«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1023-Ն
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի շենքերի ու շինությունների ամրակայման, վերանորոգման, արգելոցի տարածքի բարեկարգման ու օգտագործման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 53567,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերից և շինություններից` 39560,9 հազ. դրամ արժեք ունեցող (791,6 քառ. մետր մակերեսով) շենքերն ու շինությունները հետ վերցնել, 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով, իսկ արգելոցին կից գտնվող 6400,0 հազ. դրամ արժեք ունեցող Բադալովների կիսակառույց տունը` (502,5 քառ. մետր մակերեսով) սեփականության իրավունքով` իր կերպարին հարազատ (արտաքին տեսքը չխաթարելով) հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հանձնել «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.02.05 N 111-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրերին համապատասխան կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների, արգելոց-թանգարանի և նրա տարածքի սահմանված պայմանակարգի (ռեժիմի) պահպանման ու դրանց նպատակային նշանակության օգտագործման մասին պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) երկամսյա ժամկետում «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով հատկացման մասին` ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) հետագայում, անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի և շինությունների օտարման հնարավորության դեպքում գնելու առաջնահերթության իրավունքը վերապահել «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի և Բադալովների կիսակառույց տան պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի` վարձակալության իրավունքով տրամադրումը «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԴԻԼԻՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |