Գլխավոր տեղեկություն
Համար
N 959-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.949
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 959-Ն

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅ» ԿԱՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԵՐԸ, ԱՅԴ ԲԱՌԵՐԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 31-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իրենց անվանման մեջ օգտագործելու իրավունք ստացած հիմնադրամները պահպանում են այդ իրավունքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 հուլիսի 26-ի N 959-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅ» ԿԱՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԵՐԸ, ԱՅԴ ԲԱՌԵՐԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու հետ կապված հարաբերությունները:

2. Հիմնադրամն իր անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարի (այսուհետ` պետական ռեգիստրի ղեկավար) թույլտվությամբ:

3. Հիմնադրամը «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվություն ստանալու համար պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) հիմնադրամի գործունեությունը բնութագրող նյութեր (բրոշյուրներ, մամուլում հրապարակումներ, լուսանկարներ, տեսահոլովակներ և այլն), եթե այդպիսիք կան.

3) տեղեկություններ հիմնադրամի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և տնտեսական ընկերությունների մասին.

4) հիմնադրամի հայեցողությամբ` նաև այլ փաստաթղթեր:

4. Նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հիմնադրամը ներկայացնում է միայն սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը:

5. «Հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու թույլտվություն ստանալու մասին դիմումները քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով:

6. Հանձնաժողովը սույն կարգով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հրավիրում է նիստ և քննարկում ներկայացված հարցը: Նիստին հրավիրվում են նաև տվյալ հիմնադրամի և շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը քննարկումից հետո համապատասխան եզրակացությամբ առաջարկություն է ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին:

7. Հանձնաժողովը «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները հիմնադրամի անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս` հաշվի առնելով հիմնադրամի կանոնադրական խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև հիմնադրամի գործունեության ընթացքում դրա (նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հիմնադրամի համար` դրա հիմնադիրների) ձեռք բերած հեղինակությունն ու համբավը:

8. Հանձնաժողովը` ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հիմնադրամի անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս, եթե այդ անձը հանրահայտ է այն ոլորտում, որը համընկնում է տվյալ հիմնադրամի գործունեության առարկային և նպատակներին: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս բոլոր այն դեպքերում, երբ այդ անվան օգտագործումն անհարիր է տվյալ անձի համբավին ու կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա:

9. Հանձնաժողովի հիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հիմնադրամի անվանման մեջ օգտագործելու թույլտվության մասին:

10. Հանձնաժողովի բացասական կամ չհիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը, եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, որոշում է ընդունում «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հիմնադրամի անվանման մեջ օգտագործելը մերժելու մասին կամ հանձնարարում է հանձնաժողովին կատարել լրացուցիչ ուսումնասիրություն: Այդ դեպքում հանձնաժողովը պարտավոր է 10 օրվա ընթացքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություն:

11. Մերժման դեպքում հիմնադրամը կարող է կրկին դիմել մերժման օրվանից 6 ամիս հետո` սույն կարգին համապատասխան:

12. Եթե հիմնադրամը «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվությունն ստանալուց հետո իր գործունեությամբ արատավորում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը կամ հանրահայտ անձի պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ գործարար համբավը, ինչպես նաև թույլտվություն տալու հիմքերը վերանալու դեպքում հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին` «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հիմնադրամի անվանման մեջ օգտագործելու իրավունքից տվյալ կազմակերպությանը զրկելու մասին:

13. Հանձնաժողովի հիմնավորված եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը որոշում է ընդունում «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հիմնադրամի անվանման մեջ օգտագործելու իրավունքից զրկելու մասին:

14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադրամին ծանուցվում է դրա մասին:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հիմնադրամը պարտավոր է իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

16. Եթե հիմնադրամը համապատասխան ծանուցումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում իր կանոնադրության մեջ չի կատարում համապատասխան փոփոխություններ, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամի լուծարման պահանջով:

17. Սույն կարգի կիրառման ընթացքում ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան