Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.884
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 857-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 16 աղյուսակներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում ու N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հրեական հուշարձանի շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների՝ սահմանված կարգով կազմված, դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 857-Ն որոշման

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և
ենթախմբերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

 

 

այդ թվում`

 

 

07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ,
ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ
այդ թվում`

(20,000.0)

(20,000.0)

 

04

Մշակույթի տներ, ակումբներ,
կենտրոններ

(20,000.0)

(20,000.0)

 

 

այդ թվում`

 

 

 

 

03. Մշակութային օբյեկտների
շինարարություն

(20,000.0)

(20,000.0)

 

 

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

(20,000.0)

(20,000.0)

 

 

այդ թվում`

 

 

 

 

Կապիտալ շինարարության ծախսեր

(20,000.0)

(20,000.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

20,000.0

20,000.0

 

 

այդ թվում`

 

 

 

06

Այլ ծախսեր

20,000.0

20,000.0

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային
ֆոնդ

20,000.0

20,000.0

 

 

ՀՀ կառավարություն

20,000.0

20,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 857-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

խումբը

ենթա-
խումբը

կապիտալ
ծախսերի
ընդհանուր
ծավալը

այդ թվում` ըստ ծախսատեսակների

 

 

կապիտալ
շինարա-
րություն

կապիտալ
նորոգում

նախագծահետազոտական,
երկրաբանահետա-
խուզական և գեոդեզիա-
քարտեզագրական
աշխատանքներ

այլ
կապիտալ
ծախսեր

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(20,000.0)

(20,000.0)

 

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(20,000.0)

(20,000.0)

 

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

07

04

03. Մշակութային օբյեկտների շինարարություն

(20,000.0)

(20,000.0)

 

 

 

 

 

Վայոց ձորի գ. Եղեգիսի հրեական հուշարձան

(20,000.0)

(20,000.0)

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 857-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(20,000.0)

(20,000.0)

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(20,000.0)

(20,000.0)

 

 

այդ թվում`

 

 

07

04

03. Մշակութային օբյեկտների շինարարություն

(20,000.0)

(20,000.0)

 

 

Վայոց ձորի գ. Եղեգիսի հրեական հուշարձան

(20,000.0)

(20,000.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան