Գլխավոր տեղեկություն
Համար
N 274-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2007-26.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հոդ.271
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007266

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 274-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքները (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թ. հունիսի 15-ի
N 274-Ն որոշմամբ

ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Սույն սկզբունքները տարածվում են էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց (այսուհետ` ընկերություն) վրա, որոնց նկատմամբ կիրառվում է երկդրույք սակագնային համակարգ։

1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ համակարգի օպերատոր) իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան պլանավորումը, կազմում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշիռները (ամսական կտրվածքով) և ընկերության հետ համաձայնեցված որոշում է տվյալ տարվա ընթացքում ներքին պահանջարկի բավարարման և անհրաժեշտ համակարգային ռեզերվների ապահովման համար ներգրավվող հիմնական սարքավորումների կազմը։

2. Ընկերությունը համակարգի օպերատորի համաձայնությանն է ներկայացնում տարեկան ծրագրով նախատեսված սարքավորումների նորոգումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը։

3. Յուրաքանչյուր ընկերության համար տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորություն է համարվում հաշվարկային տարվա որևէ ժամանակահատվածում համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումարի առավելագույն մեծությունը՝ առանց տվյալ ամսում նորոգման դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի։

4. Ընկերության կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել նրա կողմից պահանջվող հզորությունը։

5. Համակարգի օպերատորի կողմից պահանջվող հզորությունը չի կարող գերազանցել սարքավորումների էներգետիկ բնութագրերով որոշվող այն առավելագույն հզորությունը, որը տվյալ սարքավորումը կարող է զարգացնել, հաշվի առնելով արտաքին սահմանափակող գործոնները (պայմանները)` ջերմային ու ատոմային կայաններում և ջրի ելքը՝ հիդրոէլեկտրակայաններում։

6. Սարքավորումների կամ շինությունների տեխնիկական վիճակի կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով պայմանագրային հզորության սահմանափակումները համարվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորության խախտումներ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.2014, N 340-Ն 26.09.2014, N 274-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան