ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2012 թվականի N 212-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի ծրագիրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. մարտի 13 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 13-ի N 212-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Ս. Պապյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)  | |
| 
 Տ. Հարությունյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | |
| 
 Ա. Պողոսյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  | |
| 
 Ա. Օրբելյան  | 
 - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  | |
| 
 Գ. Եգանյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ  | |
| 
 Ա. Միրզախանյան  | 
 - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար  | |
| 
 Կ. Հակոբյան  | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալության պետ  | |
| 
 Ա. Վարոսյան  | 
 - ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)  | |
| 
 Հ. Մելիքսեթյան  | 
 - ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)  | |
| 
 Մ. Մաթևոսյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն  | |
| 
 Ա. Պետրոսյան  | 
 -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  | |
| 
 Խ. Հակոբյան -  | 
 Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միության նախագահ, հանրային խորհրդի անդամ (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.10.2013, N 957-Ա | 22.10.2013, N 212-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|