Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2007-23.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 843-Ն

ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 27
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 843-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգը:

2. Թույլտվությունը` համաձայն N 1 ձևի, տրվում է համայնքի ղեկավարի կողմից:

3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում հայտ` համաձայն N 2 ձևի:

4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:

5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հայտատուից գանձվում է տեղական տուրք:

6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (N 1 ձև), որը տրվում է հայտատուի կողմից վճարված տեղական տուրքին համապատասխանող ժամկետով` վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):

7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտի մուտքագրման օրվանից երկու օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում հայտը չմերժվելու դեպքում այն համարվում է բավարարված:

9. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ձև N 1

 

__________________
(թույլտվություն տվող

__________________
համայնքի անվանումը)

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՈԽԾ - 000000

ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ
 

Տրված` _____ __________________ 200 թ.

Վաճառքի կամ իրացման թույլատրված ապրանքի անվանումը _________________________
 _________________________________________________________________
_________________________________________________________________


Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու
վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը, հարկ վճարողի
հաշվառման համարը ____________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը _____________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

Թույլտվության գործողության ժամկետը`

200  թ. ____ ___________

-ից մինչև

200  թ. ____ ___________

-ը:

Համայնքի ղեկավար ___________

(ստորագրությունը)

______________

(անունը ազգանունը)


Կ.Տ.

Ձև N 2

Համայնքի ղեկավար

 

_______________ - ին
(անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ` ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը __________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը _________________
___________________________________________________________________

3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ_____________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________

4. Ապրանքի անվանումը, որի վաճառքի կամ իրացման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում__________________________________________________________
___________________________________________________________________
5. Թույլտվության ժամկետը ________________________________________________

__________________________________________________________________

(նշել պահանջվող ժամկետը)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

________________________________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)


____ _________________ 200  թ.

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2022, N 561-Ն 23.04.2022, N 843-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան