040.0145.05.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1998 թվականի N 145
քաղ. Երևան
«ՇԻՐԱԿՇԻՆ» ՊՁ-Ի, «ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի, «ԳՅՈՒՄՐԻԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊՁ-Ի ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Շիրակշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մարզահամալիրը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` մարզական կենտրոնին տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Ախուրյանի գյուղշինտրեստի «Երկաթբետոնե իրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել վարչական մասնաշենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Լենինական» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` քաղաքային և սոցիալական ապահովության ծառայություններին տրամադրելու համար:
(3-րդ կետը փոփ. 11.11.98 N 698)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (Գարեգին Նժդեհի 12 ա) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` Գյումրիի N 2 դպրոցին տրամադրելու համար»:
Այդ կապակցությամբ որոշման 3-15-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-16-րդ կետեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |