Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2005-25.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.01/26(300) Հոդ.244
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հուլիսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունիսի 2005 թ.
ք. Երևան

N 86-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 20-Ն ԵՎ N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.

բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.

գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,

դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:

2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.

բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.

գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,

դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:

3. Սահմանել, որ`

ա) բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից և հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար:

բ) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, կկատարվի մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերահաշվարկ:

գ) սակագների վերահաշվարկի ժամանակ սույն կետի ա) ենթակետի համաձայն սահմանված դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի նախորդ 6 ամիսների (մայիս-հոկտեմբեր) դրամ/ԱՄՆ դոլար փաստացի միջին փոխարժեքին հավասար:

դ) վերահաշվարկման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

(3-րդ կետը լրաց. 08.11.05 N 167-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2007, N 208-Ն 04.06.2007, N 86-Ն
20.10.2006, N 246-Ն 25.11.2006, N 86-Ն
08.11.2005, N 167-Ն 11.12.2005, N 86-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան