Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2007-30.09.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.24/7(29) Հոդ.301.6
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007288

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 198-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հաստատել ապահովագրական ընկերությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների հետևյալ ձևերը`

1) «Ապահովագրական սակագների վերաբերյալ»` համաձայն հավելված 1-ի (կցվում է),

2) «Վերաապահովագրողի վերաբերյալ»` համաձայն հավելված 2-ի (կցվում է),

3) «Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ»` համաձայն հավելված 3-ի (կցվում է),

4) «Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ (համախմբված)»` համաձայն հավելված 4-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 198-Ն որոշմամբ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ)

Կ Ա Ր Գ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների և օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ապահովագրական ընկերությունների) կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) նվազագույն պահանջները և հրապարակման (տրամադրման) կարգը:

2. Ապահովագրական ընկերությունները օրենքով և սույն կարգով սահմանված` մամուլում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) վիճակագրության վարչությանը ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը և ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթի էլեկտրոնային տարբերակը:

3. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են իրենց գլխամասային գրասենյակներում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում տեսանելի վայրում փակցնել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին հայտարարություն:

4. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ցանկացած անձի կողմից սույն կարգով պահանջվող տեղեկությունները տրամադրել առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այդ տեղեկությունների տրամադրման համար ապահովագրական ընկերությունը կարող է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գանձել համապատասխան վճար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Ապահովագրական ընկերություններն իրենց ինտերնետային կայքերում պետք է մշտապես հրապարակեն և թարմացնեն ինչպես «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով նշված, այնպես էլ սույն գլխում սահմանված տեղեկությունները:

6. Ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում պետք է առկա լինեն հղումներ (լինքեր) հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին.

1) ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքը,

2) ապահովագրական ընկերության ղեկավարները,

3) ապահովագրական ընկերության նշանակալից մասնակիցները,

4) կորպորատիվ կառավարում,

5) ֆինանսական հաշվետվությունները,

6) շահութաբաժինները,

7) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` ապահովագրական ընկերության կողմից իրականացվող ապահովագրության տեսակների և դասերի ցանկը և յուրաքանչյուր դասին համապատասխան կիրառվող սակագները,

8) ապահովագրողի ապահովագրական ռիսկերը ստանձնող վերաապահովագրողները,

9) հիմնական տնտեսական նորմատիվները:

7. «Ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածք» մասում ներկայացվում են.

1) ապահովագրական ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը` գծապատկերի (սխեմայի) տեսքով,

2) եթե ապահովագրական ընկերությունն ընդգրկված է որևէ առևտրային, բանկային, ֆինանսական խմբի կամ միության, կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա պետք է ներկայացվի համապատասխանաբար խմբի, հոլդինգի, կոնցեռնի կամ միության կառուցվածքը` սխեմայի տեսքով, կամ հղում տրվի համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային (սխեմատիկ) նկարագրությունը,

3) ապահովագրական ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ցանկը` գտնվելու վայրերը և հեռախոսահամարները:

8. «Ապահովագրական ընկերության ղեկավարները» մասում ներկայացվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն`

1) ապահովագրական ընկերության խորհրդի և գործադիր մարմնի անդամների ցանկը: Ընդ որում, ապահովագրական ընկերության գործադիր մարմնի անդամների ցանկում պետք է առնվազն ընդգրկվեն ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը,

2) ղեկավարների անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը,

3) խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, ապահովագրական ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը: Ընդ որում, ապահովագրական ընկերությունը կարող է սահմանափակել այդ տեղեկության ընթերցման հնարավորությունը, օրինակ` գաղտնաբառի կիրառման միջոցով: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պետք է պարտադիր հասանելի լինեն ապահովագրական ընկերության բոլոր մասնակիցներին,

4) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի ու նրանց հետ փոխկապակցված անձանց հետ ապահովագրական ընկերության կնքած ապահովագրական պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը:

9. «Ապահովագրական ընկերության նշանակալից մասնակիցները» մասում ներկայացվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն`

1) նշանակալից մասնակիցների անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը,

2) ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակիցների մասնակցության չափը,

3) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում ապահովագրական ընկերության նշանակալից մասնակցի և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ ապահովագրական ընկերության կնքած ապահովագրական պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը,

4) նշանակալից մասնակցի գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար):

10. «Կորպորատիվ կառավարում» մասում ներկայացվում են ապահովագրական ընկերության կողմից որդեգրված կորպորատիվ կառավարման սկզբունքները: Առնվազն պետք է առկա լինեն.

1) ապահովագրական ընկերության կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են ապահովագրական ընկերության խորհրդի և գործադիր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,

2) ապահովագրական ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները,

3) ապահովագրական ընկերության պետական գրանցման վկայականի և լիցենզիայի պատճենները,

4) ապահովագրական ընկերության աշխատակիցների թիվը,

5) ապահովագրական ընկերության գործակալները (թիվը և անձի անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը և ազգանունը)):

11. «Ֆինանսական հաշվետվությունները» մասում ներկայացվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով պարտադիր պահանջվող` ապահովագրական ընկերության վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:

1) Ապահովագրական ընկերության ֆինանսական հաշվետվությունները` կից ծանոթագրություններով, պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի թիվ 180-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը» իրավական ակտին համապատասխան:

2) Ապահովագրական ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ պետք է առկա լինի նաև արտաքին աուդիտորական ընկերության աուդիտորական եզրակացությունը:

3) Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում ապահովագրական ընկերությունը ինտերնետային կայքում տեղադրում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Ապահովագրական ընկերությունը կարող է ինտերնետային կայքում տեղադրել նաև իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:

12. «Շահութաբաժիններ» մասում ներկայացվում են ընթացիկ տարվա ընթացքում շահութաբաժիններ վճարելու մասին որոշումը (որոշումները) և հղումներ` նախորդ տարիներին ընդունված նմանատիպ որոշումներին (առնվազն վերջին երեք տարվա կտրվածքով): «Շահութաբաժիններ» մասում պետք է ներկայացվի նաև ապահովագրական ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը:

1) Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող ապահովագրական ընկերությունները սույն կետով սահմանված բաժնում կարող են տեղադրել նաև ապահովագրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը:

13. «Ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող ապահովագրության տեսակների և դասերի ցանկը և յուրաքանչյուր դասին համապատասխան կիրառվող սակագները» մասում տեղեկությունները թարմացվում են օրական կտրվածքով:

1) Ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող ապահովագրության տեսակների և դասերի ցանկի ու սակագների վերաբերյալ տեղեկությունները պետք է նաև հասանելի լինեն հաճախորդների (փաստացի և հնարավոր ապահովադիրների համար) համար ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում առանձին գրքույկների կամ ապահովագրական ընկերության հաճախորդների համար հասանելի այլ ձևով:

2) Ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում պետք է առկա լինեն ապահովագրական ընկերության կողմից իրականացվող ապահովագրության տեսակների և դասերի ցանկը` համապատասխան սակագներով, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնցով հաճախորդը կկարողանա սպառիչ տեղեկություններ ստանալ ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

3) Ապահովագրական ընկերության կողմից իրականացվող ապահովագրության տեսակների և դասերի ցանկը և յուրաքանչյուրի դասին համապատասխան կիրառվող սակագների վերաբերյալ ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում կամ այլ կերպ հրապարակված տեղեկությունները (համաձայն հավելված 1-ի) պետք է ներկայացվեն պարզ և սպառողների համար մատչելի ձևով:

4) Ապահովագրության դասերի գծով տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`

ա. իրականացվող ապահովագրության դասերի կանոնները,

բ. ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով կիրառվող սակագների տատանման միջակայքը (սակագնի հնարավոր նվազագույն և առավելագույն չափերը)` կախված ապահովագրության որոշակի պայմաններից (չհատուցվող գումարից և այլն) կամ ապահովագրական ռիսկի վրա ազդող գործոններից,

գ. ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

դ. ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը,

ե. ապահովագրավճարների վճարման կարգը,

զ. ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերը,

է. վեճերի լուծման կարգը:

14. «Ապահովագրողի ապահովագրական ռիսկերը ստանձնող վերաապահովագրողները» մասում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը (համաձայն սույն կարգի հավելված 2-ի)`

1) վերաապահովագրողի անվանումը,

2) վարկանիշը,

3) վերաապահովագրողին վարկանշող կազմակերպության անվանումը,

5) վերաապահովագրողի ռեզիդենտությունը,

6) վերաապահովագրողի ինտերնետային կայքը:

15. «Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ տեղեկատվությունում» ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները` համաձայն սույն կարգի հավելված 3-ի (իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում` սույն կարգի հավելված 4-ի):

1) Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները: «Փաստացի մեծությունը» սյունակներում ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը: «ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակում արտացոլվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների թույլատրելի մեծությունը` Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 663-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ով սահմանված կարգով: «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունակում արտացոլվում է յուրաքանչյուր նորմատիվի գծով խախտումների քանակը, իսկ եթե խախտում առկա չէ, համապատասխան տողում լրացվում են «խախտում առկա չէ» բառերը:

2) Եթե ապահովագրական ընկերության արտաքին աուդիտի եզրակացությամբ ճշգրտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում ապահովագրական ընկերությունը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա պարտավոր է վերահրապարակել այն եռամսյակների ճշգրտված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները, որոնցում հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացել է նորմատիվի (նորմատիվների) խախտումը: Ընդ որում, սույն պահանջը գործում է այն դեպքերում, երբ հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման պատճառը եղել էր հաշվապահական հաշվառման սխալը:

16. Ապահովագրական ընկերության տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը պետք է տեղադրվի ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում` օրենքով սահմանված ծանուցման ժամկետներում: Ապահովագրական ընկերության ցանկությամբ ինտերնետային կայքում կարող է տեղադրվել նաև ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրման ենթակա ծանուցումը, որը պարունակում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները:

17. Ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում կայացնելու մասին տեղեկատվությունը պարտավոր է հրապարակել իր ինտերնետային կայքում` օրենքով սահմանված ժամկետներում:

18. Սույն կարգի համաձայն, նշված պայմաններից բացի, յուրաքանչյուր մաս կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

19. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը:

1) Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի թիվ 180-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը» իրավական ակտի 2-րդ գլխի 1-ին կետում սահմանված` աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ` 2-րդ գլխի 1-ին կետի «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները (ձև 5)` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը» 1.5 ենթակետի) և աուդիտորական եզրակացությունը ապահովագրական ընկերությունները պարտավոր են տպագրել 2000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

20. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:

1) Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի թիվ 180-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը» իրավական ակտի գլուխ 3-ի 1-ին կետի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ գլուխ 3-ի 1-ին կետի «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները (ձև 5)` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը» 1.5 ենթակետի) ապահովագրական ընկերությունները պարտավոր են տպագրել 2000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

21. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում ապահովագրական ընկերությունը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Ապահովագրական ընկերությունը կարող է նաև հրապարակել իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:

22. Մամուլում` հաշվետվություններին կից, ապահովագրական ընկերությունները պետք է հրապարակեն իրենց ինտերնետային կայքի հասցեն` նշելով, որ այնտեղ գտնվում են ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը (ներառյալ` «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ (ձև 5)»-ը), աուդիտորական եզրակացությունը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և ապահովագրական ընկերությունների ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները:

23. Առնվազն եռամսյակը մեկ ապահովագրական ընկերությունները պարտավոր են առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել ապահովագրական սակագների վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևի:

24. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

25. Ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում կայացնելու մասին տեղեկատվությունը պարտավոր է հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում` օրենքով սահմանված ժամկետներում:

26. Զանգվածային լրատվության միջոցներով (այդ թվում` հեռուստատեսություն, մամուլ, ռադիոգովազդ) իր կողմից մատուցվող ծառայությունները գովազդելիս ապահովագրական ընկերությունը գովազդում նշում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքի հասցեն և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որոնց միջոցով սպառողները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ գովազդվող ծառայությունների վերաբերյալ:

27. Ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակվող կամ գովազդվող տեղեկությունները չպետք է պարունակեն ապակողմնորոշող բառեր կամ արտահայտություններ:

 

 

Հավելված 1
«Ապահովագրական ընկերությունների
կողմից իրենց վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման
(տրամադրման) կարգը» հավելվածի

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրական սակագների վերաբերյալ

(եռամսյակային)

____________ թ-ից ___________ թ.

Ապահովագրության դաս

Կիրառված ապահովագրական սակագին (%)

Նվազագույն
սակագին

Առավելագույն սակագին

1

2

3

1. Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

 

 

1.1

 

 

1.2

 

 

1.3

 

 

1.4

 

 

1.5

 

 

 

 

2. Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

 

 

2.1

 

 

2.2

 

 

2.3

 

 

2.4

 

 

2.5

 

 

 

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 


Ապահովագրական ընկերության վարչության նախագահ
(գործադիր տնօրեն)`

____________________

 Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ`

____________________

 

 

Հավելված 2
«Ապահովագրական ընկերությունների
կողմից իրենց վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման
(տրամադրման) կարգը» հավելվածի

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱպահովագրՈՂԻ վերաբերյալ

(եռամսյակային)

____________ թ-ից ___________ թ.

Վերաապահովագրողի  անվանումը

Վարկանիշը

Վերաապահովա-
գրողին վարկանշող
կազմակերպության անվանումը

Վերաապահովագրողի ռեզիդենտությունը

Վերաապա-հովագրողի ինտերնետային կայք

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ
(գործադիր տնօրեն)`

____________________

 Կ. Տ.

 

Գլխավոր հաշվապահ`

____________________

 

 

Հավելված 3
«Ապահովագրական ընկերությունների
կողմից իրենց վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման
(տրամադրման) կարգը» հավելվածի

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(եռամսյակային)

____________
____________ թ-ից ___________ թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի
փաստացի
մեծությունը՝
հաշվարկված
ապահովա-գրական
ընկերության
համար

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած
նորմատիվի
թույլատրելի
մեծությունը

Հաշվետու
եռամսյակում
խախտումների
թիվը

1

2

3

4

1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

 

 

 

2. Ն12 վճարունակության պահանջվող սահմանաչափի նորմատիվ

 

 

 

2.1. ոչ կյանքի ապահովագրության դեպքում *

 

 

 

2.2. կյանքի ապահովագրության դեպքում

 

 

 

2.3. կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դեպքում

 

 

 

3. Ն2 իրացվելիության նորմատիվ

 

 

 

4. Ն3 ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Ն4 առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվ

 

 

 

5.1. մեկ սուբյեկտով

X

X

 

5.2. բոլոր սուբյեկտներով

X

X

 

* Հավելված 3-ին կից ներկայացնել, թե ինչ մեթոդով է հաշվարկվել վճարունակության նորմատիվը։

 

 

Կ. Տ.
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ
                                             (գործադիր տնօրեն)`

____________________

 

Գլխավոր հաշվապահ`

____________________

 

 

Հավելված 4
«Ապահովագրական ընկերությունների
կողմից իրենց վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման
(տրամադրման) կարգը» հավելվածի

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(համախմբված)

(եռամսյակային)

____________
____________ թ-ից ___________ թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի
փաստացի
մեծությունը՝
հաշվարկված
ապահովա-
գրական
ընկերության
համար

Նորմատիվի
փաստացի
մեծությունը`
հաշվարկված
ապահովա-
գրական ընկե-
րության համա-
խմբված հաշվե-
տվությունների
նկատմամբ 

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած
նորմատիվի
թույլատրելի
մեծությունը

Հաշվետու
եռամսյակում
խախտումների
թիվը

1

2

3

4

5

1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

 

 

 

 

2. Ն12 վճարունակության պահանջվող սահմանաչափի նորմատիվ

 

 

 

 

2.1. ոչ կյանքի ապահովագրության դեպքում *

 

 

 

 

2.2. կյանքի ապահովագրության դեպքում

 

 

 

 

2.3. կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դեպքում

 

 

 

 

3. Ն2 իրացվելիության նորմատիվ

 

 

 

 

4. Ն3 ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Ն4 առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվ

 

 

 

 

5.1. մեկ սուբյեկտով

X

X

X

 

5.2. բոլոր սուբյեկտներով

X

X

X

 


* Հավելված 4-ին կից ներկայացնել, թե ինչ մեթոդով է հաշվարկվել վճարունակության նորմատիվը։

Կ. Տ.
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ
                                             (գործադիր տնօրեն)`

____________________

 

Գլխավոր հաշվապահ`

____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.06.2009, թիվ 166-Ն 30.09.2009, N 198-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան