Basic information
Number
N 207-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.03.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.03.2012
Effective date
14.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2012 թվականի N 207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 608-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 514-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման հավելվածի ցանկը «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան