Գլխավոր տեղեկություն
Համար
N 777-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.839
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2007 թվականի N 777-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1148 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1148 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում «քաղաքացիական» բառերից հետո հանել ստորակետները և «արդյունաբերական,» և «հատուկ.» բառերը.

2) 2-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «և արդյունաբերական» բառերով:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2007 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հուլիսի 11

Երևան