Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.473
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի N 347-Նուղղ.

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝

ա) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով`բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նպատակով Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 12 հեկտար հողամաս տրամադրել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 1880900,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին.

բ) առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով, 50 տարի ժամկետով` բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նպատակով Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 8200 քառ. մետր հողամաս տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից գանձելով 126922,603 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների 900005290417 հաշվին.

գ) երկամսյա ժամկետում մշակել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու ձախակողմյան հատվածում` տրամադրված հողամասերի կառուցապատման սխեման ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար հիմք հանդիսացող նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները.

դ) Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող` Երևանի ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մականախաղի և նետաձիգների մանկապատանեկան դպրոցի զբաղեցրած հողամասից սկսած մինչև Լենինգրադյան փողոցի հետ հատվելը` Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան եզրագծով տրամադրված հողամասերն օգտագործել բարեկարգման և կանաչապատման նպատակով, այդ թվում` հատվածի սկզբից մինչև Մեծ եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհի հետ հատման մասը՝ նաև սպորտային նշանակության հարթային կառույցներ իրականացնելու համար։

(1-ին կետը փոփ., լրաց. 13.10.05 N 1976-Ն)

2. Երևանի քաղաքապետին՝ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հողօգտագործման իրավունքի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող ընդհանուր 2007822,603 հազ. դրամ գումարից, ինչպես նաև հողամասերը վարձակալների կողմից կադաստրային արժեքով գնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ գործառնություններից եկամուտների հաշվին 2004 թվականի ընթացքում վճարվող ընդհանուր 892272,0 հազ. դրամ գումարից՝ ընդհանուր 2900094,603 հազ. դրամ գումարի հաշվին՝

ա) 2716100.0 հազ. դրամ գումարը հատկացնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 3092486.5 հազ. դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 376368.5 հազ. դրամ զեղչ` կնքելով նվիրատվության պայմանագիր.

բ) 183994,603 հազ. դրամ գումարով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 183994,603 հազ. դրամ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101,7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 17.09.04 N 1306-Ն, փոփ. 29.06.06 N 929-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման հավելվածի նախահաշվում`

ա) «10,038,371.7» և «8,389,071.7» գումարներն ավելացնել 3,377,194,2 հազ. դրամ գումարով,

բ) 1-ին կետը լրացնել նոր` «դ» ենթակետով.

«դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194,2»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 3
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 18-ի N 347-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

NN
ը/կ
ՀՀ պետական մարմնի անվանումը

Դատարանի վճիռը

Բռնագանձման
ենթակա գումարը
1. ՀՀ ԱՆ ՔՊԻՎ 

20.07.2005 թ.
N Տ-1816

2.772.800 դրամ`
հիմնական պարտքի
գումար, և 55.456 դրամ`
պետտուրքի գումար

2.  Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ

04.10.2005 թ.
N 1972

1.049.260 դրամ
3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության N 1032 զորամաս

20.09.2005 թ.
N Տ-1839

1.039.390 դրամ`
հիմնական պարտքի
գումար, և 20787 դրամ`
պետտուրքի գումար

4. ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն

03.08.2004 թ.
Տ-1578

5.017.882 դրամ,
այդ թվում` պարտքի
գումարը` 3.256.115 դրամ,
տույժը` 1.761.767 դրամ

5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ զբաղվածության գործակալություն

05.12.2005 թ.
Տ-3099

83.272 դրամ, այդ
թվում` 45.472 դրամ`
հիմնական պարտքի
գումար, 37.800 դրամ`
տույժի գումար

6. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության Շահումյանի
հարկային տեսչություն

28.07.2004 թ.
Տ-1577

1.089.593 դրամ`
պարտքի գումար

7. ՀՀ կառավարությանն առընթեր 
ՀՀ ոստիկանություն

26.08.2005 թ.
Տ-2015

153.260 դրամ
  Ընդամենը   11.281.700 դրամ

(հավելվածը լրաց. 29.06.06 N 929-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան