Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2005-22.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.08/1(667) Հոդ.853
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2004 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճի և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքներում վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրել անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներ առանձնացնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

(1-ին կետը խմբ. 07.04.05 N 486-Ն)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

3. Թույլատրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`

ա) նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս.

բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ գիտական համագործակցության շրջանակներում սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում համալիր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետևյալ տեսակները` բեզոարյան այծ` մինչև 5 կենդանի, հայկական մուֆլոն` մինչև 5 կենդանի, արջ` մինչև 2 կենդանի:

(3-րդ կետը խմբ. 09.09.04 N 1255-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 16
Երևան