ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2007 թվականի N 850-Ա
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (BMZ-N 2003 66 054)» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից տրամադրված` «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում (BMZ-N 2003 66 054)» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված շուրջ 1,3 մլն եվրո գումարը «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի 110 կՎ բաց բաշխիչ սարքավորումն ամբողջապես վերակառուցելու, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք 1; 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորերով փոխարինելու նպատակով օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|