Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 12 ապրիլի 2012 թվականի N 14

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցին (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացի իրականացումը՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին իրականացնել քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

ապրիլի 12-ի նիստի N 14

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

N/N
ը/կ

ՀՀ քաղաքային համայնքները

Համակարգի ներդրման ժամկետը

1.

Երևան

Ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի տրամադրում

Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրում, ավարտված շինարարության շահագործման փաստագրում

2012 թ. ապրիլի 30

2012 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

2.

Աշտարակ

2013 - 2014 թթ.

Ապարան, Թալին

2013 - 2015 թթ.

3.

Արտաշատ

2013 - 2014 թթ.

Արարատ, Վեդի, Մասիս

2013 - 2015 թթ.

4.

Արմավիր

2013 - 2014 թթ.

Էջմիածին

2013 - 2015 թթ.

5.

Գավառ, Մարտունի

2013 - 2014 թթ.

Սևան, Վարդենիս

2014 - 2015 թթ.

6.

Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր

2013 - 2014 թթ.

Եղվարդ, Չարենցավան

2014 - 2015 թթ.

7.

Վանաձոր

2012 - 2013 թթ.

Ալավերդի, Ստեփանավան

2013 - 2014 թթ.

Սպիտակ, Տաշիր

2014 - 2015 թթ.

8.

Գյումրի

2012 - 2013 թթ.

Արթիկ, Մարալիկ

2013 - 2015 թթ.

9.

Կապան

2013 - 2014 թթ.

Գորիս, Սիսիան, Քաջարան, Տաթև

2014 - 2015 թթ.

10.

Իջևան

2013 - 2014 թթ.

Դիլիջան, Նոյեմբերյան

2014 - 2015 թթ.

11.

Եղեգնաձոր, Ջերմուկ

2013 - 2014 թթ.

Վայք

2013 - 2015 թթ.

12.

Այլ քաղաքային համայնքներ

2014 - 2016 թթ.