Գլխավոր տեղեկություն
Համար
N 1169-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1088
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6,855.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում առաջնահերթ միջոցառումների իրականացման համար գումար հատկացնելու մասին» N 1301-Ն որոշման N 5 հավելվածում ընդգրկված և 2006 թվականին աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 56,221.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` աջակցության միջոցով` սողանքային գոտում գտնվող` բնակությունից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 4-րդ կետի համաձայն աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

   

 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

-
06  

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`


(63,076.0)
  05 Այլ սոցիալական ծրագրեր

այդ թվում`

(63,076.0)
    13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (63,076.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն

այդ թվում`

(63,076.0)
    Կապիտալ ներքին տրանսֆերտներ (63,076.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 63,076.0
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 63,076.0
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 63,076.0
    ՀՀ կառավարություն 63,076.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և
կատարողների
անվանումները

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

այդ թվում` ըստ ծախսատեսակների

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ շինարա-
րություն

կապիտալ նորոգում

նախագծահե-
տազոտական, երկրաբանահե-
տախուզական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ

(63,076.0)

     

(63,076.0)

   

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`


(63,076.0)

     


(63,076.0)

06

05

13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`




(63,076.0)

     




(63,076.0)

    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում

(75,102.0)

     

(75,102.0)

    ՀՀ Տավուշի մարզ
- ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում)

12,026.0

     

12,026.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները`
փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ (63,076.0)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
 
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`


(63,076.0)
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (75,102.0)
    ՀՀ Տավուշի մարզ
- ք. Իջևան (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Լուսյա Մարտիրոսյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու մասին» N 984-Ա որոշում)
12,026.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

 

Կատարողների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Գումարը
(հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ 6,855.0

այդ թվում`

 
1. ՀՀ քաղաքաշինության նախարարություն` ընդամենը 5,340.0

այդ թվում`

 
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 2,250.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 457.5
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 599.7
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 1237.8
Կապի ծառայությունների վճարներ 285.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 510.0
2. ՀՀ Շիրակի մարզպետարան` ընդամենը 691.5

այդ թվում`

 
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 360.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 78.0
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 49.7
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 163.8
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0
3. ՀՀ Լոռու մարզպետարան` ընդամենը 233.4

այդ թվում`

 
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 28.5
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 164.9
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0
4. ՀՀ Կոտայքի մարզպետարան 590.1

այդ թվում`

 
Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 360.0
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 78.0
Գրասենյակային ապրանքներ և նյութեր 32.5
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 79.6
Կապի ծառայությունների վճարներ 30.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 10.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան