Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2007-24.12.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2007 թվականի N 913-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Երևան քաղաքի Պուշկինի N 25 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից` 286 քառ. մետր մակերես և 1269268 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում` uահմանված կարգով ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


2007 թ. օգոստոսի 20
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.12.2008, N 1488-Ա 24.12.2008, N 913-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան