Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2007-12.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) Հոդ.235
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.06.2004
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2004 թ.
ք. Երևան

N 14-Ն


«ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» Ձև թիվ 2-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թվականի «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» Ձև թիվ 2-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան


Հավելված 1

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
24 հունիսի 2004 թ. թիվ 14-Ն որոշմամբ


Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հրահանգը սահմանում է «ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին տեղեկացվում Է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ սահմանված կարգով:

1.3. Հաշվետվությունը կազմվում է տարեկան մեկ անգամ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության կողմից սահմանված ժամկետում:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվության ցուցանիշները լրացվում են օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման քարտերի հիման վրա: Ցուցանիշներում ներառվում են Անկախ պետությունների համագործակցության և այլ երկրների տարբեր մակնիշների ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի


Ներկայացվում է

Ներկայացնում է

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

մինչև հաշվետու տարվան
հաջորդող տարվա
փետրվարի 25-ը


Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)


Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

2-ԱՎՏՈ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 24 հունիսի 2004 թ.

թիվ 14-Ն որոշմամբ

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ   I_I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

(Ձևը փոփ. 18.05.07 N 09-Ն)

 

ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200 ___ թ. համար


Ավտոմեքենաների
տեսակները

Տողի
համարը

Քանակը,
հատ

այդ թվում` ըստ ավտոմեքենաների
արտադրության տարեթվի

մինչև 1
տարի

1-2
տարի

2-5
տարի

5-10
տարի

10 և
ավելի

Ա

Բ

1

2

3

4

5

6

1. Թեթև մարդատար

110

 

 

 

 

 

 

այդ թվում`

ԱՊՀ երկրների

111

 

 

 

 

 

 

դրանցից` ԳԱԶ

111.1

 

 

 

 

 

 

ՎԱԶ

111.2

 

 

 

 

 

 

այլ

111.3

 

 

 

 

 

 

Այլ երկրների

112

 

 

 

 

 

 

2. Բեռնատար

210

 

 

 

 

 

 

այդ թվում`

ԱՊՀ երկրների

211

 

 

 

 

 

 

դրանցից` ԳԱԶ

211.1

 

 

 

 

 

 

ԶԻԼ

211.2

 

 

 

 

 

 

ԿաՄԱԶ

211.3

 

 

 

 

 

 

այլ

211.4

 

 

 

 

 

 

Այլ երկրների

212

 

 

 

 

 

 

3. Ավտոբուս և

միկրոավտոբուս

310

 

 

 

 

 

 

այդ թվում`

ԱՊՀ երկրների

311

 

 

 

 

 

 

դրանցից` ԳԱԶ

311.1

 

 

 

 

 

 

ՌԱՖ

311.2

 

 

 

 

 

 

այլ

311.3

 

 

 

 

 

 

Այլ երկրների

312

 

 

 

 

 

 


Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________