«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 672-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)
11. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի
(11 կետը լրաց. 04.08.05 N 1173-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Ապահովագրական վկայագիրը (այսուհետ` վկայագիր) հատուկ հաշվառման փաստաթուղթ է:
2. Վկայագրի ձևաթուղթը տպագրվում է որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթի վրա և պետք է ունենա սերիա ու հերթական համար: Վկայագրի սերիան պետք է պարունակի 2 նիշ, իսկ համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Վկայագրի սերիայի նիշերը պետք է լինեն մեծատառ և յուրաքանչուր ենթատեսակի համար տարբերվեն միմյանցից: Համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան այնուհետև` թիվը:
3. Վկայագիրը տպագրվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններին համապատասխան:
4. Վկայագրում ուղղումներ կամ փոփոխություններ չեն կատարվում: Ուղղումներ կամ փոփոխություններ պարունակող վկայագիրը համարվում է անվավեր:
5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով:
(5-րդ կետը խմբ. 04.08.05 N 1173-Ն)
6. Վկայագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է պարունակի`
ա) վկայագրի (վկայագրերի) ձևաթղթի ձեռքբերման ամսաթիվը.
բ) վկայագրերի ձևաթղթերի քանակը (ըստ հերթական համարների և ապահովագրության տեսակների): Այն դեպքում, երբ վկայագրերի ձևաթղթերը ձեռքբերման պահին համարակալված չեն եղել, գրանցամատյանում գրառումը կատարվում է տպագրական եղանակով համարակալելուց հետո, որի ժամկետը, սակայն, չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը` ներառյալ դրանց ձեռքբերման օրը.
գ) վկայագրերի ձևաթղթերի ցանկացած շարժի մասին տեղեկատվություն՝ ներառյալ վկայագիր ընդունողի (գործակալ, վկայագիր կնքող իրավասու անձ) անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունած կամ վերադարձված (վերաբերում է չկնքվածներին) վկայագրերի քանակը` ըստ տեսակների և համարների.
դ) վկայագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր շարժի արձանագրումից հետո մնացորդը (ըստ ապահովագրության տեսակների).
ե) տեղեկատվություն անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին` ըստ ապահովագրության տեսակների:
7. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը:
8. Վկայագրերը պետք է պահվեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի համար:
9. Օգտագործման համար ոչ պիտանի և անվավեր ճանաչված յուրաքանչյուր վկայագիր պետք է պահպանվի՝ վկայագրի վրա անկյունագծով թանաքով նշագրելով «Անվավեր» բառը: Վկայագրերի չօգտագործված ձևաթղթերի գույքագրումը կատարվում է տարեկան մեկ անգամ` այն գրանցելով վկայագրերի հաշվառման գրանցամատյանում:
10. Կնքված վկայագիրը պետք է ունենա կրկնօրինակ, որի ձևաթղթի նկատմամբ պահանջներ չեն սահմանվում: Կրկնօրինակը պահպանվում է ապահովագրողի ղեկավարի կողմից լիազորված անձի մոտ՝ ըստ ապահովագրության վկայագրի սերիայի:
11. Համատեղ ապահովագրության դեպքում ապահովադրին տրվում է համատեղ ապահովագրությանը մասնակից առաջնային ապահովագրողի (եթե այդպիսին նախատեսված է պայմանագրով) կամ ապահովագրողներից որևէ մեկի վկայագիրը, որի կրկնօրինակը պետք է պահվի համատեղ ապահովագրությանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:
12. Վկայագրի կամ վկայագրի ձևաթղթի կորստի դեպքում դրա պահպանության համար պատասխանատու անձը դրա մասին անհապաղ հայտնում է իր անմիջական ղեկավարին: Ապահովագրողի տնօրինությունն արձանագրում է կորցրած վկայագրերի և վկայագրերի ձևաթղթերի քանակը` համապատասխան սերիաներով ու համարներով, և զանգվածային լրատվության միջոցներով դրա մասին տալիս է հայտարարություն:
13. Ապահովագրողն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում վկայագրերի ձևաթղթերի մասին եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի այդ ժամանակահատվածում կնքված, չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին տեղեկատվություն` ըստ համարների` համաձայն N 2 հավելվածի:
(13-րդ կետը փոփ. 04.08.05 N 1173-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 04.08.05 N 1173-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ընկերության անվանումը __________________________________
Գտնվելու վայրն ու կապի միջոցները __________________________
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ________________
Տողը |
|
Ընդամենը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ |
Հաշվետու ժամանա-կաշրջանում ձեռք բերված |
Հաշվետու ժամանա-կաշրջանում կնքված վկայագրեր |
Հաշվետու ժամանակա-շրջանում անվավեր ճանաչված |
Ընդամենը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ | |||||
քա-նակը |
համար-ները |
քա-նակը |
համար-ները |
քա-նակը |
համար-ները |
քա-նակը |
համար-ները |
քանակը(սյուն 3 + սյուն 5 - |
համար-ները | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1. |
Ոչ կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.1. | |||||||||||
1.2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
..... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
Կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.1. |
Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2.2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
..... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
Ընդամենը վկայագրերի ձևաթղթերի քանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընկերության գլխավոր հաշվապահ | __________________________________ | |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) | ||
Կ.Տ. |
(հավելվածը խմբ. 04.08.05 N 1173-Ն)