Գլխավոր տեղեկություն
Համար
N 696
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2001-17.04.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2000 թվականի N 696
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 19-ի N 696 որոշմամբ


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Կատարման
ժամկետը

1

2

3

1. ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգի հաստատումը 19.10.2000 թ.
2. Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի մասնակիցներին առաքելը 25.10.2000 թ.
3. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը 30.10.2000 թ.
4. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին տրամադրելը մինչև
07.11.2000 թ.
5. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակի քննարկումը 07.11.2000 թ.
15.11.2000 թ.
6. Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը մրցույթի մասնակիցներին առաքելը 16.11.2000 թ.
7. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը մինչև
24.11.2000 թ.
8. ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների նախագծերի հաստատումը մինչև
30.11.2000 թ.
9. ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական առաջարկությունների ընդունումը մինչև 2001 թ.
մարտի 15-ը
10. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը 26.02.2001 թ.
11. ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի հաստատումը 09.03.2001 թ.
12. Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը 15.04.2001 թ.
13. Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունները հանձնելը մինչև
19.04.2001 թ.
ժամը 18.00
14. Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը 19.04.2001 թ.
ժամը 18.05
15. Մրցույթի արդյունքները հայտարարելը 20.04.2001 թ.
16. ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը մինչև
27.04.2001 թ.
17. ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը մինչև
17.05.2001 թ.

 

(Ժամանակացույցը խմբ. 15.03.01 N 201, 30.03.01 N 256)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.06.2001, N 499 05.06.2001, N 696
17.04.2001, N 315 17.04.2001, N 696
30.03.2001, N 256 30.03.2001, N 696
15.03.2001, N 201 15.03.2001, N 696
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան