Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2008-01.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007272

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մայիսի 2007 թ.

N 145-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 42-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը» կանոնակարգ 42-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուր ութսուներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 17
Երևան


  Հավելված


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 15-ի
թիվ 145-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ   42

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Գ Լ ՈՒ Խ  1

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն կանոնակարգը սահմանում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց գործունեության պարտադիր տնտեսական նորմատիվները (այսուհետ` նորմատիվ), դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մասնագիտացված անձանց համար սահմանում է մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափի նորմատիվը:

4. Մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափը մասնագիտացված գործունեության համար սահմանվում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

5. Մասնագիտացված անձի սեփական կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը սեփական կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:

6. Մասնագիտացված անձի հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է՝

1) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար,

2) էմիսիոն էկամուտ,

3) կուտակված շահույթ (վնաս),

4) պահուստային կապիտալ:

7. Հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերն են.

1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքը (բացառությամբ մասնագիտացված անձի մասնագիտացված գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների),

2) մասնագիտացված անձանց, բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը,

3) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտացված գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով մասնագիտացված անձի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

4) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,

5) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտացված գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերում նշված մեծությունների հանրագումարի 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,

6) մասնագիտացված անձի վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

7) մասնագիտացված անձի հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունները և ցանկացած այլ գումարները, նրանց նկատմամբ այլ պահանջները, բացառությամբ նրանց նկատմամբ մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի, փոխկապակցված բանկերում բանկային հաշիվների և ավանդների,

8) ցանկացած անձի տրամադրված փոխառություններ և այլ գումարներ, ինչպես նաև այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցներ, որոնք ապահովված չեն գրավով և չեն հանդիսանում մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր, բացառությամբ ֆոնդային բորսայում առևտրին թույլատրված արժեթղթերի ու բանկերին, վարկային կազմակերպություններին տրամադրված միջոցների,

9) աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ, կանխավճարներ և ցանկացած այլ գումարներ, որոնք գերազանցում են կանոնադրական կապիտալի 2 տոկոսը,

10) 30 օրից ավելի ժամկետանց, վերանայված պայմաններով կամ վերաֆինանսավորված ստացվելիք ցանկացած գումարները, որոնք չեն հանդիսանում մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտավորություններ: Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են, կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ պայմանները վերանայվել են այլ կերպ: Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:

8. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է վերագնահատումից և վերաչափումից տարբերություններից (բացառությամբ մասնագիտացված անձանց գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի):

9. Սույն կանոնակարգի իմաստով՝ մասնագիտացված գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք մասնագիտացված անձի կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար: Ընդ որում, մասնագիտացված գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ մասնագիտացված անձը և (կամ) նրա առանձին ստորաբաժանումներն իրականացնում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված գործունեություն, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են մասնագիտացված անձի ներկայացուցչությունների կողմից:

10. Մասնագիտացված անձը պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում սեփական կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովի սեփական կապիտալի նվազագույն մեծությունը: