«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2004 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճի և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքներում վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական անտառային ֆոնդի հողերից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածք առանձնացնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
3. Թույլատրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
ա) նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս.
բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ գիտական համագործակցության շրջանակներում սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում համալիր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետևյալ տեսակները` բեզոարյան այծ` մինչև 5 կենդանի, հայկական մուֆլոն` մինչև 5 կենդանի, արջ` մինչև 2 կենդանի:
(3-րդ կետը խմբ. 09.09.04 N 1255-Ն)
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.02.2021, N 150-Ն | 22.02.2021, N 894-Ն | |
07.04.2005, N 486-Ն | 21.05.2005, N 894-Ն | |
09.09.2004, N 1255-Ն | 04.10.2004, N 894-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|