անցնում է Վայքի տարածքով: Այդ հանքավայրի պաշարները կբավարարեն 20 տարի ժամկետով և նախատեսվում է շահագործել ստորերկրյա ձևով (360-460մ խորությամբ):

Ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի», որոշված են բոլոր մարզերի հանքահումքային ներուժերը: Վայոց Ձորի մարզի հանքահումքային պաշարների մետաղական (ոսկի-բազմամետաղ) ու ոչ մետաղային հանքավայրերի ուսումնասիրության բավականին բարձր մակարդակը՝ նախադրյալներ է ստեղծում ապրանքափոխանակության (գյուղատնտեսական, շինարարական, բուժական) միջմարզային կոոպերացիայի կազմավորման համար:

Այդ տեսակետից սկզբունքային նշանակություն ունի Գեղարքունիքի մարզի հարավարևելյան շրջանի սերտ հարաճումը մի կողմից՝ Վայոց Ձորի (Մարտունի-Եղեգնաձոր մայրուղիով), մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հետ` Վարդենիս-Մարտակերտ նախատեսվող ավտոմայրուղու միջոցով:

Ներկայումս աստիճանաբար վերականգնվում է Վայքի արտադրական ձեռնարկությունների հզորությունները՝ հինականում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունները, քարերի վերամշակման և շին. նյութերի արտադրական ձեռնարկությունները:

Իսկ արդյունաբերությունը, որը Վայքում ներկայացնում է «Հայէլեկտրամեքենա», «Բոլիտ» և «Նեյրոն» գործարանների տեսքով, ներկա դրությամբ չի աշխատում, իսկ վերազինումից հետո հնարավոր է նրանց թողարկումը:

 

II-1.2. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

 

Վայք քաղաքային համայնքի տնտեսական զարգացման ճյուղերից մեկը կարող է դառնալ ռեկրեացիոն ոլորտը:

Ռեկրեացիոն ենթագոտիների քաղաքաշինական զարգացման գերադասելի ռեժիմը նախատեսում է ռեկրեացիայի տարբեր ձևերի առաջնահերթ զարգացում` թույլ յուրացված գոտում նոր հենակետային բնակավայրերի ստեղծումով, փոքր բնակավայրերի խոշորացումով:

Հաշվի առնելով ռեկրեացիոն ենթագոտիների տարածքային բաշխվածությունը, Վայք քաղաքի դիրքն ու դերը տարաբնակեցման համակարգում և այդ դերի մեծացման ներուժը, կարելի է ակնկալել, որ այն կարող է ներաճել տարածաշրջանի ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ կենտրոնի:

Ռեկրեացիայի կազմակերպումը կնպաստի`

Նոր տիպի առողջարանների ստեղծմանը:

Տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների (հիմնականում սպասարկման) օբյեկտների կազմակերպմանը:

Նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կրթական մակարդակի բարձրացմանը:

Բժշկական սպասարկման կատարելագործմանը:

Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներկայացմանը:

Տարածաշրջանում տարաբնակեցման նոր ձևերի (էկսպեդիցիոն բնակավայրերի) ձևավորմանը, փոքր գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

 

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

 

Վայք քաղաքի բնակչությունն՝ ըստ ՀՀ 2001թ-ի մարդահամարի տվյալների, կազմում է 6024 մարդ (մշտական բնակչություն) և 5458 մարդ (առկա բնակչություն): Ըստ տեխնիկական առաջադրանքի այն կազմում է 5900 մարդ և ըստ տեղական ինքնակառավարման մարմինների` 5658 մարդ:

Հեռանկարային բնակչությունը հաշվարկված է 12.0հազ. մարդ (տարածքի ժողովրդագրական տարողունակության հաշվարկի մեթոդով): Բնակչության աճի համար ժամկետներ չեն նախատեսվում, այն կախված է հիմնականում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:

 

Քաղաքի բնակելի ֆոնդի առ 01.01.2005 թ. ցուցանիշները

 

համայնք զբաղեց. տարածք (հա) 1-2 հարկանի հողամասերով տներ 2-5 հարկանի բազմաբն. շենքեր ընդամենը
տների քանակը զբաղեց. տարածք (հա) բնակչ. (մարդ) բնակչ. ֆոնդ (մ2) շենքերի քանակը զբաղեց. տարածք (հա) բնակչ. (մարդ) բնակչ. ֆոնդ (մ2) զբաղեց. տարածք (հա) բնակչ. (մարդ) բնակ. ֆոնդ (մ2)
Վայք 344.0 384 46.1 2180 80640 32.0 13.5 3720 81750 59.6 5900 162391

* Բնակչությունն ըստ շենքերի տարողունակության

 

Մեկ բնակչի ապահովվածությունը բնակելի ֆոնդով կազմում է 25.0մ2: Այս բավականին բարձր ցուցանիշը արտագնացության հետևանք է:

Քաղաքի սահմանում առկա են պահուստային տարածքներ (բաժանված տնամերձ հողամասերով), որոնք ընդգրկված են բնակելի գոտում և պահանջարկի դեպքում կարող են կառուցապատվել: Ընտրված է նաև հեռու հեռանկարի համար (բնակչության լրիվ ժողովրդագրական տարողունակության ապահովման դեպքում) պահուստային հողատարածք տնամերձերով կառուցապատելու համար:

 

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

 

Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական ոլորտի օբյեկտների նպատակաուղղված զարգացումը տարվել է հիմնականում բուժական և կրթական շենքերի ցանցի վերականգնման ուղղությամբ: Կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է, փոքր բացառությամբ, շուկայական տնտեսության պայմաններին համապատասխան:

Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման գոտիներն արտահայտված են գոտիավորման նախագծում:

 

II-4.Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

 

Քաղաքի հատակագծային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են հանդիսանում.

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված քաղաքի տարածքային աճի սահմանափակման սկզբունքները:

- Սեյսմիկ վտանգի պայմաններում քաղաքի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու ռելիեֆային և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտություններ, ներքին պահուստային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, շրջանցիկ ճանապարհների նախատեսում):

- Հին և նոր թաղամասերի հատակագծային օրգանական կապերի ապահովումը` ընդգրկելով քաղաքի գործառական տարածքում ռեկրեացիայի զարգացման համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:

- Քաղաքի սահմանների հստակեցում հարևան համայնքների հողային շահերի առավելագույն պահպանումով:

 

II-4.2. Հատակագծային կառուցվածք

 

Վայք քաղաքի պատմականորեն ձևավորված հատակագծային կառուցվածքը պայմանավորված է տարածքի բացարձակ նիշերի սահմանափակումներով (ծովի մակարդակից գտնվում է 1300մ բարձրության վրա, իսկ հեռանկարային զարգացման բացարձակ նիշերը տատանվում են 1350-1450մ): Փողոցային ցանցը կազմավորված է Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին միջպետական նշանակության մայրուղու աջ և ձախ կողմերում:

Քաղաքը գտնվում է հիմնականում Արփա գետի աջ ափին, նրա միջին հոսանքում:

Մակերևույթն անհարթ է, թեքությունները դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք:

Քաղաքը ձգվում է դեպի հյուսիս, հյուսիս-արևելք, հյուսիս-արևմուտք, հեղեղատարներն ու ձորակները:

Փողոցների ցանցը ըստ ռելիեֆի ձգվում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք:

Հիմնական փողոցները ձգվում են քաղաքի միջով անցնող մայրուղուն զուգահեռ, որոնք մերթընդմերթ հատվում են ուղղահայաց փողոցներով:

Մայրուղուն զուգահեռ փողոցները 4 հատ են, իսկ մնացած փողոցները, ելնելով տեղանքի բարդությունից, քանի որ տեղանքը բլրաշատ է և մեծ թեքություններով, անկանոն են դասավորված՝ տեղի ռելիեֆին բնորոշ ոլորապտույտ ցանցով: Ոչ կանոնավոր ներքին փողոցային ցանցի ձևավորման պատճառ է հանդիսացել նաև սոցիալ տնտեսական տարբեր փուլերով տնամերձ հողամասերի տարբեր չափաբաժիններով և առանձնատներով կառուցապատումը:

Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական օբյեկտները տեղադրված են քաղաքի տարբեր մասերում՝ հյուսիսարևմտյան մասում գյուղ մթերքների վերամշակման արտադրություն է, կենտրոնում՝ գյուղ մթերքների վերամշակման, մեքենաշինական և արդյունաբերական այլ ձեռնարկություններ են, իսկ հյուսիսարևելյան մասում շին. նյութերի, քարի վերամշակման արտադրությունն է:

Վայք համայնքի տարածքը նպատակահարմար չէ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, այդ պատճառով էլ գյուղտնտեսության զարգացում չի նախատեսվել, բայց քաղաքում կառուցվել են գյուղմթերքների վերամշակման գործարաններ, քանի որ Վայքը հանդիսանում էր շրջկենտրոն:

Քաղաքի տարերայնորեն զարգացման արդյունքում, գերեզմանոցը գրեթե կազմում է կառուցապատված տարածքի շարունակություն, որը չի բավարարում սանիտարահիգենիկ պահանջներին: Նախագծով նախատեսվում է նոր գերեզմանոցի տարածք ընտրել քարի վերամշակման արտադրամասից 500մ հյուսիս ընկած տարածքը, որը կազմում է մոտ 7 հա:

Նախկին գլխավոր հատակագծով նախատեսված հյուսիսային և հարավային թաղամասերի զարգացումն իրենց ենթակենտրոններով չի իրականացվել, անավարտ են մնացել հասարակական սպասարկման կառուցվածքներ, բազմաբնակարան շենքեր, ինչպես նաև Արփա գետի վրա քաղաքը հարավային թաղամասին կապող կամուրջը, որի հիմքերը սկսված են:

Սույն նախագծով առավելագույնս կանոնավորվել է քաղաքի հատակագծային կառուցվածքը՝ Ջերմուկի խճուղու, առաջարկվող նոր փողոցների և հրապարակների ձևավորմամբ, բոլոր թաղամասերի ապահովմամբ հասարակական օբյեկտներով, հասարակական կանաչի ապահովմամբ, ներքին պահուստային տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ:

Առաջարկվում է հետևյալ հատակագծային կառուցվածքը.

կանոնակարգված և լրացված փողոցային ցանց, դրանց հանգույցներում (հրապարակներ) հասարակական գործառույթների կենտրոնացմամբ, հանգույցներից սկսվող առանցքների երկարությամբ հասարակական սպասարկման օբյեկտների ձևավորմամբ՝ սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը, պուրակային գոտու ձևավորում՝ ռեկրեացիոն տեղամասի կազմակերպումով:

Քաղաքի կենտրոնում` Ջերմուկի խճուղուն ուղղահայաց, ձևավորվել է մի առանցք, որի շուրջը նախատեսվում է կառուցել նոր հասարակական, վարչական կենտրոնը՝ ուղիղ հետիոտնի առանցքով բացվելով դեպի Արփա գետը:

Վարչահասարակական կենտրոնի դիմաց այգին զարգանում և ձգվում է դեպի Արփա գետը՝ իր մեջ ներառելով ջրային մակերեսներ, բացօթյա սրճարաններ, ինչպես նաև կանաչ զանգված:

Վայքի կենտրոնական մասով դեպի Արին համայնքի տանող ճանապարհը բեռնաթափելու համար քաղաքի հյուսիս արևմտյան կողմից` Մալիշկա տանող ճանապարհի մոտից, նախատեսվում է շրջանցող ճանապարհ՝ քաղաքի հյուսիսային թաղամասի վերևով: Գլխավոր հատակագծում մեծ ուշադրություն է դարձվում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և նրանց օգտագործման հեռանկարին:

Նոր թաղամասերի ձևավորվող փողոցային ցանցը հնարավորինս համապատասխանեցվել է տարածքի ռելիեֆին: Թաղամասերում նախատեսվել են հասարակական և կենցաղ սպասարկման կենտրոններ: Հյուսիսային թաղամասում կառուցապատումը նախատեսված է և´ անհատական տներով և´ բազմաբնակարան շենքերով: Ջերմուկի խճուղին տրանզիտ երթևեկությունից բեռնաթափելու համար քաղաքի կենտրոնում գտնվող կիսակառույց բազմաբնակարանի մոտով մայրուղին թեքվում է դեպի աջ և Արփա գետի ամենանեղ և բարձր հատվածում, որտեղ գտնվում է հայտնի «Պասկևիչի» կամուրջը, որը շրջանցելով աջից՝ գետի աջ ափը կապում է ձախի հետ:

Այնուհետև գետի ձախափնյա զառիթափ լանջով շարունակվում է մինչև Ազատեկի ջրհան կայանի տարածքը, ապա լանջի եզրով անցնելով` նորից միանում է քաղաքի արևելյան ծայրին` միջպետական ճանապարհին: Հաշվի առնելով տարածքի համալիր գնահատման սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի նյութերը` քաղաքի որոշ հատվածներ, որտեղ հողամասեր են բաժանվել հետագայում անհատական տներ կառուցելու նպատակով, բարձր միկրոսեյսեմիկ առաջացումներ ունենալու պատճառով բնակելի տների կառուցում չի նախատեսվում: Քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերը ունեն ցածր սեյսմակայունություն: Հեռանկարում նախատեսվում է նրանց աստիճանական վերափոխումը նոր առավելագույնս 3 հարկանի բազմաբնակարան սեյսմակայուն շենքերի:

Արտադրական տարածքները հիմնականում պահպանվում են, առանձնացվում է նաև պահուստային արտադրական տարածք` քաղաքի հյուսիս արևմտյան մասում՝ քամիների գերակշռող ուղղությունների հաշվառումով:

Արդյունաբերական օբյեկտների վերագործարկման կամ նորերի կառուցման պարտադիր պայման է հանդիսանում նոր, առաջավոր տեխոնոլոգիաներով արտադրության տեղադրումը՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը:

 

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումները, կառուցապատման անհրաժեշտությունը` քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ «բազային» տիպերի.

բնակելի

արտադրական

լանդշաֆտային-ռեկրեացիոն

բուֆերային

պահուստային

Բնակելի տարածքները նախատեսված են բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղեկացման համար: Բնակելի տարածքը բաժանվում է համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման խառը գոտիների, հանրակրթական, բուհական, գործարարական-վարչակառավարման, տրանսպորտային ենթակառուցվածքների, սպորտային, մեմորիալ, հատուկ նշանակության:

- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են 800-1000մ2 տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատումների համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող (քաղաքի հիմնական մասը) և տնամերձերով կառուցապատելու համար նախատեսված նոր տարածքների հետագա զարգացման և կանոնավորման համար: Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:

- Միջին խտության բնակելի գոտիները նախատեսված են բազմաբնակարան և առանձնատներով խառը կառուցապատված տարածքների համար, որոնք հիմնականում ընդգրկվում են հասարակական կենտրոնի շրջակայքը: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 200 մարդ/հա:

- Բարձր խտության բնակելի գոտիները նախատեսված են, որպես կանոն 3-5 հարկանի տներով կառուցապատման համար՝ կանոնակարգելով դեպի նորակառույց եկեղեցական համալիր տանող գլխավոր պողոտան (Ջերմուկի խճուղի) ավտոկայանին հարող սեղանաձև տարածքը, ինչպես նաև հյուսիսային թաղամասի նոր ենթակենտրոնի և դպրոցի հարևանությամբ ընկած տարածքները: Լրացվում է նաև Ջերմուկի խճուղու վրա գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքերը:

- Համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման խառը գոտիները նախատեսված են ինչպես համաքաղաքային նշանակության գործառույթների, այնպես էլ նոր բնակելի կառուցապատման առաջնային տեղակայման համար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց: Ընդ որում բնակելի շենքերի առաջին հարկերը կարող են տրամադրվել հասարակական ոլորտին:

- Վարչակառավարման-գործարարական գոտիները նախատեսված են հիմնականում վարչական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը կենտրոնացնելու համար:

- Տրանսպորտային ենթակառուցվածքների գոտիներն ընդգրկում են բեռնատար և ուղևորատար ավտոտրանսպորտի ենթակառուցվածքները: Գոտու ռեժիմը նախատեսվում է սանիտարական պահպանման գոտիների կանաչապատումը՝ աղմուկի ազդեցությունը և օդի աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

- Սպորտային գոտիներն ընդգրկում են խոշոր սպորտային համալիրները և դրանց ենթակառուցվածքները:

- Մեմորիալ գոտիները նախատեսված են քաղաքի տարածքում պահպանված, կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցների և դրանց պահպանման գոտիների քաղաքաշինական կարգավորման համար:

Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ճարտարագիտական ենթակառուցվածքների կատարելագործում:

Արտադրական տարածքները նախատեսված են արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արտադրական օբյեկտների մեծ մասը պահպանվում է, մյուս մասը տեղափոխվում և համապատասխանեցվում ժամանակակից պահանջներին: Գոտու ռեժիմը նախատեսում է շրջակա միջավայրին նվազագույնս վնաս հասցնող առաջավոր տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

Բուֆերային գոտիները քաղաքը շրջապատող գյուղատնտեսական հողերն են, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների համար: Սակայն Վայք քաղաքը չունի գյուղատնտեսական հողեր, ուստի և զրկված է բուֆերային գոտուց:

Պահուստային գոտին նախատեսվում է, որպես պահուստ, քաղաքի զարգացման տեմպերին համապատասխան կամ տարբեր փուլերում նոր առաջացող խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար: Վայք քաղաքի տարածքը չունի նաև պահուստային գոտի:

 

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը

Գոյություն ունեցող իրավիճակ

 

Վայք քաղաքը գտնվում է Արփա գետի աջ ափի երկայնությամբ, ուժեղ կտրատված հատվածում և ձգվում է հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք շուրջ 4կմ տարածության վրա: Կառուցապատման լայնությունը կազմում է միջինում շուրջ 2 կմ:

Փողոցաճանապարհային ցանց.

Քաղաքի տրանսպորտային մատակարարումն իրականանում է գլխավոր մայրուղու և տեղական նշանակություն ունեցող փողոցների միջոցով: Մայրուղային փողոցներն են՝ Ջերմուկ տանող խճուղին և Շահումյան փողոցը: Իրենց ընդհանուր երկարությունը կազմում է 6.1կմ, իսկ խտությունը-2.3կմ/քառ.կմ:

Ջերմուկ տանող խճուղին անցնում է ամբողջ քաղաքի միջով, կատարելով 2 ֆունկցիա - քաղաքի տրանսպորտային մատակարարումը և միաժամանակ ապահովում է արտաքին տարանցիկ կապերը Երևան և Ջերմուկ քաղաքների հետ, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող այլ քաղաքների հետ:

Ջերմուկի խճուղու հարավային մասով, իրեն զուգահեռ, անցնում է Շահումյան փողոցը: Շահումյան փողոցը, լինելով քաղաքի գլխավոր փողոցը, երկու ծայրերով մոտ է Ջերմուկի խճուղուն և մեկը մյուսից գտնվում են 2կմ հեռավորության վրա: Տեղական նշանակություն ունեցող փողոցների ցանցը բաղկացած է Ալավերդյան, Ազատության, Կամո և Երիտասարդական փողոցներից: Նշված մայրուղային փողոցների ցանցն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք:

Ավտոմոբիլիզացման մակարդակը.

Քաղաքի ադմինիստրացիայի տվյալներով մարդատար ավտոմոբիլների քանակը կազմել է՝

01.01.2001 թ. - 237 միավոր

01.01.2003 թ. - 249 միավոր

01.01.2006 թ. - 260 միավոր

Ավտոմոբիլների տարեկան աճը միջինում կազմել է 5 միավոր, իսկ ավտոմոբիլիզացիայի մակարդակը 2005 թ. կազմել է - 47 մարդատար ավտոմոբիլ 1000 մարդու համար:

Քաղաքային հասարակական տրանսպորտ.

Հասարակական տրանսպորտով մատակարարումը քաղաքում իրականանում է «ՌԱՖ» տիպի առանձնահատուկ փոքր տարողությամբ ավտոբուսների միջոցով, որի երթուղին կատարվում է Շահումյան փողոցով:

Արտաքին տրանսպորտը.

Բնակչությանն արտաքին տրանսպորտով մատակարարելու համար գործում է 10 տեղով կառամատույց ավտոկայարան ժամանող և մեկնող ավտոբուսների համար: Ավտոկայարանը գտնվում է քաղաքի հարավարևելյան մասում: Սույն ավտոկայանից է կատարվում մարդատար միջքաղաքային և արվարձանային կապը «ՌԱՖ» և «Գազել» տիպի փոքր տարողությամբ ավտոբուսներով:

 

Նախագծային լուծում

 

Փողոցաճանապարհային ցանց.

Փողոցաճանապարհային ցանցի զարգացումը նախագծով նախատեսված է գլխավորապես նոր կառուցապատվող տարածքներում: Քաղաքի զարգացման գլխավոր ուղղությունը նախատեսված է հյուսիսարևմտյան մասում, Ջերմուկի խճուղու հյուսիսային կողմից, մասամբ քաղաքի արևելյան մասում և հարավային` Արփա գետի ձախ ափով պատմական կամրջի (Պասկևիչի կամուրջ) գոտում: Մայրուղային փողոցների գոյություն ունեցող կարգը նախագծով նախատեսված է զարգացնել հետևյալ կերպ՝

- նոր հյուսիսարևմտյան բնակելի թաղամասում.

- նոր կազմավորված բնակելի թաղամասի պատմական կամրջի (Պասկեվիչի կամրջի) գոտում և Ջերմուկի խճուղու միջև.

- Ջերմուկի խճուղու և նախագծվող շրջանցող ճանապարհի միջև` Արփա գետի հոսանքն ի վեր մոտավորապես 400մ հեռավորության վրա գտնվող պատմական կամրջից (Պասկեվիչի կամրջից):

Բացի դրանից գոյություն ունեցող Կամո և Ալավերդյան փողոցներն իրենց նոր գոյացած շարունակությամբ կվերափոխվեն մայրուղիների ուղղությունների:

Քաղաքի մայրուղային փողոցների ընդհանուր երկարությունը կկազմի 10.85կմ, իսկ խտությունը-3.3կմ/քառ.կմ:

Ավտոմոբիլիզացման մակարդակը.

Նախագծի հաշվարկային տարում ավտոմոբիլիզացման մակարդակը մարդատար ավտոմոբիլներով ընդունվում է 80 մարդ. ավտոմոբ. 1000 մարդու համար, ընդ որում քաղաքի մարդատար ավտոմոբիլների քանակը նախագծի հաշվարկային տարվա վերջում կկազմի 1320 մարդատար ավտոմոբիլ:

Քաղաքային հասարակական տրանսպորտ.

Քաղաքի բնակիչների սպասարկումը հասարակական մարդատար տրանսպորտով նախագծով նախատեսված է ապահովել ավտոբուսներով:

Հասարակական մարդատար տրանսպորտի ուղղությունների ցանցը նախատեսված է մայրուղային փողոցներում, ինչպես նաև մի քանի բնակելի փողոցներում: Հասարակական մարդատար տրանսպորտի ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 12.0կմ, իսկ խտությունը 3.6կմ/քառ.կմ, որը համապատասխանում է նորմատիվային պահանջներին: Կանգառների կետերը տեղեկայված են ուղևորների ամենաշատ կուտակումներով տեղերում, ընդ որում հետիոտնի մոտակա կանգառի մոտեցման հեռավորությունը միջինում 350մ է:

Արտաքին տրանսպորտը.

Նկատի առնելով, որ տարանցիկ տրանսպորտային հոսքը անցնում է քաղաքի տարածքով, նախագծով նախատեսված է շրջանցիկ ճանապարհ, որը Արփա գետի նոր կամրջի միջոցով սկիզբ է առնում Արփա գետի ձախ ափի պատմական կամրջի (Պասկեվիչի կամուրջ) գոտուց, անցնում է գետի ձախ ափի երկայնությամբ մինչև Կամո փողոցը և բարձրունքի ցածրադիր մասին կից մոտենում է Ջերմուկի խճուղուն: Շրջանային ճանապարհի երկարությունը կազմում է 3.7կմ:

Այսպիսով թեթևանում է միջքաղաքային մայրուղու երկու երրորդը (Ջերմուկի խճուղի), տարանցիկ փողոցները և տրանսպորտային հոսքը:

 

II-6. Ճարտարագիտական ենթակառուցվածքներ

II-6.1. Ջրամատակարարում

 

Ջրամատակարարման և կենցաղային կոյուղի բաժինը մշակելիս, որպես ելակետային տվյալներ հանդիսացել են`

1. Վայք քաղաքի գլխավոր հատակագծի նախագծային առաջադրանքը:

2. Վայք քաղաքի գլխավոր հատակագծով հիմնավորված քաղաքի տեխնիկատնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:

3. Եղեգնաձորի ջրմուղի և կոյուղու համակարգերը շահագործող կազմակերպության կողմից տրամադրված նյութերը գործող համակարգի վերաբերյալ:

 

II-6.1.1. Ներկա վիճակը

 

Վայք քաղաքի ներկայիս խմելու ջրամատակարարման համակարգը սնվում է, «Բազմաղբյուր» աղբյուրներից: Ջուրը քաղաքի տարածք է մտնում երկու մագիստրալ ջրատարներով: «Բազմաղբյուր-Վայք» -I ջրագիծ և «Բազմաղբյուր-Վայք» -II ջրագիծ: «Բազմաղբյուր-Վայք» -I ջրագծի ելքը 30-40լ/վրկ է,երկարությունը 15կմ,խողովակի տրամագիծը 250-300մմ:

«Բազմաղբյուր-Վայք» -II ջրագծի ելքը 40-50լ/վրկ է,երկարությունը 15,3կմ, խողովակի տրամագիծը 500մմ:

Գոյություն ունեցող ՕԿՋ-ները տեղադրված են քաղաքի երկու հատվածներում: Քաղաքի հյուսիսային կողմում, ռելիևֆի բարձրադիր մասում, կառուցված է 1x500մ3 ծավալով ՕԿՋ, հատակի նիշը` 1350: Ջրամբարը սնվում է «Բազմաղբյուր-Վայք» -I ջրագծից: Ջրամբարը գտնվում է կիսավթարային վիճակում: Սանիտարական գոտին ապահովող ցանկապատի որոշ հատվածներ քանդված են: Քլորակայանը չի գործում, վթարային է: Ջուրը քաղաք հասցնող ջրատարի 30-40-ը քայքայված է: Բնակիչները ինքնակամ բազմաթիվ անցքեր են բացել խողովակի վրա և անօրինական ձևով օգտագործում են ջուրը, դեռ ջրամբար չմտած: Ջրաչափեր տեղադրված են մասնակիորեն: Ջրի կորուստը կազմում է 75-80%:

Վայքի հարավարևելյան մասում նախատեսված է եղել կառուցել 2x1000 մ3 ծավալով ՕԿՋ-ներ, սակայն սեփականատիրության գործընթացի և ուրիշ ինչ-ինչ պատճառներով ֆինանսավորումը ընդհատվել է և չի վերականգնվել: Կառուցվել է 15-20%ը:

Շինարարությունը 10-12 տարի անավարտ մնալով, կառուցածն էլ քանդվել է ու թալանվել:

Մնացել են բետոնե ավերակներ: Այս ջրամբարները ջուր պետք է ստանային II ջրագծից: Այս ջրագիծը նույնպես բազմաթիվ տեղերից ծակելով, բնակչությունը ջուր է վերցնում: Ջրաչափերը տեղադրված են ոչ բոլոր անհրաժեշտ ջրաչափական կետերում: Հոսքակորուստները 75-80% են: Հյուսիսային հատվածում ջրամատակարարման համակարգը նախատեսված է եղել բաժանել երկու գոտիների, իսկ հարավայինը` մեկ գոտու: Այս հնարավորություն չի եղել իրականացնել: Ջրամատակարարման առկա ցանցերի երկարությունը 40կմ է: Խողովակաշարերը կառուցված են պողպատե էլեկտրաեռակցվող խողովակներից d=50-250մմ: Բաշխիչ ցանցերը ունեն 35-30 տարվա վաղեմություն: Վթարային վիճակում է գտնվում խողովակաշարերի և կառուցվածքների 80-90%: Ջրամբարների անհրաժեշտ քանակի բացակայության, ջրամատակարարման համակարգի անսարքությունների ու տեխնիկական վատ վիճակի հետևանքով քաղաքի բնակչությունը ապահովված չէ խմելու ջրով: Չի պահպանվում խմելու ջրի համար պահանջվող անհրաժեշտ որակը:

 

II-6.1.2. Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության, խմելու-տնտեսական, կենցաղային, արտադրական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային ջրապահանջը բավարարելու համար:

Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է գործող ՇՆ և Կ. 2.04.02-84:

Բնակչության մեկ մարդու օրական ջրապահանջը հաշվարկային տարում ընդունվում է 200լ/օր: Համաձայն ՀՀ տարաբնակեցման նախագծի, որը ընդունվել է կառավարության կողմից 2004թ, տրված է Վայք քաղաքի բնակչության հեռանկարային քանակը 2021 թվին կլինի 12000հազ. մարդ:

Հաշվարկային ելքերի որոշումը:

Բնակավայրում մարդկանց համար նախատեսվող միջին օրական ջրապահանջը կլինի`

Qմիջ.օր= ΣqN/1000

q=200լ/օր  N=12000 մարդ

Qմիջ.օր=200 x12000 : 1000=2400 մ3/օր

Քաղաքը ջրով պետք է ապահովվի ոչ միայն այն օրերին, երբ ջրապահանջը հավասար է միջին օրականին, կամ նրանից փոքր է, այլև այն ժամանակ, երբ ջրապահանջը միջին օրականից մեծ է: Ջրամատակարարման համակարգի համար, որպես հաշվային ընդունվում է առավելագույն ջրապահանջի օրվա ջրածախսը, որը որոշվում է.

Qմաքս.օր=Kօր.մաքս Qմիջ.օր

Kօր.մաքս=1.1÷1.3

Qմաքս.օր=1,3  2400=3120 մ3/օր

Qմին.օր=Kօր.մին Qմիջ.օր

Kօր.մին=0.7÷0.9

Qմին.օր=0.7  2400=1680 մ3/օր

Ջրօգտագործման ռեժիմը տարբեր սպառողների համար օրվա ընթացքում տարբեր է, հետևաբար մի ողջ բնակավայրի համար` տեսականորեն անորոշ: Ժամային ջրաօգտագործման տատանման չափը որոշենք ժամային անհավասարաչափության գործակցով:

Որոշենք մաքսիմալ ջրապահանջի օրվա, մաքսիմալ ժամային կամ հաշվարկային ելքը`

Qմաքս.ժ= Kժ.մաքս Qօր.մաքս  /24

որտեղ Kժ.մաքս= αմաքս.βմաքս

αմաքս=1.2÷1.4

Բնակավայրում 12000 բնակչության դեպքում`

βմաքս=1.9

Qմաքս.ժ=1.2 1.9  

3120

= 296.4 մ3/ժամ

 24

Մինիմալ ջրապահանջի օրվա հաշվարկային ժամային ելքը կլինի`

Qմին.ժ= Kժ.մին Qօր.մին /24

որտեղ Kժ.մին= αմին.βմին

αմին= 0.4÷0.6

Բնակավայրում 12000 բնակչության դեպքում ըստ նորմաների`

βմին= 0.1

Qմին.ժ=0.4 0.1 

1680

= 2.8 մ3/ժամ

 24

Ջրմուղի ցանցի ջրատարների մաքսիմալ ժամային ելքը հաշվարկային է:

Չունենալով արտադրական կառույցների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ ճիշտ տվյալներ, արդյունաբերության համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 20%-ի չափով: Այս ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմաների պահանջների: 10-25 հազար բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը` 2 է, մեկը` 1x10լ/վրկ, մյուսը 1x15լ/վրկ: Ներքին հրդեհ 2x2.5լ/վրկ:

Ընդհանուր ջրապահանջը հակահրդեհային նպատակների համար կազմում է`

Qհ.հ=1x10+1x15+2x2.5=30լ/վրկ

Հրդեհի տևողությունը ընդունվում է 3 ժամ:

Որոշենք հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը

Wհ.հ

3303600

 2 =648 մ3

 1000 

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը պետք է վերականգնվի ՕԿՋ-ներում 24 ժամվա ընթացքում: Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման համակարգում հաշվարկված է լրացուցիչ ջրի քանակ`

Q = 

6481000

=7.5լ/վրկ

 24.3600 

Ստորև բերված աղյուսակ 1-ում տրված է խմելու-տնտեսական և արդյունաբերական կարիքների համար պահանջվող ջրի քանակը:

 

Աղյուսակ 1

N Ջրասպառողներ Քանակ
հազ. մարդ
Ջրապահաջի նորման
+30% լ/օր
Ջրապահանջը 2006 թ. Քանակ
հազ. մարդ
Ջրապահաջի նորման
+30% լ/օր
Ջրապահանջը 2021 թ.
մ3/ օր լ/վրկ մ3/ օր լ/վրկ
1 Բնակչությունը 5.9 (200+60) 1534 19.86 12.0 (200+60) 3120 36.1
2 Արդյունաբերություն և այլ առևտրական կազմակերպություններ - 20 % 306.8 3.6 - 20 % 624 7.2
3 Հոսքակորուստներ - 70 % 1073.8 12.4 - 30 % 936 10.8
  Ընդամենը - - 2914.6 33.8 - - 4680 54.1

 

Ըստ կատարված հաշվարկի, Վայք քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար խմելու որակի ջրի միջին ջրապահանջը կազմում է 54.1լ /վրկ:

 

II-6.1.3. Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է: Բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջները իրականացվում են մեկ ջրատարով:

Հաշվի առնելով Վայք քաղաքի կառուցապատված տարածքի նիշերը, ռելիեֆը և ջրաղբյուրների տեղաբաշխումը, ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշումը և պահանջվող ջրաքանակն ապահովելու համար, քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցերը է բաժանել 2 գոտու` I (հյուսիսային) և II (հարավային ), իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով: Նման բաժանումը պարզեցնում է բաշխիչ ցանցի շահագործումը և հուսալիությունը: Տեղադրվում են ջրաչափեր: Ջրաչափական համակարգի օգնությամբ հեշտանում է հոսքակորուստների հայտնաբերումը:

Բնակչությանը 24 ժամ ջրամատակարարումով, ինչպես նաև անհրաժեշտ հակահրդեհային եյքը ապահովելու համար, հաշվենք օրվա կարգավորման ջրամբարների ծավալը հաշվարկային ժամանակաշրջանի համար:

Ջրմուղի ցանցի աշխատանքը ներդաշնակ դարձնելու համար ՕԿՋ-ում անհրաժեշտ է ունենալ կարգավորման ծավալ.

Wկ=0.3 . 4680 =1404մ3

Վերևում հաշված հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հավասար է.

Wհ.հ= 648 մ3

ՕԿՋ-ներում նախատեսվում է ջրի վթարային պաշար: Վթարի վերացման ժամանակամիջոցը նախատեսվում է 12 ժամ:

Wվթ = 

4680.12

=2340 մ3

 24

Մաքուր ջրի օրվա կարգավորման ջրամբարներում ջրի ծավալը կլինի`

W=Wկ+Wh.h+Wվթ

W= 1404+ 648+ 2340 =4392.0 մ3

Ինչպես վերևում նշվեց գոյություն ունեցող օրվա կարգավորիչ ջրամբարը քաղաքում 1 հատ է հետևյալը ծավալով`

Wl=1x500 մ3

Որպեսզի ապահովվի հաշվարկային ջրի ծավալը, հաշվարկային ժամանակաշրջանի համար, անհրաժեշտ է նոր ՕԿՋ-ների կառուցում:

Լրացուցիչ նոր Wl=1x2000 մ3 ծավալով` I գոտում

Նոր ՕԿՋ-ների կառուցում Wl=2x1000 մ3 ծավալով` II գոտում

Այսպիսով ջրամբարների ընդհանուր ծավալը կլինի

I գոտում Wl=1x500 մ3 Wl=1x2000 մ3 , II գոտում Wl=2x1000 մ3

WՕԿՋ= 1x500 + 1x2000 + 2x1000 = 4500 մ3

Նոր նախատեսվող ջրամբարները նույնպես կսնվեն «Բազմաղբյուր-Վայք» - I և «Բազմաղբյուր-Վայք» - II ջրագծերից: Նախատեսվում է այս ջրագծերի 12կմ վթարային հատվածների վերակառուցում, տեղադրելով d=250-500մմ տրամագծի նոր պողպատե էլեկտրաեռակցվող խողովակներ հակակոռոզիոն մեկուսացումով:

Նախատեսել գոյություն ունեցող ջրամատակարարման ցանցերի վթարային հատվածների վերակառուցում` մոտավորապես 30կմ երկարությամբ: Նոր ցանցերի կառուցում կմ d=50-250մմ:

Անհրաժեշտ է կառուցել նոր քլորակայաններ ՕԿՋ-ների տարածքում, սպառողներին մատակարարվող ջուրը վարակազերծելու համար:

ՕԿՋ-ների գոյություն ունեցող սանիտարական գոտին վերանորոգել,հարավային հատվածում նոր կառուցվող ջրամբարների համար, նախատեսել նոր ցանկապատ:

Նախագծի գրաֆիկական մասում ցույց է տրված ջրամատակարարման ցանցը, ՕԿՋ-ների քանակը և ծավալները:

 

II-6.2. Կոյուղացում

Ներկա վիճակը

 

Ներկա վիճակում Վայք քաղաքը կոյուղացված է: Կոյուղու գոյություն ունեցող ցանցը մոտավորապես ունի 14կմ երկարություն: Ունի 30-40 տարվա վաղեմություն: Ցանցը կառուցված է թուջե,ասբոցեմենտե և կերամիկական խողովակներից`100-300մմ տրամագծի: Վթարային վիճակում են կոյուղու ցանցերի և բետոնե դիտահորերի 80%-ը: Քաղաքի տնտեսակենցաղային կոյուղին փողոցներից հավաքվելով,տեղափոխվում է ռելիեֆի ավելի ցածր կետերը և առանց վարակազերծման ենթարկվելու լցվում Արփա գետը, ստեղծելով հակասանիտարական վիճակ: Նախատեսված է եղել Արփա գետի աջ ափին կառուցել կոյուղու մաքրման կայան, որը ֆինանսավորում չստանալով չի իրականացվել:

 

II-6.2.1. Կոյուղու հաշվարկային ելքերը

 

Կեղտաջրերի հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆ և Կ. 2.04.02-84*-ը: Վայք քաղաքի գլխավոր հատակագծով որոշված ազգաբնակչությունը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը:

Հավաքող ցանցի և կոլեկտորների թողունակությունը որոշվում է առավելագույն ժամային ելքերով, որոնք հաշվի են առնում ջրօգտագործման անհամաչափությունը:

Նախատեսվող կոյուղու մաքրման կայանի արտադրողականությունը որոշելիս, մատակարարված ջրի օրական ծավալից հանվում է հոսքակորուստների ծավալը և սպառված ջրի ծավալի 10%-ը, որը կորչում է անվերադարձ կորուստ, սպառման ժամանակ:

 

Աղյուսակ-2

N Սպառողները Քանակ հազ. մարդ Սպառման նորման +30% լ/օր Կոյուղու  ելքերը 2005 թ. Քանակ հազ. մարդ Սպառման նորման +30% լ/օր Կոյուղու  ելքերը 2020 թ.
մ3/օր միջ լ/վրկ max
լ/վրկ
մ3/օր միջ լ/վրկ max
լ/վրկ
1 Բնակչությունը 5.9 (200+60) 1534 17.8 - 12.0 (200+60) 3120 36.1 -
2 Արդյունաբերություն և այլ կազմակերպություններ - 20 % 306.8 3.6 - - 20 % 624 7.2 -
3 Ընդամենը - - 1840.8 21.4 40.7 - - 3744 43..3 74.5
4 Անվերադարձ կորուստ - 10 % 184 2.0 - - 10 % 37.4 4.3 -
Ամբողջը 1656.8 19.4 - - - 3706.6 39 -

 

Նշված տվյալները բերված են աղյուսակ 2-ում, որի համար որպես հիմք ընդունվել են ջրապահանջի հաշվարկները:

Նշված հաշվարկները ցույց են տալիս, որ Վայք քաղաքի կոյուղու մաքրման կայանի հզորությունը պետք է լինի.

3706.6 x 1.2=4447.92≈ 4448 մ3/օր

Հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները կեղտաջրերը լրիվ պետք է ենթարկվեն կենսաբանական մաքրման և վարակազերծման:

Մաքրված կեղտաջրերը պետք է ունենան հետևյալ ցուցանիշը-ԹԿՊլրիվ=6մգ/լ:

Որպես կոյուղու մաքրման կայան երաշխավորվում է կիրառել Ռուսաստանի Ռոստով քաղաքի Հյուսիս-Կովկասյան "Ростводоканал" ձեռնարկության "СКУ-250-500" մ3/օր արտադրողականությամբ մաքրման կայանը:

 

II-6.2.2. Նախագծային լուծումներ

 

Նախատեսվում է գործող կոյուղու համակարգում վթարային վիճակում գտնվող կոյուղագծերը և դիտահորերը փոխարինել նորով: Համեմատաբար լավ վիճակում գտնվողները վերանորոգել և ապահովել նրանց նորմալ աշխատանքը: Հատակագծով նախատեսված նոր թաղամասերում անցկացվել է կոյուղու ցանց: Ռելիեֆի նիշերի տարբերությունը հնարավորություն է տալիս, որ կեղտաջրերը ինքնահոս կերպով հավաքվեն կոլեկտորների մեջ և տեղափոխվեն քաղաքի հարավ-արևմտյան հատվածում նախատեսված նոր կառուցվող կոյուղու մաքրման կայանը: Որտեղ կեղտաջրերը կենթարկվեն կենսաբանական մաքրման և վարակազերծման: Այս մաքրված կեղտաջրերը հեռացվում են ռելիեֆ, և հոսելով լցվում Արփա գետը: Սրանք կարող են օգտագործվել նաև ոռոգման նպատակների համար: Նախատեսվում է վերակառուցել գոյություն ունեցող կոյուղու խողովակաշարից 12կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ: Եվ տեղադրել նոր կոյուղագծեր կմ երկարությամբ: Կոյուղագծերը նախատեսվում է իրականացնել d=150 ÷ 400մմ պոլիէթիլենային խողովակներից:

 

II-6.2.3. Անձրևաջրերի հեռացման համակարգ

 

Քաղաքում նախատեսվում է նաև անձրևաջրերի ընդունման և հեռացման համակարգ: Փողոցներում կառուցվում են մակերևութային ջրերի ընդունիչ հորեր և խողովակային ցանց: Որոնք ջրերը ընդունելով տեղափոխում են ռելիեֆի ցածր կետերը և լցնում մոտակա ձորը կամ հեղեղատարի մեջ: Այս կոյուղին նախատեսվում է կառուցել պոլիէթիլենային d=200÷400մմ տրամագիծ ունեցող խողովակներից:

 

II-6.2.4. Ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքներ

 

Ինչպես նշվել է ջրամատակարարման և կոյուղու համակարգը գտնվում են վատ տեխնիկական վիճակում: Հոսքակորուստները կազմում են մոտավորապես 70-80%:

Ցանցերի տարիքը հիմնականում գերազանցում են 30-35 տարուց և գտնվում են վթարային վիճակում:

Ջրամատակարարման համակարգի նորմալ աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել մոտավորապես կմ բաշխիչ ցանց, որից նոր տեղադրվող` կմ, վերակառուցվող կմ: Ջրամատակարարման ցանցերը նախատեսվում է իրականացնել պողպատե էլեկտրաեռակցվող խողովակներից d=300÷200մմ L=10 կմ, d=150մմ L=18 կմ, և d=100÷50մմ L=11.1 կմ: Պետք է կատարել անընդհատ աշխատանք հոսքակորուստների հայտնաբերման և վերացման համար:

Կոյուղու ցանցերի նորմալ աշխատանքը ապահովելու և շրջակա միջավայրի սանիտարահիգենիկ վիճակը նորմալ պահելու համար անհրաժեշտ է կատարել անընդհատ աշխատանքներ, կոյուղագծերը խցանումներից մաքրելու և պաշտպանելու համար: Նախատեսվում է կոյուղագծերը իրականացնել պոլիէթիլենային խողովակներից` d=100÷150մմ l=12.0 կմ և d=200÷300մմ l=17.7 կմ: Կառուցվելու է մոտավորապես կմ կոյուղագիծ: Որից վերակառուցվող` 12 կմ:

Համակարգի վերակառուցման ժամանակ պետք է հաշվի առնվեն արտակարգ իրավիճակներում կայուն ջրամատակարարման և կոյուղացման ապահովումը:

Այս առումով նախատեսվում է

- ՕԿՋ-ներում հակահրդեհային և վթարային ջրի պաշարների պահում,

- Արտակարգ իրավիճակներում աղբյուրները իրարով փոխարինելու հնարավորություն,

- Բաշխիչ ցանցերը պետք է լինեն գոտիավորված, օղակային և ապահովված հակահրդեհային հիդրանտներով:

 

II-6.2.5. Ոռոգում

 

Առկա վիճակ: Համաձայն ուսումնասիրությունների պարզվել է, որ Վայք քաղաքի ոռոգման ցանցը կառուցված է խողովակաշարային և բաց առուների սխեմայով: Երկարատև շահագործման հետևանքով ոռոգման սիստեմը գտնվում է վթարային վիճակում: Որոշ տարածքներ ոռոգվում են փողոցներին զուգահեռ տարված բաց առուներով, որոնք նույնպես վթարային վիճակում են:

Որոշ թաղամասեր առհասարակ չեն ոռոգվում կամ ոռոգվում են մասնակիորեն, ոռոգման ցանցերի բացակայության պատճառով:

Տեղանքի մեծ թերությունների պատճառով տեղի է ունենում բաց առուների քայքայման և ոռոգման ջրի մեծ կորուստներ ֆիլտրացիայի վրա:

Որոշ թաղամասեր ոռոգվել են նախկինում գոյություն ունեցող պոմպակայանի միջոցով, որը ներկա դրությամբ իր ամբողջ ցանցով չի գործում:

Որոշ թաղամասեր ոռոգվում են Մայր ջրանցքից, որը սկիզբ է առնում Արփա գետից: Մայր ջրանցքը կարիք ունի վերանորոգման:

Ներկա դրությամբ ոռոգումը լիարժեք դարձնելու համար նախատեսվում են.

1. Մայր ջրանցքը ենթարկել վերանորոգման, որը ոռոգելի ջրով կապահովի ջրանցքի տակ գտնվող հողատարածքներին:

2. Քաղաքի հյուսիսային մասով անցնում է Վայոց Ձորի մարզի Վայքի ենթատարածքի հողերի ինքնահոս ոռոգման համար կառուցված ջրագիծը:

Ջրագիծը D=800÷500մմ տրամագծի խողովակներից է: Սկիզբ է առնում Կառնուտի ջրամբարից և հասնում է մինչև Ազատեկ գյուղը:

 

II-6.2.6. Ոռոգման նորմաները և հաշվարկային ջրապահանջը

 

Համաձայն Վայք քաղաքի գլխավոր հատակագծի քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 375 հեկտար, որից ոռոգելի են 320 հեկտարը:

Ոռոգման ջրի քանակը որոշելու համար օգտագործված է «ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմները վեգետացիայի ընթացքում տեղումների 75% ապահովվածության տակ» ձեռնարկի N34 ռեժիմի:

Հաշվարկային բանաձևերը հետևյալներն են`

q = 

m

լ/վրկ 1 հա

 86.4. 

Qն=q. ωլ/վրկ

Qհաշվ.= Qն:ηսիստեմ լ/վրկ

ηսիստ. =ηմագ.ηսցանց

Qֆ= Qհ . Kֆ լ/վրկ

Ոռոգման ջրի քանակը հաշվելու համար նախատեսվում է, որ ոռոգելի տարածքներում մշակվում են պտղատու այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ:

Հաշվարկային միավոր ընդունվում է պտղատու այգիները:

Ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կլինի`

q = 

900

0,631 լ/վրկ

 86.4.16 

ηսիստ. =0.98 . 0.8=0,784

Qն=320 . 0.651=208.32210 լ/վրկ

Qհաշվ.= Qն:ηսիստ.=210:0,784=267.85270 լ/վրկ

Qֆ.= 270x1.2=324 լ/վրկ

II-6.2.7. Ոռոգման համակարգը

 

Գոյություն ունեցող ոռոգման ջրագծից և մայր ջրանցքից ջուրը տրվում է ոռոգվող հողատարածքներին պողպատե խողովակներով ստորգետնյա տեղադրումով:

Խողովակաշարերը անցնում են փողոցներին զուգահեռ: Յուրաքանչյուր մեկ հողակտորին նախատեսվում է մեկ ջրթող կառուցվածք:

Հասարակական կանաչ տարածքները և սիզամարգերը ջրելու համար խողովակաշարի վրա տեղադրված ջրթողները նախատեսված են 20մ հեռավորության վրա:

Ոռոգման ցանցի վրա նախատեսված են համապատասխան քանակի բաժանարար, օդահան և դատարկող հորեր:

Խողովակային ցանցը ոռոգման ժամանակաշրջանի վերջում դատարկվում են ջրից:

Պողպատե խողովակները ընդունված են ըստ ՊՍՏ 10704-91-ի, տրամագծերը D=114x5÷530x5մմ:

Խողովակաշարերը տեղադրվում են փողոցների բարեկարգումից առաջ: Բարեկարգված փողոցներով անցնելու համար նախատեսվում է փողոցների ծածկի վերականգնում:

 

II-6.2.8. Հեղեղատար

 

Վայք քաղաքային համայնքը հիմնականում գտնվում է Արփա գետի աջ ափում հյուսիսային մասում:

Քաղաքի միջով անցնում են երեք հեղեղատարներ-ձորակներ, որոնք դուրս են գալիս ափերից և վնաս են հասցնում ափամերձ շինություններին: Ներկա սխեմայի նպատակն է մշակել միջոցառումներ հեղեղային ջրերի անվնաս հեռացման համար: Սխեմայի մշակման համար օգտագործվել են տեղագրական հանույթը 1:10000 մասշտաբի, որտեղ նշված են ձորակների համարները, ջրհավաք մակերեսները, նրանց երկայնական թեքությունները և բոլոր ելակետային տվյալները, որոնք պահանջվում են համապատասխան հաշվարկների համար, երբ բացակայում են հիդրոլոգիական դիտարկումների տվյալները:

Հեղեղատար N1-անցնում է տարածքի արևելյան մասով: Ջրհավաք մակերեսը կազմում է 5.8կմ2, ձորակի երկայնական թեքությունը 0.13, երկարությունը 4.0կմ: Տեղումների տևողությունը 27.6 րոպե, ինտենսիվությունը 1.57մմ/րոպե: Համաձայն նորմատիվային փաստաթղթերի հաշվարկված է 1% հավանական ելքերի քանակը, որը կազմում է 11.9մ3/վրկ, հաշվարկված է հեղեղատարների ամրացումների համապատասխան չափերը:

Օգտագործված գրականությունը (Հիդրոտեխնիկական տեղեկատու և կլիմատիկական տեղեկատու):

Համապատասխան հաշվարկներով ընդունված է N2 հեղեղատարի ջրի քանակը կազմում է 6.0մ3/վրկ, իսկ N3 հեղեղատարի ջրի քանակը 8.2մ3/վրկ:

Անհրաժեշտ ենք նշելու որ, վերոհիշյալ տարածքում Արփա գետի ձախ ափում նույնպես գոյություն ունեն երկու փոքր ձորակներ, որոնց ջրհավաք մակերեսները փոքր են փաստորեն հոսքեր չեն առաջացնում, բացի դրանից նրանց անցման տարածքում բացակայում են շինարարական օբյեկտներ:

Ստորև բերվում է վերոհիշյալ երեք գործող հեղեղատարների տվյալները, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան հիդրավլիկական հաշվարկներ և որոշվել են կառուցվածքների չափերը հեղեղների անվտանգ անցկացման համար.

 

Ներմուծեք նկարագրությունը_19263

 

II-6.3. Էներգամատակարարում

II-6.3.1. Էլեկտրամատակարարում

II-6.3.1.1. Ներկա վիճակը

Տես կետ I-8.5

II-6.3.1.2. Բեռնվածքների հաշվարկը

 

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք են հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Վայք քաղաքի բնակչության հաշվարկային քանակը 12 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար`

ա) կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության,

բ) արտադրական օբյեկտների բեռնվածություններ:

Կոմունալ-կենցաղային պահանջների առավելագույն հզորությունների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն հասանելիք էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդունված է 1700 կՎտ ժամ/տարի, տարվա օգտագործվող ժամերի քանակը 5200 ժամ: Չունենալով արտադրական օբյեկտների (որոնք ներկայումս հայտնի պատճառներով չեն գործում) արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, նրանց կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կարիք կլինի ճշտել:

 

Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

աղ. Հ - II - 6.3.1.2.

  Սպառողները քանակը հազ. մեկ մարդու պահանջվող էլ. էներգիայի քանակը կվտ ժամ/տարի էլ. էներգիայի գումարային ծախսը հազ.կվտ/ժամ տարի տարվա օգտագործվող ժամերի քանակը (ժամ) մաքսիմալ պահանջվող հզորութ. կվտ
1 Բնակչությունը 12.0 1700 20400 5200 3923
2 կորուստներ և չնախատեսված ծախսեր (20 %)         785
3 Ընդամենը         4708
4 Արտադրական օբյեկտներ (30 %)         1412
5 Ամբողջը         6120

 

Ըստ կատարված հաշվարկների` Վայք քաղաքի հաշվարկային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է մոտ 6.12 Մ/Վտ:

Վերը նշված պահանջները կբավարարվի գոյություն ունեցող 110կՎ լարման ենթակայանից:

 

Էլեկտրաէներգիայի գումարային  օգտագործում, այդ թվում հազար կվտ/ժամ տարի Ելակետային տարի հազար կվտ/ժամ Հեռանկարային փուլ հազար կվտ/ժամ
Արտադրական օբյեկտների կարիքների համար հազար կվտ/ժամ տարի 2853 1412
Կոմունալ-կենցաղային կարիքների համար հազար կվտ/ժամ տարի 2089 4708
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում, այդ թվում կոմունալ-կենցաղային կարիքների համար հազար կվտ/ժամ տարի 1700 1700

 

Նախագծային առաջարկություններ

 

-Առաջնահերթ միջոցառումներ`

-Գոյություն ունեցող ցանցի մասնակի (մինչև 30%) վերանորոգում:

-10 և 0.4 կվ լարման ցանցի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:

-Միջոցառումներ ուղղված համակարգային կորուստների նվազեցմանը, այդ թվում էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոնից` էլեկտրոնայինի:

-Վերջինս նշանակալի կիջեցնի «համակարգից դուրս կորուստների» մակարդակը, որը Վայք քաղաքում կազմում է 22% (նորմատիվային առավելագույն կորուստը-12%):

-Ենթակայանների վերանորոգում, էլեկտրահաղորդման գծերի փայտյա հենասյուների փոխում:

-Նախագծվող բնակավայրերի էլեկտրամատակարարման ցանցի 35%-ի չափով, ապա լրիվ կառուցում:

-Նոր թաղամասերի (ինչպես նաև ռեկրեացիոն տեղամասի) համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:

-Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար երկտրաֆորմատորային ենթակայանների նախատեսում:

-Բնակելի տարածքով անցնող 35կՎ և 110կՎ բարձր լարման գծերի ապամոնտաժում և տեղափոխում ազատ գոտի և ենթակայանից դուրս եկող 10 կվ գծերի փոխարինում մալուխայինով:

 

II-6.3.2. Գազամատակարարում

 

Վայք քաղաքը գազաֆիկացված է: Ներկայումս շարունակվում են գազաֆիկացման աշխատանքները: Գազամատակարարման աղբյուր է հանդիսանում Վարդենիս-Ջերմուկ-Վայք 32.5x6մմ տրամագծի բարձր ճնշման գազատարը: Քաղաքի գազամատակարարման ցանցը սնվում է «Վայք» գազաբաշխիչ կայանի միջոցով` 6 մթն:

Գազաբաշխիչ կայանից հետո միջին ճնշման գազատարը սնում է կաթսայատները և գազաբաշխիչ կետերը, իսկ ցածր ճնշման գազատարը սնում է բազմաբնակարան շենքերը և անհատական տները` հաշվի առնելով կենցաղային կարիքները և ջեռուցումը:

Բնակավայրի գազաֆիկացման մակարդակը հետևյալն է` ներկա բաժանորդների քանակը, երբ բնակչության թիվը 5900 մարդ է` 1043 բաժանորդ: Ծախսվող գազի քանակը

965920 մ3/ տարի: Ներկայումս գազատարի երկարությունը 26.3կմ է: Բնակչության լրիվ գազաֆիկացման դեպքում գազի տարեկան ծախսը կկազմի 1.7 մլն խոր մետր:

Նախատեսվում է բնակչության թիվը հասցնել 12000 մարդ:

-Քաղաքի բնակչության աճին զուգընթաց կկառուցվի 25.0կմ երկարությամբ նոր գազամատակարարման ցանց և երեք գազաբաշխիչ կայան:

 

II-6.3.2.1. Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազամատակարարման ընդհանուր պահանջարկի հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնակչության հետևյալ պահանջների բավարարումը` առանձնատների բնակիչների համար ջեռուցման բավարարումը բնակարային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով, տաք ջրի ստացումը գազային ջրատաքացուցիչներով, իսկ կերակրի պատրաստումը գազասալիկների միջոցով: Ըստ կատարված նախնական հաշվարկների, Վայք քաղաքի գազի հաշվարկային տարեկան ծախսը այժմ կազմում է 1.7մլն մ3/տարի, իսկ հեռանկարում` 3.14 մլն մ3/տարի:

 

Նախագծային առաջարկություններ

 

Ներկայացվող ուրվագծով նախատեսված է նոր թաղամասերի գազամատակարարման ցանցի իրականացում և 3 գազակարգավորիչ կայանների կառուցում:

 

II-6.3.3. Ջերմամատակարարում

 

Կաթսայատներ կունենան վարչական, հասարակական շենքերը, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները և արդյունաբերական օբյեկտները:

Անհատական շենքերի ջեռուցումը նախատեսվում է իրականացնել հիմնականում գազի բնակարանային կաթսաներով կամ վառարաններով:

Բազմաբնակարան շենքերում ջերմամատակարարումը նախատեսվում է իրականացնել ոչ մեծ, ժամանակակից կաթսայատներով (2-3 շենքի համար մեկ կաթսայատուն):

 

I-6.4. Կապի ցանց

 

1. Հեռախոսավորում-համայնքը հեռախոսավորված է: Գլխավոր հատակագծով նախատեսվում է նոր թաղամասերի շինարարություն և գոյություն ունեցող թաղամասերում բնակելի ֆոնդի խտացում: Այդ պատճառով կավելանա բաժանորդների քանակը: Նախատեսվում է գործող անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ցուցանիշները Չափի միավորը Քանակը
Ելակետային տարի Նախագծային փուլ
1 2 3 4
1. Տարածքը      
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը հա 883.3 883.3
այդ թվում՝      
բնակավայրի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր հա 294.0 - / 301.1
բնակավայրի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր հա - -
       
բնակավայրերի հողեր հա 294.0 301.1
որից՝      
բնակելի կառուցապատման հա 88.2 166.0
հասարակական կառուցապատման հա 19.9 30.5
խառը կառուցապատման հա 1.6 1.6
       
ընդհանուր օգտագործման տարածք հա 24.8 52.1
որից՝      
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ հա 19.0 24.0
փողոցներ, հրապարակներ հա 5.8 28.1
այլ տարածքներ հա 159.6 50.9
       
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր հա 17.7 17.7
որից՝      
արդյունաբերական օբյեկտների հա 15.8 15.8
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հա 1.5 1.5
պահեստարանների հա 0.3 0.3
ընդերքի օգտագործման հա    
       
էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր հա 9.5 9.5
որից՝      
էներգետիկայի հա 0.3 0.3
կապի հա 0.1 0.1
տրանսպորտի հա 8.2 8.2
կոմունալ ենթակառուցվածքների հա 0.9 0.9
       
հատուկ պահպանվող տարածքների հողեր հա 10.8 16.8
որից՝      
բնապահպանական հա    
առողջարարական նպատակով նախատեսված հա /  
հանգստի համար նախատեսված հա    
պատմական և մշակութային հա 5.2 5.2
գերեզմաններ հա 5.6 11.6/
հատուկ նշանակության հողեր հա 9.6 9.6
գյուղատնտեսական նշանակության հողեր հա 29.9 22.7
որից՝      
վարելահող հա / /
բազմամյա տնկարկներ հա / /
խոտհարքներ հա / /
արոտավայրեր հա 29.9 /
այլ հողատեսքեր հա / /
       
անտառային հողեր հա 506.1 500.1
ջրային հողեր հա 5.8 5.8
պահուստային հողեր հա / /
       

2. Տարածքն ըստ սեփականության ձևերի

  883. 3 883.3
պետական սեփականություն հա 534.0 523.3
համայնքի սեփականություն հա 263.1 226.9
ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հա 86.2 133.1
       

3. Դեմոգրաֆիական տվյալներ

     
բնակչության թիվը հազ.մարդ 5.9 12.0
բնակչության խտությունը հազ.մարդ/հա 20 40
բանակչության տարիքային կազմը, այդ թվում՝      
մինչև 15 տարեկան երեխաներ հազ. մ 1.867 4.0
աշխատունակ հասակի բնակչություն հազ. մ 3.0 6.0
թոշակառու բնակչություն հազ. մ 0.792 2.0
       

4. Բնակելի ֆոնդը

     
ընդհանուր բնակելի ֆոնդը հազ. ք.մ ընդհ. մակ 162.391 270.84
որից՝      
բազմաբնակարան տներ ք.մ 81.75 135.00
մենատներ ք.մ 80.64 135.84
գոյություն ունեցող պահպանվող բնակ. ֆոնդը ք.մ 81.00 -
Բնակելի ֆոնդն ըստ հարկայնության      
1-2 հարկանի ք.մ 80.64 135.84
3-4 հարկանի ք.մ 19.50 135.00
5 հարկ և ավելի ք.մ 62.25 -
       
Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով ք.մ/մարդ 27.5 22.6
Առկա բնակելի ֆոնդի նվազումը, այդ թվում ք.մ/մարդ    
ըստ տեխնիկական վիճակի ք.մ/մարդ    
ըստ վերակառուցման ք.մ/մարդ    
ըստ այլ պատճառների ք.մ/մարդ    
       

5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը

     
մանկական նախադպրոցական կազմակերպություններ տեղ/ հազ. մարդ 110 1200
հանրակրթական դպրոցներ տեղ/ հազ. մարդ 964 2160
հիվանդանոցներ մահճ./ հազ. մարդ 120 200
պոլիկլինիկաներ հաճախում/հերթ 1072 1502
առևտրի օբյեկտներ ք.մ առ.մակ/ հազ. մարդ 1400 3360
կենցաղային սպասարկման օբյեկտներ աշխ.տեղ/ հազ. մարդ 58.5 108.0
առողջարանային հանգստի հիմնարկներ տեղ - -
այդ թվում      
հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն տեղ    
երեխաների համար ճամբարներ տեղ    
       

6. Տրանսպորտային սպասարկում

     
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը ընդամենը կմ 6.1 10.85
այդ թվում      
արագընթաց շարժման մայրուղային ճանապարհներ կմ    
չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղի կմ    
Արտաքին տրանսպորտ      
այդ թվում      
էլեկտրաֆիկացված երկաթուղի ուղի/կմ    
ավտոբուս ուղի/կմ 6.1 12
օդային տրանսպորտ ուղի/կմ - -
Կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանպորտային հանգույցներ ուղի/կմ    
Ճանապարհափողոցային ցանցի խտությունը ընդամենը կմ/քառ.կմ    
այդ թվում բնակավայրի կառուցապատման սահմաններում կմ/քառ.կմ 2.3 3.3
       

7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում

     
Ընդհանուր ջրօգտագործում, ընդամենը հազ.խմ/օր 2.91 4.68
այդ թվում՝      
տնտեսական-խմելու նպատակով հազ.խմ/օր 1.53 3.12
արտադրական կարիքների համար հազ.խմ/օր 0.306 0.624
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն հազ.խմ/օր    
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ,որից` մաքուր ջրօգտագործում հազ.խմ/օր    
       
Կեղտաջրերի ընդհանուր ելքը, ընդամենը հազ.խմ/օր 1.66 3.71
այդ թվում՝      
կենցաղային կոյուղի հազ.խմ/օր 1.53 3.12
արտադրական կոյուղի հազ.խմ/օր 0.306 0.624
Կոյուղու մաքրման կայանների հզորություն հազ.խմ/օր - 4.448
       
Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում, ընդամենը մլն կՎտ. ժ/տ 4.941411 6.120
այդ թվում՝      
արտադրական կարիքների համար կվտ.ժ/տ 2.853 1.412
կոմունալկենցաղային կարիքների համար կվտ.ժ/տ 2.089 4.708
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում կվտ./ժամ 1700 1700
այդ թվում՝      
կոմունալկենցաղային կարիքների համար կվտ./ժամ 1700 1700
էլեկտրածանրաբեռնվածության ծածկման աղբյուրներ մլն կվտ.    
այդ թվում՝      
Ջերմամատակարարում հազ.Գկալ 0.013 0.025
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը % 80 100
Գազի օգտագործումը, ընդամենը մլն խոր.մ 1.7 3.6
այդ թվում՝      
արտադրական կարիքների համար մլն խոր.մ 0.23 0.46
կոմունալ կենցաղային կարիքների համար մլն խոր.մ 1.47 3.14
       
Մակերևութային ջրերի հեռացման ցանց կմ -  
Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն կմ    
       

8. Տարածքի ինժեներական նախապատրաստում

     
Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից      
մակերեսը հա 3.0 3.0
պաշտպանիչ կառույցների երկարությունը կմ 2.2 5.36
Գետափերի ամրացում կմ - 1.5
Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում հա 6.5 10.5
Տարածքի սանիտարական մաքրում հա    
Կենցաղային աղբի ծավալը հազ խոր.մ 1300 2400
Աղբի այրման և աղբավերամշակման ձեռնարկություններ - - -
       

9. Շրջակա միջավայրի պաշտպանություն

     
Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ, ընդամենը հա 6.0 13.0
այդ թվում՝      
կանաչապատում հա 0.15 10.0
Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը ՍԹԽ-ից % 0.036-0.66 0.035-0.71
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը ՍԹԽ-ից %    
Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը ՍԹԽ-ից %    
Աղմուկի ազդեցության մակարդակը ԴՑԲ 63 68
       
       

 

Գ լ ու խ  III

 

Վայք քաղաքի տարածքի գոտիավորման նախագիծ

 

Ներածություն

 

Վայք քաղաքի գոտիավորման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության N ԱՇՁԲ-06/99-2 պատվերով և տեխնիկական առաջադրանքի, գոտիավորման կարգի պահանջներին համաձայն:

 

Գոտիավորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են

 

- Գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,

- պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,

- պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,

- կազմակերպված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերաբաշխումը,

- տրանսպորտային-հետիոտն երթևեկության կանոնակարգումը և կարգավորումը,

- բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,

- թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների ցուցադրման արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:

 

III-1. Ընդհանուր դրույթներ

 

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

 

Սույն գոտիավորման նախագիծը հանդիսանում է քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ: Այն ծառայում է որպես քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ժամանակ առաջացող բոլոր հարցերի և վեճերի լուծման հիմնական իրավական միջոց, սահմանում բնակավայրի փաստացի ու հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակները:

 

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

 

- Հասարակության առողջության, անվտանգության և բարեկեցության ապահովումը` քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման, համակարգման միջոցով,

- քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը,

- հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման,

- շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը,

- քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը` միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ,

- կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը` ժամանակակից դինամիկ զարգացման հաշվառումով:

 

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

 

Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմաները պարտադիր են`

- քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանն ու շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:

- գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է` աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերվող հատուկ պահանջների սահմանումը և այլն:

- գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվություն, շենքերի և շինությունների հարկայնություն, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, ճարտարապետական փոքր ձևերի տեղադրման համար:

 

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

 

Գոտիավորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնություններ չեն նախատեսվում: Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը`

- թույլատրված օգտագործում

Պահանջները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

 

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերը

 

- բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը,

- ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

- Վայք քաղաքի գլխավոր հատակագիծը,

- ՀՀ գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:

 

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

 

Գոտիավորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապման ինտեսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացների հետ:

 

III-2. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

 

III-2.1. Սահմաններ

 

Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծով տրված սահմաններին: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 344.0:

 

Գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները

 

Նախագծվող գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ`

- եթե գոտիավորման սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը, համարվում է գոտիավորման շրջանի սահմանը,

- եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղիով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտիավորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,

- եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտիավորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով կամ հեռավորության նշումով,

- եթե գոտիավորման շրջանի սահմանների նկարագրի վերաբերյալ այնուամենայնիվ անորոշություն կա կամ տարակարծություններ են հայտնվել, ապա վերջնական որոշումը կայացնում է քաղաքապետարանի գոտիավորումը վերահսկող քաղաքաշինական համապատասխան մարմինը:

 

III-2.2. Կլիմայական պայմաններ

 

Նախագծվող տարածքը շինարարակլիմայական տեսակետից գտնվում է չոր ցամաքային կլիմայական գոտում (փետրվարի միջին ջերմաստիճանը -300C, օգոստոսի 39-400C, քամու ռեժիմը -1.9մ/վրկ է:):

 

III-2.3. Հողածածկույթ

 

Նախագծվող տարածքի հողածածկույթը հիմնականում բարենպաստ է կանաչապատման համար, իսկ այն տարածքները, որոնք անօգտագործելի են, փոխարինվում են կառուցապատման պահուստային գոտիների:

 

III-2.4. Ճարտարագիտաերկրաբանական պայմաններ

 

Նախագծվող տարածքում գրունտային ջրերը բացակայում են: Կան սահքավտանգ տեղամասեր, իսկ հեղեղավտանգ տեղամասերում նախատեսվում են հակահեղեղային միջոցառումներ:

 

III-2.5. Սեյսմատեխնիկական պայմանները

 

Ըստ սեյսմավտանգության աստիճանի, տարածքը բաժանված է տարբեր գոտիների, որտեղ գրունտների հաշվարկված արագացումները տատանվում են 043-ից մինչև 0.52, որը համապատասխանում է 9 բալ և ավել:

 

III-2.6. Ճարտարագիտական ենթակառուցվածքներ

 

Ջրամատակարարում և կոյուղացում

 

Ներկա վիճակը տես I-8.1 և I-8.2 բաժիններում:

Հաշվարկելով քաղաքի ջրապահանջը` Վայք քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար խմելու որակի միջին օրական ջրապահանջը կազմում է 54.1լ /վրկ:

Վայք քաղաքում հիմնականում կոյուղացված է քաղաքի կենտրոնական մասը, իսկ բնակելի տները կոյուղացված են մասնակիորեն 70%: Ընդհանուր առմամբ փողոցային կոյուղու ցանցերը վթարային վիճակում են, ցանցն ունի 20-22կմ երկարություն և կառուցված է 100÷300 տրամագծի թուջե, կերամիկական խողովակներից:

Ելնելով կատարված հաշվարկներից` Վայք քաղաքում պետք է կառուցվի կոյուղու մաքրման կայան, որի հզորությունը պետք է լինի` 3706.6x1.2=4447.92≈4448 մ3/օր:

Հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները` կեղտաջրերը լրիվ պետք է ենթարկվեն կենսաբանական մաքրման և վարակազերծման:

 

Անձրևաջրերի մաքրման համակարգ

 

Քաղաքում նախատեսվում է նաև անձրևաջրերի ընդունման և հեռացման համակարգ: Փողոցներում կառուցվող մակերևութային ջրերի ընդունիչ հորերի և խողովակային ցանցի միջոցով, ջրերը տեղափոխվում են ռելիեֆի ցածր կետեր և լցվում են մոտակա հեղեղատարը: Այս կոյուղին նախատեսվում է կառուցել պոլիէթիլենային d=200÷400մմ տրամագիծ ունեցող խողովակներից:

 

Ոռոգում

 

Ներկա վիճակը տես I-8.3 բաժնում:

Ըստ կատարված հաշվարկների, ամբողջ ոռոգման նպատակների համար պահանջվող ջրի քանակը կազմում է 324լ/վրկ:

Ոռոգման աղբյուրից ջուրը տրվում է ոռոգվող տարածքներին պողպատե խողովակներով: Խողովակների ցանցը նախատեսվում է ստորգետնյա, փողոցներին զուգահեռ: Ոռոգման ջրի ցանցը նախատեսված է իրականացնել պողպատե էլեկտրաեռակցված D=114x5÷530x5 խողովակներից ուժեղ հակակոռոզիոն մեկուսացումով: Խողովակները տեղադրվում են փողոցների բարեկարգումից առաջ:

 

Էներգամատակարարում

 

Էլեկտրամատակարարում

 

Գլխավոր հատակագծով նախատեսվում է ցանցերի և ենթակայանների համակարգի զարգացում և ընդարձակում:

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք են հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Վայք քաղաքի բնակչության հաշվարկային քանակը 12 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշված է որպես հզորությունների գումար:

Կոմունալ-կենցաղային պահանջների առավելագույն հզորությունների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն հասանելիք էլեկտրաէներգիայի ցուցանիշն ընդունված է 1700 կվտ ժամ/տարի, տարվա օգտագործվող ժամերի քանակը 5200 ժամ: Ըստ կատարված հաշվարկների` Վայք քաղաքի հաշվարկային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է մոտ 6.12 մվտ:

 

Գազամատակարարում

 

Ներկա վիճակը տես I-8.4.2 բաժնում:

Գազամատակարարման ուրվագիծը մշակելիս հաշվի է առնվել գազի ծախսի հետևյալ պահանջները.

- Բնակչության կենցաղային կարիքները` կերակրի պատրաստում, տաք ջրի ստացում և ջեռուցում:

- Արդյունաբերական օբյեկտների ջեռուցման և տաք ջրամատակարարման պահանջները:

Ըստ կատարված նախնական հաշվարկների, Վայք քաղաքի գազի հաշվարկային տարեկան ծախսը այժմ կազմում է 1.7մլն մ3 տարի, իսկ հեռանկարում` 3.14 մլն մ3 տարի:

 

Կապ

 

Ներկա վիճակը տես I-8.6 բաժնում:

Նախատեսվում է.

1. Գործող անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում և հեռախոսային գծերի անցկացում ցածր լարման հենասյուների վրայով:

2. Ռադիոցանցի լարերի անցկացում առկա հեռախոսահորերով և շենքերի տանիքներով:

 

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Վայք քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ` հողային, ջրային, օդային ավազանների պահպանության համար:

 

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

 

Գոտիավորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտիավորման տեքստային ու գծագրական մասերը:

Նախագիծը ներառում է

գործառական գոտիավորումը՝ հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման՝ սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները,

ծավալատարածական գոտիավորումը՝ ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ։

 

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

 

Հիմնական գոտիները սահմանում են տարբեր ինտենսիվությամբ օգտագործվող հիմնական տարածքային միավորները, դրանց նախընտրելի հողօգտագործման ձևերը և կառուցապատման չափորոշիչները՝ կառուցապատողների կողմից փուլ առ փուլ կառուցապատման համար, խրախուսելու տարածքի բազմաբնույթ օգտագործումը, ապահովելու համաքաղաքային համալիրների տեղաբաշխումը, ներդաշնակորեն ինտեգրելու հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։

Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:

Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ

Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ

Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ

Համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների, գործարարական, վարչակառավարման զարգացման գոտի, ՀԳՎԳ

Այգեպուրակային գոտի, ԱՊԳ

Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ

Հատուկ գոտի ՀԳ

Առևտրի համաքաղաքային գոտի, ԱՀԳ

Տոնավաճառային գոտի, ՏԳ

Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ

Արտադրական գոտի, ԱԳ

 

Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման, բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ և պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջներով։

 

Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են՝

 

1. Բնակելի կառուցապատում

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով,

Բազմաբնակարանոց տներ։

 

2 Հյուրանոցային ծառայություններ՝

 

Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար մինչև 200 տեղ),

Մոթելներ (առանց սահմանափակումների),

Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ,

 

3. Կրթական հաստատություններ

 

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Միջնակարգ դպրոցներ,

Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։

 

4. Բուժական հիմնարկություններ

 

Բուժական կաբինետներ,

Պոլիկլինիկաներ։

 

5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

 

Մարզային և քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ,

Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ

Փոստատներ, կապի բաժանմունքներ,

Ոստիկանական տեղամասեր,

Հրշեջ ծառայություններ:

 

6. Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

7. Կրոնական հիմնարկություններ

 

Եկեղեցիներ, մատուռներ,

Այլ կառույցներ եկեղեցականների համար։

 

8. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ

 

Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,

Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

Թատրոններ և կինոթատրոններ,

Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի, մանկական և տարբեր տիպի այգիներ,

Սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,

Մարզադաշտեր, խաղադաշտեր,

Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ՝ լողի, թենիսի և այլ ակումբներ,

Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,

Հրաձգարաններ։

 

9. Առևտրական օբյեկտներ

 

Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ,

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ,

Ավտոպահեստամասերի վաճառք,

Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),

Կենդանի ձկների վաճառք,

Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր,

Կենդանիների վաճառք։

 

10. Հասարակական սննդի օբյեկտներ

 

Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ,խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

Ռեստորաններ ոչ ավելի քան 20 նստելատեղով,

Սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով,

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

12. Արտադրական օբյեկտներ

 

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,

Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր),

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն)։

 

13. Հանգստի օբյեկտներ

 

Բուժական տաղավարներ,

Ամառային, ձմեռային հանգստի օբյեկտներ,

Հյուրանոցներ, մոթելներ,

Սպորտային սարքավորումների վարձակալության կետեր,

Առևտրի օբյեկտներ,

Ռեստորաններ, սրճարաններ, զվարճանքի օբյեկտներ (սահմանափակ կոնտինգենտի համար),

Ավտոմոբիլային պարկ (հատուկ բուժական երթուղիների կազմակերպման համար),

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

14. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ

 

Պահեստներ,

Գերեզմանատներ։

 

15. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

 

Ավտոբուսային կայարաններ,

Տրանսպորտի հավաքակայաններ,

Բենզալիցքավորման կայաններ,

Ավտոկայանատեղեր։

 

16. Գյուղատնտեսական

 

Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,

Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում),

Տնկարաններ, անտառային տնտեսություն։

 

17. Ճարտարագիտական ենթակառուցվածքներ և սարքավորումներ

 

Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),

Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,

Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),

Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

Կոյուղու ցանցային հորեր,

Վերգետնյա հաղորդալարեր,

Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

Էլեկտրական ենթակայաններ,

Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),

Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),

Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,

Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

Կապի ավտոմատ հեռախոսային կայան։

 

18. Ոչ հիմնական շինություններ

 

Կրպակներ,

Տաղավարներ,

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐ ԱԿԳ ԲԿԳ ԽԿԳ ՀԳՎԳ ԱՊԳ ՀՕԿԳ ՀԳ ԱՀԳ ՏԳ ԱՏԳ ԱԳ  
Բնակելի կառուցապատման ձևեր                        
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ Օ   Օ                  
Բազմաբնակարանանոց տներ   Օ Օ                  
Հյուրանոցային ծառայություններ                        
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ)       Օ   Օ            
Մոթելներ (առանց սահմանափակումների)       Օ                
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ. տներ) Օ   Օ             Օ    
Հյուրանոցներ, մոթելներ, (սահմանափակ կոնտինգենտով)     Օ Օ Օ         Օ    
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր                        
Կրթական հաստատություններ                        
Մանկապարտեզներ, մանկամսուրներ Օ Օ Օ                  
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ     Օ Օ                
Միջնակարգ դպրոցներ Օ Օ Օ Օ                
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ,                        
Բուժական                        
Բուժական կաբինետներ, Օ Օ Օ Օ             Օ  
Պոլիկլինիկաներ,   Օ Օ Օ                
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ                        
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ, դրանց գրասենյակներ(օՖիսներ),                        
Անհատական գրասենյակներ (օՖիսներ),       Օ                
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ Օ Օ Օ         Օ Օ Օ    
Փոստատներ, Կապի բաժանմունքներ,     Օ Օ           Օ    
Ոստիկանական տեղամասեր,     Օ Օ           Օ    
Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ                        
Վարսավիրանոցներ, Օ Օ Օ Օ           Օ    
Քիմմաքրման ընդունման կետեր, Լվացքատներ, Օ Օ Օ Օ       Օ   Օ    
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,  Օ Օ Օ Օ       Օ Օ Օ    
Կրոնական հիմնարկություններ                        
Եկեղեցիներ, Մատուռներ,       Օ                
Այլ կառույցներ եկեղեցականների համար,       Օ                
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ                        
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,     Օ Օ                
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,     Օ Օ                
Թատրոններ և կինոթատրոններ,     Օ Օ                
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,         Օ              
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,         Օ              
Խաղադաշտեր,         Օ Օ            
Մարզադաշտեր,         Օ Օ            
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,         Օ              
Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,           Օ            
Հրաձգարաններ (տիրեր)         Օ              
Առևտրական                        
Սուպերմարքեթներ և հանրախանութներ,               Օ        
Առևտրի կենտրոններ               Օ        
Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ, Օ Օ Օ   Օ Օ Օ Օ Օ Օ    
Ավտոպահեստամասերի վաճառք,               Օ        
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ՝ բացառությամբ կենդանիների վաճառքի,                 Օ      
Կենդանի ձկների վաճառք,                 Օ      
Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր,                 Օ      
Կենդանիների վաճառք:                 Օ   Օ  
Հասարակական սնունդ                        
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,     Օ Օ         Օ      
Ռեստորաններ ոչ ավելի քան 20 նստելատեղով, Օ Օ Օ Օ                
Սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով, Օ Օ Օ       Օ          
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),       Օ Օ     Օ Օ Օ    
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,       Օ Օ     Օ Օ Օ    
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ: Օ Օ Օ       Օ Օ Օ Օ    
Արտադրություն                        
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ  Օ Օ Օ               Օ  
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն, Օ Օ Օ               Օ  
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր, Օ   Օ               Օ  
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն), Օ Օ Օ               Օ  
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ                        
Ավտոբուսային կայարաններ,   Օ               Օ    
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ,                   Օ    
Բենզալիցքավորման կայաններ,         Օ              
Ավտոկանգառներ,       Օ Օ Օ   Օ Օ Օ    
Ավտոտնակներ   Օ Օ                  
Գյուղատնտեսություն                        
Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝ ներառյալ ընտանի կենդանիների բուծումը, Օ       Օ              
Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում, բուժում, վաճառք),                     Օ  
Տնկարաններ, Անտառային տնտեսություն,         Օ              
Ինժեներական սարքավորումների օգտագործման ձևեր                        
Վերգետնյա հաղորդալարեր, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Էլեկտրական ենթակայաններ, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ), Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Գազակարգավորիչ պահարանային կայաններ (ԳԿԿ), Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային), Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Կապի ավտոմատ հեռախոսային կայաններ, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Կոյուղու ցանցային հորեր, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Ջրամատակարարման բաշխիչ հորեր, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Մալուխային էլեկտրահաղորդագծեր, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5ՀԿ (ժամ), Օ Օ Օ Օ     Օ Օ Օ Օ Օ  
Խողովակաշարեր (Մետաղական, ոչ մետաղական), Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  
Ոչ հիմնական շինություններ                        
Կրպակներ, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ    
Տաղավարներ, Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ    
Ճարտարապետական փոքր ձևեր: Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ Օ  

 

Օ - թույլատրված օգտագործման ձևեր

 

III-7. Հիմնական գոտիներ

 

1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)

 

Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:

 

1.1. Թույլատրված օգտագործման ձևեր

1.2.

 

Բնակելի

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով:

 

Հյուրանոցային

 

Հյուրատներ (սահմանափակ հզորությամբ),

Վարձակալությամբ տրվող առանձնատներ։

 

Կրթական հաստատություններ

 

Միջնակարգ դպրոցներ,

Մանկապարտեզներ, մանկամսուրներ:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

 

Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։

 

Բուժական

 

Բուժական կաբինետներ:

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

 

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ռեստորաններ (սահմանափակ նստելատեղերով),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով);

 

Արտադրություն

 

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝ ներառյալ ընտանի կենդանիների բուծումը։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով,

 

Հողամասի մակերես (նվազագույն) -800-1000քմ

Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (առավելագույն) - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի,

Հողամասի ճակատի նվազագույն լայնություն -20մ։

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն)-12մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)-50%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք-70%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ-30%

 

2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)

 

Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախուսելու համար:

 

2.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

 

Բազմաբնակարան տներ՝ առանց տնամերձ հողամասերի:

 

Հյուրանոցային

 

Հյուրանոցներ (սահմանափակ)։

 

Կրթական հաստատություններ

 

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Միջնակարգ դպրոցներ։

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

 

Անհատական գրասենյակներ։

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

Կոշիկի, հագուստի, և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

Առևտրական

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (սահմանափակ),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

Արտադրական

 

Փոքր բիզնեսի արտադրություններ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Կառուցապատման չափորոշիչներ

Բազմաբնակարան տներ

 

Ճակատի նվազագույն լայնություն-14 մ

Երկարությունը -չի սահմանափակվում

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի/շինությունների բարձրությունը (առավելագույն)-15 մ

Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)-50%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք-70%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ-30%

 

3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)

 

Այս գոտիները առանձնացվում են հիմնականում արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են համաքաղաքային նշանակության գործառույթների և բնակելի կառուցապատման խառը տեղակայման համար:

 

3.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով,

Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի:

 

Հյուրանոցային

 

Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),

Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ)։

 

Կրթական հաստատություններ

 

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ:

 

Բուժական

 

Բուժական կաբինետներ։

 

Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ

 

Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ:

 

Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

 

Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,

Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

Թատրոններ, կինոթատրոններ։

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

 

Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

Ռեստորաններ (սահմանափակ),

Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Արտադրություն

 

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն

Տնայնագործական արտադրություն,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

բնակելի տների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) -15մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) -50%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք -70%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -30%

 

այլ շենքերի /շինությունների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածքը - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ- չի սահմանափակվում:

Մինչև 15 մետր բարձրության կառույցների՝ առաջին հարկերում հասարակական օբյեկտների տեղադրմամբ թույլատրվում են գլխավոր փողոցների հետևյալ տեղամասերում՝

Ջերմուկի Խճուղու երկայնքով,

Շահումյանի փողոցի երկայնքով,

Ալավերդյան փողոցի երկայնքով,

Վերոնշված տարածքներում բնակելի շենքերի համար առավելագույն թույլատրված հարկայնությունը 3 հարկ է:

Կենտրոնական առևտրական և վարչական հրապարակների պարագծով հասարակական շենքերի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս քան 15մ,

Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

 

4.Համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների, գործարարական, վարչակառավարման զարգացման գոտի (ՀԳՎԳ)

 

Գոտին նախատեսվում է քաղաքի կենտրոնական միջուկի պահպանման, կանոնակարգման և պատշաճ զարգացման համար

 

4.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրթական, մշակութային, բուժական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

 

Եկեղեցիներ, մատուռներ,

Գրադարաններ,

Թանգարաններ,

Արվեստի կենտրոններ,

Ցուցահանդեսներ,

Պատկերասրահներ, արվեստի սրահներ,

Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ,

Թատրոններ և կինոթատրոններ,

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ,

Միջնակարգ դպրոցներ,

Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ,

Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատությունների գրասենյակներ,

Բուժական կաբինետներ

Պոլիկլինիկաներ:

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմնափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Բնակելի

 

Բազմաբնակարան

 

Հյուրանոցային

 

Հյուրանոցներ (մինչև 200 հոգու համար):

 

Կրթական, մշակութային, կրոնական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

 

Միջնակարգ դպրոցներ,

Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

Գիշերային ակումբներ:

 

Բուժական

 

Պոլիկլինիկաներ

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Ոչ հիմնական շինություններ

 

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

Կառուցապաման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) -15 մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

 

4.3. Լրացուցիչ պահանջներ

 

Եթե շենքերի առաջին հարկերը բնակելի են, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծից ներս,

Եթե շենքերի առաջին հարկերը օգտագործվում են հասարակական սպասարկման օբյեկտների համար, ապա այդ շենքերը պետք է դրվեն կարմիր գծի վրա:

 

5. Այգեպուրակային (ԱՊԳ)

 

Այգեպուրակային գոտին ընդգրկում է քաղաքի տարածքի խոշոր անտառները, այգիները, գյուղատնտեսական հողերը, այգեպուրակային և ջրային տարածքները, բոլոր պահպանվող և վերականգնվող լանդշաֆտները և հանդիսանում է քաղաքի բնապատկերների պահպանման հիմնական միջոցը:

 

5.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային

 

Հյուրանոցներ (սահմանափակ հզորությամբ),

Մոթելներ:

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

 

Բուսաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

Խաղադաշտեր,

Մարզադաշտեր,

Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,

Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,

Հրաձգարաններ (տիրեր):

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝

բացառելով ընտանի կենդանիների բուծումը,

Տնկարաններ,

Անտառային տնտեսություն:

 

Ոչ հիմնական շինություններ

 

Տաղավարներ,

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի։

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12 մ

Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 5%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 30%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 70%

 

6.Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)

 

Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:

 

6.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

 

Խաղադաշտեր,

Մարզադաշտեր,

Պուրակներ անիվավոր չմուշկների համար։

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

 

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,

Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների):

 

Ոչ հիմնական շինություններ

 

Տաղավարներ,

Ճարտարապետական փոքր ձևեր։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Ոչ հիմնական շինությունների համար

 

Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն) - 100քմ

Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 4քմ

Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում

 

Հիմնական շինությունների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

բոլոր տիպի շենքերի /շինությունների համար

 

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն ) -8 մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն -20%

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք -30%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -70%

 

6.2. Լրացուցիչ պահանջներ

 

Բնակելի նոր կառուցումներն արգելվում են: Միայն պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի պահպանում, վերականգնում (վերանորոգում) և ներքին վերակառուցում:

 

7.Հատուկ նշանակության ՀԳ

 

Հատուկ նշանակության գոտիները առանձնացվում են գործունեության հատուկ ռեժիմ (զորամասեր) պահանջող տարածքների համար:

 

7.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հատուկ նշանակության շենքեր, շինություններ

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ։

 

Հասարակական սնունդ

 

Սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով,

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ։

 

Չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի:

 

Կարգավորիչներ բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 12մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - չի սահմանափակվում:

 

8. Առևտրի համաքաղաքային գոտի (ԱՀԳ)

 

Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և քաղաքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:

 

8.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Առևտրական

 

Սուպերրմարքեթներ և հանրախանութներ,

Առևտրի կենտրոններ,

Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ

Ավտոպահեստամասերի վաճառք:

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

 

Ավտոկանգառներ։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը՝ համաձայն գործող նորմերի։

 

Կառուցապատման կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն)- 15մ

Շենքերի (շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)- չի սահմանափակվում:

 

8.3. Լրացուցիչ պահանջներ

 

Գոտին կառուցապատման նախագծի առարկա է: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային՝ տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:

 

9.Տոնավաճառային-ՏԳ

 

Տոնավաճառային-ցուցահանդեսային գոտիները նախատեսվում են հիմնականում բաց տարածքներում զանգվածային առևտրի և տոնավաճառային գործունեության կենտրոնացման և կանոնակարգման համար: Այստեղ կարող են տեղադրվել արևելյան տիպի շուկաներ, տոնավաճառային համալիրներ մշտական գործող ցուցահանդեսներ:

 

9.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Առևտրական

 

Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),

Մանրածախ առևտրի խանութներ, կրպակներ, տաղավարներ,

Կենդանի ձկների վաճառք:

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների,

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Կենցաղային սպասարկման

 

Առաջնային ծառայություններ:

 

Ֆինանսական հիմնարկություններ

 

Անհատական գրասենյակներ (օֆիսներ):

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

Շենքերի /շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 8մ

Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70%

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%

 

9.3. Լրացուցիչ պահանջներ

 

Գոտին համալիր կամ կառուցապատման նախագծի առարկա է: Համապատասխան ընթացակարգով հաստատվելուց հետո տոնավաճառային գոտու համալիր նախագիծը դառնում է գոտևորման նախագծի անբաժանելի մասը և կատարում է նրա բոլոր գործառույթները: Ընդ որում, հաստատվելուց հետո համալիր կառուցապատման նախագծի բոլոր դրույթները դառնում են առաջնային տվյալ գոտու համար գոտևորման նախագծի նախանշումների նկատմամբ:

 

10.Արտաքին տրանսպորտի (ԱՏԳ)

 

Արտաքին տրանսպորտի գոտին նախատեսվում քաղաքի տարածքում արտաքին տրանսպորտի, տվյալ դեպքում ավտոկայանի, անմիջական ներկայությունը ապահովելու համար, դրա կառույցների, ենթակառուցվածքների և հարակից տարածքների օգտագործման ռեժիմների կարգավորման և կանոնակարգման համար:

 

10.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

 

Ավտոբուսային կայարաններ,

Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ:

 

Հյուրանոցային

 

Հյուրանոցներ (սահմանափակ),

Մոթելներ (սահմանափակ):

 

Բուժական

 

Բուժական կաբինետներ

 

Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

 

Ոստիկանական տեղամասեր,

Փոստատներ:

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

 

Վարսավիրանոցներ,

Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ։

 

Առևտրական

 

Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ, կրպակներ:

 

Հասարակական սնունդ

 

Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

Սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),

Բացօթյա բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Բուժական

 

Բուժական կաբինետներ

 

Հյուրանոցային

 

Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտով):

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ

 

Անհատական գրասենյակներ,

Բանկերի և դրամավարկային այլ հաստատությունների գրասենյակներ,

Փոստատներ, կապի բաժանմունքներ:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն)- 12մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք -չի սահմանափակվում

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում

 

11. Արտադրական - ԱԳ

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար

 

11.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Արտադրական

 

Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,

Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր,

Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):

 

Առևտուր

 

Կենդանիների վաճառք։

 

Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում)։

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) - 8մ

Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- չի սահմանափակվում,

Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,

Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -չի սահմանափակվում:

 

Ծանոթություն. Բոլոր գոտիներում հատուկ թույլտվություն ինժեներական սարքավորումների օգտագործման վերաբերյալ։

 

III-8. Կառուցապատման կանոններ

 

Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

բնապահպանական միջոցառումների իրականացումը,

գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը։

1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

2. Շենքերի Ճակատների արտաքին հարդարանք

Շենքերի Ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

Շինանյութ

Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի / շինությունների բնական սրբատաշ քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

Այլ շենքերի համար, որպես կանոն պետք է օգտագործել սև, վարդագույն, սպիտակ երանգների շինանյութեր:

Արտաքին ճակատների ձևավորման համար արգելվում է դեղին (բացի ոսկեգույնից և օխրայից), կապույտ և կանաչ երանգների օգտագործումը:

- Նկուղներ և կիսանկուղներ

Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

- Շենքերի շքամուտքեր

Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

- Տանիքներ

Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

Լանջավոր տանիքներում ձեղնահարկը որպես բնակելի տարածություն օգտագործելու դեպքում փողոց դուրս եկող պատուհանները պետք է արգելվեն:

- Գովազդ

Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:

Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

1. Ցուցանակներ և անվանատախտակներ

Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50 x 15սմ՝ միասնական հատուկ նախագծի համաձայն:

Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն՝

ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը-30սմ

բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15սմ:

Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքների դռներին:

 

2. Փողոցային լուսավորություն

Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով:

 

3. Տրանսպորտի միջոցների կանգառներ

Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը՝ երկարությունը-6.0 մ, լայնությունը-2.4 մ:

 

4. Հեռավորությունը շենքերի միջև

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։

2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 12 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 12 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։

 

5. Շենքերի տեղադրությունները

Շենքերի տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս (տեղի բնակլիմայական պայմանների հաշվառումով)։

 

6. Աղմուկի թույլատրելի մակարդակ

Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

 

7. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

Գոտիավորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

Գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

Եթե գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

 

8. Կառուցապատման թույլտվություններ

Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլատվության ձևերը ՝

-թույլատրվում է:

Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են արդեն նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:

Հատուկ թույլտվության ընթացակարգ են պահանջում կառուցապատման և հողօգտագործման այն տիպերը, որոնց բնութագրերը տարբերվում են սահմանված գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք այնուամենայնիվ կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:

Հատուկ թույլատվությամբ օգտագործումը գոտիներում թույլատրվում է համայնքի ավագանու հավանությամբ և համայնքի ղեկավարի համաձայնությամբ՝ հատուկ ձևակերպված հատուկ պայմաններով:

 

III-9. Տերմիններ և սահմանումներ

 

Աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝ հիմնական գոտիներ, որոնք առանձնացվում են որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսման համար:

Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում:

Բազմաբնակարանանոց տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում:

Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։

Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:

Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ ( ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):

Կառուցապատման /հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրները հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:

Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։

Համալիր հատակագծման հիմնական գոտիներ` գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որոնց նպատակն է՝

խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը,

ապահովել համաքաղաքային համալիրների կառուցումը,

հատուկ նախագծվող համալիրները ներդաշնակորեն ինտեգրել կազմավորվող քաղաքաշինական միջավայրում

Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։

Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։

Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։

Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։

Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։

Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։

Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը,որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:

Մայթի բանուկ մաս՝ փողոցի մայթերի հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։

Հողամաս՝ որոշակի սահմաններ ունեցող հողատարածք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքը:

Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։

Հողամասի ճակատը՝ հողամասի կարմիր գծին հարող կողմը։Հիմնական գոտիներ՝ գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որտեղ սահմանվում են տվյալ տարածքի գերակշիռ օգտագործման և կառուցապատման կանոնները: Նույն տարածքային միավորին պետք է համապատասխանի միայն մեկ հիմնական գոտի:

Ձեղնահարկ՝ լանջավոր տանիքի ներքին տարածությունը։

Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։

Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրին ընկած ուղղաձիգ հեռավորությունը։

Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր։

Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։

Հատուկ թույլատվություն՝ կառուցապատման և հողօգտագործման տեսակները, որոնց բնութագրերը տարբերվում են գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք այնուամենայնիվ կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:

 

III-10.Համայնքի հողօգտագործումը

 

Վայք համայնքի վարչական տարածքը կազմում է 883.23 հա, որից քաղաքացիների սեփականություն է կազմում 85.78 հա, իսկ համայնքի սեփականություն` 263.37 հա, իրավաբանական անձանց սեփականություն է կազմում 0.09 հա, պետական 534.0 հա: Ստորև աղյուսակում բերվում է հողատեսքերն ըստ հողօգտագործողների և սեփականության սուբյեկտների (ՀՀ կառավարության 2006 թ.-ի մարտի 9-ի N 391.Ն որոշման առ 01.01.2005 թ.):

 

Հողային ֆոնդի փաստացի բաշխվածությունը

 

Նպատակային
նշանակություն
Հողատեսք, գործառնական նշանակություն Գոյություն ունեցող իրավիճակ Հեռանկար
    Սեփականության սուբյեկտ Սեփականության սուբյեկտ
    Ընդա-
մենը
ՀՀ քաղա-
քացի-
ներ
ՀՀ իրավա-
բանա-
կան անձանց
Համայն-
քային և պետական (ընդա-
մենը)
Ընդա-
մենը
ՀՀ քաղա-
քացի-
ներ
ՀՀ իրավա-
բանա-
կան անձանց
Համայն-
քային և պետական (ընդա-
մենը)
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. գյուղատնտեսական վարելահող                
բազմամյա տնկարկներ (ընդամենը) - - - -        
այդ թվում`
պտղատու այգի
- - - -        
խաղողի այգի - - - -        
այլ բազմամյա - - - -        
խոտհարք - - - -        
արոտավայրեր 29.9 - - 29.9 22.7     22.7
այլ հողատեսքեր - - -          
ընդամենը 29.9     29.9 22.7     22.7
2. բնակավայրերի բնակելի կառուցապատում 88.2 85.8   2.4 166.0 133.0   33.0

այդ թվում
տնամերձ հողեր

85.8 85.8     133.0 133.0 - -
այգեգործական (ամառանոցներ) - - - - - - - -
հասարակական կառուցապատման 19.9 0.3   16.3/ 3.3 30.5 - - 30.5
խառը կառուցապատման 1.6     1.6 1.6 - - 1.6
ընդհանուր օգտագործման 24.8     24.8 52.1 - - 52.1
այլ հողեր 159.6     159.6 60.5 - - 60.5
ընդամենը 294.0 86.1   204.6 / 3.3 310.7 133.0   177.7
3. արդյունաբերություն, ընդերք և այլ արտադրական նշանակության օբյեկտներ արդյունաբերական 15.8 - 0.1 15.8 15.8 - 0.1 15.8
գյուղատնտեսական, արտադրական 1.5 - - 1.5 1.5 - - 1.5
պահեստարանների 0.3 - - 0.3 0.3 - - 0.3
ընդերք օգտագործման -   - -        
ընդամենը 17.7 - 0.1 17.6 17.7 - 0.1 17.6
4. ինժեներական ենթակա-
ռուցվածք
էներգետիկայի 0.3 - - 0.1 / 0.2 0.3 - - 0.1 / 0.2
կապի 0.1 - - 0.1 0.1 - - 0.1
տրանսպորտի 8.2 - - 2.4 / 5.8 8.2     2.4 / 5.8
կոմունալ ենթակառուցվածք 0.9 - - 0.9 0.9 - - 0.9
ընդամենը 9.5 - - 3.5 / 6.0 9.5   - 3.5 / 6.0
5. հատուկ պահպանվող տարածքներ բնապահպանական                
այդ թվում
նաև արգելոցներ
               
արգելավայրեր                
ազգային պարկեր                
առողջարարական                
հանգստի                
պատմական և մշակույթ. 10.8 - - 5.6/ 5.2 16.8     11.6 / 5.2
ընդամենը 10.8 - - 5.6 / 5.2 16.8     11.6 / 5.2
6. հատուկ նշանակության հողեր ընդամենը 9.6     / 9.6 9.6     / 9.6
7. անտառային հատուկ պահպանված տարածքներ անտառ 506.1 - - / 506.1 500.1 - - / 500.1
թփուտ - - - - - - - -
վարելահող - - - - - - - -
խոտհարք - - - - - - - -
արոտավայրեր - - - - - - - -
այլ հողեր   - -   6.00 - - 6.00
ընդամենը 506.05 - - / 506.05 500.1 - - / 500.1
8. ջրային գետեր 3.0 - - / 3.0 3.0 - - / 3.0
ջրամբարներ - - - - - - - -
լճեր       -       -
ջրանցքներ 0.9 - - / 0.9 0.9 - - / 0.9
հիդրոտեխնիկական և ջրատնտեսական այլ օբյեկտներ 1.9 - - 1.9 / 1.9 - - 1.9 /
ընդամենը 5.8 - - 1.9 / 3.9 5.8 - - 1.9 / 3.9
9. պահուստային աղուտներ - - - - - - - -
ավազուտներ   - -     - -  
ճահիճներ   - - - - - - -
այլ անօգտագործելի հողեր   - -     - - -
ընդամենը   - -     - - -
Ընդամենը` հողեր 883. 3 86.2 0.1 263.1/ 34.0 883.3 133.1 0.1 750.1

 

III-11. Վայք համայնքի գլխավոր հատակագծի հիմնադրույթների իրականացման առաջնահերթ միջոցառումներ

 

1. Հաշվի առնելով Վայք համայնքի և տարածաշրջանի զարգացման փոխկապակցված հիմնախնդիրները (միասնական տրանսպորտային, ճարտարագիտական ցանց, ճարտարագիտական նախապատրաստման միջոցառումների ընդհանրություն, ռեսուրսների օգտագործման միասնական ծրագրի մշակման անհրաժեշտություն) առաջարկվում է նոր շրջանցող մայրուղու կառուցում:

2. Ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կարգավորում, կատարելագործում.

Կեղտաջրերի մաքրման կայանի և նոր կոյուղատարի կառուցում:

3. Քաղաքի կիսակառույց բազմահարկ շենքերի ավարտում:

4. Ռեկրեացիոն տեղամասերի հարևանությամբ նախատեսված է տնամերձերով տարածքների աստիճանական կառուցապատման խրախուսում` կառուցապատման ընթացքում առաջնորդվելով գոտիավորման նախագծով առանձնացված յուրաքանչյուր գոտուն համապատասխանող չափորոշիչ և կարգավորիչ նորմերով:

5. Ջերմուկի փողոցի կենտրոնական մասում` նոր հրապարակի ձևավորում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան