Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մարտի 2011 թվականի N 11
46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն` հանուն մրցունակության» ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 7963-AM
Վարկային համաձայնագիր
(«Էլ.- հասարակություն և նորարարություն` հանուն մրցունակության» ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջև
Թվագրված` 26-ը հունվարի, 2011 թ.
ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 7963-AM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Համաձայնագիր` թվագրված 2011 թ. հունվարի 26-ով, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (Բանկ) միջև: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունը:
ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ
2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Վարկառուին տրամադրել քսանչորս միլիոն ԱՄՆ դոլարին (24,000,000 $) համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.07-րդ բաժնի դրույթներին համապատասխան (Վարկ), սույն Համաձայնագրի 1-ին Լրացման մեջ նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով (Ծրագիր):
2.02. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV բաժնի համաձայն:
2.03. Վարկառուի կողմից վճարվելիք Սկզբնավճարը պետք է հավասար լինի Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):
2.04. Վարկառուի կողմից Տոկոսի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսը պետք է հավասար լինի Վարկի արժույթի համար սահմանված Կողմնորոշիչ դրույքաչափին` ավելացնելով Փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ Վարկի ողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը պետք է որոշվի Ընդհանուր դրույթների IV հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոնշյալին, եթե Վարկի առհանված մնացորդի որևէ գումար չի վճարվում ժամանակին, և երեսուն օրվա ընթացքում վճարում չի կատարվում, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր դրույթների 3.02-րդ բաժնի «ե» կետում սահմանված կարգով:
2.05. Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը և հուլիսի 15-ը:
2.06. Վարկի մայր գումարը պետք է մարվի սույն Համաձայնագրի 3-րդ Լրացման մեջ սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան:
2.07. ա) Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոփոխություններից ցանկացածը կատարելու համար` պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով. i) Վարկի` առհանված կամ չառհանված ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի արժույթի փոփոխում Հաստատված արժույթի, ii) Վարկի՝ առհանված կամ չվճարված ողջ մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմունքի փոփոխում Փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակը, կամ Փոփոխական տարբերության վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքից` Ֆիքսված տարբերության վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքի:
բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն ներկայացված փոփոխության ցանկացած դիմում, որն ընդունվում է Բանկի կողմից, կհամարվի «Փոփոխություն», ինչպես սահմանված է Ընդհանուր պայմաններում, և կկատարվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոփոխությունների ուղեցույցի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ
3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակների իր հանձնառության մասին: Այդ նպատակով Վարկառուն պետք է իրականացնի Ծրագիրը ֆինանսների նախարարության միջոցով` Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթներին համապատասխան:
3.02. Առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի 3.01-ին Բաժնի դրույթները, ինչպես նաև Վարկառուի և Բանկի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման լրացուցիչ դեպքերը հետևյալներն են, այսինքն` երբ ի հայտ է եկել և շարունակվում է ստորև` «ա» կամ «բ» պարբերություններում նշված դեպքերից որևէ մեկը.
ա) ձեռնարկվել է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի լուծարմանը, կազմալուծմանը կամ գործունեության կասեցմանն ուղղված որևէ գործողություն.
բ) փոփոխվել, կասեցվել, անվավեր, ուժը կորցրած կամ չեղյալ է ճանաչվել Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կանոնակարգը, ինչը, Բանկի կարծիքով, նյութապես և բացասաբար է ազդում Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կարողության վրա` իրականացնելու իր գործառույթներից որևէ մեկը Բանկի համար ընդունելի եղանակով:
4.02. Արագացման լրացուցիչ դեպք է համարվում հետևյալը, այսինքն՝ երբ ի հայտ է եկել սույն Համաձայնագրի 4.01-ին բաժնի «ա» կամ «բ» կետերում նշված որևէ դեպք:
ՀՈԴՎԱԾ V. ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրն է:
ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.01. Վարկառուի ներկայացուցիչն է ֆինանսների նախարարը:
6.02. Վարկառուի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փողոց, 1
Երևան, 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս` +374-10-524282
6.03. Բանկի հասցեն է`
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Washington, D.C. 20433
United States of America
Հեռատիպ` |
Տելեքս` |
Ֆաքս` |
INTBAFRAD Washihgton, D.C. |
248423(MCI) կամ 64145(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում, վերևում առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից՝
Լիազոր ներկայացուցիչ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ կողմից՝
Լիազոր ներկայացուցիչ
ԼՐԱՑՈՒՄ 1
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում վերացնել մրցունակ Էլ.-հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումները` ամրապնդելով դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքները և նպաստավոր միջավայրը:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
Մաս Ա. Էլ.- հասարակության ենթակառուցվածքի զարգացում
1. Ազգային լայնաշերտ ինտերնետային հիմնացանց և կառավարական ցանց: ա) տեխնիկական աջակցություն ԱՄՀ-ին և վերապատրաստում` ազգային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ձևավորման համար, և բ) լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման տրամադրում շահառուներին` ազգային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ձևավորման նպատակով:
2. «Թվային քաղաքացի» ծրագիր: ա) Տեխնիկական աջակցություն էԿԵՆԳ-ին` սերտիֆիկացման մարմնի ստեղծմանն օժանդակելու համար, և աջակցություն էլեկտրոնային նույնականացման և սերտիֆիկացման մարմնի համակարգերի անկախ փորձարկմանն ու ստուգմանը, և բ) տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքների գնում և ծառայությունների մատուցում, վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսեր` սերտիֆիկացման մարմին ստեղծելու համար:
3. «Համակարգիչ բոլորի համար» ծրագիր: ա) ՄՖԿ-ների կողմից վարկային գործիքի հիմնում և կիրառում` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում շահառուների ներկայացրած ենթածրագրերը ֆինանսավորելու համար, և բ) տեխնիկական օժանդակություն ՁԻՀ-ին, այդ թվում` վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսերի ֆինանսավորում` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործման համար:
Մաս Բ. Ձեռնարկությունների նորարարության խթանում
1. Ֆինանսական օժանդակություն նորարարությանը գիտելիքներ և տեխնոլոգիաների կիրառում պահանջող ընկերություններում
ա) i) Գաղափարների ձևավորման փոքր դրամաշնորհների տրամադրում շահառուներին` բիզնես պլանի և նորարարական գաղափարների համար հայեցակարգային փորձարկումների մշակման նպատակով, ii) նորարարության ոլորտում ներդրված գումարներին համարժեք դրամաշնորհների (matching grant) տրամադրում շահառուներին` ապրանքների կամ գործընթացների ադապտացման, բարելավման և զարգացման համար` Դրամաշնորհների գործառնական ձեռնարկում սահմանված կանոններին և սկզբունքներին, համապատասխանության չափորոշիչներին, ընտրության ընթացակարգերին և իրականացման մեխանիզմներին համապատասխան:
բ) i) Աջակցություն Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ստեղծմանը, ներառյալ կառավարման խմբի վարձատրության ֆինանսավորումը և նորարարական բրոքերային խմբի ստեղծումը Բանկի համար ընդունելի եղանակով և պայմաններով (որոնք կընդգրկեն Վենչուրային հիմնադրամի կանոնակարգի մշակումը և նշված հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ` համատեղ այլ մեխանիզմները), և ii) Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագրերի ֆինանսավորում` տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ներդրումներ իրականացնելու համար:
2. Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն: Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների տրամադրում, ներառյալ վերապատրաստումը և լրացուցիչ գործառնական ծախսերը, Գյումրիում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար, որի նպատակն է տեխնոլոգիական օժանդակություն և ինկուբացիոն ծառայություններ տրամադրել տեղական ընկերություններին և ձեռնարկատերերին:
3. Աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների/գիտելիքների կիրառում պահանջող ոլորտի զարգացմանը. ա) i) տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) իրացման անձնակազմի ներկայացուցչական գրասենյակի հիմնում տեխնոլոգիաների/գիտելիքների կիրառում պահանջող ոլորտի համար, և ii) ղեկավարների գործուղման ապահովում, և բ) տեխնիկական օժանդակության տրամադրում և վերապատրաստում ՏՏ/գիտելիքների կիրառում պահանջող ոլորտի ընկերություններին` հմտությունների զարգացման, սերտիֆիկացման և արտադրողականության բարելավման նպատակով:
Մաս Գ. Ծրագրի կառավարում
Տեխնիկական օժանդակության, ապրանքների, վերապատրաստման և լրացուցիչ գործառնական ծախսերի տրամադրում ԱՖԾԿԿ-ին, ԷԿԵՆԳ-ին, ՁԻՀ-ին և ԱՄՀ-ին` աջակցելու համար Ծրագրի իրականացմանը, ներառյալ Ծրագրի աուդիտը և լայնաշերտ ցանցերի շահառուների տեխնիկական աուդիտը, ինչպես նաև ֆինանսական կառավարում, մոնիտորինգ և հաշվետվությունների ներկայացում:
ԼՐԱՑՈՒՄ 2
Ծրագրի իրականացում
Բաժին I. Իրականացման միջոցառումներ
Ա. Ինստիտուցիոնալ միջոցառումներ
1. Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում Վարկառուն պետք է. ա) պահպանի ԱՖԾԿԿ-ն մինչև Ծրագրի ավարտը և ապահովի, որ ԱՖԾԿԿ-ն ամբողջ ընթացքում գործի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ և պատշաճ եղանակով, աշխատակազմով և ֆինանսական ռեսուրսներով, որոնք բավարարում են Բանկի պահանջները, և բ) ԱՖԾԿԿ-ին հանձնի Ծրագրի գնումների, վճարումների, ֆինանսական կառավարման, մոնիտորինգի և հաշվետվությունների ներկայացման պատասխանատվությունը և ներքին ֆինանսական հսկողության իրականացումը, Ծրագրի հաշիվների վարումը և Ծրագրի հաշվետվությունների պատրաստումը:
2. Վարկառուն պետք է պահպանի Գործառնական ընթացակարգերը և պատշաճորեն կատարի դրանցով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և չպետք է փոխանցի, փոփոխի, ուժը կորցրած ճանաչի Գործառնական ընթացակարգերը կամ հրաժարվի դրանցից` առանց նախապես Բանկի հավանությունն ստանալու:
3. Ծրագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում Վարկառուն պետք է ստեղծի և մինչև Ծրագրի ավարտը պահպանի Ծրագրի կառավարման կոմիտե` կազմված Ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը կապահովի Ծրագրի գործողությունների իրականացման քաղաքականության ուղղորդումն ու համակարգումը:
4. Բացառությամբ Բանկի հետ ձեռք բերված այլ համաձայնության` մինչև Ծրագրի ավարտը Վարկառուն պետք է պահպանի ԷԿԵՆԳ-ը, ՁԻՀ-ը և ԱՄՀ-ն և ապահովի, որ ամբողջ ընթացքում դրանք գործեն Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ու պատշաճ եղանակով, աշխատակազմով և ֆինանսական ռեսուրսներով, որոնք բավարարում են Բանկի պահանջները:
5. Իրացման անձնակազմի ներկայացուցչական գրասենյակ ստեղծելուց մեկ տարի անց Վարկառուն Բանկ պետք է ներկայացնի փաստեր, որ Ծրագրի Բ.3 մասի «ա» կետի i ենթակետի համար հասանելի է մասնավոր հատվածի համաֆինանսավորումը` Իրացման անձնակազմի ներկայացուցչական գրասենյակի Գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով: Եթե Վարկառուն չի բավարարում այս պայմանավորվածությունը, ապա Բանկն իրավունք ունի կասեցնելու վճարումները սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV.4 բաժնի աղյուսակի 3-րդ Կատեգորիայի շրջանակներում:
Բ. Հակակոռուպցիոն միջոցներ
Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան:
Գ. Ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագրեր
1. Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 3-րդ կետի և Բ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի իրականացումը դյուրացնելու նպատակով Վարկառուն պետք է Վարկի միջոցների մի մասը հասանելի դարձնի ԱՄՀ-ին կամ ՄՖՀ-երին կամ ՁԻՀ-ին կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամին, համապատասխանաբար ԱՄՀ-ի, կամ յուրաքանչյուր ՄՖՀ-ի կամ ՁԻՀ-ի կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի և Վարկառուի միջև կնքվելիք լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում, Բանկի կողմից հաստատված պայմաններով, ներառյալ Գործառնական ընթացակարգերում («Ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր») և Հակակոռուպցիոն ուղեցույցում սահմանված պայմանները:
2. Վարկառուն Ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագրերով ստանձնած իր իրավունքներն իրականացնում է այնպիսի եղանակով, որ պաշտպանվեն Վարկառուի և Բանկի շահերը, և իրագործվեն Վարկի նպատակները: Բացառությամբ Բանկի հետ ձեռք բերած այլ համաձայնության դեպքերի` Վարկառուն չպետք է փոխանցի, փոփոխի, ուժը կորցրած ճանաչի Ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագրերը կամ դրանց որևէ դրույթ կամ հրաժարվի դրանցից` առանց նախապես Բանկի հավանությունն ստանալու:
Դ. Ենթաֆինանսավորում (լայնաշերտ ցանցերի ֆինանսավորում, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ենթավարկ, Գաղափարների ձևավորման դրամաշնորհ, Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհ և Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթաֆինանսավորում)
1. Վարկառուն պետք է ապահովի, որ ԱՄՀ-ն կամ ՄՖՀ-երը կամ ՁԻՀ-ը կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամը ենթաֆինանսավորում տրամադրեն շահառուներին` Գործառնական ընթացակարգերում սահմանված պայմաններին, համապատասխանության չափորոշիչներին և ընթացակարգերին համապատասխան:
2. Վարկառուն պետք է ապահովի, որ համապատասխանաբար ԱՄՀ-ն կամ ՄՖՀ-երը կամ ՁԻՀ-ը կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամը յուրաքանչյուր ենթաֆինանսավորում տրամադրեն յուրաքանչյուր շահառուի հետ կնքված Ենթաֆինանսավորման համաձայնագրով` Գործառնական ընթացակարգերում սահմանված պայմաններով, որոնք ներառում են հետևյալ իրավունքները.
i) կասեցնել կամ դադարեցնել ենթաֆինանսավորման միջոցներն օգտագործելու շահառուի իրավունքը կամ անհապաղ վճարման ենթակա հայտարարել Ենթաֆինանսավորման գումարից այդ պահի դրությամբ առհանված ամբողջ գումարը կամ դրա մի մասը, եթե շահառուն չի կատարել ենթաֆինանսավորման համաձայնագրով ստանձնած իր որևէ պարտավորություն,
ii) յուրաքանչյուր շահառուից պահանջել.
Ա) իր ենթածրագիրն իրականացնել` ա) Բանկի պահանջները բավարարող` պատշաճ խելամտությամբ ու արդյունավետությամբ և տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարման, բնապահպանական, առողջապահական ու սոցիալական ողջամիտ չափանիշներին և գործելակերպին համապատասխան, և բ) Հակակոռուպցիոն ուղեցույցի այն դրույթներին համապատասխան, որոնք կիրառելի են վարկային միջոցներ ստացողների նկատմամբ` բացառությամբ Վարկառուի,
Բ) ենթաֆինանսավորմամբ ֆինանսավորելիք ապրանքները և ծառայությունները ձեռք բերել սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման III բաժնի դրույթներին համապատասխան,
Գ) հնարավորություն տալ Վարկառուին և Բանկին ստուգելու ենթածրագիրը, դրա աշխատանքը և համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը,
Դ) պատրաստել և Վարկառուին ու Բանկին տրամադրել վերոնշյալի առնչությամբ Վարկառուի կողմից խելամիտ կերպով պահանջվող բոլոր տեղեկությունները:
Ե. Երաշխիքներ: Վարկառուն պետք է իրականացնի Ծրագիրը բնապահպանական այն շրջանակի դրույթներին համապատասխան, որը հանդիսանում է Գործառնական ընթացակարգերի անբաժանելի մասը:
Բաժին II. Ծրագրի մոնիտորինգ, հաշվետվություններ և գնահատում
Ա. Ծրագրի հաշվետվություններ
1. Վարկառուն պետք է մոնիտորինգի ենթարկի և գնահատի Ծրագրի առաջընթացը և պատրաստի Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ տարի ժամանակահատված և ներկայացվի Բանկ ոչ ուշ, քան հաշվետվության ներառած ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս անց:
2. Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի «գ» կետի նպատակների համար Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և նշված Բաժնի համաձայն պահանջվող հարակից պլանը պետք է ներկայացվեն Բանկ ոչ ուշ, քան Փակման ամսաթվից վեց ամիս անց:
Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ
1. Վարկառուն պետք է վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
2. Վարկառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում Բանկ ներկայացնի միջանկյալ, աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվություններ Ծրագրի համար եռամսյակային կտրվածքով` Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ:
3. Վարկառուն պետք է աուդիտի ենթարկի իր ֆինանսական հաշվետվությունները` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված, որը սկսվում է այն ֆինանսական տարվանից, որում կատարվել է առաջին առհանումը Ծրագրի համար նախապատրաստական կանխավճարից: Յուրաքանչյուր նման ժամանակահատվածի համար աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները պետք է` i) ներկայացվեն Բանկ ոչ ուշ, քան այդ ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, և ii) ժամանակին հասանելի դարձվեն հանրությանը Բանկի համար ընդունելի եղանակով:
4. Առանց սույն Լրացման II բաժնի Բ.3 կետի դրույթների սահմանափակման` Վարկառուն սույն Լրացման IV բաժնի Ա.2 կետում հիշատակված Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի առևտրային հաշվին Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կամ մասնավոր ներդրողների կողմից առաջին դեպոզիտը կատարելուց մեկ տարի անց և դրան հաջորդող յուրաքանչյուր տարի պետք է հանձնարարի Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամին կատարել տարեկան անկախ արտաքին աուդիտ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների առնչությամբ` մշտապես կիրառվող աուդիտի ստանդարտներին համապատասխան և Բանկի համար ընդունելի աուդիտորների միջոցով` Վարկի միջոցների պատշաճ օգտագործումը ապահովելու համար: Յուրաքանչյուր նման ժամանակահատվածի համար աուդիտի ենթարկված վենչուրային հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները պետք է` i) ներկայացվեն Բանկ ոչ ուշ, քան այդ ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, և ii) ժամանակին հասանելի դարձվեն հանրությանը Բանկի համար ընդունելի եղանակով:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքներ և աշխատանքներ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և աշխատանքները պետք է գնվեն Գնումների ուղեցույցի I բաժնում սահմանված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:
2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ուղեցույցի I և IV բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:
3. Սահմանումներ: Սույն բաժնում ստորև մեծատառով օգտագործված հասկացությունները` գնումների առանձին մեթոդներ կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի ուսումնասիրության մեթոդներ նկարագրելու համար, վերաբերում են Գնումների ուղեցույցում կամ Խորհրդատուի ուղեցույցում նկարագրված համապատասխան մեթոդին` հանգամանքներից ելնելով:
Բ. Ապրանքների և աշխատանքների գնման առանձին մեթոդներ
1. Միջազգային մրցակցային սակարկություն: Բացի ստորև` 2-րդ կետում նախատեսված դեպքերից` ապրանքները և աշխատանքները պետք է գնվեն Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:
2. Ապրանքների և աշխատանքների գնման այլ մեթոդներ: Ստորև բերված աղյուսակն առանձնանշում է, միջազգային մրցակցային սակարկություններից բացի, մյուս մեթոդները, որոնք կարող են կիրառվել ապրանքների և աշխատանքների համար: Գնումների պլանը պետք է նշի այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են օգտագործվել այդ մեթոդները:
Գնումների մեթոդ |
ա) Վարկառուի Ազգային մրցակցային սակարկությունը կարող է օգտագործվել Ծրագրի համար ապրանքների և աշխատանքների գնման համար` պայմանով, որ պետք է կատարվեն հետևյալ դրույթները.
i) այն ձեռնարկությունները, որոնցում Հայաստանի Հանրապետությունը բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր է, չպետք է ստանան Կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են, կարող են ներկայանալ որպես այդպիսին և գործում են առևտրային իրավունքի շրջանակներում,
ii) խոշոր և բարդ աշխատանքային նախագծերի համար պետք է անցկացնել նախաորակավորում,
iii) նախա- կամ հետորակավորման չափանիշները պետք է վերաբերեն միայն հայտատուների անցյալ պայմանագրային կատարողականին, ֆինանսական, կառավարման և տեխնիկական կարողություններին,
iv) համատեղ ձեռնարկության մասնակիցները պետք է համատեղ և առանձին պատասխանատու լինեն իրենց պարտավորությունների համար,
v) որևէ հայտ չի կարող մերժվել հայտերի բացման ժամանակ,
vi) հայտերը կարող են չեղյալ հայտարարվել, և նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն այն դեպքում, եթե բավարարվեն Գնումների ուղեցույցի 2.61-րդ և 2.64-րդ կետերի պայմանները,
vii) հայտի գնահատման ցանկացած չափանիշ պետք է չափելի լինի դրամական արտահայտությամբ կամ արտահայտված լինի որպես բավարար/անբավարար չափանիշ,
viii) պահանջվում է Բանկի նախնական համաձայնությունը իրականացման ընթացքում պայմանագրի գործողության շրջանակում/պայմաններում որևէ փոփոխություն կատարելու համար, և
ix) Վարկառուն պետք է օգտագործի տիպային մրցութային փաստաթղթեր, որոնք կբավարարեն Բանկի պահանջները: |
բ) Շոփինգ |
գ) Ուղղակի պայմանագիր |
դ) Վարկեր ֆինանսական միջնորդներին |
Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ
1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետում ներկայացված դեպքերի` խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն այն պայմանագրերով, որոնք շնորհվել են որակի և գնի վրա հիմնված ընտրության հիման վրա:
2. Խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Ստորև աղյուսակն առանձնանշում է գնման այլ մեթոդներ, որակի և գնի վրա հիմնված ընտրությունից բացի, որոնք կարող են օգտագործվել խորհրդատվական ծառայությունների համար: Գնումների պլանը պետք է նշի այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են օգտագործվել այս մեթոդները:
Գնման մեթոդ |
ա) Հաստատագրված բյուջեի վրա հիմնված ընտրություն |
բ) Մեկ աղբյուրի ընտրություն |
գ) Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրություն |
դ) Նվազագույն գնի ընտրություն |
ե) Անհատ խորհրդատուների վրա հիմնված ընտրություն |
զ) Խորհրդատուների ընտրություն առևտրային գործելակերպերի միջոցով |
Դ. Բանկի կողմից գնումների մասին որոշումների ուսումնասիրություն
Գնումների պլանը պետք է սահմանի այն պայմանագրերը, որոնք պետք է նախապես ուսումնասիրվեն Բանկի կողմից: Մյուս բոլոր պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից հետագա ուսումնասիրության:
Բաժին IV. Վարկի գումարների առհանումը
Ա. Ընդհանուր
1. Վարկառուն կարող է առհանել Վարկի գումարները Ընդհանուր պայմանների II հոդվածի դրույթների, սույն բաժնի և նման այլ լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կներկայացնի Վարկառուին գրավոր ծանուցման միջոցով (ներառյալ 2006 թ. մայիսի` «Համաշխարհային բանկի Ծրագրերի համար վճարման ուղեցույցը», որը պարբերաբար վերանայվում է Բանկի կողմից և կիրառելի դառնում սույն Համաձայնագրի նկատմամբ` նման ցուցումների համաձայն), Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես սահմանված է ստորև` 2-րդ կետում բերված աղյուսակում:
2. Առանց սահմանափակելու սույն բաժնի 1-ին պարբերության, սույն Լրացման IV բաժնի Բ.1 կետի «ե» ենթակետի և Ընդհանուր դրույթների 2.04-րդ բաժնի դրույթները և առաջնորդվելով Վճարման նամակի դրույթներով.
ա) Վարկառուի դիմումի հիման վրա և Բանկի համար ընդունելի այնպիսի փաստեր ներկայացնելով, որոնք ցույց են տալիս, որ` i) ստեղծվել է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնդրամ, ինչպես նախատեսված է Ծրագրի Բ մասի 1-ին կետի «բ» ենթակետում, ii) Բանկի համար ընդունելի եղանակով իրականացվել է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ֆինանսական կառավարման գնահատում, և iii) Բանկի համար ընդունելի եղանակով ընտրվել է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կառավարիչ, Բանկը կարող է Վարկի միջոցներից Հատկացված երկրորդ հաշվին դնել կանխավճար 1.000.000 դոլարը չգերազանցող գումարի չափով (Թույլատրված կանխավճար)` ֆինանսավորելու համար 2-րդ կատեգորիայի «դ» կետով նախատեսված Թույլատրելի ծախսերը,
բ) Բանկը կարող է լիազորել Երկրորդ հատուկ հաշիվը լրացնելու նպատակով Թույլատրված կանխավճարների հետագա առհանումներ` պայմանով, որ Վարկառուն ՖՆ միջոցով Բանկին ներկայացնի` i) դիմում կամ դիմումներ` Թույլատրված կանխավճարի կամ այստեղ նշված ընդհանուր հանրագումարի չափը չգերազանցող գումար կամ գումարներ Հատկացված երկրորդ հաշվին մուտքագրելու համար, և ii) Բանկի համար ընդունելի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մասնավոր ներդրողները Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամում կատարել են ներդրումներ հաջորդող յուրաքանչյուր կանխավճարի համար պահանջվող գումարի 100%-ի չափով` անմիջապես տվյալ ավելացումից առաջ, և տվյալ գումարը մուտքագրվել է այն առևտրային հաշվին, որը Բանկի համար ընդունելի ֆինանսական հաստատությունում և պայմաններով բացվել և վարվում է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կողմից` բացառապես Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագրերը ֆինանսավորելու նպատակով: Թույլատրված կանխավճարների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 3,000,000 ԱՄՆ դոլարը, և
գ) Վարկառուն ժամանակ առ ժամանակ կարող է Հատկացված երկրորդ հաշվից առհանել հաջորդող յուրաքանչյուր կանխավճարի համար պահանջվող գումարի 100%-ին համարժեք գումար և մուտքագրել այդ գումարը վերը` «բ» կետի ii ենթակետում նշված առևտրային հաշվին` բացառապես Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագրերը ֆինանսավորելու նպատակով:
3. Չնայած վերոնշյալ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Վարկառուն ՖՆ միջոցով, Բանկի համար ընդունելի եղանակով ու պայմաններով պետք է Բանկին փոխհատուցի Թույլատրված կանխավճարների ցանկացած գումար (վերը` 2-րդ պարբերության մեջ նշված), որը չի օգտագործվել 2-րդ Կատեգորիայի «դ» կետի Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու նպատակով, կամ որի օգտագործումը չի փաստաթղթագրվել կամ ներկայացվել մինչև Փակման ամսաթիվը:
4. Ստորև աղյուսակն առանձնանշում է Թույլատրելի ծախսերի այն Կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցների հաշվին (Կատեգորիա), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Կատեգորիային և յուրաքանչյուր Կատեգորիայում ֆինանսավորման ենթակա Թույլատրելի ծախսերի տոկոսը:
Կատեգորիա |
Վարկից հատկացված գումարը |
Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (առանց հարկերի) |
1) Ծրագրի համար ապրանքներ, աշխատանքներ, խորհրդատուների ծառայություններ, վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսեր |
5,940,000 |
100% |
2) Ենթաֆինանսավորում`
ա) Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետի շրջանակներում (Ազգային լայնաշերտ համացանց և կառավարական ցանց)
բ) Ծրագրի Ա մասի 3-րդ կետի շրջանակներում («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր)
գ) Ծրագրի Բ մասի 1-ին կետի «ա» ենթակետի շրջանակներում (Գաղափարների ձևավորման դրամաշնորհներ և Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհներ)
դ) Ծրագրի Բ մասի 1-ին կետի «բ» ենթակետի շրջանակներում (Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամ) |
7,500,000
3,000,000
900,000
3,000,000 |
100%
100%
100%
50% |
3) Ծրագրի Բ մասի 3-րդ կետի ա.i ենթակետի շրջանակներում Խորհրդատուների ծառայություններ և վերապատրաստում |
600,000 |
100% |
4) Նախապատրաստման կանխավճարի փոխհատուցում |
3,000,000 |
Ընդհանուր դրույթների 2.07-րդ բաժնի «ա» կետի համաձայն վճարման ենթակա գումար |
5) Սկզբնական վճար |
60,000 |
սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնի և Ընդհանուր դրույթների 2.07-րդ բաժնի «բ» կետի համաձայն վճարման ենթակա գումար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
24,000,000 |
Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամանակահատված
1. Չնայած սույն բաժնի Ա մասի դրույթներին` առհանում չպետք է կատարվի.
ա) նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարած վճարումների համար` բացառությամբ այն, որ 1,228,000 ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարը չգերազանցող առհանումները կարող են կատարված լինել մինչև սույն ամսաթիվը, բայց 2010 թվականի սեպտեմբերի 2-ին կամ դրանից հետո (բայց ոչ մի դեպքում ավելի, քան մեկ տարի առաջ` նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը) աղյուսակի 1-ին Կատեգորիայի Թույլատրելի ծախսերի համար` պայմանով, որ կատարվել կամ բավարարվել են համապատասխան Թույլատրելի ծախսերի վերաբերյալ սույն Համաձայնագրում սահմանված պարտավորությունները և/կամ պայմանները.
բ) 2-րդ Կատեգորիայի «ա» կետի շրջանակներում Լայնաշերտ ցանցերի ենթածրագրերը ֆինանսավորելու նպատակով կատարած վճարումների համար, եթե. i) Վարկառուի և ԱՄՀ-ի անունից չի կնքվել ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, որը բավարարում է Բանկի պահանջները, ii) Վարկառուի կողմից չի հաստատվել Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման գործառնական ձեռնարկը, որը բավարարում է Բանկի պահանջները, և iii) համապատասխան շահառուն չի բավարարել Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման գործառնական ձեռնարկում սահմանված չափորոշիչները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են համապատասխան կողմերի միջև Լայնաշերտ ցանցերի համապատասխան ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը.
գ) 2-րդ Կատեգորիայի «բ» կետի շրջանակներում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ենթածրագիրը ֆինանսավորելու նպատակով կատարած վճարումների համար, եթե. i) Վարկառուի և ՄՖՀ-ի անունից չի կնքվել ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, որը բավարարում է Բանկի պահանջները, ii) Վարկառուի կողմից չի հաստատվել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկը, որը բավարարում է Բանկի պահանջները, iii) նշված Ձեռնարկում սահմանված ընթացակարգերին համապատասխան` Վարկառուն չի ընտրել մատակարար/մատակարարներ, և iv) համապատասխան շահառուն չի բավարարել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված չափորոշիչները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են համապատասխան կողմերի միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի համապատասխան ենթավարկի համաձայնագրի ստորագրումը,
դ) 2-րդ Կատեգորիայի «գ» կետի շրջանակներում Գաղափարների ձևավորման դրամաշնորհի ենթածրագիրը կամ Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի ենթածրագիրը ֆինանսավորելու նպատակով կատարած վճարումների համար, եթե. i) Վարկառուի և ՁԻՀ-ի անունից չի կնքվել ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, որը բավարարում է Բանկի պահանջները, ii) Վարկառուի կողմից չի հաստատվել Դրամաշնորհների գործառնական ձեռնարկը, որը բավարարում է Բանկի պահանջները, և iii) համապատասխան շահառուն չի բավարարել Դրամաշնորհների գործառնական ձեռնարկում սահմանված չափորոշիչները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են համապատասխան կողմերի միջև Գաղափարների ձևավորման դրամաշնորհի համաձայնագրի կամ Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի համապատասխան համաձայնագրի ստորագրումը.
ե) 2-րդ Կատեգորիայի «դ» կետի շրջանակներում Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի որևէ ենթածրագիր ֆինանսավորելու նպատակով կատարած վճարումների համար, եթե. i) Վարկառուի ու Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի անունից չի կնքվել ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, որը բավարարում է Բանկի պահանջները, ii) Բանկի համար ընդունելի եղանակով չեն բավարարվել կամ կատարվել սույն Լրացման IV.Ա բաժնի 2-րդ կետում նշված պայմանները/պարտավորությունները, iii) ընկերության ղեկավարության կողմից չի հաստատվել Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկը, որը բավարարում է Բանկի պահանջները, և iv) շահառուն չի բավարարել Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկում սահմանված չափորոշիչները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են համապատասխան կողմերի միջև Վենչուրային հիմնադրամի ենթաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, և
զ) 3-րդ Կատեգորիայի շրջանակներում կատարված վճարումների համար, եթե. i) Բանկ չեն ներկայացվել փաստեր, որ գրասենյակի կառավարման ընկերությունն ընտրվել է մրցույթի հիման վրա, որը բավարարում է Բանկի պահանջները, և ii) ՁԻՀ-ի միջոցով Վարկառուի կողմից չի հաստատվել իրացման անձնակազմի ներկայացուցչական գրասենյակի գործառնական ձեռնարկը, ոըը բավարարում է Բանկի պահանջները:
2. Փակման ամսաթիվն է 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԼՐԱՑՈՒՄ 3
Մարման ժամանակացույց
1. Ստորև` աղյուսակում, սահմանված են վարկի մայր գումարի մարման ամսաթվերը և վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա վարկի ընդհանուր մայր գումարի տոկոսը (Մասնավճար): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկառուի կողմից մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա մայր գումարի չափը սահմանվում է Բանկի կողմից` (ա) մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված վարկի մնացորդը բազմապատկելով (բ) մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված մասնավճարով. ըստ անհրաժեշտության, մարման ենթակա այդ գումարը ենթակա է ճշգրտման` սույն Լրացման 4-րդ պարբերությունում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
Մայր գումարի մարման ամսաթիվ |
Մասնավճար (արտահայտված իբրև տոկոս) |
Յուրաքանչյուր հունվարի 15-ին և հուլիսի 15-ին` սկսած 2021 թ. հունվարի 15-ից մինչև 2035 թ. հունվարի 15-ը |
3.33% |
2035 թ. հուլիսի 15-ին |
3.43% |
2. Եթե մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Վարկի մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է հետվճարման մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որոշվում է հետևյալ կերպ.
ա) եթե մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ առհանվել են Վարկի միջոցները, ապա Վարկառուն հետ է վճարում Վարկի առհանված մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Լրացման 1-ին կետի համաձայն.
բ) մայր գումարի մարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է հետ վճարվի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է այդ առհանման օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր նման առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական մասնավճարն է, ինչպես նշված է սույն Լրացման 1-ին պարբերության աղյուսակում, մայր գումարի մարման տվյալ ամսաթվի համար (սկզբնական մասնավճար), իսկ հայտարարը այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո ընկնող` մայր գումարի մարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած մասնավճարների հանրագումարն է. ըստ անհրաժեշտության, հետ վճարման ենթակա այդ գումարները ենթակա են ճշգրտման` սույն Լրացման 4-րդ կետում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
3. ա) Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում առհանված Վարկի գումարները, բացառապես մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող մայր գումարի մարման երկրորդ ամսաթվի դրությամբ, և պետք է հետ վճարվեն մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող` մայր գումարի մարման երկրորդ ամսաթվից:
բ) Չնայած սույն կետի «ա» ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի հաշիվների ներկայացման ժամկետային համակարգ, որով հաշիվ-ապրանքագրերը տրվում են մայր գումարի մարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթներն այլևս չեն կիրառվի նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների նկատմամբ:
4. Չնայած սույն Լրացման 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, Վարկի առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վճարման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին, պետք է որոշվի Բանկի կողմից` բազմապատկելով այդ գումարը անմիջապես նախքան փոխարկումը սահմանված իր արժույթով (i) կամ այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանն առնչվող Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժինները, կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Փոխարկման ուղեցույցին համապատասխան, Էկրանի դրույքաչափի (screen rate) փոխարժեքի բաղադրիչով:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է` «ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերով ու դրամաշնորհներով ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքում խարդախության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց»` թվագրված 2006 թ. հոկտեմբերի 15-ով և սույն Հավելվածի II բաժնում սահմանված փոփոխություններով:
2. «Շահառու» նշանակում է` անհատ կամ կազմակերպություն, որը Գործառնական ընթացակարգերում սահմանված չափորոշիչների համաձայն` իրավասու է ստանալու Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով ու Բ մասի -ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ենթաֆինանսավորումը:
3. «Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորում» նշանակում է` Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետով Լայնաշերտ ցանցերի ենթածրագրեր իրականացնելու նպատակով ԱՄՀ կողմից Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման միջոցներից շահառուին տրամադրված կամ առաջարկված ցանկացած ֆինանսավորում, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորում»:
4. «Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման համաձայնագիր» նշանակում է` Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով ԱՄՀ-ի և շահառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորման համաձայնագիր»:
5. «Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման գործառնական ձեռնարկ» նշանակում է` ձեռնարկ, որը IV.Բ.1 բաժնի «բ» կետի ii ենթակետի համաձայն` պատրաստվել և հաստատվել է Վարկառուի կողմից` սահմանելով գործառնական և վարչական ընթացակարգերը, ներառյալ բնապահպանական շրջանակը, Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետի շրջանակներում ենթածրագրերի նախապատրաստման, թույլատրման, ընտրության, բնապահպանական հետազոտման, հաստատման, ֆինանսական կառավարման, վճարումների և իրագործման ու վերահսկման առնչությամբ:
6. «Լայնաշերտ ցանցերի ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետով ֆինանսավորման համար ընդունելի ծրագիր:
7. «Կատեգորիա» նշանակում է` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV բաժնում` աղյուսակում սահմանված կատեգորիա:
8. ««Համակարգիչ բոլորի համար» ծրագրի Գործառնական ձեռնարկ» նշանակում է` Ծրագրի Ա մասի 3-րդ կետի համար ձեռնարկ, որը IV.Բ.1 բաժնի «գ» կետի ii ենթակետի համաձայն` պատրաստվել և հաստատվել է Վարկառուի կողմից` սահմանելով գործառնական և վարչական ընթացակարգերը, ներառյալ բնապահպանական շրջանակը, Ծրագրի Ա մասի 3-րդ կետի շրջանակներում Ենթավարկերի նախապատրաստման, թույլատրման, ընտրության, բնապահպանական հետազոտման, հաստատման, ֆինանսական կառավարման, վճարումների և իրագործման ու վերահսկման առնչությամբ:
9. ««Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ենթավարկային համաձայնագիր» նշանակում է` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով ՄՖՀ-ի և շահառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորման համաձայնագիր»:
10. ««Համակարգիչ բոլորի համար» ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի Ա մասի 3-րդ կետի «ա» ենթակետով ֆինանսավորման համար ընդունելի ծրագիր:
11. «Խորհրդատուի ուղեցույց» նշանակում է` Համաշխարհային բանկի կողմից 2004 թ. մայիսին հրապարակված և 2006 թ. հոկտեմբերին ու 2010 թ. մայիսին վերանայված «Ուղեցույց: Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և աշխատանքի ընդունում»:
12. «Վճարային նամակ» նշանակում է` Բանկից Վարկառուին ուղղված նամակ սույնի ամսաթվով` այն լրացուցիչ ցուցումների վերաբերյալ, որոնք Բանկը կարող է տրամադրել Վարկի միջոցների առհանման վերաբերյալ, և որոնք նշվում են սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV.Ա բաժնում. Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայել տվյալ նամակը:
13. «ՁԻՀ» նշանակում է` Վարկառուի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, որն ստեղծվել է Վարկառուի Կառավարության 2001 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1165 որոշման համաձայն:
14. «ԷԿԵՆԳ» նշանակում է` բաց բաժնետիրական ընկերություն, որն ստեղծվել է Վարկառուի Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի թիվ 494-Ն որոշմամբ, և որը նախագահում է Էկոնոմիկայի նախարարը և պատասխանատու է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքային ծրագրերի համար:
15. «ԱՖԾԿԿ» նշանակում է` Վարկառուի ֆինանսների նախարարության կառուցվածքում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թ. մարտի 29-ի թիվ 37 հրամանով ստեղծված` արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն, որը պատասխանատվություն կկրի Ծրագրի իրականացման, այդ թվում` Ծրագրի շրջանակներում վստահության վրա հիմնված առաջադրանքների համար:
16. «Հատկացված առաջին հաշիվ» նշանակում է` Վարկառուի հաշիվ, որը նշված է Վճարային նամակի II բաժնի vi կետի i ենթակետում, որում Բանկը Վարկառուի դիմումի հիման վրա կարող է մուտքագրել Ծրագրի Ա մասը, Բ Մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը և Գ մասը ֆինանսավորելու համար հատկացված Վարկի միջոցները:
17. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` 2010 թ. հուլիսի 31-ով թվագրված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընդհանուր պայմաններ վարկերի համար»:
18. «Դրամաշնորհների գործառնական ձեռնարկ» նշանակում է` IV.Բ.1 բաժնի «դ» կետի ii ենթակետի համաձայն` Վարկառուի պատրաստած և հաստատած ձեռնարկ, որում սահմանվում են Ծրագրի Բ մասի 1.ա կետի i և ii ենթակետերի շրջանակներում համապատասխան դրամաշնորհների գումարը, պայմանները, համապատասխանության չափորոշիչները և ընտրության ընթացակարգերը, իրականացումը, մոնիտորինգն ու հաշվետվությունների ներկայացման կարգը:
19. «Գաղափարների ձևավորման դրամաշնորհ» նշանակում է` Գաղափարների ձևավորման ենթածրագրեր իրականացնելու նպատակով ՁԻՀ-ի կողմից Գաղափարների ձևավորման դրամաշնորհի միջոցներից շահառուին տրամադրվող կամ առաջարկվող որևէ դրամաշնորհ, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորում»:
20. «Գաղափարների ձևավորման դրամաշնորհի համաձայնագիր» նշանակում է` Դրամաշնորհների գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով ՁԻՀ-ի և շահառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորման համաձայնագիր»:
21. «Գաղափարների ձևավորման ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի Բ.1 մասի «ա» կետի i ենթակետով ֆինանսավորման համար ընդունելի ծրագիր:
22. «Աճող գործառնական ծախսեր» նշանակում է` Ծրագրի իրականացման նպատակներով ԱՖԾԿԿ-ի, ՁԻՀ-ի, ԷԿԵՆԳ-ի և ԱՄՀ-ի կատարած ծախսեր, ինչպիսիք են գրենական պիտույքների, գրասենյակային փոքրածավալ սարքավորումների, մեքենաների վարձակալման, շահագործման ու տեխնիկական սպասարկման, վառելիքի, սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեխնիկական սպասարկման, գրականության, ԱՖԾԿԿ-ի, ՁԻՀ-ի, ԷԿԵՆԳ-ի և ԱՄՀ-ի աշխատակիցների աշխատավարձերի (բացառությամբ Կառավարության պաշտոնյաների աշխատավարձերը), Ծրագրին առնչվող վերապատրաստման, գործուղումների, հանդիպումների, կեցության, օրապահիկի և ճանապարհածախսի, հեռահաղորդակցության ծախսերը, կենցաղային, ԶԼՄ-ների և տպագրության հետ կապված ծախսերը, բանկային ողջամիտ գանձումներն ու գովազդի ծախսերը և այլ ծախսեր, որոնք Ծրագրի իրականացման ընթացքում կարելի է համաձայնեցնել Բանկի հետ:
23. «Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհ» նշանակում է` Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի ենթածրագիր իրականացնելու նպատակով ՁԻՀ-ի կողմից Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի միջոցներից շահառուին տրամադրվող կամ առաջարկվող որևէ դրամաշնորհ, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորում»:
24. «Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի համաձայնագիր» նշանակում է` Դրամաշնորհների գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով ՁԻՀ-ի և շահառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորման համաձայնագիր»:
25. «Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի Բ.1 մասի «ա» կետի ii ենթակետով ֆինանսավորման համար ընդունելի ծրագիր:
26. «Կառավարման վճար» նշանակում է` Ծրագրի Բ.1 մասի «բ» կետի i ենթակետի շրջանակներում կառավարման խմբի վարձատրություն, ինչպես սահմանված է Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկում:
27. «ԷՆ» նշանակում է` Վարկառուի էկոնոմիկայի նախարարություն:
28. «ՖՆ» նշանակում է` Վարկառուի ֆինանսների նախարարություն:
29. «ԱՄՀ» նշանակում է` Վարկառուի Կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1324-Ա որոշմամբ ստեղծված Վարկառուի Ազգային մրցունակության հիմնադրամ:
30. «Գործառնական ընթացակարգեր»-ը, հանգամանքներից ելնելով, նշանակում է` Լայնաշերտ ցանցերի գործառնական ձեռնարկ, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկ կամ Դրամաշնորհների գործառնական ձեռնարկ կամ Վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկ, որոնցում սահմանվում են Ծրագրի շրջանակներում ֆինանսավորելիք շահառուների և ենթածրագրերի համապատասխանության չափորոշիչները և դրանց ընտրության, գնահատման ու հաստատման ընթացակարգերը, ինչպես նաև ենթածրագրերի իրականացման, կառավարման և մոնիտորինգի ընթացակարգերը:
31. «Գնումների ուղեցույց» նշանակում է` 2004 թ. մայիսին Բանկի կողմից հրապարակված և 2006 թ. հոկտեմբերին ու 2010 թ. մայիսին վերանայված «Ուղեցույց. ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերով կատարվող գնումներ»:
32. «ՄՖՀ» նշանակում է` ֆինանսական հաստատություն, որն ընտրվել է Վարկառուի և Բանկի կողմից` Ծրագրի Ա մասի 3-րդ կետին մասնակցելու նպատակով, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված համապատասխանության չափորոշիչներին և ընտրության ընթացակարգերին համապատասխան:
33. «Գնումների պլան» նշանակում է` Ծրագրի համար Վարկառուի գնումների պլան` թվագրված 2010 թ. հոկտեմբերի 7-ով, որը հիշատակվում է Գնումների ուղեցույցի 1.16-րդ կետում և Խորհրդատուների ուղեցույցի 1.24-րդ կետում և ժամանակ առ ժամանակ նորացվում` նշված կետերի դրույթներին համապատասխան:
34. «Ծրագրի կազմկոմիտե» նշանակում է` Վարկառուի Կառավարության` 1999 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 765 որոշման համաձայն Վարկառուի կողմից ստեղծվելիք և սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Ա բաժնի 3-րդ կետում նշված Կառավարման խորհուրդ:
35. «Նախապատրաստման կանխավճար» նշանակում է` Ընդհանուր պայմանների 2.07-րդ բաժնի «ա» կետում նշված, 2010 թ. մայիսի 17-ին Բանկի անունից և 2010 թ. հունիսի 11-ին Վարկառուի անունից ստորագրված նամակ-համաձայնագրով (Նախապատրաստման կանխավճար թիվ P457-AM) Բանկի կողմից Վարկառուին տրված կանխավճար:
36. «Իրացման անձնակազմի ներկայացուցչական գրասենյակի գործառնական ձեռնարկ» նշանակում է` ձեռնարկ, որը պետք է պատրաստվի և հաստատվի Վարկառուի կողմից` սահմանելով գրասենյակի գործունեության իրականացման սկզբունքները և վարչական ու ֆինանսական կառավարման ընթացակարգերը:
37. «Հատկացված երկրորդ հաշիվ» նշանակում է` Վճարային նամակի (տվյալ հասկացությունը սահմանված է վերևում) II բաժնի vi կետի ii ենթակետում նշված Վարկառուի հաշիվ, որում Բանկը, Վարկառուի դիմումի հիման վրա, կարող է մուտքագրել սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV.Ա բաժնի 2-րդ կետում նշված Թույլատրված կանխավճարների ամբողջ գումարը` վերոնշյալ IV.Ա բաժնի 2-րդ կետում սահմանված պայմաններով:
38. «Ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր» նշանակում է` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման I.Գ բաժնի 1-ին կետի համաձայն Վարկառուի և, համապատասխանաբար, ԱՄՀ-ի կամ յուրաքանչյուր ՄՖՀ-ի, ՁԻՀ-ի կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի միջև կնքվելիք` ԱՄՀ-ի ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, յուրաքանչյուր ՄՖՀ ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, ՁԻՀ-ի ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագիր, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են ենթարկվել փոփոխության, և այդ հասկացությունն ընդգրկում է ֆինանսավորման լրացուցիչ համաձայնագրի բոլոր լրացումները:
39. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամ» նշանակում է` վենչուրային հիմնադրամ, որն ստեղծվում է Վարկառուի միավորումների մասին օրենքի համաձայն և կարգավորվում է Վարկառուի` 1999 թվականի հունվարի 1-ի թիվ ՀՕ239 Քաղաքացիական օրենսգրքով:
40. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կանոնակարգ» նշանակում է` Բանկի համար ընդունելի կանոնակարգ, որով կկարգավորվի Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի առօրյա գործունեությունը:
41. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթաֆինանսավորում» նշանակում է` փոխառության, դրամաշնորհի կամ կապիտալ ներդրման տեսքով Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագրի համար թույլատրելի, շահառուին Սկզբնական և վաղ փուլի վենչուրային հիմնադրամի կողմից տրամադրվող կամ առաջարկվող ցանկացած ֆինանսավորում, որը պետք է ֆինանսավորվի Վարկի միջոցներից:
42. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթաֆինանսավորման համաձայնագիր» նշանակում է` Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկում սահմանված պայմաններով Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի և յուրաքանյուր շահառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը նշվում է նաև որպես «Ենթաֆինանսավորման համաձայնագիր»:
43. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի գործառնական ձեռնարկ» նշանակում է` Ծրագրի Բ մասի 1-ին կետի բ.i ենթակետի համար ձեռնարկ, որը IV.Բ.1 բաժնի «ե» կետի iii ենթակետի համաձայն` պատրաստվում և հաստատվում է Վարկառուի կողմից` սահմանելով գործառնական և վարչական ընթացակարգերը, ներառյալ` բնապահպանական շրջանակը, Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագրերի նախապատրաստման, համապատասխանության, ընտրության, բնապահպանական հետազոտման, հաստատման, ֆինանսական կառավարման, վճարումների, իրականացման և վերահսկման առնչությամբ:
44. «Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի Բ մասի 1-ին կետի բ.i ենթակետով ֆինանսավորման համար ընդունելի ծրագիր:
45. «Ենթաֆինանսավորում» նշանակում է` փոխառության, դրամաշնորհի կամ կապիտալ ներդրման տեսքով ցանկացած ֆինանսավորում, որը կատարվում կամ առաջարկվում է, համապատասխանաբար, ԱՄՀ-ի, ՄՖՀ-ի, ՁԻՀ-ի կամ Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի կողմից ենթածրագրի համար ընդունելի շահառուին, և որը ֆինանսավորվում է Վարկի միջոցներից:
46. «Ենթաֆինանսավորման համաձայնագրեր» հավաքական իմաստով նշանակում է` Լայնաշերտ ցանցերի ֆինանսավորման համաձայնագիր, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ենթավարկային համաձայնագիր, Գաղափարների ձևավորման դրամաշնորհի համաձայնագիր, Ներդրված գումարներին համարժեք նորարարության դրամաշնորհի համաձայնագիր և Սկզբնական և վաղ զարգացման վենչուրային հիմնադրամի ենթաֆինանսավորման համաձայնագիր:
47. «Ենթածրագիր» նշանակում է` որոշակի ծրագիր, որը Գործառնական ընթացակարգերում սահմանված չափորոշիչների համաձայն` կարող է ֆինանսավորվել Վարկի միջոցներից և իրականացվել շահառուի կողմից` Ծրագրի Ա մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 3-րդ կետի, Բ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի շրջանակներում` օգտագործելով ենթաֆինանսավորում:
48. «Վերապատրաստում» նշանակում է` Ծրագրի շրջանակում վերապատրաստման միջոցառումների իրականացման համար ԱՖԾԿԿ-ի, ՁԻՀ-ի, ԷԿԵՆԳ-ի և ԱՄՀ-ի կրած ծախսեր, այդ թվում` տեղացի վերապատրաստվողների և դասախոսների ուղևորության ծախսեր և օրապահիկներ, ուսումնական այցերի և աշխատանքային սեմինարների ծախսեր, հարմարությունների և սարքավորումների վարձակալության ծախսեր, ուսումնական նյութերի և հարակից պարագաների ծախսեր:
Բաժին II. Փոփոխություններ Հակակոռուպցիոն ուղեցույցում
Փոփոխությունները Հակակոռուպցիոն ուղեցույցում հետևյալն են.
1. Բաժինը 5-ը վերահամարակալվել է որպես բաժին 5.ա և ավելացել է նոր` 5.բ բաժին` հետևյալ բովանդակությամբ.
«…. բ) սույն Ուղեցույցը նաև նախատեսում է պատժամիջոցներ և հարակից գործողություններ, որոնք կկիրառվեն Բանկի կողմից Վարկառուների (Անդամ երկրից տարբերվող) և բոլոր այն անհատների կամ հաստատությունների նկատմամբ, որոնք Վարկի միջոցների ստացողներ են, այն դեպքում, երբ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը մերժվել է մեկ այլ ֆինանսավորողի կողմից` վերջինիս որոշման հիման վրա` առ այն, որ տվյալ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը ներգրավված է այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված` խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»:
2. Բաժին 11.ա-ն փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.
«…. ա) պատժամիջոցների վերաբերյալ Բանկի գերակայող քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան` (ծնթ.13) պատժամիջոցներ կիրառել Վարկառուի (Անդամ երկրից տարբերվող) (ծնթ. 14) կամ անհատի կամ հաստատության նկատմամբ` ներառյալ (բայց չսահմանափակվելով) այդ Վարկառուին, անհատին կամ հաստատությանը անժամկետ կամ որոշակի ժամկետով հրապարակայնորեն ոչ իրավասու հայտարարելը` i) Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագիր ստանալու, ii) Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրից ֆինանսապես կամ այլ կերպ, օրինակ` որպես ենթակապալառու, օգտվելու, և iii) որևէ այլ կերպ Բանկի կողմից ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորվող ծրագրի նախապատրաստմանը կամ իրականացմանը կամ որևէ այլ ծրագրում մասնակցության համար, եթե Բանկը ցանկացած ժամանակ հայտնաբերի (ծնթ.15), որ տվյալ Վարկառուն, անհատը կամ հաստատությունը ներգրավված է կոռուպցիոն, խարդախ, դավադիր, հարկադիր կամ խոչընդոտող գործողություններում, որոնք կապված են վարկի միջոցների օգտագործման հետ, կամ եթե մեկ այլ ֆինանսավորող, որի հետ Բանկն ունի մերժման որոշումների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիր, հայտարարել է նման անձին կամ հաստատությանը ոչ իրավասու այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսավորման միջոցներն ստանալու համար կամ որևէ այլ կերպ մասնակցելու այդ ֆինանսավորողի կողմից ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորվող որևէ ծրագրի նախապատրաստմանը կամ իրականացմանը` ֆինանսավորողի որոշման արդյունքում` առ այն, որ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը ներգրավված են այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված` խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»:
Ծանոթագրություններ:
«13. Անհատը կամ հաստատությունը կարող է հայտարարվել ոչ իրավասու Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագիր ստանալու համար` Պատժամիջոցների վերաբերյալ Բանկի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն կիրառված պատժամիջոցների ընթացակարգերի ավարտվելուն պես կամ կիրառվող ընթացիկ պատժամիջոցների հետ կապված ժամանակավոր կասեցման ընթացակարգով կամ վաղաժամ ժամանակավոր կասեցման ընթացակարգով կամ մեկ այլ ֆինանսավորողի կողմից պատժամիջոց կիրառելու արդյունքում, որի հետ Բանկն ունի մերժման որոշումների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիր, այդ ֆինանսավորողի որոշման արդյունքում` առ այն, որ ընկերությունը կամ անհատը ներգրավված է այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված` խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»
«14. Անդամ երկիրը ներառում է պետական կառավարության կամ նրա քաղաքական կամ վարչական ցանկացած ստորաբաժանման պաշտոնյաներին և աշխատակիցներին և կառավարության սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները և գործակալությունները, որոնք իրավասու չեն մասնակցելու սակարկությանը` Գնումների ուղեցույցի 1.8-րդ կետի «բ» պարբերության կամ Խորհրդատուների ուղեցույցի 1.11-րդ կետի «գ» պարբերության համաձայն:»
«15. Բանկն ստեղծել է Պատժամիջոցների խորհուրդ և համապատասխան ընթացակարգեր` նման որոշումների կայացման նպատակով: Պատժամիջոցների խորհրդի ընթացակարգերը սահմանում են Բանկի տրամադրության տակ գտնվող պատժամիջոցների ամբողջական շարքը: Ի լրումն` Բանկն ընդունել է ներքին արձանագրություն, որը նկարագրում է այլ ֆինանսավորողների կողմից մերժումների կիրառմանը հետևելու ընթացակարգը, և բացատրում է` ինչպես են փոխադարձ մերժման որոշումները ներկայացվելու Բանկի կայքէջում կամ այլ կերպ հաղորդվելու աշխատակիցներին և մյուս շահառուներին:»
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|