Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.02/15(387)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2007
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2007 թվականի  N 03-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 13-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշման հավելվածի`

1. 7-րդ, 42-րդ, 46-րդ, 75-րդ, 99-րդ, 120-րդ, 157-րդ, 190-րդ, 211-րդ և 233-րդ կետերում «քաղաքացիական գործերով վերաքննիչ» բառերը փոխարինել «վերաքննիչ քաղաքացիական» բառերով.

2. 8-րդ, 43-րդ, 47-րդ, 76-րդ, 100-րդ, 121-րդ, 158-րդ, 191-րդ, 212-րդ և 234-րդ կետերում «քրեական և զինվորական գործերով վերաքննիչ» բառերը փոխարինել «վերաքննիչ քրեական» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ
Հ. Մանուկյան