Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.820
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2007 թվականի N 434-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ

334

5

-

այդ թվում`

 

 

 

կառուցվածքային ստորաբաժանումներ

196

5

-

առանձնացված ստորաբաժանումներ`

     

Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

5

- -

մտավոր սեփականության գործակալություն  

60

1

-

որակի տեսչություն

41

1

-

հավատարմագրման գործակալություն

9

1

-

կոնցեսիոն գործակալություն

17

-

-

ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն

6

-

-»:

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` օրենքով սահմանված երաշխիքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 9
Երևան