«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2004 թվականի N 1170-Ն
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԽԵՄԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որոշակի արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստման ընթացակարգերի ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` որոշակի արտադրանքի ու ծառայությունների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված սխեմաներից:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 60 օր հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԽԵՄԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱԳՐԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները, որոնք նախատեսված են որոշակի արտադրանքի և ծառայությունների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ համապատասխան ընտրություններ կատարելու համար:
2. Արտադրանքի կամ ծառայության տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության հավաստման ընթացակարգերի սահմանման հիմնական նպատակն է` հնարավորություն տալ արտադրողին, մատակարարողին և (կամ) սերտիֆիկացման մարմնին` երաշխավորելու հասարակությանը, որ շուկա մուտք գործող արտադրանքը, ծառայությունը համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին` մարդու կյանքի, առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի պահպանման տեսանկյունից:
3. Տեխնիկական կանոնակարգերում սխեմաներն ամրագրելու նպատակով ընտրությունը պետք է կատարել այնպես, որ արտադրողի (կատարողի) համար այն լինի հնարավորինս մատչելի, ապահովի տվյալ տեսակի արտադրանքի ռիսկի, արտադրության, արտադրանքի կարևորության հարցերը և երրորդ կողմի` սերտիֆիկացման մարմնի, հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի մասնակցության անհրաժեշտությունը:
4. Տեխնիկական կանոնակարգերում սխեմաների սահմանման ժամանակ տվյալ արտադրանքին (ծառայությանը) ներկայացվող պահանջներին դրա համապատասխանությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է, հարմարության տեսանկյունից, տալ արտադրողին (կատարողին) ընտրություն կատարելու լայն հնարավորություն:
5. Պետք է խուսափել տեխնիկական կանոնակարգերում տվյալ արտադրանքի, ծառայության գնահատման համար ոչ կիրառելի սխեմաների ընդգրկումից:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՁԵՎԵՐԸ
6. Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է`
ա) համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով,
բ) սերտիֆիկացման ձևով:
7. Տեխնիկական կանոնակարգերում սերտիֆիկացման գործընթացը պետք է նախատեսված լինի հիմնավորված դեպքերում, որի համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ ընդհանուր չափանիշներից մեկը`
ա) արտադրանքի, ծառայության ռիսկի աստիճանը` կապված շուկայի պաշտպանության հատուկ միջոցների հետ, երբ անհրաժեշտ է լրացուցիչ հաշվի առնել շուկայի որոշակի մասում ստեղծված կոնկրետ իրադրությունը:
Այս չափանիշը կիրառելի է վտանգավոր արտադրանքից, ծառայությունից շուկայի անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար, երբ ներքին շուկայի որոշակի մասի վիճակը չի ապահովվում տվյալ արտադրանքի համապատասխանության հայտարարագրմամբ.
բ) երբ միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, նախատեսված է նման արտադրանքների, ծառայությունների համապատասխանության համար սերտիֆիկացման ձևը: Այդպիսի արտադրանքների տեխնիկական կանոնակարգերում պետք է նախատեսված լինեն միջազգային, միջպետական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերին համապատասխան սխեմաներ:
Միջազգային պայմանագրերի հիման վրա արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման գործընթացի կիրառումը թույլ կտա պահպանել այդ համաձայնագրով նախատեսված համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու հնարավորությունը.
գ) երբ հայտատուն չի կարող ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույցները` ամբողջ ծավալով:
Այս չափանիշը կիրառելի է, երբ հայտատուն հնարավորություն չունի ընդունելու համապատասխանության հայտարարագիր: Դա վերաբերում է այն արտադրանքին, երբ արտադրողը, մատակարարողը կամ վաճառողը չունեն տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության սեփական ապացույցներ:
8. Համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետները սահմանվում են որոշակի արտադրանքի (ծառայության) տեխնիկական կանոնակարգով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետներում` սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում`
ա) կասեցնում է դրանց գործողությունը, եթե հայտնաբերված անհամապատասխանությունները կրում են այնպիսի բնույթ, որ հայտարարագիր կամ սերտիֆիկատ տնօրինողը մեկամսյա ժամկետում, ուղղիչ միջոցներով, համաձայնեցնելով սերտիֆիկացման մարմնի հետ, կարող է դրանք վերացնել,
բ) դադարեցնում է դրանց գործողությունը, եթե արտադրանքը կամ ծառայությունները չեն համապատասխանում անվտանգության պահանջներին և, եթե համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման ընթացքում ուղղիչ միջոցներ չեն ձեռնարկվել կամ հնարավոր չէ ուղղիչ միջոցներով վերացնել անհամապատասխանությունը:
9. Համապատասխանության հավաստման ընթացակարգի ընտրության ճկունությունն ավելացնելու համար որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերում կիրառելի է համապատասխանության հավաստման 2 ձևն էլ:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ
10. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի (ծառայության) համապատասխանությունը հավաստելու համար կիրառվում են համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաներ (այսուհետ` սխեմաներ), որոնցից յուրաքանչյուրը գործողությունների և համապատասխանության հավաստման մասնակիցների կողմից դրանց կատարման պայմանների ամբողջություն է:
11. Սխեմաները կարող են ներառել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը, որոնց արդյունքներն անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի (ծառայության) համապատասխանության հավաստմանը`
ա) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն, տիպային նմուշի կամ արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորի փորձարկում:
Արտադրանքի տիպային նմուշի ընտրությունը պետք է իրականացվի նույն նշանակության, նույն արտադրողի կողմից` գործողության նույն սկզբունքի վրա հիմնված կառուցվածքով և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներով արտադրված խմբաքանակից:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հավաստման գործընթացում փորձարկումների ծավալը որոշելու ժամանակ պետք է հաշվի առնի արտադրողի, մատակարարողի կամ վաճառողի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքները: Փորձարկումների ծավալը չպետք է լինի ավելի, քան այն անհրաժեշտ է որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար,
բ) արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման համակարգի գնահատում,
գ) համապատասխանության հսկողություն, որի իրականացման պարբերականությունը սահմանվում է որոշակի արտադրանքի (ծառայության) տեխնիկական կանոնակարգով:
(11-րդ կետը խմբ. 28.07.05 N 1120-Ն)
12. Տեխնիկական կանոնակարգերում նույն արտադրանքի համար, համաձայն համարժեք ապացուցելիության աստիճանի, կարող են սահմանվել մի քանի սխեմաներ:
13. Համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաներն են`
ա) հայտարարագրման սխեմաները,
բ) սերտիֆիկացման սխեմաները:
14. Հայտարարագրման և սերտիֆիկացման սխեմաների նույնականացման նշագրերի համեմատական աղյուսակները ներկայացված են NN 1 և 2 ձևերում:
Սխեմաների նույնականացման նշագիրը կազմված է սխեմայի հերթական համարից և «հ» տառից` հայտարարագրման համար, «ս» տառից` սերտիֆիկացման համար:
15. Հայտատուն հայտարարագրման սխեմաներով համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) ներկայացնում է սերտիֆիկացման մարմին` վավերացման և գրանցման համար: Հայտատուին սերտիֆիկացման սխեմաներով հանձնվում է համապատասխանության սերտիֆիկատ (այսուհետ` սերտիֆիկատ):
16. Հայտատուն (արտադրողը, վաճառողը) հայտարարագրի կամ սերտիֆիկատի հիման վրա արտադրանքը մակնշում է համապատասխանության նշանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սխեմա 1հ (17-20)
17. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) կոնստրուկտորական-տեխնոլոգիական և շահագործման փաստաթղթերի (այսուհետ` տեխնիկական փաստաթղթեր) լրակազմի ձևավորում,
բ) հայտարարագրի ընդունում:
18. Տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն գնահատման համար անհրաժեշտ արտադրության եղանակը և արտադրանքի գործողության սկզբունքը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգին արտադրանքի համապատասխանության ապացույցները: Տեխնիկական փաստաթղթերի լրակազմը ներառում է`
ա) արտադրանքի ընդհանուր նկարագիրը և գործողության սկզբունքը,
բ) նախագծային տվյալները, գծագրերը, սխեմաները, տեխնիկական պայմանները,
գ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար լրիվ կամ մասնակիորեն կիրառվող ստանդարտները,
դ) նախագծային հաշվարկների, անցկացված ստուգումների արդյունքները,
ե) փորձարկման մասին արձանագրությունները:
Տեխնիկական փաստաթղթերի լրակազմը և դրանց ներկայացվող կոնկրետ պահանջները սահմանվում են որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգով:
19. Հայտատուն (արտադրողը) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի արտադրության գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերի և տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
20. Հայտատուն հայտարարագիրը ներկայացնում է սերտիֆիկացման մարմին` վավերացման և գրանցման համար:
Սխեմա 2հ (21-24)
21. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) տիպային նմուշի փորձարկում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
բ) հայտարարագրի ընդունում:
22. Տիպային նմուշի փորձարկման մասին արձանագրությունում, բացի արտադրանքի բնութագրերից, կարող են նշվել արտադրանքի տիպի նկարագրությունը, կամ կարող են վկայակոչվել տեխնիկական պայմանները, կամ` տրվել տեխնիկական փաստաթղթերին դրանց համապատասխանության մասին տեղեկատվություն: Փորձարկման մասին արձանագրությունում տրվում է եզրակացություն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին:
23. Հայտատուն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի արտադրության գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերի և տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
24. Հայտատուն հայտարարագիրը ներկայացնում է սերտիֆիկացման մարմին` վավերացման և գրանցման համար:
Սխեմա 3հ (25-32)
25. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) տիպային նմուշի փորձարկում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
բ) որակի կառավարման համակարգի գնահատում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) հայտարարագրի ընդունում,
դ) սերտիֆիկացման որակի կառավարման համակարգի համապատասխանության հսկողություն:
26. Տիպային նմուշի փորձարկման մասին արձանագրությունում, բացի արտադրանքի բնութագրերից, կարող է նշվել նաև արտադրանքի տիպի նկարագրությունը, կամ կարող են վկայակոչվել տեխնիկական պայմանները, կամ` տրվել տեխնիկական փաստաթղթերին դրանց համապատասխանության մասին տեղեկատվություն: Փորձարկման մասին արձանագրությունում տրվում է եզրակացություն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին:
27. Հայտատուն որակի կառավարման համակարգը գնահատելու նպատակով` իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտ` դրանում ներառելով արտադրանքի մասին ամբողջ տեղեկատվությունը և որակի կառավարման համակարգին վերաբերող փաստաթղթերը:
28. Որակի կառավարման համակարգը պետք է ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերի և տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
29. Հայտատուն որակի կառավարման համակարգի գնահատման և տիպային նմուշի փորձարկման արդյունքների հիման վրա արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտարարագիր` վավերացման և գրանցման համար:
30. Հայտատուն տվյալ արտադրանքի արտադրության գործընթացում ապահովում է դրա որակի կառավարման համակարգի դրույթներից բխող պահանջների կատարումը և պատշաճ վիճակում պահպանում դրա գործառնությունը:
Հայտատուն որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում է որակի կառավարման համակարգի, այդ թվում` արտադրության, բոլոր պլանավորված փոփոխությունների մասին: Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է այդ փոփոխությունների փորձաքննություն և ընդունում համապատասխան որոշում: Սերտիֆիկացման մարմինն իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է հայտատուին:
31. Որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմինը պարբերաբար իրականացնում է համապատասխանության հսկողություն` համոզվելու համար, թե որքանով է շարունակում արդյունավետ գործել սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը:
Սերտիֆիկացման մարմինն արտադրողին տրամադրում է ամփոփ տվյալներ համապատասխանության հսկողության արդյունքների մասին:
32. Հայտատուն որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի գործողության դադարեցման դեպքում դադարեցնում է հայտարարագրի գործողությունը և դրա մասին տեղեկացնում արտադրանքի սերտիֆիկացման մարմնին:
Սխեմա 4հ (33-35)
33. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի փորձարկում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում և հայտատուին փորձարկման մասին արձանագրության հանձնում,
բ) հայտարարագրի ընդունում:
(33-րդ կետը փոփ. 28.07.05 N 1120-Ն)
34. Հայտատուն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
35. Հայտատուն հայտարարագիրը ներկայացնում է սերտիֆիկացման մարմին` վավերացման և գրանցման համար:
Սխեմա 5հ (36-37)
36. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) արտադրանքի յուրաքանչյուր միավորի (եզակի արտադրանքի) փորձարկում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում և հայտատուին փորձարկման մասին արձանագրության հանձնում,
բ) հայտարարագրի ընդունում:
37. Հայտատուն հայտարարագիրը ներկայացնում է սերտիֆիկացման մարմին` վավերացման և գրանցման համար:
V. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
38. Սխեմաները տեխնիկական կանոնակարգում պետք է սահմանել հետևյալ հաջորդականությամբ`
ա) IV բաժնում նկարագրվածներից որոշակի սխեմայի ընտրություն,
բ) ընտրված սխեմայի շրջանակներում առանձին գործողությունների մանրամասնում` հաշվի առնելով արտադրանքի և դրա օգտագործման շրջանակների առանձնահատկություններն ու տեխնիկական կանոնակարգի նպատակները:
39. Սխեմաների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն հետևյալ հիմնական գործոնները`
ա) արտադրանքի ռիսկի աստիճանը,
բ) տեխնիկական կանոնակարգով սահմանվող անվտանգության ցուցանիշների զգայնությունն արտադրական, շահագործման, փոխադրման, պահման գործոնների փոփոխությունների հանդեպ,
գ) կառուցվածքի (կոնստրուկցիայի) բարդության աստիճանը:
40. 1հ սխեման կիրառելի է այն արտադրանքի համար, որի`
ա) ռիսկի աստիճանը բարձր չէ, և (կամ) կառուցվածքը պարզ է,
բ) անվտանգության ցուցանիշները քիչ զգայուն են արտադրական և շահագործման գործոնների փոփոխության հանդեպ:
41. 2հ և 3հ սխեմաները կիրառելի են, երբ դժվար է ապահովել արտադրանքի տիպային նմուշի (նմուշների) փորձարկումների հստակ կատարումն արտադրողի կողմից, իսկ արտադրանքի բնութագրերն ունեն մեծ նշանակություն` դրա անվտանգությունն ապահովելու համար: 3հ սխեման հանձնարարվում է օգտագործել այն դեպքում, երբ արտադրանքի կառուցվածքը պարզ է, իսկ անվտանգության ցուցանիշների զգայնությունն արտադրական և (կամ) շահագործման գործոնների փոփոխության հանդեպ բարձր է:
42. Այն արտադրանքը, որի վտանգավորության (ռիսկի) աստիճանը բավականին բարձր է, հանձնարարվում է կիրառել 4հ կամ 5հ սխեմաները: Դրանց միջև ընտրությունը որոշվում է արտադրական և (կամ) շահագործման գործոնների փոփոխության հանդեպ արտադրանքի անվտանգության ցուցանիշների զգայնության աստիճանով, ինչպես նաև կառուցվածքի բարդությամբ:
43. 1հ, 2հ և 3հ սխեմաները կիրառելի են այն դեպքում, երբ հայտարարագիրը վավերացման և գրանցման համար սերտիֆիկացման մարմին է ներկայացնում արտադրանք արտադրողը, իսկ եթե այն ներկայացնում է վաճառողը, որը հնարավորություն չունի հավաքելու սեփական ապացույցներ, ապա կիրառելի են 2հ, 4հ կամ 5հ սխեմաները:
44. IV բաժնում ներկայացված սխեմաներն անհրաժեշտության դեպքում կարող են լրացվել և մանրամասնվել որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի դրույթներով, որտեղ պետք է հաշվի առնվեն արտադրանքի արտադրման ու կիրառման առանձնահատկությունները:
VI. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սխեմա 1ս (45-50)
45. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման մասին հայտ ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի նմուշառում և նույնականացում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) փորձարկման արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում:
46. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
47. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
48. Սերտիֆիկացման մարմինը կատարում է արտադրանքի նմուշառում և նույնականացում:
49. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
50. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումների դրական արդյունքների դեպքում ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին:
Սխեմա 2ս (51-57)
51. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման մասին հայտ ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի նմուշառում և նույնականացում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) փորձարկման արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում,
զ) սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն:
52. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
53. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
54. Սերտիֆիկացման մարմինը կատարում է արտադրանքի նմուշառում և նույնականացում:
55. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
56. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումների դրական արդյունքների դեպքում ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին: Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է պայմանագիր համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին:
57. Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամանակահատվածում իրականացնում է համապատասխանության հսկողություն` շուկայից ընտրված արտադրանքի նմուշների պարբերական փորձարկումներ կատարելու միջոցով: Համապատասխանության հսկողության պարբերականությունը սահմանվում է սույն բաժնի 56-րդ կետով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագրով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդունում է սերտիֆիկատի գործողության մասին հետևյալ որոշումներից մեկը`
ա) սերտիֆիկատի գործողության ժամկետը թողնել ուժի մեջ,
բ) սերտիֆիկատի գործողությունը կասեցնել,
գ) սերտիֆիկատի գործողությունը դադարեցնել:
Սխեմա 3ս (58-66)
58. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մասին հայտը սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի նմուշառում և նույնականացում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) արտադրության վիճակի վերլուծություն` սերտիֆիկացման մարմնի կողմից,
զ) փորձարկման ու արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում,
է) սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն:
59. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
60. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
61. Սերտիֆիկացման մարմինը կատարում է արտադրանքի նմուշառում և նույնականացում:
62. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
63. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ կատարում է արտադրության վիճակի վերլուծություն: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:
64. Փորձարկումների և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին: Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր:
65. Հայտատուն սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում է տվյալ արտադրանքի արտադրության գործընթացում արտադրանքում կատարված փոփոխությունների մասին: Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է այդ փոփոխությունների փորձաքննություն և ընդունում որոշում տրված սերտիֆիկատի գործողության մասին: Սերտիֆիկացման մարմինն իր ընդունած որոշման մասին հայտնում է հայտատուին:
66. Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամանակահատվածում իրականացնում է համապատասխանության հսկողություն` արտադրողի մոտից ընտրված արտադրանքի նմուշների պարբերական փորձարկումներ և արտադրության վիճակի վերլուծություն կատարելու միջոցով: Համապատասխանության հսկողության պարբերականությունը սահմանվում է սույն բաժնի 64-րդ կետով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագրով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդունում է սերտիֆիկատի գործողության մասին հետևյալ որոշումներից մեկը`
ա) սերտիֆիկատի գործողության ժամկետը թողնել ուժի մեջ,
բ) սերտիֆիկատի գործողությունը կասեցնել,
գ) սերտիֆիկատի գործողությունը դադարեցնել:
Սխեմա 4ս (67-75)
67. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մասին հայտը սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի նմուշառում և նույնականացում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) արտադրության վիճակի վերլուծություն` սերտիֆիկացման մարմնի կողմից,
զ) փորձարկման ու արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում,
է) սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն:
68. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
69. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
70. Սերտիֆիկացման մարմինը կատարում է արտադրանքի նմուշառում և նույնականացում:
71. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
72. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ կատարում է արտադրության վիճակի վերլուծություն: Վերլուծության արդյունքները ձևակերպվում են ակտով:
73. Փորձարկումների և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին: Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր:
74. Հայտատուն սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում է տվյալ արտադրանքի արտադրության գործընթացում արտադրանքում կատարված փոփոխությունների մասին: Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է այդ փոփոխությունների փորձաքննություն և ընդունում որոշում տրված սերտիֆիկատի գործողության մասին: Սերտիֆիկացման մարմինն իր ընդունած որոշման մասին հայտնում է հայտատուին:
75. Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամանակահատվածում իրականացնում է համապատասխանության հսկողություն` արտադրողի և վաճառողի մոտից վերցրած արտադրանքի նմուշների պարբերական փորձարկումներ և արտադրության վիճակի վերլուծություն կատարելու միջոցով: Համապատասխանության հսկողության պարբերականությունը սահմանվում է սույն բաժնի 73-րդ կետով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագրով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդունում է սերտիֆիկատի գործողության մասին հետևյալ որոշումներից մեկը`
ա) սերտիֆիկատի գործողության ժամկետը թողնել ուժի մեջ,
բ) սերտիֆիկատի գործողությունը կասեցնել,
գ) սերտիֆիկատի գործողությունը դադարեցնել:
Սխեմա 5ս (76-84)
76. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մասին հայտը սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի նմուշառում և նույնականացում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) որակի կառավարման համակարգի գնահատում,
զ) փորձարկման ու որակի կառավարման համակարգի վերլուծության արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում,
է) արտադրանքի համապատասխանության հսկողություն:
77. Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
78. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
79. Սերտիֆիկացման մարմինը կատարում է արտադրանքի նմուշառում և նույնականացում:
80. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է տիպային նմուշի (տիպային նմուշների) փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
81. Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է որակի կառավարման համակարգի վերլուծություն:
82. Փորձարկումների և որակի կառավարման համակարգի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին: Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր:
83. Հայտատուն սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում է տվյալ արտադրանքի արտադրության գործընթացում արտադրանքի և արտադրության մեջ կատարվող փոփոխությունների մասին: Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է այդ փոփոխությունների փորձաքննություն և ընդունում համապատասխան որոշում տրված սերտիֆիկատի գործողության մասին: Սերտիֆիկացման մարմինն իր ընդունած որոշման մասին հայտնում է հայտատուին:
84. Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամանակահատվածում իրականացնում է համապատասխանության հսկողություն` արտադրողի և վաճառողի մոտից վերցրած արտադրանքի նմուշների պարբերական փորձարկումներ և որակի կառավարման համակարգի գնահատում կատարելու միջոցով: Համապատասխանության հսկողության պարբերականությունը սահմանվում է սույն բաժնի 82-րդ կետով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագրով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդունում է սերտիֆիկատի գործողության մասին հետևյալ որոշումներից մեկը`
ա) սերտիֆիկատի գործողության ժամկետը թողնել ուժի մեջ,
բ) սերտիֆիկատի գործողությունը կասեցնել,
գ) սերտիֆիկատի գործողությունը դադարեցնել:
Սխեմա 6ս (85-90)
85. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մասին հայտը սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) տիպային նմուշների փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) փորձարկման արդյունքների փորձաքննություն և հայտատուի սերտիֆիկատի հանձնում:
(85-րդ կետը խմբ. 28.07.05 N 1120-Ն)
86. Հայտատուն արտադրանքի խմբաքանակի սերտիֆիկացման համար հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը: Հայտում պետք է նշված լինեն խմբաքանակի և դրա մեջ մտնող արտադրանքի միավորների նույնականացման հատկանիշները:
87. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
88. Սերտիֆիկացման մարմինը կատարում է նմուշառում և նույնականացում:
89. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է արտադրանքի խմբաքանակի փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
90. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումների դրական արդյունքների դեպքում ձևակերպում է տվյալ արտադրանքի խմբաքանակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին:
Սխեմա 7ս (91-95)
91. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման մասին հայտը սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) արտադրանքի յուրաքանչյուր եզակի միավորի փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
դ) փորձարկման արդյունքների փորձաքննություն և հայտատուի սերտիֆիկատի հանձնում:
92. Հայտատուն յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի սերտիֆիկացման համար հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը:
93. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
94. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է արտադրանքի փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
95. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումների դրական արդյունքների դեպքում տվյալ արտադրանքի համար ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին:
Սխեմա 8ս (96-102)
96. Այս սխեման ներառում է հետևյալ գործողությունները`
ա) հայտատուի կողմից հայտը ծառայության սերտիֆիկացման մարմին ներկայացնելը,
բ) հայտի քննարկում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
գ) ծառայության բնութագրերի կամ որակի կառավարման համակարգի (առկայության դեպքում) գնահատում` սերտիֆիկացման մարմնի կողմից,
դ) ծառայության արդյունքի փորձարկումների կատարում (անհրաժեշտության դեպքում)` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում,
ե) փորձարկման և գնահատման արդյունքների ամփոփում և հայտատուին սերտիֆիկատի հանձնում,
զ) համապատասխանության հսկողություն:
97. Հայտատուն ծառայության սերտիֆիկացման մասին հայտ է ներկայացնում իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմին, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ ծառայությունը:
98. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին հայտնում է սերտիֆիկացման պայմանների մասին:
99. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, սերտիֆիկացման մարմնի հանձնարարությամբ, իրականացնում է (անհրաժեշտության դեպքում) մատուցված ծառայության արդյունքների փորձարկումներ և նրան տալիս փորձարկման մասին արձանագրություն:
100. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի մոտ կատարում է ծառայության բնութագրերի կամ որակի կառավարման համակարգի գնահատում: Գնահատման արդյունքները ձևակերպում է ակտով:
101. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումների և գնահատման դրական արդյունքների դեպքում ձևակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ձևի սերտիֆիկատ և հանձնում հայտատուին:
102. Սերտիֆիկացման մարմինը ծառայության սերտիֆիկատի գործողության ժամանակահատվածում իրականացնում է համապատասխանության հսկողություն, ծառայության բնութագրերի կամ որակի կառավարման համակարգի գնահատում` փորձարկումների կատարման (անհրաժեշտության դեպքում) միջոցով:
Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդունում է սերտիֆիկատի գործողության մասին հետևյալ որոշումներից մեկը`
ա) սերտիֆիկատի գործողության ժամկետը թողնել ուժի մեջ,
բ) սերտիֆիկատի գործողությունը կասեցնել,
գ) սերտիֆիկատի գործողությունը դադարեցնել:
VII. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
103. Սերտիֆիկացման սխեմաները տեխնիկական կանոնակարգում պետք է սահմանել հետևյալ հաջորդականությամբ`
ա) VI բաժնում նկարագրվածներից որոշակի սխեմայի ընտրություն` հաշվի առնելով տվյալ արտադրանքի (ծառայության) վերաբերյալ միջազգային, միջպետական համաձայնագրերի առկայությունը, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը,
բ) ընտրված սխեմաների շրջանակներում առանձին գործողությունների մանրամասնում` հաշվի առնելով արտադրանքի հատկությունները, օգտագործման շրջանակի առանձնահատկությունները և տեխնիկական կանոնակարգերի նպատակները:
104. Արտադրանքի համար սխեմաների ընտրության ժամանակ հաշվի են առնվում հետևյալ հիմնական գործոնները`
ա) արտադրանքի ռիսկի աստիճանը,
բ) տեխնիկական կանոնակարգերով սահմանվող անվտանգության ցուցանիշների զգայնությունն արտադրական և շահագործման գործոնների փոփոխության հանդեպ,
գ) հայտատուի կարգավիճակը` արտադրող կամ վաճառող:
105. 1ս-5ս սխեմաները կիրառելի են հայտատուի կողմից սերիական արտադրության արտադրանքի համար, 6ս և 7ս սխեմաները` առանձին խմբաքանակների կամ յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի համար, որոնք ներկայացված են հայտատու-արտադրողի կամ հայտատու-վաճառողի կողմից:
106. 1ս և 2ս սխեմաները կիրառելի են այն արտադրանքի համար, որոնք արտադրական փոփոխությունների հանդեպ անվտանգության ցուցանիշներով քիչ զգայուն են, հակառակ դեպքում նպատակահարմար է կիրառել 3ս, 4ս կամ 5ս սխեմաները:
107. 4ս և 5ս սխեմաները կիրառելի են նաև այն դեպքերում, երբ տիպային նմուշների փորձարկումները կրում են մեկանգամյա բնույթ և չեն կարող տալ հավաստվող ցուցանիշների կայունության լիարժեք վստահություն սերտիֆիկատի գործողության կամ, ծայրահեղ դեպքում, մինչև հերթական համապատասխանության հսկողությունն ընկած ամբողջ ժամանակահատվածում:
108. 6ս և 7ս սխեմաները հիմնականում նախատեսված են վաճառողի կողմից ձեռք բերված և սերտիֆիկատ չունեցող արտադրանքի համար:
Առանձին դեպքերում 6ս և 7ս սխեմաները կարող են կիրառել արտադրողները` արտադրանքի խմբաքանակներով իրացման կամ արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորի թողարկման դեպքում:
109. 8ս սխեման նախատեսված է ծառայությունների սերտիֆիկացման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Սխեմայի |
Սխեմայի նկարագրությունը |
Սխեմային մոտ |
1հ |
Հայտատու |
A |
2հ |
Հավատարմագրված փորձարկման |
Aa |
3հ |
Սերտիֆիկացման մարմին |
D |
4հ |
Հավատարմագրված փորձարկման |
F |
5հ |
Հավատարմագրված փորձարկման |
G |
Ձև 2
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Սխեմայի |
Սխեմայի նկարագրությունը |
Սխեմային |
1 |
2 |
3 |
1ս |
Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի տիպային նմուշը: Սերտիֆիկացման մարմին Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: |
1b |
2ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի տիպային նմուշը: Սերտիֆիկացման մարմին Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն (շուկայից ընտրված արտադրանքի նմուշների փորձարկում): |
2 |
3ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի տիպային նմուշը: Սերտիֆիկացման մարմին Իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն: Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն (արտադրողի մոտից ընտրված արտադրանքի նմուշների փորձարկում և արտադրության վիճակի վերլուծություն): |
3 |
4ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի տիպային նմուշը: Սերտիֆիկացման մարմին Իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն: Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն (շուկայից և արտադրողի մոտից ընտրված արտադրանքի նմուշների փորձարկում և արտադրության վիճակի վերլուծություն): |
4 |
5ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի տիպային նմուշը: Սերտիֆիկացման մարմին Գնահատում է որակի կառավարման համակարգը: Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն (արտադրանքի նմուշների փորձարկում և որակի կառավարման համակարգի գնահատում): |
5 |
6ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի խմբաքանակը: Սերտիֆիկացման մարմին Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: |
7 |
7ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորը: Սերտիֆիկացման մարմին Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: |
8 |
8ս | Հավատարմագրված փորձարկման լաբորատորիա Փորձարկում է ծառայության արդյունքը (անհրաժեշտության դեպքում): Սերտիֆիկացման մարմին Գնահատում է ծառայության բնութագրերի կամ որակի կառավարման համակարգը (առկայության դեպքում): Հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ: Իրականացնում է համապատասխանության հսկողություն: |
6 |
(հավելվածը խմբ., փոփ. 28.07.05 N 1120-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2021, N 565-Ն | 17.04.2021, N 1170-Ն | |
28.07.2005, N 1120-Ն | 03.09.2005, N 1170-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|