ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
3 նոյեմբերի 2004 թ. |
թիվ 1/653-Ա |
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 15 տոկոս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ավետիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|