Basic information
Number
N 236-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.03.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.03.2012
Effective date
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2012 թվականի N 236-Ա

 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանին 2012 թվականի մարտի 26-30-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` ՆԱՏՕ/ԵԱԳԽ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Վրաստան 2012» վարժանքի հիմնական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:

2. Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 23

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation