«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը յուրաքանչյուրի համար 4500.0 դրամի չափով կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «01. դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով համապատասխանաբար Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական |
Բյուջետային ծախսերի գործառական |
Ցուցանիշների | |
Խումբը |
Ենթա- | ||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
այդ թվում` |
| ||
03
|
|
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
22500.0 |
այդ թվում` |
| ||
Դատական գործունեություն |
22500.0 | ||
այդ թվում` |
| ||
01. Դատական իշխանության մարմինների պահպանում |
22500.0 | ||
այդ թվում` |
| ||
Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան |
4500.0 | ||
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան |
4500.0 | ||
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 | ||
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 | ||
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 | ||
14 |
06 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
(22500.0) |
այդ թվում` |
|||
Այլ ծրագրեր |
(22500.0) | ||
այդ թվում` |
| ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
(22500.0) | ||
ՀՀ կառավարություն |
(22500.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|