Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

26 ապրիլի 2012 թվականի N 16

 

36. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար ՆԱԽԱՏԵՍված ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ` 2012 թվականի ԱՊՐԻԼ, ՄԱՅԻՍ ԵՎ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն, որ`

1. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2012 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-314-Ն օրենքում (այսուհետ` օրենք) 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն: Մասնավորապես, օրենքի`

1) 5-րդ հոդվածով լրացված` N 8 հավելվածի 16-րդ կետի համաձայն, արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը.

2) 6-րդ հոդվածի համաձայն`

ա. օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից, ինչը նշանակում է, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրային վճարը վճարվել չի կարող,

բ. օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, օրենքով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին են ներկայացնում հայտարարություն` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին, սակայն անցումային դրույթներով 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճարների վճարման ժամկետ չի սահմանվում:

2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս եռամսյա ժամանակահատվածի համար կարող է վճարվել մինչև 2012 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 2

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան