040.0033.28.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1998 թվականի N 33
քաղ. Երևան
ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:
2. Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել մրցույթով։
3. Պետական ձեռնարկությունների լուծարումը և դրանց գույքի վաճառքն իրականացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։
4. Սահմանել, որ լուծարվող պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով՝ որպես գույքային համալիր։
5. Հաստատել լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի։
6. Մրցութային հանձնաժողովին՝
ա) երկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթների մասին տեղեկություններ.
բ) լուծարված յուրաքանչյուր պետական ձեռնարկության գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները փոխանցել Հայխնայբանկում այդ նպատակով բացված ժամանակավոր հաշվին և դրանք օգտագործել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով:
7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝
ա) Հայխնայբանկում բացել ժամանակավոր հաշիվներ.
բ) մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կնքել համապատասխան պայմանագիր։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի N 33 որոշման |
Ց Ա Ն Կ
երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունների
1. (կետը հանվել է 08.05.99 N 297)
2. (կետը հանվել է 08.05.99 N 297)
3. (կետը հանվել է 08.05.99 N 297)
4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2 արտադրամաս»
պետական ձեռնարկություն
5. (կետը հանվել է 08.05.99 N 297)
6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19 արտադրամաս»
պետական ձեռնարկություն
Հայաստանի Հանրապետության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ |
Կ Ա Զ Մ
պետական ձեռնարկությունների լուծարումն ու դրանց գույքի վաճառքն իրականացնող մրցութային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան | — | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ամիրյան | — | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վ. Մարգարյան | — | ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների վարչության պետ |
Գ. Մալխասյան | — | ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Ա. Թառլանազյան | — | ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ |
Մ. Գալստյան | — | ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչության պետ |
(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի N 33 որոշման |
Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները
1. (կետը հանվել է 08.05.99 N 297) | |
2. (կետը հանվել է 08.05.99 N 297) | |
3. (կետը հանվել է 08.05.99 N 297) | |
4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2
արտադրամաս» պետական ձեռնարկություն |
49750 հազ. դրամ |
5. (կետը հանվել է 08.05.99 N 297) | |
6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19
արտադրամաս» պետական ձեռնարկություն |
37000 հազ. դրամ |
(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)
Հայաստանի Հանրապետության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.1999, N 297 | 08.05.1999, N 33 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|