Գլխավոր տեղեկություն
Համար
N 305
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.07.1998-22.09.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.22/50(349)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2006

040.0305.28.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 1997 թ. N 305
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 38524 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայքիմվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել արտաքին երկաթգծի ճյուղը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

1.3. «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «N 1 շինմոնտաժային վարչություն» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

1.4. «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 34670 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 27730 հազ. դրամ։

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2773 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3855 հազ. դրամ։

1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայքիմվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.9. Սահմանել, որ «Հայքիմվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Հայքիմվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայքիմվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության «N 1 շինմոնտաժային վարչություն» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «N 1 շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության «N 1 շինմոնտաժային վարչություն» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Հայքիմվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության «N 1 շինմոնտաժային վարչություն» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2050 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1640 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 164 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 279 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «N 1 շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «N 1 շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «N 1 շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «N 1 շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 156620 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանշիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանշիկ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Վանշիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը, վագոն-տնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

3.3. «Վանշիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 126860 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 101490 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10149 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 29759 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վանշիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Վանշիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Վանշիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանշիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 3443 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Գավառի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Սարուխանի դպրոցի անավարտ շինարարությունը, Այրիվանի դպրոցի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինությանը։

4.3. «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը (Գավառ քաղաքի ճանապարհներ, կամուրջներ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

4.4. «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել կաթսայատան անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

4.5. «Կամոյի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

4.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1500 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 990 հազ. դրամ։

4.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 99 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով,

4.9. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1942 հազ. դրամ։

4.10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գավառի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.11. Սահմանել, որ «Գավառի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.12. Սահմանել, որ «Գավառի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գավառի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 6361 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արթիկի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Արթիկի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով։

5.3. «Արթիկի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4450 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2940 հազ. դրամ։

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 294 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1912 հազ. դրամ։

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արթիկի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.9. Սահմանել, որ «Արթիկի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.10. Սահմանել, որ «Արթիկի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 36167 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Նոր Խարբերդի դպրոցի անավարտ շինարարությունը, Հովտաշատի դպրոցի անավարտ շինարարությունը, Արևաբույրի դպրոցի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի մարզպետարանի տնօրինությանը։

6.3. «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը և այն հանձնել Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով, Նոր Խարբերդի մանկապարտեզի անավարտ շինարարությունը և այն հանձնել Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով` Սիսի վարչական շենքի անավարտ շինարարությունը և այն հանձնել Արարատի մարզի Սիսի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով, Նորամուտի վարչական շենքի անավարտ շինարարությունը և այն հանձնել Արարատի մարզի Նորամուտի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով։

6.4. «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 1 և 2 բաղնիքները և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6.5. «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել լվացքատունը, որը սեփականաշնորհվում Է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 4-ի N 16 որոշմամբ։

6.6. «Մասիսի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

6.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 27580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 18200 հազ. դրամ։

6.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1820 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8584 հազ. դրամ։

6.11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.12. Սահմանել, որ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.13. Սահմանել, որ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը.

7.1. Սեփականաշնորհել 40323 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակշահագործման ստորաբաժանումը, ջերմամատակարարման ստորաբաժանումը, բարեկարգման ստորաբաժանումը, բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

7.3. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել էներգամատակարարման ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:

7.4. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

7.5. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.6. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել խորովածանոցը, բաղնիքը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.7. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անհատ ձեռներեց Աշոտ Մուրադյանին վարձակալությամբ տրված տնտեսական ապրանքների խանութը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.8. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

7.10. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 34960 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 23070 հազ. դրամ։

7.11. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2307 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.12. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5367 հազ. դրամ։

7.13. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.14. Սահմանել, որ «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, բան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.15. Սահմանել, որ «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.16. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 341 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ագարակի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 340 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 340 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 68 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ագարակի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Ագարակի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Ագարակի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ագարակի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 2205 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ազատ» փակ բաժնետիրական ընկերության (Աբովյանի տպարան) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ազատ» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Ազատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Ազատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1920 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1540 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 154 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 281 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ազատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Ազատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.9. Սահմանել, որ «Ազատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ազատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 6465 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հացի գործարանի նոր արտադրամաս» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հացի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Սևանի հացի գործարանի նոր արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

10.3. «Սևանի հացի գործարանի նոր արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 6460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6460 հազ. դրամ։

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 646 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հացի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.8. Սահմանել, որ «Հացի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.9. Սահմանել, որ «Հացի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հացի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 81622 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլլար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` նրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

11.2. «էլլար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. «էլլար» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 68910 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 55130 հազ. դրամ։

11.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12714 հազ. դրամ։

11.6. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.1. Սեփականաշնորհել 39990 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 1 մասնաճյուղի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նորք» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության։

(12.1-ին կետը 05.12.97 N 561)

12.2. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 1 մասնաճյուղի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 1 մասնաճյուղի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 1 մասնաճյուղի շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 12,5 գործակից։

12.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 39990 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 31990 հազ. դրամ։

(12.5-րդ կետը 05.12.97 N 561)

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3199 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

(12.6-րդ կետը 05.12.97 N 561)

12.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

12.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Նորք» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.9. Սահմանել, որ «Նորք» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.10. Սահմանել, որ «Նորք» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորք» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 20123 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 2 մասնաճյուղի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Նորք» N 2 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 2 մասնաճյուղի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

13.3. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 2 մասնաճյուղի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

13.4. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության «Նորք» N 2 մասնաճյուղի շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել Է 12,5 գործակից։

13.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 20120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 16100 հազ. դրամ։

13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 1610 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

13.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

13.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նորք» N 2 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.9. Սահմանել, որ «Նորք» N 2 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

13.10. Սահմանել, որ «Նորք» N 2 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորք» N 2 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

14.1. Սեփականաշնորհել 32334 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության Նորակերտի մասնաճյուղի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Նորակերտի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության։

14.2. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության Նորակերտի մասնաճյուղի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

14.3. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության Նորակերտի մասնաճյուղի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

14.4. «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության Նորակերտի մասնաճյուղի շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

14.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 32330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 25870 հազ. դրամ։

14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2587 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

14.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

14.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Նորակերտի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

14.9. Սահմանել, որ «Նորակերտի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

14.10. Սահմանել, որ «Նորակերտի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

14.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորակերտի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

15.1. Թույլատրել «Փամբակի գրանիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած 22847 հազ. դրամ արժեքով գույքը։

15.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16.1. Թույլատրել «Թթվածին» լիակատար տնտեսական ընկերակցությանը գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած 8050 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

(16.1-ին կետը փոփ. 13.07.98 N 437)

16.2. «Թթվածին» լիակատար տնտեսական ընկերակցության վարձակալած շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 3 գործակից։

(16.2-րդ կետը փոփ. 13.07.98 N 437)

16.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 158 որոշման 16-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 16.1-ին կետում «6308» թիվը փոխարինել «1117» թվով.

բ) որոշման 16.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վանաձորի բնակչության սպասարկում» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 5096 հազ. դրամ գնահատված արժեքով գերեզմանատների սպասարկման ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով».

գ) որոշման 16.4-րդ կետում «5770» թիվը փոխարինել «670» թվով.

դ) որոշման 16.5-րդ կետում «577» թիվը փոխարինել «67» թվով.

ե) որոշման 16.6-րդ կետում «543» թիվը փոխարինել «449» թվով։

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 219 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 35.1-ին կետում «34354 թիվը փոխարինել 37385» թվով.

բ) որոշման 35.4-րդ կետում «13210» թիվը փոխարինել «16240» թվով.

գ) որոշման 35.5-րդ կետում «1321» թիվը փոխարինել «1624» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.1998, N 600 22.09.1998, N 305
13.07.1998, N 437 13.07.1998, N 305
05.12.1997, N 561 05.12.1997, N 305
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան