Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2007-25.10.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.01/39(563) Հոդ.856
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 816-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.

3) հաշվառման համարանիշերի չափորոշիչներում օգտագործված պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց ենթակայության պետական և համայնքային հիմնարկները տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներին մասնակցել չեն կարող:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սույն որոշմամբ սահմանված հաշվառման համարանիշերի չափորոշիչներին համապատասխան սահմանել աճուրդով հատկացվող հաշվառման համարանիշերի ցանկը` ըստ դրանց մեկնարկային գների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ` ԱՃՈՒՐԴԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

0X++00X

XX++00X

X0++00X

0X+-00X

XX+-00X

X0+-00X

0X++XXX

XX++XXX

X0++XXX

0X+-XXX

XX+-XXX

X0+-XXX

0X++X00

XX++X00

X0++X00

0X+-X00

XX+-X00

X0+-X00

0X++0X0

XX++0X0

X0++0X0

0X+-0X0

XX+-0X0

X0+-0X0

0X++X0X

XX++X0X

X0++X0X

0X+-X0X

XX+-X0X

X0+-X0X

0X++0XX

XX++0XX

X0++0XX

0X+-0XX

XX+-0XX

X0+-0XX

 

XX++XX0

X0++XX0

 

XX+-XX0

X0+-XX0

 

YY++ XXX

 

 

YY+- XXX

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ` ԱՃՈՒՐԴԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

00X++0X

00X++XX

00X++X0

00X+-0X

00X+-XX

00X+-X0

XXX++0X

XXX++XX

XXX++X0

XXX+-0X

XXX+-XX

XXX+-X0

X00++0X

X00++XX

X00++X0

X00+-0X

X00+-XX

X00+-X0

0X0++0X

0X0++XX

0X0++X0

0X0+-0X

0X0+-XX

0X0+-X0

X0X++0X

X0X++XX

X0X++X0

X0X+-0X

X0X+-XX

X0X+-X0

XX0++0X

XX0++XX

XX0++X0

XX0+-0X

XX0+-XX

XX0+-X0

0XX++0X

0XX++XX

 

0XX+-0X

0XX+-XX

 

 

XXX++YY

 

 

XXX+-YY

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պայմանական նշանները

Նշանակությունը (թվանշաններ)

Ծանոթագրություն

0

0 (զրո)

 

X

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Y

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Պայմանական նշաններ

նշանակությունը (տառեր)

 

+

տառ` Ս կամ Օ կամ Տ կամ Լ

միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանի կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը

-

տառ` Ս կամ Օ կամ Տ կամ Լ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան