Basic information
Number
N 393-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.04.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.04.2012
Effective date
11.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 393-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգման անցկացման ժամանակ թարգմանությունների ճշտությունն ստուգող փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարումները դիմորդների կողմից ստանալու և փորձագետներին տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը թույլատրել իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան