Basic information
Number
թիվ 658
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.10.1999-02.02.2002)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.10.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.10.1999
Effective date
31.10.1999
Interrupt date
02.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«21» հոկտեմբերի 1999թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 658

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 «Շինարարության թույլտվության հետ մեկտեղ կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:

 Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը»:

 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել շինարարության վարման մատյանի ձևը:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation