Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1369-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցումից Իջևանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2900.0 հազ. դրամն ուղղել Իջևան քաղաքի Գանինի փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|