Basic information
Number
N 371-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.04.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.04.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.04.2012
Effective date
24.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2012 թվականի N 371-Ա

 

Վ. ՄԱՐԱՇԼՅԱՆԻ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում կայանալիք համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչների և Ստավրոպոլի երկրամասի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Մարաշլյանի՝ 2012 թվականի ապրիլի 18-20-ը Պյատիգորսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Մարաշլյանի՝ Պյատիգորսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան