Գլխավոր տեղեկություն
Համար
N 865-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2007 թվականի N 865-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2007 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրն իրականացնելու նպատակով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 13000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան