Basic information
Number
N 328-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.04.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.04.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.04.2012
Effective date
12.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2012 թվականի N 328-Ա

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Սաքսոնիա-Ամհալթ երկրամասի Հալլեի գրադարանում, 2012 թվականի ապրիլի 17-18-ը` Դանիայի Թագավորություն՝ Կոպենհագենի «Բլեք Դայմոնդ» թագավորական գրադարանում, իսկ ապրիլի 18-20-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Կոնգրեսի գրադարանում հայ տպագիր գրքի ցուցահանդեսների բացման արարողություններին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դանիայի Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «13. Հայկական տպագրության 500-ամյակ» և «Երևանը` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դանիայի Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան