«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 253-Ն
ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 94-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համապատասխան օրենքների նախագծերը սույն որոշման հավելվածում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ
NN |
Իրավական ակտի անվանումը |
Կատարողը |
Օրենքների նախագծերի ներկայացման Ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. հոկտեմբեր |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778 որոշում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. հոկտեմբեր |
3. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. հոկտեմբեր |
4. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2004 թ. հոկտեմբեր |
5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. դեկտեմբերի |
6. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. նոյեմբեր |
7. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
8. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. նոյեմբեր |
9. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
10. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2006 թ. |
11. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
2004 թ. դեկտեմբեր |
12. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշում |
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
2004 թ. |
13. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշում |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. ապրիլի |
14. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. նոյեմբերի |
15. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. հունիսի |
16. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշում |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2004 թ. նոյեմբերի |
17. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Անձի քննման մեթոդիկան հաստատելու մասին» N 81 որոշում |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. ապրիլի |
18. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. հունիսի |
19. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2004 թ. նոյեմբերի |
20. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշում |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. ապրիլի |
21. |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2004 թ. մայիս |
22. |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրաման |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
23. |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 143 հրաման |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
2004 թ. դեկտեմբեր |
24. |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 02/1624 հրաման |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. ապրիլի |
25. |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» N 02/207 հրաման |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2004 թ. նոյեմբերի |
26. |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրաման |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թ. ապրիլի |
27. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշում |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2006 թ. դեկտեմբեր |
28. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
29. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
(Ցանկը փոփ. 22.07.04 N 1056-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|