«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2007 թ. |
N 200-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված Հաստատված է |
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
Կ Ա Ր Գ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կամ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկերի) կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը:
2. Բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) հավաքագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ):
3. Տեղեկատվությունը հավաքագրվում և հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը:
4. Տեղեկատվությունը ժամանակին հավաքագրելու և ճշգրիտ հրապարակելու համար Կենտրոնական բանկում նշանակվում է պատասխանատու ստորաբաժանում, որը ֆինանսական շուկաներում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ստորաբաժանումն է:
5. Տեղեկատվությունը հրապարակելիս Կենտրոնական բանկը անփոփոխ վերարտադրում է այն տվյալները, որոնք եռամսյակի շաբաթվա դրությամբ բանկի կողմից հրապարակվել են ինտերնետում` բանկի պաշտոնական տնային էջում:
6. Կենտրոնական բանկը տեղեկատվությունը տեղադրում և հրապարակում է ինտերնետում` Կենտրոնական բանկի տնային էջում:
7. Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում բանկի կողմից իր պաշտոնական տնային էջում հրապարակված և Կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում վերարտադրած տեղեկատվության ճշտության համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|