Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2007-26.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.24/7(29) Հոդ.301.5
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007289

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 197-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 29-ի ««Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը և ժամկետները» հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հունիսի 26-ի
թիվ 197-Ն որոշմամբ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Բ Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական բրոքերների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, տեղեկատվության կազմը, ներկայացման կարգն ու ժամկետները:

2. Ապահովագրական բրոքերները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` սույն կետի աղյուսակում նշված պարբերականությամբ.

 

  Հաշվետվության անվանումը Հաշվե-
տվության
թիվը
(ձևը)
Ներկայացման
ժամանակա-
շրջանը
1 2 3 4  
1. Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ 1 եռամսյակային
2. Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ 2 եռամսյակային
3. Հաշվետվություն վերաապահովագրողների վերաբերյալ 3 եռամսյակային
4. Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջոցով փոխանցվող դրամական միջոցների վերաբերյալ 4 եռամսյակային
5. Հաշվետվություն ապահովագրական բրոքերի միջնորդային գործառնությունների տեսակների վերաբերյալ 5 եռամսյակային
6. Հաշվապահական հաշվեկշիռ  6 եռամսյակային
7. Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին 7 եռամսյակային
8. Հաշվետվություն  սեփական կապիտալում փոփոխությունների մասին 8 եռամսյակային
9. Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին 9 եռամսյակային
10. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ 10 եռամսյակային

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. Ապահովագրական բրոքերները սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով էլեկտրոնային փոստի խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը ծածկագրվում են:

5. Ֆայլի ծածկագիրն ունի հետևյալ կառուցվածքը.

 

 

    

 

 

Ապահովագրական
բրոքերի ծածկագիրը
գծիկ

հաշվետվության
համարը

կետ հապավումը

Ներմուծեք նկարագրությունը_13064

Ներմուծեք նկարագրությունը_13064

Ներմուծեք նկարագրությունը_13064

Ներմուծեք նկարագրությունը_13064

Ներմուծեք նկարագրությունը_13064

XXXXX

-

XX

.

XIs

 

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի հաշվետվության ձևերին համապատասխան ներկայացված տեղեկատվությունից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

6. Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/2003): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը):

7. Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները:

8. Ապահովագրական բրոքերների կողմից Կենտրոնական բանկ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 15-րդ օրը (ներառյալ): Եթե հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ ներկայացված տվյալները վերաբերում են տվյալ հաշվետու տարվան, այսինքն` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածին, ապա այդ հաշվետվությունները ներկայացվում են տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետներին համապատասխան: Կենտրոնական բանկ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ն է:

9. Սույն իրավական ակտով  սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են` հաշվետվությունների ճշգրտման վերաբերյալ  Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում` էլեկտրոնային տարբերակով` սույն իրավական ակտի 3-րդ կետի համաձայն, զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակի և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները կհամարվեն Կենտրոնական բանկ ներկայացված:

10. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե այդ հաշվետվության էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և այն զերծ է ծրագրային կամ այլ տեխնիկական (հաշվետվությունների ներկայացման տեխնիկայի հետ կապված) թերությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի տրամադրած ֆայլերում:

11. Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա ապահովագրական բրոքերը դրանց փոխարեն ներկայացնում է գրություն, որտեղ նշվում են չներկայացվող հաշվետվությունների անվանումները:

12. Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` տվյալ բրոքերի համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով ապահովագրական բրոքերներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

13. Ապահովագրական բրոքերները ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ողջամիտ ժամկետ նշված չէ), ներկայացնում են ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:

14. Հաշվի առնելով ապահովագրական բրոքերի գտնվելու վայրը` բրոքերին ծանուցում կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով:

15. Ապահովագրական բրոքերի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

16. Ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Ապահովագրական բրոքերների կողմից ներկայացվող հաշվետվություններում ապահովագրողների և վերաապահովագրողների անվանումները (անունները), վերջիններիս վերաբերող այլ տեղեկատվությունը լրացվում են առանց չակերտների` միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմս Արմենիան):

18.  Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվություններում ոչ կյանքի և կյանքի ապահովագրության  դասերի տարանջատումը կատարվում է համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերի:

19. Խառը ապահովագրության պայմանագրերը լրացվում են նշված ապահովագրության այն դասի ներքո, որին պատկանում է խառը ապահովագրության պայմանագրի հիմնական ապահովագրական ռիսկը:

20. Սույն իրավական ակտով սահմանված հաշվետվությունների լրացման տեսանկյունից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված համաապահովագրության պայմանագրերը պետք է դիտել որպես ապահովագրության պայմանագրեր և հաշվետվությունները լրացնել նույն կերպ, ինչ ապահովագրության պայմանագրերի դեպքում` ելնելով համաապահովագրություն իրականացրած ընկերության` տվյալ ռիսկում ունեցած մասնակցության չափից: Յուրաքանչյուր ապահովագրողի համար համաապահովագրության պայմանագիրը դիտվում է որպես մեկ ապահովագրության պայմանագիր, այսպիսով, համաապահովագրության դեպքում յուրաքանչյուր համաապահովագրողի գծով հաշվետվություններում ապահովագրության պայմանագրի քանակը լրացվում է որպես մեկ ապահովագրության պայմանագիր, ապահովագրության օբյեկտների թիվը` համաապահովագրության պայմանագրով համաապահովագրողի կողմից ապահովագրվող օբյեկտների թիվն է, իսկ ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը լրացվում են տվյալ համաապահովագրողի մասնակցության չափով:

21. Հաշվետվություններում ապահովագրական հատուցումների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարների, ապահովագրության պայմանագրերի քանակի, ապահովագրության օբյեկտների  վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը, համաձայն սույն իրավական ակտի 71-րդ կետում տրված միջնորդության գործառույթի տեսակների, տիրապետում է վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությանը:

22. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը չի իրականացնում միջնորդային գործառնություն ապահովագրության տվյալ դասի գծով կամ տվյալ ապահովագրողի հետ, ապա հաշվետվությունների տվյալ վանդակները չեն լրացվում: Իսկ եթե որևէ տեղեկատվության արդյունք ստացվում է զրո, ապա հաշվետվությունների համապատասխան վանդակներում լրացվում է «0»:

23. Հաշվետվություններում «ստացվելիք»,  «տրվելիք», «փոխանցվելիք» հասկացությունները մեկնաբանվում են որպես պայմանագրի հիման վրա հաշվեգրված գումարներ:

24. Հաշվետվություններում «ապահովագրավճարը» ապահովագրության պայմանագրերով նախատեսված համախառն ապահովագրավճարն է: Համախառն ապահովագրավճարը ներառում է ապահովադրից ստացվելիք ապահովագրավճարը` նվազեցված զեղչի գումարի չափով և ավելացված հավելավճարի չափով, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է զեղչի և/կամ հավելավճարի կիրառում:

25. Սույն իրավական ակտի իմաստով` ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագիրը կնքված է համարվում այն պահից, երբ տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում,  և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը ստանձնում է ապահովագրական ռիսկը:

26. Սույն իրավական ակտի բոլոր այն հաշվետվություններում, որտեղ լրացվում են ապահովագրական ընկերության անվանումները, անվանման դիմաց լրացվում են նաև Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերություններին տրված ծածկագրերը: Բոլոր այն հաշվետվություններում, որտեղ լրացվում են վերաապահովագրողների անվանումները, անվանման դիմաց լրացվում են նաև Կենտրոնական բանկի կողմից վերաապահովագրողներին տրված ծածկագրերը (առկայության դեպքում):

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Թիվ 1 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:

28. 1-ին աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրողի` համաձայն հավելված 1-ի:

29. 2-րդ աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրության դասերի` համաձայն հավելված 2-ի:

30. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են այն ապահովագրողների անվանումները, որոնք ապահովադիրների հետ ապահովագրության պայմանագրեր են կնքել տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ:

31. 1-ին և 2-րդ աղյուսակների 2-րդ սյունակում լրացվում է  տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ ապահովադիրների հետ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 3-րդ սյունակում`  հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի քանակը:

32. 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 5-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրության օբյեկտների քանակը:

33. 1-ին և 2-րդ աղյուսակների 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված, իսկ 7-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների մեծությունը:

34. 1-ին և 2-րդ աղյուսակների 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների չափը:

35. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում փաստացի վճարված ապահովագրավճարների մեծությունը:

36. 1-ին և 2-րդ աղյուսակների 10-րդ և 11-րդ սյունակներում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները համապատասխանաբար ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող ապահովադիրներից:

37. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված, իսկ 13-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վճարման ենթակա ապահովագրական հատուցումների քանակը:

38. 1-ին և 2-րդ աղյուսակների 14-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված, իսկ 15-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վճարման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով)  ապահովագրական հատուցումների մեծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

39. Թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:

40. 1-ին աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրողի` համաձայն հավելված 3-ի:

41. 2-րդ աղյուսակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ ապահովագրության դասերի` համաձայն հավելված 4-ի:

42. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են այն ապահովագրողների անվանումները, որոնք վերաապահովագրողների հետ վերաապահովագրության պայմանագրեր են կնքել տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ:

43. 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են այն վերաապահովագրողների անվանումները, որոնց մոտ տվյալ ապահովագրողը տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրել է ապահովագրական ռիսկեր:

44. 1-ին և 2-րդ աղյուսակների 3-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը:

45. 1-ին և 2-րդ  աղյուսակների 4-րդ սյունակում արտացոլվում է տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի քանակը:

46. 1-ին և 2-րդ աղյուսակների 5-րդ սյունակում լրացվում է ապահովագրության պայմանագրերով նախատեսված այն ապահովագրության օբյեկտների քանակը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրվել են տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ:

47. 1-ին և 2-րդ աղյուսակների  6-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրության օբյեկտների քանակը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

48. 1-ին և 2-րդ աղյուսակների 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներում վերաապահովագրողի բաժինը` արտահայտված հազար դրամներով:

49. 1-ին և 2-րդ աղյուսակների 8-րդ սյունակում լրացվում է  հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներում վերաապահովագրողի բաժինը` արտահայտված հազար դրամներով:

50. 1-ին և 2-րդ աղյուսակների 9-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարների մեծությունը: Փոխանցվելիք ապահովագրավճարների մեծությունից չեն նվազեցվում  ապահովագրական բրոքերին վերաապահովագրության համար հաշվեգրված միջնորդավճարները, ապահովագրական ընկերության, որպես հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը, ինչպես նաև վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարների մեծությունը:

51. 1-ին և 2-րդ աղյուսակների 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողին փաստացի փոխանցված ապահովագրավճարների մեծությունը:

52. 1-ին և 2-րդ աղյուսակների 11-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարները:

53. 1-ին և 2-րդ աղյուսակների 12-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի միջնորդությամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողներից բրոքերներին տրվելիք միջնորդավճարները:

54. 1-ին և 2-րդ աղյուսակների 13-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  վերաապահովագրողի   կողմից վճարված, իսկ 14-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վճարման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների քանակը:

55. 1-ին և 2-րդ աղյուսակների 15-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու  ժամանակաշրջանի   ընթացքում վերաապահովագրողի կողմից վճարված, իսկ 16-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վճարման ենթակա (ապահովագրական հատուցումների գծով ձևավորած կրեդիտորական պարտքի մասով) ապահովագրական հատուցումների մեծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

56. Թիվ 3 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահովագրության պայմանագրերի կողմ հանդիսացող վերաապահովագրական ընկերությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

57. Թիվ 3 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 5-ի:

58. 1-ին սյունակում լրացվում է վերաապահովագրողի անվանումը:

59. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տվյալ վերաապահովագրողին տրված վարկանիշը, 3-րդ սյունակում` վարկանշող կազմակերպության անվանումը, 4-րդ   սյունակում` վերաապահովագրողի գտնվելու վայրը, 5-րդ սյունակում` վերաապահովագրողի ինտերնետային կայքը:

60. 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում է վերաապահովագրողի հետ կնքված ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրի  գործողության ժամկետը, 8-րդ և 9-րդ սյունակներում` օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրի  գործողության ժամկետը:

61. 10-րդ սյունակում լրացվում է ապահովագրության այն դասը (երը), որի (որոնց) գծով կնքվել է վերաապահովագրության պայմանագիրը:

62. Սույն իրավական ակտի իմաստով` օբլիգատոր վերաապահովագրության պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որի դեպքում վերաապահովագրողը պարտավորվում է ստանձնել ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրական բրոքերի միջնորդությամբ փոխանցվող բոլոր այն ռիսկերը, որոնք, համաձայն վերաապահովագրության պայմանագրում նշված պայմանների, ենթակա են վերաապահովագրման: Ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագիր է համարվում այն պայմանագիրը,  որի դեպքում ռիսկերը վերաապահովագրության են փոխանցվում և ստանձնվում կամավոր կերպով (ապահովագրական ընկերությունը վերաապահովագրում է այն ռիսկերը, որոնք համարում է անհրաժեշտ և որոշակի ռիսկեր վերաապահովագրության փոխանցելու որևիցե պարտավորություն չունի վերաապահովագրողների առջև, իսկ վերաապահովագրողն իր հերթին ապահովագրողների առջև չունի ռիսկի ստանձնման պարտավորություն):

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

63. Թիվ 4 հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերների մոտ ապահովադիրներից և ապահովագրողներից (ապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրավճարները և ապահովագրողներից ու վերաապահովագրողներից (ապահովադիրներին (շահառուներին, ապահովագրված անձանց` այսուհետ` ապահովադիրներին) և ապահովագրողներին փոխանցման նպատակով) փաստացի ստացված ապահովագրական հատուցումները:

64. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 6-ի:

65. 2-րդ սյունակի «Ապահովագրավճար» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովադիրներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրավճարները, իսկ «Ապահովագրական հատուցում» տողում` ապահովագրողներից ստացված (ապահովադիրներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումները:

66. 3-րդ սյունակի «Ապահովագրավճար» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողներից ստացված (վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրավճարները, իսկ «Ապահովագրական հատուցում» տողում` վերաապահովագրողներից ստացված (ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումները:

67. Թիվ 4 հաշվետվության 4-րդ` «ԸՆԴԱՄԵՆԸ» սյունակում, արտացոլվում է 2-րդ և 3-րդ սյունակների հանրագումարը:

68. 5-րդ սյունակի «Ապահովագրավճար» տողում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովադիրներից և ապահովագրողներից ստացված (ապահովագրողներին և վերաապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրավճարների մնացորդը:

69. 5-րդ սյունակի «Ապահովագրական հատուցում» տողում  արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական բրոքերի մոտ ապահովագրողներից ու վերաապահովագրողներից ստացված (ապահովադիրներին և ապահովագրողներին փոխանցման ենթակա) ապահովագրական հատուցումների մեծության մնացորդը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

70. Թիվ 5 հաշվետվությունում արտացոլվում է ապահովագրական բրոքերների միջնորդային գործառնությունների` ստորև թվարկված տեսակների վերաբերյալ տեղեկատվություն.

1) ապահովագրության խորհրդատվության իրականացում, այդ թվում` ապահովագրության  պայմանագրերի կնքման վերաբերյալ  խորհրդատվություն,

2) ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

3) ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում,

4) ապահովագրության խորհրդատվության իրականացում և ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

5) ապահովագրության խորհրդատվության իրականացում և ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում,

6) ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և կատարմանն օժանդակում,

7) ապահովագրության խորհրդատվության, ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում,

8) վերաապահովագրության խորհրդատվության իրականացում, այդ թվում` վերաապահովագրության պայմանագրերի կնքման վերաբերյալ  խորհրդատվություն,

9) վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

10) վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում,

11) վերաապահովագրության խորհրդատվության իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

12) վերաապահովագրության խորհրդատվության իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում,

13) վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և կատարմանն օժանդակում,

14) վերաապահովագրության խորհրդատվության իրականացում, վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում:

71. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է համաձայն հավելված 7-ի:

72. Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը միջնորդային գործառնություններ է իրականացնում մեկից ավելի ապահովագրական ընկերությունների հետ, ապա թիվ 5 հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար («Ապահովագրողի անվանումը» տողում լրացվում է տվյալ ապահովագրական ընկերության անվանումը) և ընդհանուր` բոլոր ապահովագրական ընկերությունների տվյալներով («Ապահովագրողի անվանումը» տողում լրացվում է «ԸՆԴԱՄԵՆԸ»):

73. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է ապահովագրական բրոքերի միջնորդությամբ տվյալ միջնորդային գործառնության տեսակի գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը, իսկ 5-րդ սյունակում` վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակը: «Ապահովագրության խորհրդատվության իրականացում» և «Վերաապահովագրության խորհրդատվության իրականացում» տողերի դիմաց ապահովագրության պայմանագրերի և վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է այն դեպքում, երբ  ապահովագրական բրոքերը տիրապետում է տվյալ տեղեկատվությանը:

74. Թիվ 5 հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում են ապահովագրական բրոքերի կոնկրետ գործառնության տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք ընդհանուր միջնորդավճարները, իսկ 6-րդ սյունակում` ապահովագրական բրոքերի միջնորդությամբ վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք միջնորդավճարները կոնկրետ միջնորդային գործառնության տեսակի գծով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ (ԹԻՎ 6), ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 7), ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ  8), ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 9), ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹԻՎ 10) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

75. Թիվ 6,  թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10 հաշվետվությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանով  սահմանված կարգով` հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Սույն կետում  նշված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

 

 

Հավելված 1
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 1)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ

 

Բրոքերային ընկերության անվանում` ____________
Ամսաթիվ` ____________

 

հազար դրամ

Ապահո-
վագրողի
ծածկա-
գիրը

Ապահովագրողի
անվանումը

Ապահովագրության
պայմանագրերի քանակ

Ապահովագրության
օբյեկտների քանակ

Ապահովագրական
գումարներ

Ապահովագրավճարներ

Միջնորդավճարներ
ապահովադիրներից

Ապահովագրական
հատուցումների
քանակ (հատ)

Ապահովագրական
հատուցումներ
հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում կնքված

հաշվետու ժամանակա-շրջանի վերջին օրվա դրությամբ

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում փաստացի վճարված

ֆիզիկա-կան անձան-ցից

իրավաբա-նական անձանցից

վճարված

վճարման ենթակա

վճարված

վճարման ենթակա

1

 

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`

_____________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

_____________
անուն, ազգանուն

 

 

 

Հավելված 2
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 1)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ

 

Բրոքերային ընկերության անվանում` ____________
Ամսաթիվ` ____________

հատ/հազար դրամ

Ապահովագրության տեսակը Ապահովագրության
պայմանագրերի քանակ
Ապահովագրության
օբյեկտների քանակ
Ապահովագրական
գումարներ
Ապահովագրավճարներ Միջնորդավճարներ ապահովա-
դիրներից
Ապահովագրական հատուցումների
քանակ (հատ)
Ապահովագրական
հատուցումներ
հաշվետու
ժամանա-
կաշրջանի
ընթացքում
կնքված
հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-գրերի գծով հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմանա-գրերի գծով հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-
գրերի
գծով
հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապ. պայմանա-գրերի գծով հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կնքված ապ. պայմանա-գրերի գծով հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում փաստացի վճարված ֆիզիկական անձանցից իրավա-
բանական անձանցից
վճարված վճարման ենթակա վճարված վճարման ենթակա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
1 Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝                            
1.1 Դժբախտ պատահարներից ապահովագրություն                            
1.2 Առողջության ապահովագրություն                            
1.3 Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն                            
1.4 Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն                            
1.5 Օդանավերի ապահովագրություն                            
1.6 Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն                            
1.7 Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն                            
1.8 Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն                            
1.9 Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն                            
1.10 Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն                            
1.11 Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն                            
1.12 Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն                            
1.13 Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն                            
1.14 Վարկի ապահովագրություն                            
1.15 Երաշխիքի տրամադրում                            
1.16 Ֆինանսական վնասների ապահովագրություն                            
1.17 Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն                            
1.18 Աջակցության ապահովագրություն                            
1.19 Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն                            
1.20 Ավտոմեքենաների ապահովագրություն                            
1.21 Ծովային և տրանսպորտային ապահովագրություն                            
1.22 Ավիացիոն ապահովագրություն                            
1.23 Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն                            
2 Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝                            
2.1 Կյանքի ապահովագրություն                            
2.2 Ամուսնության, ծնունդի ապահովագրություն                            
2.3 Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն                            
2.4 Տոնտին ապահովագրություն                            
2.5 Կապիտալի հատուցման ապահովագրություն                            
2.6 Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն                            
ԸՆԴԱՄԵՆԸ                            

 

Ղեկավար`

_____________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

_____________
անուն, ազգանուն

 

 

 

Հավելված 3
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 2)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ

 

Բրոքերային ընկերության անվանում` ____________

Ամսաթիվ` ____________

հատ/հազար դրամ

Ապա-
հովա-
գրողի ծածկա-
գիրը

Ապահովագրողի անվանումը

Վերա-
ապա-
հովա-
գրողի ծածկա-
գիրը

Վերաապահովագրողի անվանումը

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի
քանակ (հատ)

Վերաապահովագրված ապահովագրության օբյեկտների
քանակ (հատ)

Վերաապահովագրողների բաժինը վերաապահովա-գրված ապահովագրության պայմանագրերի ապահովագրական գումարներում

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներ

Միջ-
նորդա-
վճարներ ապա-
հովա-գրող-
ներից

Միջ-
նորդա-
վճարներ վերա-
ապա-
հովա-գրող-
ներից

Վերաապա-
հովագրված
ապահովա-
գրության
պայմա-
նագրերի գծով
ապահովա-
գրական
հատու-
ցումների
քանակ (հատ)

Վերաապա-
հովագրողի
բաժինը վերաապահո-
վագրված ապահովա-
գրության
պայմա-
նագրերի
գծով
ապահովա-
գրական
հատուցում-
ներում

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում

հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վերաապահո-վագրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապահովա-գրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում վերաապահո-վագրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերաապահո-վագրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում վերաապահո-վագրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու
ժամանակա-
շրջանի
ընթացքում
փաստացի
վճարված

վճար-
ված

վճար-
ման
ենթա-
կա

վճար-
ված

վճար-
ման
ենթա-
կա

1

2

3

4

5

6

7 8

9

10

11

12

13

14

15

16

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 1

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 2

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`

_____________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

_____________
անուն, ազգանուն

 

 

 

Հավելված 4
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 2)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԸՍՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ

 

Բրոքերային ընկերության անվանում` ____________
Ամսաթիվ` ____________

հատ/հազար դրամ

Ապահովագրության տեսակը

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի քանակ

Վերաապահովագրված ապահովագրության օբյեկտների քանակ

Վերաապահովագրողների բաժինը վերաապահո-վագրված ապահովա-գրության պայմանագրերի ապահովագրական գումարներում

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներ

Միջնորդավճարներ ապահովագրողներից

Միջնորդավճարներ վերաապահովա-գրողներից

Վերաապահովագրված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական հատուցումների քանակ (հատ)

Վերաապահովագրողի բաժինը վերաապահո-վագրված ապահո-վագրության պայ-մանագրերի գծով ապահովագրական հատուցումներում

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում

հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վերաապա-հովագրված ապ. պայ-մանագրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապահովա-գրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վերաապա-հովագրված ապ. պայ-մանագրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վերա-ապահովա-գրված ապ. պայմանա-գրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վերաապա-հովագրված ապ. պայ-մանագրերի գծով

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում փաստացի վճարված

վճարված

վճարման ենթակա

վճարված

վճարման ենթակա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2

Առողջության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.4

Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.5

Օդանավերի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.6

Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.7

Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.8

Հրդեհից ու բնական աղետներից ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.9

Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.10

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.11

Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.12

Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.13

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.14

Վարկի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.15

Երաշխիքի տրամադրում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.16

Ֆինանսական վնասների ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.17

Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.18

Աջակցության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.19

Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.20

Ավտոմեքենաների ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.21

Ծովային և տրանսպորտային ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.22

Ավիացիոն ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.23

Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1

Կյանքի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2

Ամուսնության, ծնունդի ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.3

Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.4

Տոնտին ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.5

Կապիտալի հատուցման ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.6

Կենսաթոշակային հիմնադրամների ապահովագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`

_____________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

_____________
անուն, ազգանուն

 

 

Հավելված 5
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 3

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 3)

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում` ____________
Ամսաթիվ` ____________

 

Վերա-
ապահո-
վագրողի
ծածկա-գիրը

Վերաապահովագրողի անվանումը

Վարկանիշը

Վերաապահո-
վագրողին վար-
կանշող կազմա-կերպության անվանումը

Վերաապահովագրողի գտնվելու վայրը (երկիր, քաղաք)

Վերաապահովագրողի ինտերնետային կայք

Բրոքերի միջնորդությամբ կնքված վերաապահովագրության պայմանագիր
  

Ֆակուլտատիվ

Օբլիգատոր

Ապահովա-գրության դաս

սկիզբ

վերջ

սկիզբ

վերջ

 

1

 

2

3

4

5

6

7

8

9

10

 

Վերաապահովագրող 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերաապահովագրող 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`

_____________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

_____________
անուն, ազգանուն

 

 

Հավելված 6
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 4

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 4)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Բրոքերային ընկերության անվանում` _______________________

Ամսաթիվ` _______________________

 

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ապահովադիր-ապահովագրող

Ապահովագրող-
վերաապահովագրող

ԸՆԴԱՄԵՆԸ

Մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի վերջին
օրվա դրությամբ

1

2

3

4

5

Ապահովագրավճար

 

 

 

 

Ապահովագրական հատուցում

 

 

 

 

 

 

Ղեկավար`

________________________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

________________________
անուն, ազգանուն

 

 

Հավելված 7
«Ապահովագրական բրոքերների
հաշվետվությունների ձևը,
տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու
ժամկետները» հավելվածի

 

Ձև 5

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Թ Ի Վ 5)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում` _______________________
Ամսաթիվ` _______________________

 

Ապահովագրական ընկերության անվանում    ---------------------------------------------
  

Միջնորդային գործառնությունների տեսակները

Ապահովագրության գծով

Վերաապահովագրության
գծով

ԸՆԴԱՄԵՆԸ

Ապահովագրական
պայմանագրերի
քանակ

Միջնորդա-
վճարներ

Վերաապահո-
վագրված ապա-
հովագրական
պայմանագրերի
քանակ

Միջնորդա-
վճարներ

Պայմանա-
գրերի
քանակ (սյուն
3+ սյուն 5)

Միջնորդա-
վճարներ
(սյուն 4 +
սյուն 6)

1

2

3

4

5

6

7

8

1

Ապահովագրության խորհրդատվության իրականացում, այդ թվում՝ ապահովագրության պայմանագրերի կնքման վերաբերյալ խորհրդատվություն

 

 

 

 

 

 

2.

Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

 

3.

Ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

4.

Ապահովագրության խորհրդատվության իրականացում և ապահովագրության պայմանա-գրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

 

5.

Ապահովագրության խորհրդատվության իրականացում և ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

6.

Ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

7.

Ապահովագրության խորհրդատվության, ապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և ապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

8.

Վերաապահովագրության խորհրդատվության իրականացում, այդ թվում՝ վերաապահովա-գրության պայմանագրերի կնքման վերաբերյալ խորհրդատվություն

 

 

 

 

 

 

9.

Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

 

10.

Վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

11.

Վերաապահովագրության խորհրդատվության իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

 

12.

Վերաապահովագրության խորհրդատվության իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

13.

Վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

14.

Վերաապահովագրության խորհրդատվության իրականացում, վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների իրականացում և վերաապահովագրության պայմանագրերի կատարմանն օժանդակում

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`

________________________
անուն, ազգանուն

 

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

________________________
անուն, ազգանուն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան