Գլխավոր տեղեկություն
Համար
N 817-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.869
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2007 թվականի N 817-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131-րդ կետով.

«131. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն`

ա) 5-10 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից,

բ) 30-100 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

Միանվագ դրամական օգնություն տրամադրելու պայմանները սահմանվում են պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Դրամական օգնության չափը որոշելիս` հաշվի են առնվում դիմումատուի սոցիալական պայմանները, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելու նպատակը (նպատակները):

Միանվագ դրամական օգնությունը տարվա ընթացքում կարող է վճարվել մեկ անգամ:».

2) որոշումը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 181-րդ կետով.

«181. Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «ա»-«ե» կետերով նախատեսված անձինք) արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գինը փոխհատուցվում է`

ա) զինծառայողին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի չափով,

բ) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի 50 տոկոսի չափով:

Ուղեգրի գնի փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` կցելով ուղեգրի պատճենը և հանգստյան տան տնօրինության կողմից տրված տեղեկանքը` հանգստյան տանը գտնվելու ժամանակահատվածի մասին:

Սույն կետում նշված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան